Суббота, 21.09.2024, 07:46
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 9
    Гостей: 9
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    16.03.2010, 11:06


    Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է երկրից վտարել ապօրինի բնակվող հայաստանցիներին

    16.03.10

     

    Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Ջանան Արըթմանը, ի հակազդեցություն աշխարհում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունման, առաջարկել է Թուրքիայից վտարել ապօրինի բնակվող` Հայաստանի քաղաքացիներին:

    Մարտի 15-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Շվեդիայի Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունման առնչությամբ տեղի է ունեցել դռնփակ նիստ` արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի մասնակցությամբ:

    Թուրքական Radikal օրաթերթի փոխանցմամբ` նիստում Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների պատգամավորներն առաջարկել են ամենաարմատական միջոցներով հակազդել բանաձևերի ընդունմանը, ինչպես օրինակ` խորհրդարանից հետ կանչել Հայաստանի և Թուրքիայի ստորագրած Արձանագրությունները, փակել ամերիկյան Ինջիրլիք ռազմակայանը:

    Ընդդիմադիր խորհրդարանական Ջանան Արըթմանը Թուրքիայում ապօրինի բնակվող և աշխատող հայաստանցիներին վտարելուց բացի առաջարկել է նաև Թուրքիայի քաղաքացիությունից զրկել Շվեդիայի Ռիկսդագի ազգությամբ թուրք բոլոր այն խորհրդարանականներին, ովքեր կողմ են քվեարկել բանաձևը ընդունմանը, թույլ չտալ Թուրքիա մուտք գործել բանաձևին կողմ քվեարկած բոլոր խորհրդարանականներին:

    Իսկ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն, ի պատասխան խորհրդարանից Արձանագրությունները հետ կանչելու թուրքական ընդդիմության պահանջներին, հայտարարել է, որ Արձանագրությունները գործիք են` ուղղված աշխարհում Թուրքիայի մասին ձևավորված անհաշտի կերպարը վերացնելուն, և շարունակելու են մնալ խորհրդարանում: (Tert.am)

    Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին` Համայնքների պալատում կազմվել է 12 խորհրդարանականներից բաղկացած անկախ հանձնաժողով, որն ուսումնասիրում է հայ համայնքի կողմից ներկայացված` Մեծ Բրիտանիայում ապրիլի 24-ը պաշտոնապես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին առաջարկությունը:

    Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հրավերով պաշտոնական այցով այսօր մեկնում է Լոնդոն:

    Ankara գործակալության փոխանցմամբ` լոնդոնյան հանդիպումների ընթացքում, մասնավորապես, քննարկվելու են Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցն ու կիպրական հիմնախնդիրը:

    Նշենք, որ ապրիլի 30-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում քննարկվելու է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, և Թուրքիայի վարչապետի այցը նպատակ ունի կանխել ԱՄՆ և Շվեդիայի խորհրդարանական որոշումների կրկնությունը։
    Հանդիպմանը կողմերը Աֆղանստանի, Իրաքի և Մերձավոր Արևելքի խնդիրների հետ մեկտեղ քննարկելու են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

    Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին` Համայնքների պալատում կազմվել է 12 խորհրդարանականներից բաղկացած անկախ հանձնաժողով, որն ուսումնասիրում է հայ համայնքի կողմից ներկայացված` Մեծ Բրիտանիայում ապրիլի 24-ը պաշտոնապես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին առաջարկությունը: Հանձնաժողովի կողմից հիշյալ առաջարկությունն առաջին անգամ քննության է առնվել այս տարվա հունվարին: Հանձնաժողովը պատրաստվում է ապրիլի 30-ին վերջին` երկրորդ անգամ քննարկել առաջարկությունը: Այն ներառվելու է նաև Լորդերի պալատի օրակարգում: Եվ եթե ներկայացված առաջարկն արժանանա բրիտանացի խորհրդարանականների հավանությանը, հանձնաժողովի կողմից կկազմվի զեկույց և կներկայացվի թագուհու վավերացմանը:  (Tert.am)  

     

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 414 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024