Статистика |
Онлайн всего: 12 Гостей: 12 Пользователей: 0 |
|
Мой сайт |
|
В категории материалов: 1009 Показано материалов: 951-960 |
Страницы: « 1 2 ... 94 95 96 97 98 ... 100 101 » |
Сортировать по:
Дате ·
Названию ·
Рейтингу ·
Комментариям ·
Загрузкам ·
Просмотрам
Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված հիշատակության օր է
20.03.2010
|
|
|
|
Սբ.Գրիգոր
Լուսավորչի եկեղեցին |
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սբ. Գրիգոր
Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության օրը: Սա
հայ առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության
օրերից` տարվա մեջ առաջինն է:
Ըստ Հայաստանյայց Առաքելական
եկեղեցու տոնացույցի՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու
Վիրապ մտնելու հիշատակության օրը նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ
շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Սբ. Գրիգոր
Լուսավորչի կրած չարչարանքների: Ըստ պատմական աղբյուրների` Սբ. Գրիգոր
Լուսավորիչն Անակ Պարթև իշխանի որդին էր:
Անակ Պարթևը սպանելով
հայոց Արշակունի Խոսրով թագավորին, սպանվում է հայ իշխանների կողմից:
Որդին՝ Գրիգորը, մեծանում և կրթություն է ստանում Կեսարիայում,
դաստիարակվելով իբրև բարեպաշտ քրիստոնյա: Հետագայում դառնում է Խոսրով
արքայի որդու՝ Տրդատ թագավորի արքունի դիվանապետը: Սակայն տեղեկանալով, որ
Գրիգորը քրիստոնյա է, ինչպես նաեւ արքայասպան Անակի որդին, Տրդատ արքան
նրան չարչարանքների է ենթարկում և նետում Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը:
4-րդ դարի ընդհանրական եկեղեցու Հովհան Ոսկեբերան հայրապետը Սբ. Գրիգոր
Լուսավորչին նվիրված իր ներբողում գրել է. «Հիշեք և նրա համբերությունը խոր
վիրապի մեջ, որքան էր նեղություններով դառնացած... Իսկ ո՞վ կարող է խոսքով
պատմել երանելու անսահման ճգնության մասին, կամ օրինակով ցույց տալ նրա
անտանելի նեղությունը, որ ապրում էր իժերի և քարբերի մեջ, որտեղ ոչ
զրուցակից կար, ոչ վշտակցող բարեկամ, ոչ օգնական, ոչ մխիթարող եւ ոչ
ծառայող:
Նա համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրև կենդանի
դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, այնքան ժամանակ, գիշեր-ցերեկ, ամռան
շոգին եւ ձմռան սառնամանիքին: Քանզի այս մարդը մոտ էր Աստծուն»: Խոր
Վիրապում կրած 13 տարիների չարչարանքներից հետո Սբ. Գրիգոր Լուսավորչը
դուրս գալով ստորգետնյա զնդանից, Քրիստոսի լույսն է տարածում հայոց
աշխարհում, դառնալով պետականորեն ճանաչված Հայ եկեղեցու առաջին հովվապետը:
Գրիգոր Լուսավորչի հիշատակը, իբրև համաքրիստոնեական սրբի, տոնում են
նաև քրիստոնյա մյուս եկեղեցիները: Այս մասին տեղեկացանք Արարատյան թեմի
տեղեկատվական համակարգից:
ԱՅՍՕՐ (Aysor.am) |
ՊԱՏԱՆԻ ՀԱՅԱԶԳԻ ՇԱԽՄԱՏԻՍՏԻ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏԱԼԼԻՆՆՈՒՄ
Մարտի 19-ին Տալլիննում կայացած շախմատի մրցաշարում
պատանի 10-ամյա Հանբարձում Քեչեքը (մարզիչ.՝ Գրիգոր Հայրապետյան)
գրավեց 1-ն տեղը:
Կեցցես՝ Հանբարձում: Շախմատի
մարզիչ՝ Գրիգոր Հայրապետյանը հետեւում է իր տաղանդավոր սանի խաղին: ԷՍՏԼՈՒՐ (ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՐԱՐԱՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ
ԹԵՐԹ) |
Ստամբուլում ցուցարարներն Էրդողանին մեղադրում են
ռասիզմի մեջ 20.03.2010 Թուրքիայի վարչապետ Ռեջեփ
Թայիփ Էրդողանին հայրենակիցները մեղադրում են ռասիզմի մեջ: Երեկ
Ստամբուլում տեղի է ունեցել բողոքի ցույց, որի մասնակիցներն իրենց
դժգոհությունն են հայտնել Թուրքիայում ապօրինաբար բնակվող հայերին երկրից
վտարելու Էրդողանի հայտարարության առնչությամբ։ Ցուցարարները
կրել են «Դուք մենակ չեք» գրությամբ ցուցապաստառներ՝ թուրքերեն, անգլերեն,
հայերեն և քրդերեն լեզուներով: Բացի դրանից` նրանք վանկարկել են «Թայիփ
Էրդողանին պետք է վտարել: Աշխարհն առանց ազգերի, սահմանների և
դասակարգերի»: Բողոքի ցույցը խաղաղ է ավարտվել:
Ցուցարարները նաև մամուլում հաղորդագրություն են տարածել, որում Էրդողանին
մեղադրում են այն բանի համար, որ այլ երկրների խորհրդարանների կողմից Հայոց
Ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունման դեմ պայքարում վարչապետը
հայ ներգաղթյալներին որպես խաղազինվոր է օգտագործում: «Մենք
խստորեն դատապարտում ենք Էրդողանին ... և նրանց, ովքեր կիսում են այս
ռասիստական և անարդար հոգեկերտվածքը»,- ասվում է հայտարարությունում:
(Tert.am) Եվրոպայի հայերը դատապարտում են Էրդողանի հայտարարությունը
20.03.2010 Եվրոպայի Հայերի Համագումարը դատապարտել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ
Էրդողանի Լոնդոնում արած հայտարարությունը, ըստ որի` անհրաժեշտության
դեպքում Թուրքիայից դուրս կհանի Հաայաստանի 100 հազար քաղաքացիների, որոնք
անօրինական ապրում եւ աշխատում են այնտեղ:
«Այս փաստը նույնպես գալիս է ապացուցելու, որ նաեւ ժամանակակից
Թուրքիայում տիրում է այլատյացություն, մասնավորապես անհանդուրժող
վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ: Զարմանալի է, որ նման հայտարարությամբ
հանդես է գալիս մի պետության ղեկավար, որի քաղաքացիներից մի մեծ զանգված,
որպես ապաստանյալներ եւ գաղթականներ, ապրում են եվրոպական երկրներում:
Առավել զարմանալի է նաեւ այն առումով, որ նման դիրքորոշում եւ մոտեցում
ունեցող մի երկիր ձգտում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ»,- նշել են
հայտարարության հեղինակներն ու հայտարարել. «Կոչ ենք անում Եվրոպայի
համապատասխան մարմիններին դատապարտել այս հայտարարությունը եւ անհրաժեշտ
քայլեր ձեռնարկել Թուրքիայում տիրող մարդու իրավունքների եւ այլ
ժողովուրդների նկատմամբ անհանդուրժողականության նկատմամբ: Կոչ ենք անում
նաեւ Եվրոպայի բոլոր պետություններին ստանձնելու համամարդկային իրենց
պարտականությունը եւ դատապարտելու Ցեղասպանության ոճիրն ու ճանաչելու Հայոց
Ցեղասպանության իրողությունը»: NEWS.am Էրդողանը մեղադրել է ԶԼՄ-ներին իր խոսքերը խեղաթյուրելու
մեջ Թուրքիայի վարչապետը մեղադրել է ԶԼՄ-ներին Թուրքիայում բնակվող հայ
միգրանտներին վտարելու մասին իր խոսքերի իմաստը խեղաթյուրելու մեջ: Ինչպես
նախօրեին հայտարարել է Էրդողանը, ԶԼՄ-ները ճիշտ չեն մեկնաբանել իր խոսքերը,
տեղեկացնելով, թե, իբր, նա սպառնացել է վտարել Թուրքիայում գտնվող բոլոր
հայերին:
Ամերիկայի ձայնը հաղորդում է, որ թուրքական կառավարության ղեկավարն ընդգծել
է, թե իր մտքերը վերաբերում էին միայն ապօրինի միգրանտներին:
Հիշեցնենք, որ Բի Բի Սի-ի թուրքական ծառայության լրագրողի հետ զրույցում
Էրդողանն ասել էր, որ Թուրքիան կարող է վտարել շուրջ 100 հազար`
Թուրքիայում ապօրինի գտնվող հայերին: Այդ հայտարարությունը հաջորդել էր
նրան, որ շվեդական և ամերիկյան օրենսդիրները բանաձև են ընդունել, որով 1915
թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացումը որակվել է որպես
Ցեղասպանություն: Թուրքական վարչապետը հայտարարել էր, որ Թուրքիայում ապրող
շուրջ 170 հազար հայերից միայն 70 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ: ԱՅՍՕՐ (Aysor.am) ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Իտալիայի դեսպանին
19.03.2010
Մարտի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն
ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակար• և
լիազոր դեսպան Բրունո Սկապինիին: Հանդիպման ընթացքում խոսվեց
համահայկական ՙԱզ•ային Խորհուրդ՚ ստեղծելու և այդ •ործում Իտալիայի
հաջողված փորձն ուսումնասիրելու մասին: Մասնավորապես, տիկին Հ© Հակոբյանը
տեղեկացրեց Իտալիայի Հանրապետություն ՀՀ սփյուռքի նախարարության
պատվիրակության այցի մասին: Պատվիրակությունը բաղկացած է լինելու չորս
աշխատակցից և խնդիր է ունենալու իտալական համապատասխան մասնա•ետի
օ•նությամբ ուսումնասիրելու Իտալիայում ստեղծված նմանատիպ խորհրդի փորձը,
կառուցվածքը, կազմավորման սկզբունքները և այլ հարցեր: Հայկական
պատվիրակության համար օ•տակար կլինի նաև ուսումնասիրել Իտալիայի ունեցած
մեծ փորձը` ընդհանրապես իտալական սփյուռքի հետ •ործակցության առումով:
Տիկին Հ© Հակոբյանը կարևորելով ՀՀ նախա•ահի կողմից •ործընթացին
հավանություն տալու փաստը` դեսպան Սկապինիին ներկայացրեց ՙԱզ•ային
Խորհուրդ՚ ստեղծելու ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության ձեռնարկած
քայլերը: Նա նշեց նախարարության կողմից կլոր սեղան հրավիրելու
նախաձեռոնության մասին, որին մասնակից պետք է դարձնել համապատասխան
մասնա•ետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:
Նախարար Հ© Հակոբյանը խոսեց նաև •ործընթացի կազմակերպման ֆինանսական կողմի
մասին, որն ամբողջությամբ ապահովում է Ամերիկայի Միացյալ Նահան•ների
Միջազ•ային Զար•ացման •ործակալության դրամաշնորհը: Դեսպան Սկապինին
իր •ոհունակությունը հայտնեց հատկապես իտալական փորձն ուսումնասիրելու
նախարարության ընտրության համար` պատրաստակամություն հայտնեց անել ամեն
հնարավորը •ործընթացին աջակցելու համար: Նա նաև համառոտ ներկայացրեց
Իտալիայի` սփյուռքի հետ •ործակցության որոշ նրբերան•ներ: Այնուհետև
տիկին Հ©Հակոբյանն անդրադարձավ նաև Մուրատ-Ռաֆաելյան դպրոցում
իրականացվելիք նոր նախա•ծին, որին դեսպանը դրականորեն արձա•անքեց:
Հանդիպման վերջում դեսպան Սկապինին շնորհակալություն հայտնեց հետաքրքիր
զրույցի համար, իսկ նախարար Հ© Հակոբյանը նրան նվիրեց նախարարության մեկ
տարվա •ործունեության ընթացքում հրատարակած •րքերից և աշխարհահռչակ հայազ•ի
եր•իչ Շառլ Ազնավուրի խտասլիկներից: mindiaspora.am
press@mindiaspora.am |
Ստորագրվեց ՙՀՀ սփյուռքի նախարարության և Ռուսաստանի հայերի
միության համագործակցության մասին՚ համաձայնագիր Մարտի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Ռուսաստանի
Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ստորագրեցին ՙՀՀ սփյուռքի
նախարարության և Ռուսաստանի Հայերի միության համա•ործակցության մասին՚
համաձայնագիր: Ստորագրման արարողությանը ներկա էին Համաշխարհային
հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր
Աղայանը, Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Գեորգի
Տեր-Ղազարյանցը, Համշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ
Սարգսյանը, Ազգային Ժողովի պատգամավոր Սերգեյ Աբրահամյանը, ՀՀ սփյուռքի
նախարարության ատյանի անդամ, ՙԱզգ օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ
Ավետիքյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներ, հյուրեր,
լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Մինչ ստորա•րումը նախարար Հ©
Հակոբյանը, շեշտելով պատմական պահի կարևորությունը, ներկայացրեց
համաձայնա•րի ստորա•րման համար հիմք հանդիսացած բոլոր կարևորա•ույն
հիմնադրույթները: Մասնավորապես նախարարը խոսեց Ռուսաստանի Դաշնության և
Հայաստանի Հանրապետության միջև 1998թ նոյեմբերի 5-ի Բարեկամության,
Համա•ործակցության և փոխադարձ օ•նության պայմանա•րի, ՌԴ և ՀՀ միջև
հաստատված փոխըմբռնման ու համա•ործակցության ռազմավարական ընկերակցության
բնույթի մասին: Այնուհետև նա կարևորեց համազ•ային նպատակների հետապնդման,
հիմնախնդիրների լուծման և հայկական Սփյուռքի ինքնակազմակերպման
•ործընթացներում Ռուսաստանի հայերի միության նախանձախնդրությունն ու մեծ
փորձը: Ըստ տիկին Հակոբյանի արդեն ուղենշվել են համա•ործակցության մի շարք
կարևոր ոլորտներ: Դրանք են` հայապահպանությունը, ԱՊՀ տարածքում
պատմամշակութային հուշարձանների •րանցումը, •րականության և արվեստի
ոլորտում մրցանակաբաշխությունների կազմակերպումը, Ցեղասպանության տարելիցին
նվիրված ձեռնարկների իրա•ործումը: Ամենամեծ նախաձեռնությունը 1.5 միլիոն
ծառերի ծառատունկն է և այ•ու հիմնումը: Այնուհետև խոսելով Ռուսաստանի
հայերի միության անունից` Արա Աբրահամյանը ողջունեց ՀՀ սփյուռքի
նախարարության ստեղծումը և •ոհունակություն հայտնեց նախարարության հետ
համա•ործակցության արդեն իսկ ունեցած փորձի վերաբերյալ: Նա հպարտությամբ
նշեց, որ նախարարության հետ •ործակցությունը նոր ուժ ու եռանդ է հաղորդում
իրենց աշխատանքային ձեռնարկումներին: Տիկին Հակոբյանը ուրախությամբ
ընդ•ծեց Սփյուռքի կազմակերպությունների` նախարարության հետ աշխատելու
մղումը, որը, թերևս, սրտի և ո•ու կանչ է: Համաձայնա•իրը ստորա•րելուց
հետո Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց ներկաններին, իսկ պարոն Աբրահամյանը`
նրան նվիրեց օրը խորհրդանշող •ավաթ- հուշանվեր: mindiaspora.am
press@mindiaspora.am "Երգի նվիրատվություն՚ միջոցառումը ՀՀ սփյուռքի
նախարարությունում Մարտի 19-ին ժ.17:00
ՙՆիգ-Ապարան՚ հայրենակցական միության ներկայացուցիչները` միության պատվավոր
նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, ՀՀ սփյուռքի նախարարությանը
կնվիրեն երգ, որը յուրատեսակ վերադարձի կոչ է դեպի Հայրենիք` Արի տուն:
Երգը կկատարի ՀՀ վաստակավոր արտիստուհի Լեյլա Սարիբեկյանը: |
ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՐԱՐԱՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՏԱՐԱԿԵՑ «ԷՍՏՈՆԻԱՅԻ
ԼՐԱԲԵՐ» ԹԵՐԹԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ՝ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ
18.03.2010 Էստոնիայի մայրաքաղաք՝ Տալլիննում մարտի 17-ին լույս տեսավ
"ԱՐԱՐԱՏ" մշակութային հասարակական կազմակերպության՝ «ԷՍՏՈՆԻԱՅԻ ԼՐԱԲԵՐ» թերթի առաջին փորձնական համարը հայերեն լեզվով: Թերթի
փորձնական համարի հետ կարելի է ծանոթանալ Տալլիննի՝ «Երեւան» ժամանցի
հայկական ակունբում:
17.03.2010
Գրիգոր Հայրապետյան ԷՍՏԼՈՒՐ (ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՐԱՐԱՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԹԵՐԹ) |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ էրդողանի սպառնալիքները Թուրքիայում
բնակվող հայերին արտաքսելու մասին մեր հիշողություններում արթնացնում են
1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշողությունները։ Մարտի 17-ին ելույթ
ունենալով խորհրդարանում՝ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան
Սարգսյանը։
Նմանատիպ հայտարարությունները, նրա խոսքով, ավելի են արդիականացնում
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, ինչպես միջազգային
հանրության, այնպես էլ Թուրքիայի կողմից։ Սարգսյանի կարծիքով, Թուրքիայի
կառավարությունում հնչող հայտարարությունները չեն նպաստում հայ-թուրքական
հաշտեցմանը։
Իսկ եթե կան անօրինական գաղթի խնդիրներ, ապա դրանք, ըստ վարչապետի՝ պետք
է լուծվեն դիվանագիտական ճանապարհներով, իսկ դրա համարել էլ պետք է, որ
կարգավորվեն երկու երկրների հարաբերությունները։
Տիգրան Սարգսյանի հավաստմամբ, Թուրքիայում հայ գաղթականների թվաքանակը,
երկրի կառավարության տվյալներով, մի քանի անգամ քիչ է Էրդողանի նշած թվից։
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնալու հայ-թուրքական
հարաբերությունների վերաբերյալ իր ունեցած դիրքորոշմանը, ինչը բարձրացնում
է Հայաստանի եւ նրա իշխանությունների միջազգային վարկը։
Վարչապետի կարծիքով, թուրքական իշխանությունները նմանատիպ
գնահատականներով եւ արտահայտություններով հաջողությունների չեն կարող
հասնել հարաբերությունների կարգավորման գործընթացում, եթե նույնիսկ նման
ցանկություն ունեն։
«Թուրքական իշխանությունների կատարած ամեն հայտարարությունից հետո, մենք
պատրաստվում ենք փոխել մեր քաղաքականությունն այդ հարցում»,-նշել է
կառավարության ղեկավարը։
Իր հերթին էլ Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը հավելել
է, որ «Հայաստանի իշխանությունները, ի տարբերություն Թուրքիայի
իշխանությունների, հարգում են իրենց ստորագրությունը»։ (news.am)
ԱՄՆ Պետքարտուղարությունը արձագանքել է հայերին վտարելու
մասին Էրդողանի խոսքերին 18.03.10 18.03.10
Միացյալ Նահանգների պետքարտուղարության կարծիքով` Թուրքիայում
անօրինական բնակվող հայերին երկրից արտաքսելու մասին վարչապետ Ռեջեփ Թայիփ
Էրդողանի հայտարարությունը սպառնալիք չէ: Այս մասին, CNNTurk-ի փոխանցմամբ,
հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: «Ըստ
իս` վարչապետ Էրդողանը ցանկացել է միայն ընդգծել, որ Թուրքիայում 100 հազար
ապօրինի ապրող հայ կա: Չեմ կարծում, որ սպառնացել է նրանց երկրից
արտաքսել: Դրանք առանձին հարցեր են: Յուրաքանչյուր երկիր ունի անօրինական
ներգաղթյալների խնդիր և դրան մոտենում է իր օրենքներին համապատասխան ձևով:
Դա որևէ առնչություն չունի Ներկայացուցիչների պալատի կամ Միացյալ
Նահանգներում որևէ այլ քվեարկության հետ: Եկեք կապ չփնտրենք Կոնգրեսի
գործունեության և այդ հարցի միջև»,- հայտարարել է Ֆիլիպ Գորդոնը`
ավելացնելով, որ ամերիկյան վարչակազմը շատ կցանկանար, որպեսզի Թուրքիայի
վարչապետը չմերժեր իրենց հրավերը և ապրիլին ժամաներ Վաշինգտոն` միջուկային
էներգիայի խնդիրներին նվիրված գագաթաժողովին մասնակցելու համար:
«Էրդողանը հրավիրված է: Առայժմ պաշտոնական պատասխան չենք ստացել, թե ով է
ներկայացնելու Թուրքիան: Շատ եմ ցանկանում, որ նա մասնակցի»,- ասել է
Գորդոնը: Հիշեցնենք, որ Լոնդոնում BBC-ի թուրքական ծառայության հետ
հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե
հարկ եղած դեպքում Թուրքիայի իշխանությունները կարող են երկրից վտարել
ապօրինի բնակվող հայերին: «Տեսեք, իմ երկրում 170 հազար հայ կա,
որոնցից 70 հազարն իմ քաղաքացիներն են: Սակայն մյուս 100 հազարի վրա մենք
աչք ենք փակում: Իսկ վաղն էլ, եթե հարկ լինի` այդ 100 հազարին էլ կասեմ`
գնացեք ձեր երկիր: Ինչո՞ւ, որովհետև նրանք իմ քաղաքացիները չեն, ես էլ
պարտավոր չեմ նրանց պահել իմ երկրում»,- հայտարարել էր Էրդողանը:
(Tert.am) Գերմանիայում ՀՀ արտգործնախարարի մասնակցությամբ սուր
բանավեճ է ծավալվել
17.03.2010
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Արտաքին քաղաքականության
գերմանական խորհրդի դահլիճում կայացած իր ելույթի զգալի մասը նվիրել է
Երեւանի տարածաշրջանային քաղաքականությանը, Կովկասում տիրող իրավիճակին,
որը նա որակել է իբրեւ Երկրագնդի ամենաթեժ կետ, հայտնում է «Deutsche
Welle»-ն։
ԱԳ նախարարը շեշտել է, որ տարածաշրջանային անվտանգությունը Երեանի համար
միշտ առաջնահերթություն է եղել, եւ որ Երեւանը հանդես է եկել վեճերի, այդ
թվում՝ տարածքային, խաղաղ կարգավորման դիրքերից։
Պատասխանելով ռուս-վրացական հակամարտության մասին հարցին՝ հայ նախարարը
նշել է, որ Ռուսաստանի հետ Հայաստանին կապում են ռազմավարական դաշնակցի,
իսկ Վրաստանի հետ՝ բարիդրացիական հարաբերությունները։
«Հենց այդ պատճառով մենք ունենք որոշակի պարտավորություններ ե՛ւ որպես
Ռուսաստանի դաշնակից, ե՛ւ որպես Վրաստանի բարի հարեւան։ Հենց այդ պատճառով
Հայաստանը մոդերատորի դեր է ստանձնել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ»,-
հայտարարել է Նալբանդյանը։
«Deutsche Welle»-ի հավաստմամբ Երեւանի արտաքին քաղաքականության գլխավոր
խնդիրրները Ղարաբաղի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերն են։
Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական գործընթացի կանգնած վիճակը
Երեւանը նախկինի պես պայմանավորում է Բաքվի եւ Անկարայի
անզիջողականությամբ, գրում է գերմանացի վերլուծաբան Գյունտեր Կնաբեն։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերութունների կարգավորմանը, ապա
Նալբանդյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Երեւանը Թուրքիայի
հետ հարաբերությունների հաստատման ճանապարհին Հայոց ցեղասպանության
ճանաչման հարցը որպես նախապայման առաջ չի քաշում, բայցեւ Անկարան չպետք է
մերժի պատմական փաստի ճշմարտացիությունը։
ՀՀ ԱԳ նախարարի փաստարկներն առանց պատասխանի չեն մնացել։ Հազիվ է նա
հասցրել ուշադրության համար շնորհակալություն հայտնել հավաքվածներին,
դահլիճում սուր բանավեճ է սկսվել։ Իրենց պարտքն են համարել ելույթ ունենալ
Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանությունների ներկայացուցիչները։
Հատուկ ջանքեր է թափել մեջբերումներով, պարագրաֆներով եւ դատական
հղումներով զինված թուրք դիվանագետը։ Սակայն ինչպես նշում է աղբյուրը,
Նալբանդյանը պակաս պատրաստված չի եղել, եւ ինչ-որ պահի բանավեճը իսկական
բանակցություններ է հիշեցրել, որոնք կարող էին ձգվել մինչեւ առավոտ եւ
ոչնչով չավարտվել։
Ինչպես նկատել է Գյունտեր Կնաբեն, հակառակ թուրք դիվանագետի՝ նախարարի
տոնը, տեմպը եւ բառապաշարը խիստ զուսպ եւ դիվանագիտական են եղել՝ զուրկ
որեւէ ագրեսիայից։
Կնաբեի խոսքով, այս ռաունդում հաղթանակ է տարել հայ նախարարը, ով իր
հանգստությամբ եւ անդրդվելիությամբ ընդգծել է ՀՀ կառավարության
խաղաղասիրությունը եւ համբերությունը։ (news.am)
«Չգիտենք, որ դավաճան ենք` Մեսրոպ Մաշտոցին ենք ուրանում»
Այսօր Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի
կունենա «Լևոն Միրիջանյան» հիմնադրամի կողմից պատրաստված «Հարություն»
վավերագրական, ուսուցողական ֆիլմի ցուցադրությունը` նվիրված հայ դասական
ուղղագրությանը: Ինչպես Aysor-ին տեղեկացրեցին Հայաստանի
ազգային գրադարանից, «Հարություն» ֆիլմը հայ դասական ուղղագրությանը
վերադառնալու մասին է: Ֆիլմում հնչում են Հովհաննես Թումանյանի, ռուս գրող
Ի. Բունինի, մամուլի պատմաբան Գրիգոր Գույումջյանի և այլ մարդկանց
կարծիքները` հայ դասական ուղղագրության մասին: Նշենք, որ Ֆիլմի
ռեժիսորը Ստեփան Զատիկյանն է: Հայ դասական ուղղագրության շուրջ
բանախոսելու է նաև Պարույր Հայրիկյանը, ով նույնպես հայ դասական
ուղղագրության կողմնակից է և մասնակցել է ֆիլմի աշխատանքներին:
Aysor-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ Պարույր Հայրիկյանը նշեց, որ հայ
դասական ուղղագրությանը երեկ պետք է վերադարձած լինեինք:
«Չգիտենք, որ դավաճան ենք` Մեսրոպ Մաշտոցին ենք ուրանում, մեր հայրերին ենք
ուրանում», - շեշտեց Պ. Հայրիկյանը Պ. Հայրիկյանը նաև կարծիք
հայտնեց, որ հայ դասական ուղղագրության վերադարձը «առաջ գնալ է» նշանակում և
«առաջ գնալն է ճիշտ»: ԱՅՍՕՐ (Aysor.am) |
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ իր երկիրը
Ադրբեջանում եւ ընդհանրապես Հարավային Կովկասի տարածաշրջանում մարդու
իրավունքների ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծումը կապում է ԼՂ
հակամարտության կարգավորման հետ։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է «Մարդու
իրավունքները 2009 թվականին» զեկույցը, որում խիստ քննադատություն է
հնչեցվում Ադրբեջանում մարդու իրավունքների, քաղաքական բազմակարծության,
խոսքի ազատության ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ։
Մարտի 15-ին ԱՄՆ-ի պետդեպարտամենտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ
պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը չի
անտեսում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Ադրբեջանում` տեղի
տալով նավթային շահերին եւ շարունակելով համագործակցել Ադրբեջանի
իշխանությունների հետ, չնայած նման խիստ գնահատականներին, Հիլարի Քլինթոնն
ընդգծել է. «Մենք գիտենք, որ խնդիրներ կան ե'ւ Ադրբեջանում, ե'ւ
Հայաստանում»:
Հիշատակելով երկու ադրբեջանցի բլոգերներին, ովքեր ձերբակալվել են
«սեփական տեսակետները արտահայտելու համար»` պետքարտուղար Քլինթոնը
հայտարարել է, որ ԱՄՆ-ը ամեն ջանք գործադրում է Ղարաբաղի հակամարտության
լուծման համար։ «Մենք կարծում ենք, որ եթե հակամարտությունը կարգավորվի,
մարդու իրավունքների ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ նույնպես
կլուծվեն»,-ընդգծել է Հիլարի Քլինթոնը։
Նշենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում խիստ քննադատություն է հնչել
նաեւ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ: (NEWS.am) |
|
|
Լևոն Արոնյանը հաղթանակ տարավ Նիցցայի շախմատի
գերմրցաշարի երրորդ փուլում
|
16/ 03/ 2010
|
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Գրոսմայստեր
Լևոն Արոնյանը հաղթեց հոլանդացի Յան Սմիթին Նիցցայում կայացած «Ամբեր»
շախմատային գերմրցաշարի երրորդ փուլում, տեղեկացնում է մրցաշարի
պաշտոնական կայքը։ Արոնյանն առաջ անցավ ինչպես սպիտակ ֆիգուրներով «արագ»
շախմատում, այնպես էլ սևերով «կույր» խաղում։
Շնորհիվ այս
հաղթանակների Արոնյանը կիսում է արագ շախմատի 2-5 տեղերը Մագնուս Կառլսենի
(Նորվեգիա), Վասիլի Իվանչուկի (Ուկրաինա) և Ռուսլան Պոնոմարյովի (Ուկրաինա)
հետ, և զբաղեցնում է 10-րդ տեղը «կույր» շախմատի մրցաշարում։
Երեք
փուլերից հետո ընդհանուր հաշվով Արոնյանը երեք միավորով կիսում է 5-7-րդ
տեղերը Բորիս Գելֆանդի (Իսրայել) և Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան) հետ։
«Կույր»
շախմատի մրցաշարում առաջատար է Իվանչուկը 2,5 միավորով, իսկ «արագ»
շախմատի մրցաշարում՝ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) 2,5 միավորով։
Ընդհանուր
հաշվով առաջատար է նաև Իվանչուկը (4,5 միավոր), Կառլսենը, Կրամնիկն ու
Պոնոմարյովն ունեն 4-ական միավոր։
«Ամբեր» ավանդական մրցաշարում
«կույր» և «արագ» շախմատային խաղերին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն
գրոսմայստերներ։ (ar.newsarmenia.ru) Լույս է տեսել ՕՐԵՐ-ի նոր համարը որի մեջ տեղ են գտել`
- Հարցազրույց
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ,
- Իսպանահայ գաղութին
նվիրված հոդվածաշար, հարցազրույցներ գործարար Գասպար Պետրոսյանի եւ լրագրող
Արթուր Ղուկասյանի հետ,
- Կ.Պոլսի «Ժամանակ» օրաթերթի 100-ամյակին
նվիրված հրապարակումներ, հարցազրույց հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ
Պապյանի հետ,
- Ալեքսանդր Թոփչյանի գրախոսությունը` «Մարդահամար»,
- «ՕՐԵՐ»
ամսագրի 10-ամյակին նվիրված հրապարակումներ,
- Հարցազրույց
պրահայաբնակ հունահայ երգչուհի Քրիստի Գայանե Սոխակյանի հետ,
- Էվժեն
Կինդլերի հոդվածը դիրիժոր Հայկ Ութիւջյանի մասին,
- Վանո Դադոյանի
եւ Լալա Մնեյանի ինքնատիպ աշխարհը,
- Տիգրան Աբրահամյանի հոդվածը
ժամանակակից արվեստի մասին,
- Հարցազրույց Կարլովի Վարիի
կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Էվա Զաորալովայի հետ,
- Արծվի
Բախչինյանի հայ-չեխական պատմական առնչությունները,
- Սփյուռքի
նախարարության «Արի տուն» ծրագիրը,
- Ամերիկահայ մանկավարժ Հովսեփ
Նալբանդյանի հարցազրույցը,
- Չեխական եւ եվրոպական հետաքրքիր լուրեր
- «Գիտունիկ» ժամանցային հավելվածը:
«Օրեր» համաեվրոպական
ամսագիր
http://orer.cz/ Կովկաս-Արեւելյան Եվրոպա լրատվական կենտրոն, Պրահա
|
Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է երկրից վտարել
ապօրինի բնակվող հայաստանցիներին
16.03.10 Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ամենախոշոր
ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Ջանան Արըթմանը, ի հակազդեցություն
աշխարհում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունման, առաջարկել
է Թուրքիայից վտարել ապօրինի բնակվող` Հայաստանի քաղաքացիներին:
Մարտի 15-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների
հանձնաժողովում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին
հարաբերությունների հանձնաժողովի և Շվեդիայի Ռիկսդագի կողմից Հայոց
ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունման առնչությամբ տեղի է ունեցել
դռնփակ նիստ` արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի մասնակցությամբ:
Թուրքական Radikal օրաթերթի փոխանցմամբ` նիստում Թուրքիայի
Ժողովրդա-հանրապետական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների
պատգամավորներն առաջարկել են ամենաարմատական միջոցներով հակազդել բանաձևերի
ընդունմանը, ինչպես օրինակ` խորհրդարանից հետ կանչել Հայաստանի և
Թուրքիայի ստորագրած Արձանագրությունները, փակել ամերիկյան Ինջիրլիք
ռազմակայանը: Ընդդիմադիր խորհրդարանական Ջանան Արըթմանը
Թուրքիայում ապօրինի բնակվող և աշխատող հայաստանցիներին վտարելուց բացի
առաջարկել է նաև Թուրքիայի քաղաքացիությունից զրկել Շվեդիայի Ռիկսդագի
ազգությամբ թուրք բոլոր այն խորհրդարանականներին, ովքեր կողմ են քվեարկել
բանաձևը ընդունմանը, թույլ չտալ Թուրքիա մուտք գործել բանաձևին կողմ
քվեարկած բոլոր խորհրդարանականներին: Իսկ Թուրքիայի արտաքին
քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն, ի պատասխան
խորհրդարանից Արձանագրությունները հետ կանչելու թուրքական ընդդիմության
պահանջներին, հայտարարել է, որ Արձանագրությունները գործիք են` ուղղված
աշխարհում Թուրքիայի մասին ձևավորված անհաշտի կերպարը վերացնելուն, և
շարունակելու են մնալ խորհրդարանում: (Tert.am) Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին` Համայնքների
պալատում կազմվել է 12 խորհրդարանականներից բաղկացած անկախ հանձնաժողով,
որն ուսումնասիրում է հայ համայնքի կողմից ներկայացված` Մեծ Բրիտանիայում
ապրիլի 24-ը պաշտոնապես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
հայտարարելու մասին առաջարկությունը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ
Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հրավերով պաշտոնական այցով այսօր
մեկնում է Լոնդոն:
Ankara գործակալության փոխանցմամբ` լոնդոնյան հանդիպումների ընթացքում,
մասնավորապես, քննարկվելու են Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցն ու
կիպրական հիմնախնդիրը:
Նշենք, որ ապրիլի 30-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում
քննարկվելու է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, և Թուրքիայի վարչապետի
այցը նպատակ ունի կանխել ԱՄՆ և Շվեդիայի խորհրդարանական որոշումների
կրկնությունը։
Հանդիպմանը կողմերը Աֆղանստանի, Իրաքի և Մերձավոր Արևելքի խնդիրների հետ
մեկտեղ քննարկելու են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման
գործընթացը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին` Համայնքների պալատում
կազմվել է 12 խորհրդարանականներից բաղկացած անկախ հանձնաժողով, որն
ուսումնասիրում է հայ համայնքի կողմից ներկայացված` Մեծ Բրիտանիայում
ապրիլի 24-ը պաշտոնապես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
հայտարարելու մասին առաջարկությունը: Հանձնաժողովի կողմից հիշյալ
առաջարկությունն առաջին անգամ քննության է առնվել այս տարվա հունվարին:
Հանձնաժողովը պատրաստվում է ապրիլի 30-ին վերջին` երկրորդ անգամ քննարկել
առաջարկությունը: Այն ներառվելու է նաև Լորդերի պալատի օրակարգում: Եվ եթե
ներկայացված առաջարկն արժանանա բրիտանացի խորհրդարանականների հավանությանը,
հանձնաժողովի կողմից կկազմվի զեկույց և կներկայացվի թագուհու վավերացմանը: (Tert.am)
|
Բաց նամակ Հայաստանի հանրապետության նախագահին, Ազգային Խորհրդին, իշխող
վերնախավին… և բոլոր նրանց, ում դեռ հուզում, անհանգստացնում է հայության
ճագատագիրը
Այսօր աշխարհում ստեղծված քաղաքական, տնտեսական,
սոցիալական իրավիճակը պահանջում է անհապաղ քայլերի դիմել, պաշտպանելու
համայն հայության շահերը, որտեղ էլ նրանք լինեն:
Եկել է օրը, որ արվի
այն ամենը, ինչ պարտավոր էր, բայց չէր արել անցյալ դարի 90-ականների սկզբի
ՀՀ «էլիտան»: Ժամանակն է, որ յուրաքանչյուր ոք իմանա իր դէրն այդ խնդրում՝
փոքրից մեծը, աղքատից հարուստը, գոծազուրկից գործատուն, նաեւ իշխանությունը
ձեռքում պահողներն ու, ընդհուպ մինչև Հայ Առաքելական Եկեղեցին:
Դա
ենք ուզում բոլորս, դա է պահանջում ժամանակը: Կատարեք առաջին քայլերը և
ժողովրդից պահանջեք նույնը: Հարկավոր է շտապ, գործնական, համարձակ
ԱԶԳԱՊԱՀՊԱՆ քայլեր կատարել մեր ազգի համար այս խրթին ժամանակահատվածում:
ԱԶԳԸ սպասում է: Պատմությունը արժանի գնահատական կտա և լավ, և վատ
գործերին:
Հայոց պետականության հիմնաքարը պետք է լինի համազգային
շահերից բխող գաղափարախոսության դիկտատուրան: Պարզապես ելույթներով,
կոչերով ու ինքնագովազդով ազգը չի համախմբվի, առավել ևս չի կառուցվի համայն
հայության լուսավոր ապագան, այլ ընդհակառակը, կունենա կործանարար
հետեւանք:
Հայրենակիցներ, եկեք ուշքի գանք, քանի դեռ ուշ չէ:
Տարբեր աղբյուրների տվյալներով աշխարհում հաշվվում է 10 միլիոն հայ, որից
7-7,5 միլիոնը ապրում է սփյուռքում: Այս թիվը շատ արագ ավելանում է, ցավոք,
ՀՀ-ից դուրս եկողների հաշվին: Սա մեծ ողբերգություն է և կարելի է համարել
Հայոց ցեղասպանության հաջորդ փուլը՝ մի քանի տասնամյակ հետո այդ 7,5
միլիոնից իրենց հայ կհամարեն ու հայ կզգան միայն յուրաքանչյուր տասներորդը:
Միայն վերամիավորված Հայրենիքը կկարողանա կանխել այդ լուռ
ցեղասպանությունը: Այս ամենը հայ ժողովրդի հանդեպ թուրքերի կազմակերպած,
նախօրոք ծրագրված Հայոց ցեղասպանության հետևանքներն են, տվյալ ժամանակի
«աշխարհի տերերի» լուռ մասնակցությամբ: Եվ այսօրվա մի կտոր Հայոց հողի վրա
կազմավորված ՀՀ-ը նման է գլադիատորական արենայի, որտեղ հանդիսատեսի
դերերում «աշխարի տերերն» են` իրենց երկակի ստանդարդներով, սեփական շահերից
բխող խղճուկ օգնություններով ու խորհուրդներով, իսկ իրար ոչնչացնողի դերը
պարտադրված է հայ ժողովրդին: Եվ ամէնասարսափելին այն է, որ հայը պատրաստ է
ինքնավոչնչացման` մի կտոր հացի համար. վերնախավը ներքևիններին և հակառակը:
Բայց ով է այդ իրավիճակի մեղավորը, առաջին հայացքից իհարկե մենք: Այո մեր
մեղքի բաժինն էլ պակաս չի, բայց դա արդյունքն է այն իրադարձությունների,
որոնք տեղի ունեցան անցյալ դարում մեր իսկ սեփական ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ: Եվ այդ
տխուր հետևանքները վերացնելու ճանապարհին արդարացված կլինի օգտագործել
բոլոր հնարավոր և նույնիսկ անհնարին, պաշտոնական և ոչ պաշտոնական
միջոցները: Այո ուժեղին, հաղթողին ընդունում և գնահատում են` չդատելով:
Գնահատում են նաև համարձակին, առավել ևս, երբ նրա գործն արդար է: Ուրեմն
ժամանակն է վստահելու մեր իսկ սեփական ուժերին:
Երբ ինքներս ոչինչ
չենք ձեռնարկում մեր ժողովրդի բարեկեցության համար, ապա ինչպես կարող ենք
դա պահանջել օտարներից: Դա նրանց մոտ, մեղմ ասած, միայն ծիծաղ կարող է
առաջացնել:
Սիրենք սեփական ՀԱՅՐԵՆԻՔԸ ոչ թե առանց հայի, այլ հայերով հանդերձ:
Ժամանակն է ոչ միայն խոսել, այլև, փոխվել ու գործել.
1. Օրենսդրորեն Հայաստանի Հանրապետությունը վերանվանել Արարատյան Հայկական
Հանրապետություն, միաժամանակ պաշտոնապես տարանջատել Արարատյան Հայկական
Հանրապետություն և Հայաստան հասկացողություններն իրարից:
2.
Մինչև սույն թ. ապրիլի 24-ը հայ-թուրքական տխրահռչակ, նախապայմաններով լի,
դավաճանական արձանագրություններից անհապաղ հետ վերցնել ՀՀ
ստորագրությունները: Ձեր հոգու վրա մի վերցրեք միլիոնավոր հայերի հույսը
փարատող (որ մի գեղեցիկ օր հայկական լեռնաշխարհում նորից կհնչի հայոց խոսքն
ու երգը) այդ մեղքը: Դա Ձեր իրավունքների սահմաններից դուրս է: Նման
հարցերը լուծվում են միայն հանրաքվեի միջոցով: Առավել ևս` հայրենիքի մի
մասի հաշվին մյուսն ազատելը հարցի լուծում չէ: Ընդ որում լուծման խնդիր
մասը (Արցախը) մեծամասամբ ազատագրված է արյամբ` շնորհիվ հայրենանվեր
քաջազուն հերոսների, որոնք իրենց կյանքի գնով կերտեցին և այդպես էլ չտեսան
այդքան փափագած հաղթանակը: Մենք հավերժ պետք է հիշենք, թուրքը որտեղ էլ
լինի, ինչ անվան տակ և ինչ պայմաններում էլ ապրի, երբեք չի փոխվի, թեկուզև
500 տարի անցնի (կարմիր կովը կաշին չի փոխի):
Հայ-թուրքական սահմանի բացումը կարելի է կոմպեսացնել հետևյալ կարգով.
ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ պետական սահմանը հսկում է ռուսական կողմը և
ՀՀ երկաթգծի կառավարումը նույնպես ժամանակավոր իրականացնում է ռուսական
կողմը, ապա մնում է միայն սահմանամերձ գոտում կառուցել համապատասխան
լոգիստական կենտրոն համատեղ ձեռնարկության հիմունքներով, միաժամանակ
օրենսդրորեն թույլ տալ ռուսական Հարավ-Կովկասյան Երկաթգծին իրականացնելու
բեռնափոխադրումներ ՀՀ, նախապես (ռուսական կողմը) պայմանավորվելով թուրքական
կողմի հետ: Բեռնափոխադրումների հարցը հեշտ կլուծվի, ինչպես ասում են՝ և
գայլերն են կուշտ, և գառներն են կենդանի մնում: Այս պահին այս տարբերակը
հարցի լուծում է՝ ձեռնտու և ՀՀ գործարարներին և, առավել ևս, հայ ժողովրդին:
3. Ընդունել հատուկ որոշում և այդ որոշման համաձայն պաշտոնապես
դիմել աշխարհի բոլոր պետություններին, որպեսզի նրանք պաշտոնական
գնահատական տան (ովքեր դեռ չեն հասցրել գնահատել) 20-րդ դարի առաջին
ցեղասպանության`Հայոց Մեծ Եղեռնի կապակցությամբ:
4. Օրենսդրօրեն
ԱԳՆ-ին զրկել հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերով
ընդհանրապես զբաղվելուիրավունքից` այնքան ժամանակ, քանի դեռ այդ
հարաբերությունները վերջնական լուծում չեն ստացել և դեռևս թուրք ու հայ
ժողովրդներիի միջև չի ստորագրվել խաղաղության պայմանագիր:
5.
Միաժամանակ կազմավորել Հատուկ Կոմիտե (ՀԿ), որի գործունեության ոլորտը պետք
է հանդիսանա Հայոց Հարցի լուծումը (հայ-թուրքազերական հարաբերություններին
վերաբերող բոլոր հարցերը): Այն օժտել մեծ լիազորություններով ու
կարողություններով, որ իր աշխատանքի ընթացքում դիմակայի բոլոր խանգարիչ
հանգամանքներին: Դա պետք է ամրագրվի օրեքով:
ՀԿ-ն ենթակա պետք է լինի միայն ՀՀ Ազգային Խորհրդին ու հայ ժողովրդին:
Կոմիտեի նախագահ նշանակել Արա Պապյանին: Այսօրվա դրությամբ այդ պատասխանատու գործի համար ամենահարմար թեկնածուն Ա. Պապյանն է:
ՀԿ-ին կից կազմավորել խումբ, բաղկացած ՀՀ և աշխարհասփյուռ հայության և ոչ
միայն հայ մասնագետ-փորձագետներից, որը պաշտոնապես կզբաղվի համապատասխան
փաստաթղթերի հավաքագրմամբ, որպեսզի մոտակա տարիներին միջազգային
ատյաններում ապահովի Հայոց մեծ եղեռնի իրավական առաջխաղացումը: Դրա
արդյունքում, մոտ ապագայում, մենք պետք է ստանանք Աստծո պարգևով մեզ
պատկանող մեր պատմական հայրենիքը` Հայկական լեռնաշխարհը, որը հայ ժողովրդի
հազարամյակների բնօրրանն է, և այս պահին օկուպացված է Թուրքիայի կողմից: Դա
է պահանջում ոչ միայն այսօրվա ՀՀ պետական ու ազգային շահերը, այլև Համայն
Հայության ազգային շահերը: Դա կլինի հայության վերջնական վճռորոշ
հաղթանակը:
Հայ-թուրքական հարաբերություններում հիմք ընդունել
Վ.Վիլսոնի իրավարար (վճռաբեկ) որոշումը, որն ըստ բազմաթիվ ծանրակշիռ
փորձագետների, այսօր միակ իրավական փաստաթուղթն է, որով և որոշված է
հայ-թուրքական սահմանագիծը:
|
6. ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ
Հաշվի
առնելով հարևան ազերիների ոչ-կառուցողական դիրքորոշումը` ոչ միայն Արցախի,
այլև թուրք-ազերական տնտեսաքաղաքական շրջափակումը, ինչպես նաև չդադարող
ռազմաշունչ, շանտաժներով լի հայտարարությունները և ամենօրյա գնդակոծումներն
ու ահաբեկումները խաղաղ հայ ազգաբնակչության նկատմամբ` Ադրբեջանին հարող
բուն ՀՀ սահմանային գոտում, դադարեցնել բոլոր տեսակի բանակցություններն
այսպես կոչված հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
Ընդունել համապատասխան որոշում Արցախի և հարակից հայաշատ տարածքների
պատկանելիության մասին, հաշվի առնելով խնդրի ակունքները (պատմական,
իրավական, սկսած Ռուսական կայսրության փլուզումից):
Միաժամանակ
բարձրացնել Նախիջևանի իրավական պատկանելիության հարցը, որովհետև հենց հիմա է
ամենահարմար պահը: Դրանով սկիզբ կդրվի այդ հարցի լիարժեք իրավական, արդար,
խաղաղ կարգավորմանը:
Այսօր շատ խելացի, կշռադատված, իրավական
հիմքերով զինված մի շարք հայ (և ոչ միայն հայ) փորձագետ-մասնագետներ
փաստերով ապացուցում և առաջարկում են վերը նշված հարցերի լուծման ուղիները,
իսկ դուք, մեր հարգաժան վերևներում նստած պարոնայք, գոնե մի քիչ
համարձակություն չեք գտնում ձեր մեջ, որպեսզի մի կողմ դնելով սեփական
շահերը, վերջապես ճիշտ, ազնիվ ու բարոյական որոշումներ կայացնենք ինչպես
ներքին, այնպես էլ արտաքին, տնտեսական, քաղաքական և սոցիալական հարցերում:
Արդյունքը մոտ ապագան ցույց կտա. կավելանա արդյոք ՀՀ ազգաբնակչության
թվաքանակը:
Թող մոլդավացիների փորձը օրինակ ծառայի` որոնք դեռ
անցյալ դարում թոթափեցին իրենցից հոգեբանական ստրկական լուծը (նայել
տեղեկանք -2):
7. Միաժամանակ ՀՀ Ազգային Խորհուրդը պետք է ընդունի համապատասխան որոշում` տալով իրավաքաղաքական գնահատական.
ա) Բոլշևիկյան ռեժիմի և կարմիր բանակի կողմից առաջին հանրապետության
բռնազավթման և դրանից բխող բոլոր հետևանքների մասին (Մոսկվայի և Կարսի
1921 թ. պայմանագրերը): Կավբյուրոյի անօրինական որոշմամբ Ղարաբաղի լեռնային
և դաշտային, նաև հարակից հայաբնակ տարածքների, այդ թվում նաև Նախիջեվանի
բռնի կցումը Սովետական Ադրբեջանին:
բ) Նախկին Ադրբեջանական
ԽՍՀ-ի տարածքում թուրք-ադրբեջանցիների կողմից բնիկ հայ էթնոսի
ցեղասպանության և մյուս բնիկ ժողովրդների հանդեպ կատարված
հանցագործություններին:
գ) Խորհրդային քաղաքական ղեկավարության
կողմից նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի հայաշատ տարածքներում կազմակերպած
զինվորական «Կոլցո» օպերացիային:
դ) Արցախի հայության
ինքնապաշտպանական շաժմանը` այն որակելով որպես Ազգային Ազատագրական
շարժում, որի` հերոսական ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվել է
ԼՂՀ:
Եղեք վստահ, որ արդյունքում հայ-ռուսական հարաբերությունները
(ովքեր վախենում են այդ հարաբերությունների բարդացումից) ոչ միայն չեն
տուժի, այլ ավելի կջերմանան: Դրանում անգամ չկասկածեք: Այս վերոհիշյալ
կետերը բխում են նաև Ռուսաստանի պետական շահերից (նայել տեղեկանք -1):
8. Ներքին տնտեսաքաղաքական հարցերով.
ՀՀ ընտրությունների մասին օրենքը համապատասխանեցնել միջազգային
ստանդարտների չափանիշներին: Կազմակերպել, ապահովելով ազատ ընտրություններ`
տարածքայինից մինչև ԱԺ պատգամավորների ընտրություններում:
9.
Ընդունել ազատ տնտեսական մրցակցությունը խթանող օրենքներ, միաժամանակ
խստորեն արգելելով տնտեսական մենաշնորհների առկայությունը` այն համարելով
քրեական հանցագործություն:
ՕՐԵՆՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԵՇՏԱՑՆԵՆ, ԲԱՐՎՈՔ ԴԱՐՁՆԵՆ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՅԱՆՔԸ, ԵՎ ՈՉ ԵՐԲԵՔ ԲԱՐԴԱՑՆԵՆ ՈՒ ԴԺՎԱՐԱՑՆԵՆ
Վերոհիշյալ հարցերը կյանքի կոչելով ոչ միայն դու'ք կազատվեք դարերով հայի
մեջ կամաց-կամաց մտած ստրուկի, ճորտի հոգեբանությունից, հարգաժան
իշխանավորներ, այլ նաև հայ ժողովրդի մի ստվար մասը: Դա կլինի նոր շրջան հայ
ժողովրդի, հազարամյակներից եկող պատմության մեջ: Օրենքի առաջ պետք է
հավասար լինեն բոլորը, ոչ միայն հասարակ խեղջ ու կրակ շարքային քաղաքացին,
այլև վերևներում նստածներդ, այո Դուք` պարոնայք մենաշնորհներ, «տեր ու
տիրակալներ», «ախպերություններ» ու ընտրյալներ: Ինչքան կարելի է
նվաստացնել սեփական ժողովրդին, ենթարկել հոգևոր, մտավոր, մշակութային և
ֆիզիկական բռնության: Վերջ դրեք անդրկուլիսյան «իշխել ու տիրանալ ամեն
ինչին» սկզբունքին:
Ձեր համարձակ, ազնիվ, բարոյական ու ճիշտ, ժամանակի
շնչին համապատասխանող որոշումները, միայն կխթանեն հայության միավորման
սուրբ գործին`անկախ բնակության վայրից: Եվ արդյունքում ՀԱՅԻ համար ՀՀ-ում
ապրելը, ապրելը և ոչ թե գոյատևելը, կլինի հնարավոր, հաճելի, պարծանք,
հպարտություն, այլ ոչ թէ, ինչպես այսօր, ձանձրալի և կարելի ասել,
ճարահատյալ: Եվ ոչ միայն հայրենիքը լքածները նորից հետ կվերադառնան, այլ
նաև տասնյակ հազարավոր հայեր, բայց… հետխորհրդային հակահայ ղեկավարումը
հանգեցրեց նրան, որ այսօր ՀՀ-ն վերածվել է քաղաք-պետության: Բազմաթիվ
քաղաքներից միայն Երևանն է զարգանում, այն էլ... Եբեմնի հիասքանչ
քաղաքամայր Երևանից ոչինչ չի մնացել: Իսկ մյուս քաղաքներն իրենց
քաղաքային բնակչությամբ վերածվել են մեծ գյուղերի:
Հարգաժան
վերևներում նստածներ, պարոնայք, կամ համարձակություն ունեցեք կատարել այն,
ինչի համար զբաղեցրել եք այդ աթոռները, կամ էլ խիղճ ու կամքի ուժ ունեցեք
զիջել այդ աթոռները իսկական սրտացավ կարողներին:
Տեղ-1. Սույն թ.
փետրվարի 1-ին Ռուսաստանի դաշնությունում շատ կարևոր փաստ արձանագրվեց, որը
մեծ հավանականությամբ կունենա քաղաքական շարունակություն: ՌԴ նախագահին
կից մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական հասարակության
զարգացման խորհուրդը ընդունեց և դատապարտեց ԽՍՀՄ-ին` ցեղասպանության և 2-րդ
համաշխարհային պատերազմի պատասխանատվության համար
(http://www.regnum.ru/news/polit/1386515.html):Սա կարելի է համեմատել,
եթե Թուրքիան սկսի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը իր երկրի
ներսում:
Տեղ-2. 1991 թ. Օգոստոսի 27-ի Մոլդովայի պառլամենտը
ընդունեց անկախության հռչակագիր, որտեղ ասվում է, որ Մոլդովան ոչ միայն
չեղյալ է հայտարարում Մոլոտով-Ռիբբենտրոպի գործարքը և ԽՍՀՄ օրենքը
Մոլդովական ԽՍՀ-ի կազմավորման մասին, այլև չեղյալ է հայտարարում ու չի
ընդունում իր ազգային տարածքների մասնատումը, 1775 և 1812 թ.թ.,
(ուշադրություն դարձրեք, 200 տարվա վաղեմություն):
Այստեղ տեղին է
հիշեցնել նաև Ճապոնիայի պահանջը ՌԴ-ին: Ճապոնիան չորս կղզիները
պահանջելուց հիմք չի համարում այդ կղզիների բնակչության ինքորոշումը, այլ
(էլի հեռավոր) 1855թ. փետրվարի 7-ի ռուս-ճապոնական պայմանագիրը: Ասենք, որ
այդ կղզիների տեղաբնիկ Այն-երը ընդհանրապես ճապոնացիների հետ ոչ մի
ազգակցական կապ չունեին):
P.S.
Սիրելի հայրենակիցներ,
եթե վերոհիշյալ նամակի, կամ նամակի կետերի հետ համաձայն եք, բարձրացրեք
ձեր ձայնը` հանուն մեր ազգի լուսավոր ապագայի:
Բ.Հ. «ՏԱՅՔ» Հայոց լեզվի, պատմության, մշակույթի և արվեստի զարգացման հիմնադրամ, Ռ.Դ. |
|
|