Пятница, 15.11.2024, 21:43
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 2
    Гостей: 2
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 441-450
    Страницы: « 1 2 ... 43 44 45 46 47 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам
    Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Միացյալ Նահանգներ
    Картинка 2 из 934

    ԷՋՄԻԱԾԻՆ, ՄԵԾԱՄՈՐ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունվարի 9-ին մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, >>>

    Կառավարությունում քննարկվել է Նժդեհի 125-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը
    Картинка 7 из 188


    Գորան Լինդբլադը գտնում է, որ առանց եվրոպական երկրների ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի

    Գորան Լինդբլադը գտնում է, որ առանց եվրոպական երկրների ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի
    PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նախկին ղեկավար Գորան Լինդբլադը հունվարի կեսին ձեռնամուխ կլինի մի նախագծի, որը թույլ կտա եվրոպացի քաղաքական գործիչներին ու կազմակերպություններին ավելի լավ ծանոթանալ ղարաբաղյան կարգավորման հետ կապված իրավիճակին:
    Մանրամասն...

    Վիրահայոց պատվիրակությունը այցելել է Վրաց Ուղղափառ եկեղեցու Պատրիարքարան



    ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՀԱԾՈՆԵՐԸ, ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՄԱՐԶԸ...
    Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին Ռուսաստանում հրապարակվող «Երկրամաս» թերթը տեղեկացրեց, որ Կրասնոդարի խանութներում հայտնվել են «Արցախ Ֆրուտ» ընկերության արտադրած մրգային ու բանջարեղենային պահածոները: Ընկերությունը գործում է Ստեփանակերտում եւ արտադրում է ամենատարբեր պահածոներ` բնական մթերքից: Այս հանգամանքը առաջացրել է ադրբեջանցիների` ընդհուպ երկրի ԱԳՆ-ի վրդովմունքը: Նույն «Երկրամաս» թերթից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի արտգործնախարարության ...
    Մանրամասն...

    «Թուրքիայի նկատմամբ Հայաստանը բավականին խելացի քաղաքականություն է վարում»
    11-01-2011
    Թուրքիայի նկատմամբ Հայաստանը բավականին խելացի քաղաքականություն է վարում, այլ խոսքերով ասած՝ բոլոր սպասումները Թուրքիայից են, ճնշումները՝ Թուրքիայի վրա։ Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում ասաց ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, Թուրքիան դեռ որոշում չի կայացրել, թե Հայաստանի հետ հարաբերություններում ինչ է ցանկանում եւ երբ։
    Մանրամասն...

    11-01-2011
    Անկարան որեւէ մեկի «աչքին թոզ փչելով» ոչինչ չի փոխի
    Պետք է կոնկրետ աշխատանքներ ...
    ամբողջը >>



    Мои файлы | Просмотров: 316 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 11.01.2011 | Комментарии (0)


    "ԳԵՂԱՐԴ"

    Լրաբեր Կիպրոսի Ազգայիմ Առաջնորդարանի
    Մանրամասն...

    www.artsakank.com.cy 


    «ԱՐՄԵՆԻԱ»-Ի ԱՐԵՎԱՅԻՆ ԱՐԱՀԵՏԸ
    Картинка 10 из 89

    Դե, երկրագնդի ծովայիններից էլ ո՞վ է նման բան տեսել: «Արմենիա»-ի անձնակազմից բացիՙ էլ ո՞վ: Քամին համընթաց է (փա՜ռք քեզ, Աստված): Նավը դանդաղ խրվում է ահռելի ալիքի մեջ, որը ծանրորեն բարձրացնում է միանգամից ողջ քթամասը: Ապա, հսկայական փուչիկի պես, ալիքը ոչ թե պայթում, այլ լողացրիվ է լինում, եւ նավի քիթը շրմփոցով ...
    Մանրամասն...

    ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱՎՈՐԵՍ, ԱՅՆՊԵՍ Է՞Լ...
    Անցնող օրերին յուրաքանչյուրս երեւի հարյուր անգամ լսեցինք մեր շրջապատում կամ հեռուստատեսությամբՙ Նոր տարին ինչպես դիմավորես, այդպե՛ս էլ կլինի ողջ տարին: Իսկ, իրոք, ինչպե՞ս դիմավորեցինք Նոր տարին: Անշուշտ, հարցն ուտել-խմելու մասին չէ: Դա գիտենք: Բոլորս, կամ գրեթե բոլորս չափազանցեցինք, եւ հիմա հետ-հղփացման շրջանն ենք ապրում: Թերեւս ոմանք էլ դեռ սպասում են ...
    Մանրամասն...


    2010-Ի ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄՙ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑՈՎ
    Թեպետ եղանակային անբարենպաստ պայմանները հրավիրյալների մի մասին հետ էր պահել դեկտեմբերի 23-ին Բեռլինում ՀՀ դեսպանության կազմակերպած տոնական հանդիպմանը ներկա գտնվելուց, բայց Նուսսբաումալլե 4 հասցեում հավաքվածՙ Գերմանիայի տարբեր ծայրերից ժամանած հյուրերը գինու, շամպայնի զնգացող գավաթների, սառը խորտիկների ու տաք, ամանորյա հյուրընկալության մթնոլորտում առիթ ունեցան համառոտ անդրադառնալու 2010-ի իրենց հաջողություններին:
    Մանրամասն...


    Мои файлы | Просмотров: 297 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 10.01.2011 | Комментарии (0)

    Թերթ.am-ը` աշխարհի բոլոր հայերի համար

     Թերթ.am-ը գործարկում է կայքի արևմտահայերեն տարբերակը` այդպիսով հանդիսանալով առաջին առցանց լրատվամիջոցը Հայաստանում, որը իրականացնում է լրատվության կազմակերպում արևմտահայերենով: Այդպիսի նախաձեռնության հիմքում ընկած է աշխարհասփյուռ հայության տարբեր գաղթօջախների միջև, ինչպես նաև դրանց ու Հայրենիքի միջև փոխադարձ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու խնդիրը: Սփյուռքի մաս կազմող հայության զգալի հատվածն այսօր Հայաստանի և Սփյուռքի մասին մայրենի լեզվով առցանց լրատվություն ստանալու մեծ խնդիր ունի, և այս նախաձեռնությունը նպատակ ունի լրացնել առկա բացը:


    Ձմեռ պապերը դժգոհ են քաղաքապետարանից Վիդեո

    10 Հունվար 2011

    Հունվարի 6-ից Հանրապետության հրապարակում աշխատող Ձմեռ պապերն ու Ձյունանուշները դժգոհ են Երեւանի քաղաքապետարանից այն պատճառով, որ Ամանորի առաջին օրերին իրենց արգելել էին հայտնվել հրապարակում:

    Շարունակվում է հայկական առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը
    ՀՀ սփյուռքի նախարարության 2011 թվականի առաջին աշխատանքային օրը

    Հունվարի 10-ին` 2011 թվականի առաջին աշխատանքային օրը, ՀՀ սփյուռքի նախարարությունն իր աշխատանքներն սկսեց նախարար Հրանուշ Հակոբյանի մոտ աշխատանքային խորհրդակցություններով:


    Мои файлы | Просмотров: 283 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 10.01.2011 | Комментарии (0)

    Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

    Սիրելի ընթերցողներ, "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը սիրով շնորհավորում է բոլորի Ամանոր և Սուրբ Ծնունդը։ 2011–ը թող լինի նոր նախաձեռնությունների, իրականացված ցանկությունների և միայն լավ նորությունների տարի։


     

    ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
    Լավագույն մաղթանքներով՝ շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ...
    С  Новым годом и с Рождеством, с наилучшими пожеланиями! 
    Häid jõule ja Head Uut aastat, parimad soovid!
    Rõõmsaid pühi! Edukat 2011. aastat!
    Merry Christmas and Happy New Years, best wishes! 
    Grigor Hayrapetyan
    Григор Айрапетян

    http://sgcc.ucoz.ru/

    Grigor Hayrapetyan 
    Григор Айрапетян
    Merry Christmas and Happy New Years, best wishes! 
    С  Новым годом и с Рождеством, с наилучшими пожеланиями!
    Rõõmsaid pühi! Edukat 2011. aastat!
    Häid jõule ja Head Uut aastat, parimad soovid! 
    Լավագույն մաղթանքներով՝ շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ...  
    ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
    Мои файлы | Просмотров: 683 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 06.01.2011 | Комментарии (0)

    Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը

    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հունվարի 5-ին և 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը:

    Սուրբ ծնունդը Հայ առաքելական եկեղեցին սկսում է տոնել հունվարի 5-ի երեկոյան, երբ բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի պատարագ: Ճրագալույցի պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն:

    Հունվարի 6-ին կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:

    Սուրբ Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն: Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` մեռելոց: Հունվարի 7-ին` Սուրբ Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները:
    Սուրբ Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին:

    Այսօր` ժամը 17:30-ին, հայաստանյայց առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի ճրագալույցի տոնական Սուրբ պատարագ` ազդարարելով Սուրբ Ծննդյան ավետիսը: Մարդիկ եկեղեցում վառված մոմերը իրենց հետ տուն կտանեն և կսկսեն տոնել Սուրբ Ծնունդը:

    Հունվարի 6-ին` ժամը 11:00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Ծննդյան տոնական պատարագ, որից հետո կկատարվի Ջրօրհնեքի արարողություն: Օրհնված ջուրը կբաժանվի ներկաներին:

    Հունվարի 7-ին հանգուցյալների հիշատակության օրն է: Այդ օրը բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որից հետո կկատարվի հոգեհանգստյան կարգ, այնուհետև մարդիկ կայցելեն հարազատների շիրիմներին:

    Հունվարի 13-ին Տիրոջ անվանակոչության օրն է: Այդ օրը ևս բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ: (Tert.am)


    Տեսանյութ

    Նշվում է Սուրբ Ծննդյան տոնը Վիդեո

    Նշվում է Սուրբ Ծննդյան տոնը

    06.01.2011

    Հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում առավոտյան մատուցվում է Սուրբ Ծննդյան Պատարագ եւ կատարվում է Ջրօրհնեք:

    Мои файлы | Просмотров: 425 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 06.01.2011 | Комментарии (0)


    Այսօր Առաքելական եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Պատարագ
    Картинка 38 из 158

    Հունվարի 5-ի երեկոյան բոլոր Առաքելական եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույց Աստվածահայտնության Սբ.Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Սովորաբար այդ օրը` երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում:
    Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 288 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

    Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում բոլորին աջակցության համար եւ շնորհավորում բոլրին Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ


    Գրիգոր Հայրապետյան,Ավետիք Հայրապետյան
     
    Մանրամասն...


    Նոր նախագիծ "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթում.

    Հայաստանը մի գեղեցիկ երկիր է...

    Ինչ է նշանակում ապրել քաղաքում,որը ավագ է Հռիմից...
    Картинка 4 из 64000

    Մանրամասն - 1 ..
    Մանրամասն - 2 ...
    Մանրամասն - 3 ...
    Մանրամասն - 4 ...

    Le Monde. Փարիզը դավաճանեց հայերին
    Картинка 39 из 22499
    NEWS.am-ը ներկայացնում է ֆրանսիական Le Monde-ում հրապարակված Արա Թորանյանի հոդվածը:
    Wikileaks-ի գաղտնազերծած դիվանագիտական թղթակցությունը բացահայտում է Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն սահմանելու Ֆրանսիայի հայ համայնքի առջեւ ստանձնած պարտավորություններն արդեն երկու ամիս անց խախտելու Նիկոլա Սարկոզիի քայլը: 2007թ. ապրիլի 24-ին Ժողովրդական շարժման միության թեկնածուն խոստացավ նպաստել Սենատում փաստատթղթի ընդունմանը: Ազգային ժողովն արդեն ընդունել էր օրենքը:
    Սակայն Wikileaks-ի հրապարակած փաստաթուղթը վկայում է, որ Ֆրանսիայի նախագահական պալատի դիվանագիտական խորհրդական Ժան Դավիդ Լեւիտը 2007թ. մայիսի 29-ին Անկարայում թուրք զրուցակցին ասել է. «Սարկոզին երաշխավորում է, որ Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը կհանգի Ֆրանսիայի Սենատում»:
    Մենք այժմ ավելի լավ ենք հասկանում այդ մերժման քաղաքականության ամբարտավանությունը, որն Անկարայի աջակցությամբ տարածվում է ֆրանսիական կայքերում: Դա ցեղասպանության քաղաքական կողմն է, որը նույն ցեղասպանության շարունակությունն է այլ միջոցներով: Դրա դեմ չեն պայքարի հասարակական կարգի համար պատասխանատուները, դա կարժանանա Ֆրանսիայի նախագահի բարյացակամ չեզոքությանը:
    Ի՞նչ գին ունեն Ֆրանսիայի հայ համայնքին Նիկոլա Սարկոզիի ասած գեղեցիկ խոսքերը, պատմությունից դաս քաղելու մասին հռետորությունը: Թուրքիայի ներսում ձեւավորվում է հայերին ներողություն հայտնելու շարժում, իսկ Ֆրանսիան նման նվեր է անում Անկարային: Հետո պետք չէ զարմանալ, որ թուրքական իշխանությունները, ժպտալով Արեւմուտքին, Իրանին ուրան առաքելու պայմանագիր են կնքում: Թուրքերը պայքարում են Գազայի հատվածի շրջափակման դեմ, սակայն արդեն 16 տարի շրջափակված են պահում Հայաստանը: Թուրքերը Իսրայելից թուրքական նավատորմի ինը զոհերի համար ներողություն են պահանջում, սակայն երբեք մի խոսք չեն ասել 1915-ին զոհված 1,5 միլիոն հայերի մասին:
    Wikileaks-ում հայտնվել է նաեւ մեկ այլ դիվանագիտական ճեպագիր, որի համաձայն Ֆրանսիայի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյա Ռոլան Գալարագը պաշտպանության հարցերով ամերիկացի քարտուղար Ուիլյամ Բերնսին ասել է, որ Ֆրանսիայում ուժեղ հայ համայնքի առկայությունը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու առաջարկներին:
    Հարց է ծագում, թե այդ ի՞նչ գեղեցիկ առաջարկներ ունի Ֆրանսիայի արտգործնախարարությունը, որ կարող է առաջացնել հայկական արմատներով ֆրանսիացիների դժգոհությունը: Ցավոք, պանթյուրքիզմի շահերի համար հայերին դավաճանելու Ֆրանսիական Հանրապետության վաղեմի ավանդույթը շարունակվում է: Մենք այստեղ չենք հիշատակի այդ վերաբերմունքի պատճառով զոհվածներին: Բայց ինչպե՞ս մենք չզայրանանք, որ այսքան դժբախտություններից հետո այդ պրակտիկան դեռ ուժի մեջ է:
    Շարունակել...


    Հայերի դերը Իրանի կինոյում

    Իրանական «Առման» օրաթերթը դեկտեմբերի 29-ի համարում անդրադարձել է Իրանի կինոյում հայերի ունեցած դերակատարությանը:
    Օրաթերթը գրում է. «Իրանի կինոյի առաջացման և զարգացման գործընթացում հայերը կարևոր դերակատարություն են ունեցել: Կարելի է թվարկել Հովհաննես Օհանյանսի, Սամվել Խաչիկյանի, Ռուբիկ Մանսուրիի, Արբի Ավանեսյանի ու Վարուժ Քարիմ Մասիհիի անունները:
    Ժորժ Իսմայելովը առաջին անգամ 1909 թվականին Իրանում պատրաստեց առաջին ճամփորդական կինոն: 1917-ին Ալեք Սագինյանը առաջին արդիական կինոսրահը հիմնադրեց Թավրիզ քաղաքում»։
    Օրաթերթը շարունակության մեջ թվարկում է կինոյի ասպարեզում դերակատարություն ունեցած հայերի անունները: «Առմանը» գրում է. «1930-ին Հովհաննես Օհանյանցը հիմնադրեց «Արտիստի Սինեմա» անունով կինոյի ուսումնարանը: Նա նույն տարվա ընթացքում նկարահանեց իր առաջին ֆիլմը՝ «Աբի ու Սաբի» անունով: Վարդան Հովհաննեսյանը արդիական մի շարք կինոսրահների գծագրման հեղինակն է:
    Միշա Կիրակոսյանն ու Հայկ Օջախյանը առաջին կինոպաստառները պատրաստեցին: Նաև Սանասար Խաչատրյանը, Սեմիկ Կոնստանտինը, Ջանի Բաղդասարյանն ու Վահան Տերփանչյանը հիմք դրեցին կինոնկարահանման ստուդիաների:
    «Կինոյի աստղ» պարբերականը ամենաազդեցիկ ու երկարակյաց պարբերականն էր, որը 1953 թվականին հիմնադրվեց Պարույր Գալստյանի միջոցով: Սամվել Խաչիկյանը ամենահայտնի հայ կինոռեժիսորն է, որը առաջին անոնսը պատրաստեց «Շիրազից մի աղջիկ» ֆիլմի համար: Ալեքս Աղաբաբյանին էլ Իրանում կրկնօրինակման առաջատարներից կարելի է համարել: Գուրգեն Գրիգորյանցը, Ռուբիկ Մանսուրին ու Ռուբիկ Ծատուրյանն էլ ամրագրեցին ու զարգացրին Իրանի կինոյի տեխնիկական հիմքեը:
    1958-ին Զավեն Ղուկասյանը կարևոր դերակատարություն ունեցավ Իրանի կինոյի տան հիմնադրման գործում: 1972-ին Արբի Ավանեսյանն իր «Աղբյուր» կինոյով նոր շարժում առաջացրեց իրանական կինոյի ոլորտում:
    Իրանի կինոյի հայ արտիստներից կարելի է հիշատակել Անիկ Շեֆրազյանի, Արամայիս Հովսեփյանի, Իրեն Զազյանսի, Լորիկ Մինասյանի, Ժանետ Ավանեսյանի ու Մահայա Պետրոսյանի անունները:
    Կինոյի այլ ոլորտներում էլ կարելի հիշատակել հետևյալ հայերի անունները. Լորիս Ճգնավորյան՝ երգահան, Տիգրան Թումանյան՝ լաբորատորի մասնագետ, Զավեն Ղուկասյան՝ քննադատ, Անդրե Արզումանյան՝ երգահան, Մանֆրեդ Էսմայիլի՝ ռեժիսորի օգնական, Սիմոն Սիմոնյան՝ գրող և թարգմանիչ, Ռոբերտ Սաֆարյան՝ քննադատ և Արշակ Ղուկասյան՝ կրկնօրինակող»։
    Շարունակել..
    Мои файлы | Просмотров: 292 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 04.01.2011 | Комментарии (0)

    Նախագահ Սերժ Սարգսյանի Ամանորի ուղերձը

    Սիրելի´ հայրենակիցներ,
    Մոտենում է 2011 թվականը, երբ մենք արժանի շուքով նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման քսաներորդ տարեդարձը: Ափսոսանքով, բայց նաև ներկա անկախությունը կերտած սերունդների հպարտությամբ պիտի արձանագրենք, որ նման հոբելյան հայոց հողի վրա վաղուց չի նշվել: Շա՛տ վաղուց:
    Մենք 2011 թվական ենք մտնում վստահությամբ և լավ գիտենք, որ մեր խնդիրները մե´նք ենք լուծելու: 2011 թվականը լինելու է աշխատանքի տարի, նոր ու համառ ջանքերի, կարծրացած արատների դեմ հետևողական պայքարի ու պակասը լրացնելու տարի: Եվ պիտի խոստովանենք, որ իսկապես պակաս շատ բան կա: 2011 թվականը լինելու է նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա ամրապնդման և հայոց իղձերի իրակա¬նացման ուղղությամբ նոր քայլերի տարի:
    Չեմ կասկածում` այն, ինչ այսօր պակաս է, վաղն անկասկած լրացվելու է: Անցնող տարում հսկայական գործ են արել և´ գյուղացին, և´ դիվանագետը, և´ զինվորականը, և´ պետական ծառայողը, և´ գործարարը, և´ ուսուցիչը և՛ շատ-շատերը: Ինչ-որ բան չի հաջողվել գյուղացուն, ինչ-որ բան` գործարարին կամ կառավարությանը, բայց շատ բան, երբեմն բազմապատիկ ավելի, հաջողվել է: Սա փաստ է: Մենք կատարելագործում ենք պետական համակարգը, և նոր տարում այն աշխատելու է առավել արդյունավետ: Փոփոխությունները շարունակվելու են, և դրանց արդյունքերն ավելի տեսանելի են լինելու:
    Սիրելի´ հայրենակիցներ,
    Շնորհավորում եմ ձեզ Նոր Տարվա և գալիք Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Սրանք տոներ են, որոնք խորհրդանշում են նոր սկիզբ: Ամանորը դիմավորենք նորացված հույսերով ու նորոգ հավատով, քանի որ լավ սկիզբը գործի կեսն է:
    Ցանկանում եմ, որ մենք այսօր չխախտենք ավանդույթը և բաժակ բարձրացնենք մեր զինվորների համար, ովքեր խրամատներում հսկում են մեր տոնական գիշերը: Առաջին հերթին նրանց շնորհիվ է, որ մենք այս տարի նշելու ենք վաղուց չնշված, բայց ազգային արժանապատվությունը մարմնավորող հոբելյանը: Թող գալիք տարում նրանց մատը փուշ չմտնի: Խոստովանեմ, որ ոչ մի լուր ինձ այնպես չի խոցում, ինչպես լուրերը բանակում արտակարգ պատահարների մասին:
    Նոր Տարին առաջին հերթին երեխաների և ընտանեկան տոն է, որ առանձնահատուկ է հատկապես այն օջախներում, որտեղ փոքրիկներ կան: Մաղթում եմ մեր երեխաներին, որ նրանք լինեն առողջ և ուրախ, վայելեն ընտանեկան ջերմությունն ու սերը: Եթե այդպես լինի, վաղը մենք կունենանք բյուրեղացած նկարագրով նոր որակի հասարա¬կություն, որտեղ կշիռ չեն ունենա չարացած մարդիկ:
    Մեր տարեցներին մաղթում եմ առողջություն և ջերմություն: Թող նրանք միշտ հնարավորություն ունենան իմաստուն խորհուրդներ տալու իրենց զավակներին ու թոռներին, ուրախանալու ու հպարտանալու նրանց հաջողություններով։
    Սիրելի´ հայրենակիցներ, քույրե´ր և եղբայրնե´ր,
    Բոլորիդ հաջողություն, խաղաղություն և սեփական քրտինքով սեփա¬կան ընտանիքն ու երկիրը շենացնելու հնարավորություն եմ ցանկանում գալիք տարում: Մաղթում եմ, որ 2011 թվականը դառնա նոր հաղթանակների և սեփական ուժերի հանդեպ վստահության ավելացման տարի, և բոլորս հզոր թիկունք, լավ օրինակ լինենք միմյանց համար։ Այս դեպքում յուրաքանչ¬յուր նոր տարի հաստատապես մերը կլինի:
    Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
    Շարունակել...



    Վարչապետի շնորհավորական խոսքը Ամանորի ու Սբ. Ծննդյան տոների առթիվ

    ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ` համոզմունք հայտնելով, որ 2011-2012 թվականներին կատարած աշխատանքը կտա իր տեսանելի արդյունքը:
    «Սիրելի հայրենակիցներ,
    Ավարտվում է 2010 թվականը։ Այն բնութագրվեց աշխարհը ցնցած ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված ծանր ու լարված աշխատանքով։ Չնայած ներքին ու արտաքին անբարենպաստ պայմաններին` մենք կարողացանք աճ արձանագրել տնտեսության մեջ, ամբողջությամբ կատարեցինք պետության սոցիալական արտավորությունները, նոր թափ հաղորդեցինք ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքներին։ Շոշափելի են հաջողությունները տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, ներդրումների և արտահանման խրախուսման ոլորտներում։ 2010 թվականը բնութագրվեց նաև գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում նկատելի ձեռքբերումներով։ Նոր որակի հասավ էլեկտրոնային կառավարման համակարգը ու մեր երկրի քաղաքացիներին էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործընթացը։ Չնայած գյուղատնտեսության ոլորտում գրանցված մտահոգիչ անկմանը` կառավարությանը հաջողվեց իրականացնել սերմնաբուծության զարգացմանն ուղղված ծրագիրը, սկիզբ դրվեց բուսասանիտարիայի ոլորտի բարեփոխումներին։ Համոզված եմ, որ 2011-2012 թվականներին մեր կատարած աշխատանքը կտա իր տեսանելի արդյունքը։
    Սիրելի հայրենակիցներ, մենք մուտք ենք գործում ոչ միայն նոր տարի, այլև նոր տասնամյակ։ 2011 թվականին մեկնարկում են լրջագույն բարեփոխումներ, որոնք ստիպելու են բոլորիս վերանայել մեր վարքագծային կանոնները։
    Այդ բարեփոխումները հաջողություն կունենան միայն հասարակական լայն աջակցության ու համատեղ ջանքերի շնորհիվ։ Ես համոզված եմ, որ միայն բարեփոխումների ճանապարհով կարող է իրականանալ ավելի լավ ու հզոր Հայաստան ունենալու մեր երազանքը։ Բոլորիս համար Ամանորյա տոները կրում են հույսի և բարության, ջերմության և միմյանց հանդեպ հոգատարության խորհուրդը։ Եվ մենք նոր տարի ենք մուտք գործում հավատով ու մեր երկրի համար առավելագույնն անելու կամքով ու վճռականությամբ։
    Մաղթում եմ, որ Նոր տարում մեր բոլորի օջախներում տիրի խաղաղություն, համերաշխություն և սեր։
    Աստված մեզ բոլորիս պահապան։
    Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ», - ՀՀ կառավարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխանցմամբ` ասված է Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձում։
    Շարունակել...




    Սյուզի Կենտիկյանը կպաշտպանի աշխարհի չեմպիոնի տիտղոսները

    Պռոֆեսիոնալ բռնցքամարտի WIBF, WBA եւ WBO վարկածներով կանանց աշխարհի չեմպիոն թեթեւագույն քաշային Սյուզի Կենտիկյանը (27 հաղթանակ, ոչ մի պարտություն) տիտղոսների պաշտպանության հերթական մենամարտը կանցկացնի թայլանդցի Տաարապոն Պանիմիտի հետ: Մենամարտը տեղի կունենա հունվարի 29-ին Համբուրգում, հաղորդում է Fightnews-ը:
    Շարունակել...
    Мои файлы | Просмотров: 336 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 04.01.2011 | Комментарии (0)


    Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ 


    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական իր ուղերձն է հղել աշխարհասփյուռ համայն հայ ժողովրդին Ամանորի առիթով:
    Ուղերձում ասվում է.
    ՙՍիրելի հավատավոր ժողովուրդ ի Հայրենիս և ի Սփյուռս.
    Հուսառատ հոգով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունն ենք բերում ամենքիդ և Հայրապետական Մեր սերն ու բարեմաղթանքները` հավատքով պայծառ, խինդով լեցուն, բարիքով առատ նոր տարվա£
    Տարեմուտի այս երեկո գոհություն ենք հայտնում և փառք մատուցում Տիրոջը, որ ևս մեկ տարվա խաղաղ կյանքի պարգևը շնորհեց Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրին և անխռով պահեց Սփյուռքի մեր համայնքները: Փառք ենք մատուցում Տիրոջը, որ առիթներ ունեցանք ուրախանալու հայրենաշեն ու ազգանվեր գործերով, հաջողություններով ազգային և եկեղեցական մեր կյանքում: Ազգս հայոց քաջարի ոգով աննվազ ջանք ու աշխատանք գործադրեց` հաստատուն պահելու իր ընթացքը դեպի շեն ու ծաղկուն երկիր կերտելու տեսիլքը, ջանք ու աշխատանք գործադրեց` դիմակայելու տնտեսական ընդհանուր ճգնաժամով, նաև մեր երկրի շրջափակումով պայմանավորված դժվարություններն ու մարտահրավերները:
    2011 թվականին լրանում է 20-ամյակը մեր անկախ պետականության, որը նոր, հաղթական, ոսկեգիր էջն է մեր պատմության, լուսաշող նոր առավոտը` մեր ազգային զարթոնքի և մեր հոգևոր կյանքի պայծառության: Հավատքով, նորոգված հավատքով դիմավորենք նոր տարին, դիմավորենք կամքով ու վճռականությամբ, որ առավել ու առավել ջանքեր և հոգածություն պիտի բերենք ի սեր մեր Հայրենիքի ազատ ու վերածնվող կյանքի, մեր պետականության ամրության, ազգային մեր իղձերի մարմնավորման և մեր արդար դատի պաշտպանության: Հայրապետական Մեր հորդորն ենք հղում ձեզ, սիրելի աշխարհասփյուռ զավակներ Մեր, ամրացնենք սերը մեր կյանքում, ապագայի հանդեպ հավատն ու վստահությունը, լավատեսության ոգին, և մեր ապավինությունը, որ ունենք առ Աստված: Մեր հույսն ու հավատքը պիտի լուսավորեն նոր ուղիներն ու հորիզոնները մեր կյանքի: Չտարակուսենք փոխել, ինչ որ անհրաժեշտ ենք գտնում փոխելու ի նպաստ մեր նպատակների մարմնավորման: Չվարանենք պաշտպանել, զորակից ու սատար լինել այն ամենին, ինչը բարիք ու առաջընթաց կբերի մեր պետական ու հասարակական, ազգային ու հոգևոր կյանքին: Ամուր պահենք հայ ինքնությունը, որը արտահայտվում է ոչ միայն ազգային պատկանելությամբ, այլև` Հայրենիքի հանդեպ նվիրումով, մեր նախնյաց ժառանգության արժևորումով, մեր ժողովրդի նկարագրի անբաժանելի մասը դարձած քրիստոնեական արժեքների հանդեպ հավատարմությամբ ու նախանձախնդրությամբ:
    Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, քիչ անց նոր տարվա գալուստով պիտի ղողանջեն Սուրբ Էջմիածնի և հայոց սուրբ եկեղեցիների զանգերը: Մեր Տիրոջ Իջման Սուրբ Սեղանի առջև եկեղեցականների և հավատավոր մեր զավակների հետ նոր տարվա անդրանիկ մեր աղոթքը պիտի բարձրացնենք առ Աստված` հայցելով աշխարհին և Հայրենի մեր երկրին խաղաղություն ու բարօրություն, հայրենի իշխանություններին` շարունակական ձեռքբերումներ, ազգիս հայոց` առատ արգասիքներ, Հայոց բանակին` զորություն, հայ ընտանիքներին` ամրություն: Ամենակարող Երկնավորից պիտի հայցենք զորակցություն կարոտյալ մեր զավակներին. վշտացյալներին` մխիթարություն, հիվանդներին` ապաքինություն, նեղության մեջ գտնվողներին` ապավինություն:
    Թող Աստված` պարգևատուն բարիքների, առատացնողն ու արդարացնողը հույսերի, ընդունի մեր աղոթքը և օրհնի ամենքիս ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս` այսօր և միշտ և հավիտյան:
    Շնորհավոր նոր տարի՚:
    (31 դեկտեմբերի, 2010 թ.)
    Շարունակել...
     


    «Ժառանգություն». 2010-ի ընթացքում Հայաստանում ոչ մի ձեռքբերում չի արձանագրվել

    Ցավոք չի կարելի մատնացույց անել մի ձեռքբերում, որն արձանագրված լինի 2010-ին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ընդդիմադիր պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը:
    «Փոխարենը բացթողումների շարքը կարելի է թվարկել առանց որեւէ դժվարության` օրեցօր աճող արտագաղթ, սոցիալական շերտավորում, աղքատության ցուցանիշների աճ»,- նշել է նա ու հավելել. «Այս թվարկումը կարելի է երկար շարունակել, սակայն հիմնական խնդիրների շարքում ամենակարեւորն այն է, որ Հայաստանում 2008- մարտի 1-ի սպանդի հետեւանքները հաղթահարված չեն: Երկիրը նաեւ չի կարողացել հաղթահարել արտաքին մարտահրավերները»:
    Շարունակել...
     
    Мои файлы | Просмотров: 283 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 04.01.2011 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024