Суббота, 21.09.2024, 07:45
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 10
    Гостей: 10
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    15.03.2010, 09:49
    6. ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ
    Հաշվի առնելով հարևան ազերիների ոչ-կառուցողական դիրքորոշումը` ոչ միայն Արցախի, այլև թուրք-ազերական տնտեսաքաղաքական շրջափակումը, ինչպես նաև չդադարող ռազմաշունչ, շանտաժներով լի հայտարարությունները և ամենօրյա գնդակոծումներն ու ահաբեկումները խաղաղ հայ ազգաբնակչության նկատմամբ` Ադրբեջանին հարող բուն ՀՀ սահմանային գոտում, դադարեցնել բոլոր տեսակի բանակցություններն այսպես կոչված հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
    Ընդունել համապատասխան որոշում Արցախի և հարակից հայաշատ տարածքների պատկանելիության մասին, հաշվի առնելով խնդրի ակունքները (պատմական, իրավական, սկսած Ռուսական կայսրության փլուզումից):
    Միաժամանակ բարձրացնել Նախիջևանի իրավական պատկանելիության հարցը, որովհետև հենց հիմա է ամենահարմար պահը: Դրանով սկիզբ կդրվի այդ հարցի լիարժեք իրավական, արդար, խաղաղ կարգավորմանը:

    Այսօր շատ խելացի, կշռադատված, իրավական հիմքերով զինված մի շարք հայ (և ոչ միայն հայ) փորձագետ-մասնագետներ փաստերով ապացուցում և առաջարկում են վերը նշված հարցերի լուծման ուղիները, իսկ դուք, մեր հարգաժան վերևներում նստած պարոնայք, գոնե մի քիչ համարձակություն չեք գտնում ձեր մեջ, որպեսզի մի կողմ դնելով սեփական շահերը, վերջապես ճիշտ, ազնիվ ու բարոյական որոշումներ կայացնենք ինչպես ներքին, այնպես էլ արտաքին, տնտեսական, քաղաքական և սոցիալական հարցերում: Արդյունքը մոտ ապագան ցույց կտա. կավելանա արդյոք ՀՀ ազգաբնակչության թվաքանակը:

    Թող մոլդավացիների փորձը օրինակ ծառայի` որոնք դեռ անցյալ դարում թոթափեցին իրենցից հոգեբանական ստրկական լուծը (նայել տեղեկանք -2):
    7. Միաժամանակ ՀՀ Ազգային Խորհուրդը պետք է ընդունի համապատասխան որոշում` տալով իրավաքաղաքական գնահատական.

    ա) Բոլշևիկյան ռեժիմի և կարմիր բանակի կողմից առաջին հանրապետության բռնազավթման և դրանից բխող բոլոր հետևանքների մասին (Մոսկվայի և Կարսի 1921 թ. պայմանագրերը): Կավբյուրոյի անօրինական որոշմամբ Ղարաբաղի լեռնային և դաշտային, նաև հարակից հայաբնակ տարածքների, այդ թվում նաև Նախիջեվանի բռնի կցումը Սովետական Ադրբեջանին:

    բ) Նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում թուրք-ադրբեջանցիների կողմից բնիկ հայ էթնոսի ցեղասպանության և մյուս բնիկ ժողովրդների հանդեպ կատարված հանցագործություններին:

    գ) Խորհրդային քաղաքական ղեկավարության կողմից նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի հայաշատ տարածքներում կազմակերպած զինվորական «Կոլցո» օպերացիային:

    դ) Արցախի հայության ինքնապաշտպանական շաժմանը` այն որակելով որպես Ազգային Ազատագրական շարժում, որի` հերոսական ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվել է ԼՂՀ:
    Եղեք վստահ, որ արդյունքում հայ-ռուսական հարաբերությունները (ովքեր վախենում են այդ հարաբերությունների բարդացումից) ոչ միայն չեն տուժի, այլ ավելի կջերմանան: Դրանում անգամ չկասկածեք: Այս վերոհիշյալ կետերը բխում են նաև Ռուսաստանի պետական շահերից (նայել տեղեկանք -1):

    8. Ներքին տնտեսաքաղաքական հարցերով.
    ՀՀ ընտրությունների մասին օրենքը համապատասխանեցնել միջազգային ստանդարտների չափանիշներին: Կազմակերպել, ապահովելով ազատ ընտրություններ` տարածքայինից մինչև ԱԺ պատգամավորների ընտրություններում:

    9. Ընդունել ազատ տնտեսական մրցակցությունը խթանող օրենքներ, միաժամանակ խստորեն արգելելով տնտեսական մենաշնորհների առկայությունը` այն համարելով քրեական հանցագործություն:
    ՕՐԵՆՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԵՇՏԱՑՆԵՆ, ԲԱՐՎՈՔ ԴԱՐՁՆԵՆ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՅԱՆՔԸ, ԵՎ ՈՉ ԵՐԲԵՔ ԲԱՐԴԱՑՆԵՆ ՈՒ ԴԺՎԱՐԱՑՆԵՆ

    Վերոհիշյալ հարցերը կյանքի կոչելով ոչ միայն դու'ք կազատվեք դարերով հայի մեջ կամաց-կամաց մտած ստրուկի, ճորտի հոգեբանությունից, հարգաժան իշխանավորներ, այլ նաև հայ ժողովրդի մի ստվար մասը: Դա կլինի նոր շրջան հայ ժողովրդի, հազարամյակներից եկող պատմության մեջ: Օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը, ոչ միայն հասարակ խեղջ ու կրակ շարքային քաղաքացին, այլև վերևներում նստածներդ, այո Դուք` պարոնայք մենաշնորհներ, «տեր ու տիրակալներ», «ախպերություններ» ու ընտրյալներ: Ինչքան կարելի է նվաստացնել սեփական ժողովրդին, ենթարկել հոգևոր, մտավոր, մշակութային և ֆիզիկական բռնության: Վերջ դրեք անդրկուլիսյան «իշխել ու տիրանալ ամեն ինչին» սկզբունքին:
    Ձեր համարձակ, ազնիվ, բարոյական ու ճիշտ, ժամանակի շնչին համապատասխանող որոշումները, միայն կխթանեն հայության միավորման սուրբ գործին`անկախ բնակության վայրից: Եվ արդյունքում ՀԱՅԻ համար ՀՀ-ում ապրելը, ապրելը և ոչ թե գոյատևելը, կլինի հնարավոր, հաճելի, պարծանք, հպարտություն, այլ ոչ թէ, ինչպես այսօր, ձանձրալի և կարելի ասել, ճարահատյալ: Եվ ոչ միայն հայրենիքը լքածները նորից հետ կվերադառնան, այլ նաև տասնյակ հազարավոր հայեր, բայց… հետխորհրդային հակահայ ղեկավարումը հանգեցրեց նրան, որ այսօր ՀՀ-ն վերածվել է քաղաք-պետության: Բազմաթիվ քաղաքներից միայն Երևանն է զարգանում, այն էլ... Եբեմնի հիասքանչ քաղաքամայր Երևանից ոչինչ չի մնացել: Իսկ մյուս քաղաքներն իրենց քաղաքային բնակչությամբ վերածվել են մեծ գյուղերի:

    Հարգաժան վերևներում նստածներ, պարոնայք, կամ համարձակություն ունեցեք կատարել այն, ինչի համար զբաղեցրել եք այդ աթոռները, կամ էլ խիղճ ու կամքի ուժ ունեցեք զիջել այդ աթոռները իսկական սրտացավ կարողներին:
    Տեղ-1. Սույն թ. փետրվարի 1-ին Ռուսաստանի դաշնությունում շատ կարևոր փաստ արձանագրվեց, որը մեծ հավանականությամբ կունենա քաղաքական շարունակություն: ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական հասարակության զարգացման խորհուրդը ընդունեց և դատապարտեց ԽՍՀՄ-ին` ցեղասպանության և 2-րդ համաշխարհային պատերազմի պատասխանատվության համար (http://www.regnum.ru/news/polit/1386515.html):Սա կարելի է համեմատել, եթե Թուրքիան սկսի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը իր երկրի ներսում:
    Տեղ-2. 1991 թ. Օգոստոսի 27-ի Մոլդովայի պառլամենտը ընդունեց անկախության հռչակագիր, որտեղ ասվում է, որ Մոլդովան ոչ միայն չեղյալ է հայտարարում Մոլոտով-Ռիբբենտրոպի գործարքը և ԽՍՀՄ օրենքը Մոլդովական ԽՍՀ-ի կազմավորման մասին, այլև չեղյալ է հայտարարում ու չի ընդունում իր ազգային տարածքների մասնատումը, 1775 և 1812 թ.թ., (ուշադրություն դարձրեք, 200 տարվա վաղեմություն):
    Այստեղ տեղին է հիշեցնել նաև Ճապոնիայի պահանջը ՌԴ-ին: Ճապոնիան չորս կղզիները պահանջելուց հիմք չի համարում այդ կղզիների բնակչության ինքորոշումը, այլ (էլի հեռավոր) 1855թ. փետրվարի 7-ի ռուս-ճապոնական պայմանագիրը: Ասենք, որ այդ կղզիների տեղաբնիկ Այն-երը ընդհանրապես ճապոնացիների հետ ոչ մի ազգակցական կապ չունեին):

    P.S.
    Սիրելի հայրենակիցներ, եթե վերոհիշյալ նամակի, կամ նամակի կետերի հետ համաձայն եք, բարձրացրեք ձեր ձայնը` հանուն մեր ազգի լուսավոր ապագայի:

    Բ.Հ. «ՏԱՅՔ» Հայոց լեզվի, պատմության, մշակույթի և արվեստի զարգացման հիմնադրամ, Ռ.Դ.
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 401 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024