Суббота, 21.09.2024, 07:41
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 14
    Гостей: 14
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    16.03.2010, 11:16

    Հիլարի Քլինթոն. Եթե ԼՂ խնդիրը լուծվի, մարդու իրավունքների բազմաթիվ խնդիրներ նույնպես կլուծվեն

    16.03.2010



    ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ իր երկիրը Ադրբեջանում եւ ընդհանրապես Հարավային Կովկասի տարածաշրջանում մարդու իրավունքների ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծումը կապում է ԼՂ հակամարտության կարգավորման հետ։

    Հիշեցնենք, որ մարտի 11-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցը, որում խիստ քննադատություն է հնչեցվում Ադրբեջանում մարդու իրավունքների, քաղաքական բազմակարծության, խոսքի ազատության ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ։

    Մարտի 15-ին ԱՄՆ-ի պետդեպարտամենտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը չի անտեսում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Ադրբեջանում` տեղի տալով նավթային շահերին եւ շարունակելով համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ, չնայած նման խիստ գնահատականներին, Հիլարի Քլինթոնն ընդգծել է. «Մենք գիտենք, որ խնդիրներ կան ե'ւ Ադրբեջանում, ե'ւ Հայաստանում»:

    Հիշատակելով երկու ադրբեջանցի բլոգերներին, ովքեր ձերբակալվել են «սեփական տեսակետները արտահայտելու համար»` պետքարտուղար Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ամեն ջանք գործադրում է Ղարաբաղի հակամարտության լուծման համար։ «Մենք կարծում ենք, որ եթե հակամարտությունը կարգավորվի, մարդու իրավունքների ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ նույնպես կլուծվեն»,-ընդգծել է Հիլարի Քլինթոնը։

    Նշենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում խիստ քննադատություն է հնչել նաեւ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ: (NEWS.am)

    Аронян

    Լևոն Արոնյանը հաղթանակ տարավ Նիցցայի շախմատի գերմրցաշարի երրորդ փուլում
    16/ 03/ 2010

    ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց հոլանդացի Յան Սմիթին Նիցցայում կայացած «Ամբեր» շախմատային գերմրցաշարի երրորդ փուլում, տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական  կայքը։ Արոնյանն առաջ անցավ ինչպես սպիտակ ֆիգուրներով «արագ» շախմատում, այնպես էլ սևերով «կույր» խաղում։

    Շնորհիվ այս հաղթանակների Արոնյանը կիսում է արագ շախմատի 2-5 տեղերը Մագնուս Կառլսենի (Նորվեգիա), Վասիլի Իվանչուկի (Ուկրաինա) և Ռուսլան Պոնոմարյովի (Ուկրաինա) հետ, և զբաղեցնում է 10-րդ տեղը «կույր» շախմատի մրցաշարում։

    Երեք փուլերից հետո ընդհանուր հաշվով Արոնյանը երեք միավորով կիսում է 5-7-րդ տեղերը Բորիս Գելֆանդի (Իսրայել) և Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան) հետ։

     «Կույր» շախմատի մրցաշարում առաջատար է Իվանչուկը 2,5 միավորով, իսկ «արագ» շախմատի մրցաշարում՝ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) 2,5 միավորով։

    Ընդհանուր հաշվով առաջատար է նաև Իվանչուկը (4,5 միավոր), Կառլսենը, Կրամնիկն ու Պոնոմարյովն ունեն 4-ական միավոր։  

    «Ամբեր» ավանդական մրցաշարում «կույր» և «արագ» շախմատային խաղերին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերներ։ (ar.newsarmenia.ru)
     
    Լույս է տեսել ՕՐԵՐ-ի նոր համարը որի մեջ տեղ են գտել`

    • Հարցազրույց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ,
    • Իսպանահայ գաղութին նվիրված հոդվածաշար, հարցազրույցներ գործարար Գասպար Պետրոսյանի եւ լրագրող Արթուր Ղուկասյանի հետ,
    • Կ.Պոլսի «Ժամանակ» օրաթերթի 100-ամյակին նվիրված հրապարակումներ, հարցազրույց հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի հետ,
    • Ալեքսանդր Թոփչյանի գրախոսությունը` «Մարդահամար»,
    • «ՕՐԵՐ» ամսագրի 10-ամյակին նվիրված հրապարակումներ,
    • Հարցազրույց պրահայաբնակ հունահայ երգչուհի Քրիստի Գայանե Սոխակյանի հետ,
    • Էվժեն Կինդլերի հոդվածը դիրիժոր Հայկ Ութիւջյանի մասին,
    • Վանո Դադոյանի եւ Լալա Մնեյանի ինքնատիպ աշխարհը,
    • Տիգրան Աբրահամյանի հոդվածը ժամանակակից արվեստի մասին,
    • Հարցազրույց Կարլովի Վարիի կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Էվա Զաորալովայի հետ,
    • Արծվի Բախչինյանի հայ-չեխական պատմական առնչությունները,
    • Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը,
    • Ամերիկահայ մանկավարժ Հովսեփ Նալբանդյանի հարցազրույցը,
    • Չեխական եւ եվրոպական հետաքրքիր լուրեր
    • «Գիտունիկ» ժամանցային հավելվածը:
    «Օրեր» համաեվրոպական ամսագիր
    http://orer.cz/
     
    Կովկաս-Արեւելյան Եվրոպա լրատվական կենտրոն, Պրահա
     

     
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 475 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024