Суббота, 21.09.2024, 07:41
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 14
    Гостей: 14
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    16.03.2010, 10:04
    Բաց նամակ Հայաստանի հանրապետության նախագահին, Ազգային Խորհրդին, իշխող վերնախավին… և բոլոր նրանց, ում դեռ հուզում, անհանգստացնում է հայության ճագատագիրը

    Այսօր աշխարհում ստեղծված քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակը պահանջում է անհապաղ քայլերի դիմել, պաշտպանելու համայն հայության շահերը, որտեղ էլ նրանք լինեն:
    Եկել է օրը, որ արվի այն ամենը, ինչ պարտավոր էր, բայց չէր արել անցյալ դարի 90-ականների սկզբի ՀՀ «էլիտան»: Ժամանակն է, որ յուրաքանչյուր ոք իմանա իր դէրն այդ խնդրում՝ փոքրից մեծը, աղքատից հարուստը, գոծազուրկից գործատուն, նաեւ իշխանությունը ձեռքում պահողներն ու, ընդհուպ մինչև Հայ Առաքելական Եկեղեցին:
    Դա ենք ուզում բոլորս, դա է պահանջում ժամանակը: Կատարեք առաջին քայլերը և ժողովրդից պահանջեք նույնը: Հարկավոր է շտապ, գործնական, համարձակ ԱԶԳԱՊԱՀՊԱՆ քայլեր կատարել մեր ազգի համար այս խրթին ժամանակահատվածում: ԱԶԳԸ սպասում է: Պատմությունը արժանի գնահատական կտա և լավ, և վատ գործերին:
    Հայոց պետականության հիմնաքարը պետք է լինի համազգային շահերից բխող գաղափարախոսության դիկտատուրան: Պարզապես ելույթներով, կոչերով ու ինքնագովազդով ազգը չի համախմբվի, առավել ևս չի կառուցվի համայն հայության լուսավոր ապագան, այլ ընդհակառակը, կունենա կործանարար հետեւանք:

    Հայրենակիցներ, եկեք ուշքի գանք, քանի դեռ ուշ չէ:

    Տարբեր աղբյուրների տվյալներով աշխարհում հաշվվում է 10 միլիոն հայ, որից 7-7,5 միլիոնը ապրում է սփյուռքում: Այս թիվը շատ արագ ավելանում է, ցավոք, ՀՀ-ից դուրս եկողների հաշվին: Սա մեծ ողբերգություն է և կարելի է համարել Հայոց ցեղասպանության հաջորդ փուլը՝ մի քանի տասնամյակ հետո այդ 7,5 միլիոնից իրենց հայ կհամարեն ու հայ կզգան միայն յուրաքանչյուր տասներորդը:
    Միայն վերամիավորված Հայրենիքը կկարողանա կանխել այդ լուռ ցեղասպանությունը: Այս ամենը հայ ժողովրդի հանդեպ թուրքերի կազմակերպած, նախօրոք ծրագրված Հայոց ցեղասպանության հետևանքներն են, տվյալ ժամանակի «աշխարհի տերերի» լուռ մասնակցությամբ: Եվ այսօրվա մի կտոր Հայոց հողի վրա կազմավորված ՀՀ-ը նման է գլադիատորական արենայի, որտեղ հանդիսատեսի դերերում «աշխարի տերերն» են` իրենց երկակի ստանդարդներով, սեփական շահերից բխող խղճուկ օգնություններով ու խորհուրդներով, իսկ իրար ոչնչացնողի դերը պարտադրված է հայ ժողովրդին: Եվ ամէնասարսափելին այն է, որ հայը պատրաստ է ինքնավոչնչացման` մի կտոր հացի համար. վերնախավը ներքևիններին և հակառակը: Բայց ով է այդ իրավիճակի մեղավորը, առաջին հայացքից իհարկե մենք: Այո մեր մեղքի բաժինն էլ պակաս չի, բայց դա արդյունքն է այն իրադարձությունների, որոնք տեղի ունեցան անցյալ դարում մեր իսկ սեփական ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ: Եվ այդ տխուր հետևանքները վերացնելու ճանապարհին արդարացված կլինի օգտագործել բոլոր հնարավոր և նույնիսկ անհնարին, պաշտոնական և ոչ պաշտոնական միջոցները: Այո ուժեղին, հաղթողին ընդունում և գնահատում են` չդատելով: Գնահատում են նաև համարձակին, առավել ևս, երբ նրա գործն արդար է: Ուրեմն ժամանակն է վստահելու մեր իսկ սեփական ուժերին:
    Երբ ինքներս ոչինչ չենք ձեռնարկում մեր ժողովրդի բարեկեցության համար, ապա ինչպես կարող ենք դա պահանջել օտարներից: Դա նրանց մոտ, մեղմ ասած, միայն ծիծաղ կարող է առաջացնել:
    Սիրենք սեփական ՀԱՅՐԵՆԻՔԸ ոչ թե առանց հայի, այլ հայերով հանդերձ:

    Ժամանակն է ոչ միայն խոսել, այլև, փոխվել ու գործել.

    1. Օրենսդրորեն Հայաստանի Հանրապետությունը վերանվանել Արարատյան Հայկական Հանրապետություն, միաժամանակ պաշտոնապես տարանջատել Արարատյան Հայկական Հանրապետություն և Հայաստան հասկացողություններն իրարից:

    2. Մինչև սույն թ. ապրիլի 24-ը հայ-թուրքական տխրահռչակ, նախապայմաններով լի, դավաճանական արձանագրություններից անհապաղ հետ վերցնել ՀՀ ստորագրությունները: Ձեր հոգու վրա մի վերցրեք միլիոնավոր հայերի հույսը փարատող (որ մի գեղեցիկ օր հայկական լեռնաշխարհում նորից կհնչի հայոց խոսքն ու երգը) այդ մեղքը: Դա Ձեր իրավունքների սահմաններից դուրս է: Նման հարցերը լուծվում են միայն հանրաքվեի միջոցով: Առավել ևս` հայրենիքի մի մասի հաշվին մյուսն ազատելը հարցի լուծում չէ: Ընդ որում լուծման խնդիր մասը (Արցախը) մեծամասամբ ազատագրված է արյամբ` շնորհիվ հայրենանվեր քաջազուն հերոսների, որոնք իրենց կյանքի գնով կերտեցին և այդպես էլ չտեսան այդքան փափագած հաղթանակը: Մենք հավերժ պետք է հիշենք, թուրքը որտեղ էլ լինի, ինչ անվան տակ և ինչ պայմաններում էլ ապրի, երբեք չի փոխվի, թեկուզև 500 տարի անցնի (կարմիր կովը կաշին չի փոխի):

    Հայ-թուրքական սահմանի բացումը կարելի է կոմպեսացնել հետևյալ կարգով.
    ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ պետական սահմանը հսկում է ռուսական կողմը և ՀՀ երկաթգծի կառավարումը նույնպես ժամանակավոր իրականացնում է ռուսական կողմը, ապա մնում է միայն սահմանամերձ գոտում կառուցել համապատասխան լոգիստական կենտրոն համատեղ ձեռնարկության հիմունքներով, միաժամանակ օրենսդրորեն թույլ տալ ռուսական Հարավ-Կովկասյան Երկաթգծին իրականացնելու բեռնափոխադրումներ ՀՀ, նախապես (ռուսական կողմը) պայմանավորվելով թուրքական կողմի հետ: Բեռնափոխադրումների հարցը հեշտ կլուծվի, ինչպես ասում են՝ և գայլերն են կուշտ, և գառներն են կենդանի մնում: Այս պահին այս տարբերակը հարցի լուծում է՝ ձեռնտու և ՀՀ գործարարներին և, առավել ևս, հայ ժողովրդին:

    3. Ընդունել հատուկ որոշում և այդ որոշման համաձայն պաշտոնապես դիմել աշխարհի բոլոր պետություններին, որպեսզի նրանք պաշտոնական գնահատական տան (ովքեր դեռ չեն հասցրել գնահատել) 20-րդ դարի առաջին ցեղասպանության`Հայոց Մեծ Եղեռնի կապակցությամբ:

    4. Օրենսդրօրեն ԱԳՆ-ին զրկել հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերով ընդհանրապես զբաղվելուիրավունքից` այնքան ժամանակ, քանի դեռ այդ հարաբերությունները վերջնական լուծում չեն ստացել և դեռևս թուրք ու հայ ժողովրդներիի միջև չի ստորագրվել խաղաղության պայմանագիր:
    5. Միաժամանակ կազմավորել Հատուկ Կոմիտե (ՀԿ), որի գործունեության ոլորտը պետք է հանդիսանա Հայոց Հարցի լուծումը (հայ-թուրքազերական հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերը): Այն օժտել մեծ լիազորություններով ու կարողություններով, որ իր աշխատանքի ընթացքում դիմակայի բոլոր խանգարիչ հանգամանքներին: Դա պետք է ամրագրվի օրեքով:
    ՀԿ-ն ենթակա պետք է լինի միայն ՀՀ Ազգային Խորհրդին ու հայ ժողովրդին:
    Կոմիտեի նախագահ նշանակել Արա Պապյանին: Այսօրվա դրությամբ այդ պատասխանատու գործի համար ամենահարմար թեկնածուն Ա. Պապյանն է:
    ՀԿ-ին կից կազմավորել խումբ, բաղկացած ՀՀ և աշխարհասփյուռ հայության և ոչ միայն հայ մասնագետ-փորձագետներից, որը պաշտոնապես կզբաղվի համապատասխան փաստաթղթերի հավաքագրմամբ, որպեսզի մոտակա տարիներին միջազգային ատյաններում ապահովի Հայոց մեծ եղեռնի իրավական առաջխաղացումը: Դրա արդյունքում, մոտ ապագայում, մենք պետք է ստանանք Աստծո պարգևով մեզ պատկանող մեր պատմական հայրենիքը` Հայկական լեռնաշխարհը, որը հայ ժողովրդի հազարամյակների բնօրրանն է, և այս պահին օկուպացված է Թուրքիայի կողմից: Դա է պահանջում ոչ միայն այսօրվա ՀՀ պետական ու ազգային շահերը, այլև Համայն Հայության ազգային շահերը: Դա կլինի հայության վերջնական վճռորոշ հաղթանակը:
    Հայ-թուրքական հարաբերություններում հիմք ընդունել Վ.Վիլսոնի իրավարար (վճռաբեկ) որոշումը, որն ըստ բազմաթիվ ծանրակշիռ փորձագետների, այսօր միակ իրավական փաստաթուղթն է, որով և որոշված է հայ-թուրքական սահմանագիծը:
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 469 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024