Понедельник, 23.09.2024, 00:35
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 22
    Гостей: 22
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    06.01.2011, 22:42

    Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը

    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հունվարի 5-ին և 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը:

    Սուրբ ծնունդը Հայ առաքելական եկեղեցին սկսում է տոնել հունվարի 5-ի երեկոյան, երբ բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի պատարագ: Ճրագալույցի պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն:

    Հունվարի 6-ին կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:

    Սուրբ Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն: Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` մեռելոց: Հունվարի 7-ին` Սուրբ Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները:
    Սուրբ Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին:

    Այսօր` ժամը 17:30-ին, հայաստանյայց առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի ճրագալույցի տոնական Սուրբ պատարագ` ազդարարելով Սուրբ Ծննդյան ավետիսը: Մարդիկ եկեղեցում վառված մոմերը իրենց հետ տուն կտանեն և կսկսեն տոնել Սուրբ Ծնունդը:

    Հունվարի 6-ին` ժամը 11:00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Ծննդյան տոնական պատարագ, որից հետո կկատարվի Ջրօրհնեքի արարողություն: Օրհնված ջուրը կբաժանվի ներկաներին:

    Հունվարի 7-ին հանգուցյալների հիշատակության օրն է: Այդ օրը բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որից հետո կկատարվի հոգեհանգստյան կարգ, այնուհետև մարդիկ կայցելեն հարազատների շիրիմներին:

    Հունվարի 13-ին Տիրոջ անվանակոչության օրն է: Այդ օրը ևս բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ: (Tert.am)

    Տեսանյութ

    Նշվում է Սուրբ Ծննդյան տոնը Վիդեո

    Նշվում է Սուրբ Ծննդյան տոնը

    Հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում առավոտյան մատուցվում է Սուրբ Ծննդյան Պատարագ եւ կատարվում է Ջրօրհնեք:

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 422 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024