Суббота, 21.09.2024, 07:31
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 6
    Гостей: 6
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    18.03.2010, 09:26

    Հայաստանի վարչապետ. Թուրքիայից հայերի արտաքսման մասին Էրդողանի հայտարարությունը հիշեցնում է մեզ Ցեղասպանությունը


    17.03.2010

    Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ էրդողանի սպառնալիքները Թուրքիայում բնակվող հայերին արտաքսելու մասին մեր հիշողություններում արթնացնում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշողությունները։ Մարտի 17-ին ելույթ ունենալով խորհրդարանում՝ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

    Նմանատիպ հայտարարությունները, նրա խոսքով, ավելի են արդիականացնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, ինչպես միջազգային հանրության, այնպես էլ Թուրքիայի կողմից։ Սարգսյանի կարծիքով, Թուրքիայի կառավարությունում հնչող հայտարարությունները չեն նպաստում հայ-թուրքական հաշտեցմանը։

    Իսկ եթե կան անօրինական գաղթի խնդիրներ, ապա դրանք, ըստ վարչապետի՝ պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհներով, իսկ դրա համարել էլ պետք է, որ կարգավորվեն երկու երկրների հարաբերությունները։

    Տիգրան Սարգսյանի հավաստմամբ, Թուրքիայում հայ գաղթականների թվաքանակը, երկրի կառավարության տվյալներով, մի քանի անգամ քիչ է Էրդողանի նշած թվից։

    ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնալու հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իր ունեցած դիրքորոշմանը, ինչը բարձրացնում է Հայաստանի եւ նրա իշխանությունների միջազգային վարկը։

    Վարչապետի կարծիքով, թուրքական իշխանությունները նմանատիպ գնահատականներով եւ արտահայտություններով հաջողությունների չեն կարող հասնել հարաբերությունների կարգավորման գործընթացում, եթե նույնիսկ նման ցանկություն ունեն։

    «Թուրքական իշխանությունների կատարած ամեն հայտարարությունից հետո, մենք պատրաստվում ենք փոխել մեր քաղաքականությունն այդ հարցում»,-նշել է կառավարության ղեկավարը։

    Իր հերթին էլ Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը հավելել է, որ «Հայաստանի իշխանությունները, ի տարբերություն Թուրքիայի իշխանությունների, հարգում են իրենց ստորագրությունը»։  (news.am)

    ԱՄՆ Պետքարտուղարությունը արձագանքել է հայերին վտարելու մասին Էրդողանի խոսքերին

    18.03.10



    18.03.10

    Միացյալ Նահանգների պետքարտուղարության կարծիքով` Թուրքիայում անօրինական բնակվող հայերին երկրից արտաքսելու մասին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը սպառնալիք չէ: Այս մասին, CNNTurk-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:

    «Ըստ իս` վարչապետ Էրդողանը ցանկացել է միայն ընդգծել, որ Թուրքիայում 100 հազար ապօրինի ապրող հայ կա: Չեմ կարծում, որ սպառնացել է նրանց երկրից արտաքսել: Դրանք առանձին հարցեր են: Յուրաքանչյուր երկիր ունի անօրինական ներգաղթյալների խնդիր և դրան մոտենում է իր օրենքներին համապատասխան ձևով: Դա որևէ առնչություն չունի Ներկայացուցիչների պալատի կամ Միացյալ Նահանգներում որևէ այլ քվեարկության հետ: Եկեք կապ չփնտրենք Կոնգրեսի գործունեության և այդ հարցի միջև»,- հայտարարել է Ֆիլիպ Գորդոնը` ավելացնելով, որ ամերիկյան վարչակազմը շատ կցանկանար, որպեսզի Թուրքիայի վարչապետը չմերժեր իրենց հրավերը և ապրիլին ժամաներ Վաշինգտոն` միջուկային էներգիայի խնդիրներին նվիրված գագաթաժողովին մասնակցելու համար:

    «Էրդողանը հրավիրված է: Առայժմ պաշտոնական պատասխան չենք ստացել, թե ով է ներկայացնելու Թուրքիան: Շատ եմ ցանկանում, որ նա մասնակցի»,- ասել է Գորդոնը:
    Հիշեցնենք, որ Լոնդոնում BBC-ի թուրքական ծառայության հետ հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե հարկ եղած դեպքում Թուրքիայի իշխանությունները կարող են երկրից վտարել ապօրինի բնակվող հայերին:
    «Տեսեք, իմ երկրում 170 հազար հայ կա, որոնցից 70 հազարն իմ քաղաքացիներն են: Սակայն մյուս 100 հազարի վրա մենք աչք ենք փակում: Իսկ վաղն էլ, եթե հարկ լինի` այդ 100 հազարին էլ կասեմ` գնացեք ձեր երկիր: Ինչո՞ւ, որովհետև նրանք իմ քաղաքացիները չեն, ես էլ պարտավոր չեմ նրանց պահել իմ երկրում»,- հայտարարել էր Էրդողանը:
    (Tert.am)

    Գերմանիայում ՀՀ արտգործնախարարի մասնակցությամբ սուր բանավեճ է ծավալվել 

    17.03.2010 

     

    ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդի դահլիճում կայացած իր ելույթի զգալի մասը նվիրել է Երեւանի տարածաշրջանային քաղաքականությանը, Կովկասում տիրող իրավիճակին, որը նա որակել է իբրեւ Երկրագնդի ամենաթեժ կետ, հայտնում է «Deutsche Welle»-ն։

    ԱԳ նախարարը շեշտել է, որ տարածաշրջանային անվտանգությունը Երեանի համար միշտ առաջնահերթություն է եղել, եւ որ Երեւանը հանդես է եկել վեճերի, այդ թվում՝ տարածքային, խաղաղ կարգավորման դիրքերից։

    Պատասխանելով ռուս-վրացական հակամարտության մասին հարցին՝ հայ նախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ Հայաստանին կապում են ռազմավարական դաշնակցի, իսկ Վրաստանի հետ՝ բարիդրացիական հարաբերությունները։

    «Հենց այդ պատճառով մենք ունենք որոշակի պարտավորություններ ե՛ւ որպես Ռուսաստանի դաշնակից, ե՛ւ որպես Վրաստանի բարի հարեւան։ Հենց այդ պատճառով Հայաստանը մոդերատորի դեր է ստանձնել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ»,- հայտարարել է Նալբանդյանը։

    «Deutsche Welle»-ի հավաստմամբ Երեւանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրրները Ղարաբաղի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերն են։

    Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական գործընթացի կանգնած վիճակը Երեւանը նախկինի պես պայմանավորում է Բաքվի եւ Անկարայի անզիջողականությամբ, գրում է գերմանացի վերլուծաբան Գյունտեր Կնաբեն։

    Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերութունների կարգավորմանը, ապա Նալբանդյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Երեւանը Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման ճանապարհին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը որպես նախապայման առաջ չի քաշում, բայցեւ Անկարան չպետք է մերժի պատմական փաստի ճշմարտացիությունը։

    ՀՀ ԱԳ նախարարի փաստարկներն առանց պատասխանի չեն մնացել։ Հազիվ է նա հասցրել ուշադրության համար շնորհակալություն հայտնել հավաքվածներին, դահլիճում սուր բանավեճ է սկսվել։ Իրենց պարտքն են համարել ելույթ ունենալ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանությունների ներկայացուցիչները։

    Հատուկ ջանքեր է թափել մեջբերումներով, պարագրաֆներով եւ դատական հղումներով զինված թուրք դիվանագետը։ Սակայն ինչպես նշում է աղբյուրը, Նալբանդյանը պակաս պատրաստված չի եղել, եւ ինչ-որ պահի բանավեճը իսկական բանակցություններ է հիշեցրել, որոնք կարող էին ձգվել մինչեւ առավոտ եւ ոչնչով չավարտվել։

    Ինչպես նկատել է Գյունտեր Կնաբեն, հակառակ թուրք դիվանագետի՝ նախարարի տոնը, տեմպը եւ բառապաշարը խիստ զուսպ եւ դիվանագիտական են եղել՝ զուրկ որեւէ ագրեսիայից։

    Կնաբեի խոսքով, այս ռաունդում հաղթանակ է տարել հայ նախարարը, ով իր հանգստությամբ եւ անդրդվելիությամբ ընդգծել է ՀՀ կառավարության խաղաղասիրությունը եւ համբերությունը։   (news.am)

    «Չգիտենք, որ դավաճան ենք` Մեսրոպ Մաշտոցին ենք ուրանում»


    Այսօր Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա «Լևոն Միրիջանյան» հիմնադրամի կողմից պատրաստված «Հարություն» վավերագրական, ուսուցողական ֆիլմի ցուցադրությունը` նվիրված հայ դասական ուղղագրությանը:

    Ինչպես Aysor-ին տեղեկացրեցին Հայաստանի ազգային գրադարանից, «Հարություն» ֆիլմը հայ դասական ուղղագրությանը վերադառնալու մասին է: Ֆիլմում հնչում են Հովհաննես Թումանյանի, ռուս գրող Ի. Բունինի, մամուլի պատմաբան Գրիգոր Գույումջյանի և այլ մարդկանց կարծիքները` հայ դասական ուղղագրության մասին:

    Նշենք, որ Ֆիլմի ռեժիսորը Ստեփան Զատիկյանն է:

    Հայ դասական ուղղագրության շուրջ բանախոսելու է նաև Պարույր Հայրիկյանը, ով նույնպես հայ դասական ուղղագրության կողմնակից է և մասնակցել է ֆիլմի աշխատանքներին:

    Aysor-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ Պարույր Հայրիկյանը նշեց, որ հայ դասական ուղղագրությանը երեկ պետք է վերադարձած լինեինք:

    «Չգիտենք, որ դավաճան ենք` Մեսրոպ Մաշտոցին ենք ուրանում, մեր հայրերին ենք ուրանում», - շեշտեց Պ. Հայրիկյանը

    Պ. Հայրիկյանը նաև կարծիք հայտնեց, որ հայ դասական ուղղագրության վերադարձը «առաջ գնալ է» նշանակում և «առաջ գնալն է ճիշտ»: ԱՅՍՕՐ (Aysor.am)

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 371 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024