Суббота, 21.09.2024, 07:33
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 8
    Гостей: 8
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    19.03.2010, 21:59

    Ստամբուլում ցուցարարներն Էրդողանին մեղադրում են ռասիզմի մեջ

    20.03.2010 

     

    Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայրենակիցները մեղադրում են ռասիզմի մեջ: Երեկ Ստամբուլում տեղի է ունեցել բողոքի ցույց, որի մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել Թուրքիայում ապօրինաբար բնակվող հայերին երկրից վտարելու Էրդողանի հայտարարության առնչությամբ։

    Ցուցարարները կրել են «Դուք մենակ չեք» գրությամբ ցուցապաստառներ՝ թուրքերեն, անգլերեն, հայերեն և քրդերեն լեզուներով: Բացի դրանից` նրանք վանկարկել են «Թայիփ Էրդողանին պետք է վտարել: Աշխարհն առանց ազգերի, սահմանների և դասակարգերի»:
    Բողոքի ցույցը խաղաղ է ավարտվել:

    Ցուցարարները նաև մամուլում հաղորդագրություն են տարածել, որում Էրդողանին մեղադրում են այն բանի համար, որ այլ երկրների խորհրդարանների կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունման դեմ պայքարում վարչապետը հայ ներգաղթյալներին որպես խաղազինվոր է օգտագործում:

    «Մենք խստորեն դատապարտում ենք Էրդողանին ... և նրանց, ովքեր կիսում են այս ռասիստական և անարդար հոգեկերտվածքը»,- ասվում է հայտարարությունում:
    (Tert.am)

    Եվրոպայի հայերը դատապարտում են Էրդողանի հայտարարությունը


    20.03.2010

    Եվրոպայի Հայերի Համագումարը դատապարտել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի Լոնդոնում արած հայտարարությունը, ըստ որի` անհրաժեշտության դեպքում Թուրքիայից դուրս կհանի Հաայաստանի 100 հազար քաղաքացիների, որոնք անօրինական ապրում եւ աշխատում են այնտեղ:

    «Այս փաստը նույնպես գալիս է ապացուցելու, որ նաեւ ժամանակակից Թուրքիայում տիրում է այլատյացություն, մասնավորապես անհանդուրժող վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ: Զարմանալի է, որ նման հայտարարությամբ հանդես է գալիս մի պետության ղեկավար, որի քաղաքացիներից մի մեծ զանգված, որպես ապաստանյալներ եւ գաղթականներ, ապրում են եվրոպական երկրներում: Առավել զարմանալի է նաեւ այն առումով, որ նման դիրքորոշում եւ մոտեցում ունեցող մի երկիր ձգտում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ»,- նշել են հայտարարության հեղինակներն ու հայտարարել. «Կոչ ենք անում Եվրոպայի համապատասխան մարմիններին դատապարտել այս հայտարարությունը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Թուրքիայում տիրող մարդու իրավունքների եւ այլ ժողովուրդների նկատմամբ անհանդուրժողականության նկատմամբ: Կոչ ենք անում նաեւ Եվրոպայի բոլոր պետություններին ստանձնելու համամարդկային իրենց պարտականությունը եւ դատապարտելու Ցեղասպանության ոճիրն ու ճանաչելու Հայոց Ցեղասպանության իրողությունը»: NEWS.am

    Էրդողանը մեղադրել է ԶԼՄ-ներին իր խոսքերը խեղաթյուրելու մեջ

    Թուրքիայի վարչապետը մեղադրել է ԶԼՄ-ներին Թուրքիայում բնակվող հայ միգրանտներին վտարելու մասին իր խոսքերի իմաստը խեղաթյուրելու մեջ: Ինչպես նախօրեին հայտարարել է Էրդողանը, ԶԼՄ-ները ճիշտ չեն մեկնաբանել իր խոսքերը, տեղեկացնելով, թե, իբր, նա սպառնացել է վտարել Թուրքիայում գտնվող բոլոր հայերին:

    Ամերիկայի ձայնը հաղորդում է, որ թուրքական կառավարության ղեկավարն ընդգծել է, թե իր մտքերը վերաբերում էին միայն ապօրինի միգրանտներին:

    Հիշեցնենք, որ Բի Բի Սի-ի թուրքական ծառայության լրագրողի հետ զրույցում Էրդողանն ասել էր, որ Թուրքիան կարող է վտարել շուրջ 100 հազար` Թուրքիայում ապօրինի գտնվող հայերին: Այդ հայտարարությունը հաջորդել էր նրան, որ շվեդական և ամերիկյան օրենսդիրները բանաձև են ընդունել, որով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացումը որակվել է որպես Ցեղասպանություն: Թուրքական վարչապետը հայտարարել էր, որ Թուրքիայում ապրող շուրջ 170 հազար հայերից միայն 70 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ: ԱՅՍՕՐ (Aysor.am)

    ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Իտալիայի դեսպանին

    19.03.2010

    Уменьшить    Уменьшить

    Մարտի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակար• և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին:
    Հանդիպման ընթացքում խոսվեց համահայկական ՙԱզ•ային Խորհուրդ՚ ստեղծելու և այդ •ործում Իտալիայի հաջողված փորձն ուսումնասիրելու մասին: Մասնավորապես, տիկին Հ© Հակոբյանը տեղեկացրեց Իտալիայի Հանրապետություն ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակության այցի մասին: Պատվիրակությունը բաղկացած է լինելու չորս աշխատակցից և խնդիր է ունենալու իտալական համապատասխան մասնա•ետի օ•նությամբ ուսումնասիրելու Իտալիայում ստեղծված նմանատիպ խորհրդի փորձը, կառուցվածքը, կազմավորման սկզբունքները և այլ հարցեր: Հայկական պատվիրակության համար օ•տակար կլինի նաև ուսումնասիրել Իտալիայի ունեցած մեծ փորձը` ընդհանրապես իտալական սփյուռքի հետ •ործակցության առումով:
    Տիկին Հ© Հակոբյանը կարևորելով ՀՀ նախա•ահի կողմից •ործընթացին հավանություն տալու փաստը` դեսպան Սկապինիին ներկայացրեց ՙԱզ•ային Խորհուրդ՚ ստեղծելու ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության ձեռնարկած քայլերը: Նա նշեց նախարարության կողմից կլոր սեղան հրավիրելու նախաձեռոնության մասին, որին մասնակից պետք է դարձնել համապատասխան մասնա•ետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:
    Նախարար Հ© Հակոբյանը խոսեց նաև •ործընթացի կազմակերպման ֆինանսական կողմի մասին, որն ամբողջությամբ ապահովում է Ամերիկայի Միացյալ Նահան•ների Միջազ•ային Զար•ացման •ործակալության դրամաշնորհը:
    Դեսպան Սկապինին իր •ոհունակությունը հայտնեց հատկապես իտալական փորձն ուսումնասիրելու նախարարության ընտրության համար` պատրաստակամություն հայտնեց անել ամեն հնարավորը •ործընթացին աջակցելու համար: Նա նաև համառոտ ներկայացրեց Իտալիայի` սփյուռքի հետ •ործակցության որոշ նրբերան•ներ:
    Այնուհետև տիկին Հ©Հակոբյանն անդրադարձավ նաև Մուրատ-Ռաֆաելյան դպրոցում իրականացվելիք նոր նախա•ծին, որին դեսպանը դրականորեն արձա•անքեց:
    Հանդիպման վերջում դեսպան Սկապինին շնորհակալություն հայտնեց հետաքրքիր զրույցի համար, իսկ նախարար Հ© Հակոբյանը նրան նվիրեց նախարարության մեկ տարվա •ործունեության ընթացքում հրատարակած •րքերից և աշխարհահռչակ հայազ•ի եր•իչ Շառլ Ազնավուրի խտասլիկներից:

    mindiaspora.am
    press@mindiaspora.am


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 413 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024