Понедельник, 23.09.2024, 00:24
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 14
    Гостей: 14
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    04.01.2011, 13:32


    Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական իր ուղերձն է հղել աշխարհասփյուռ համայն հայ ժողովրդին Ամանորի առիթով:
    Ուղերձում ասվում է.
    ՙՍիրելի հավատավոր ժողովուրդ ի Հայրենիս և ի Սփյուռս.
    Հուսառատ հոգով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունն ենք բերում ամենքիդ և Հայրապետական Մեր սերն ու բարեմաղթանքները` հավատքով պայծառ, խինդով լեցուն, բարիքով առատ նոր տարվա£
    Տարեմուտի այս երեկո գոհություն ենք հայտնում և փառք մատուցում Տիրոջը, որ ևս մեկ տարվա խաղաղ կյանքի պարգևը շնորհեց Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրին և անխռով պահեց Սփյուռքի մեր համայնքները: Փառք ենք մատուցում Տիրոջը, որ առիթներ ունեցանք ուրախանալու հայրենաշեն ու ազգանվեր գործերով, հաջողություններով ազգային և եկեղեցական մեր կյանքում: Ազգս հայոց քաջարի ոգով աննվազ ջանք ու աշխատանք գործադրեց` հաստատուն պահելու իր ընթացքը դեպի շեն ու ծաղկուն երկիր կերտելու տեսիլքը, ջանք ու աշխատանք գործադրեց` դիմակայելու տնտեսական ընդհանուր ճգնաժամով, նաև մեր երկրի շրջափակումով պայմանավորված դժվարություններն ու մարտահրավերները:
    2011 թվականին լրանում է 20-ամյակը մեր անկախ պետականության, որը նոր, հաղթական, ոսկեգիր էջն է մեր պատմության, լուսաշող նոր առավոտը` մեր ազգային զարթոնքի և մեր հոգևոր կյանքի պայծառության: Հավատքով, նորոգված հավատքով դիմավորենք նոր տարին, դիմավորենք կամքով ու վճռականությամբ, որ առավել ու առավել ջանքեր և հոգածություն պիտի բերենք ի սեր մեր Հայրենիքի ազատ ու վերածնվող կյանքի, մեր պետականության ամրության, ազգային մեր իղձերի մարմնավորման և մեր արդար դատի պաշտպանության: Հայրապետական Մեր հորդորն ենք հղում ձեզ, սիրելի աշխարհասփյուռ զավակներ Մեր, ամրացնենք սերը մեր կյանքում, ապագայի հանդեպ հավատն ու վստահությունը, լավատեսության ոգին, և մեր ապավինությունը, որ ունենք առ Աստված: Մեր հույսն ու հավատքը պիտի լուսավորեն նոր ուղիներն ու հորիզոնները մեր կյանքի: Չտարակուսենք փոխել, ինչ որ անհրաժեշտ ենք գտնում փոխելու ի նպաստ մեր նպատակների մարմնավորման: Չվարանենք պաշտպանել, զորակից ու սատար լինել այն ամենին, ինչը բարիք ու առաջընթաց կբերի մեր պետական ու հասարակական, ազգային ու հոգևոր կյանքին: Ամուր պահենք հայ ինքնությունը, որը արտահայտվում է ոչ միայն ազգային պատկանելությամբ, այլև` Հայրենիքի հանդեպ նվիրումով, մեր նախնյաց ժառանգության արժևորումով, մեր ժողովրդի նկարագրի անբաժանելի մասը դարձած քրիստոնեական արժեքների հանդեպ հավատարմությամբ ու նախանձախնդրությամբ:
    Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, քիչ անց նոր տարվա գալուստով պիտի ղողանջեն Սուրբ Էջմիածնի և հայոց սուրբ եկեղեցիների զանգերը: Մեր Տիրոջ Իջման Սուրբ Սեղանի առջև եկեղեցականների և հավատավոր մեր զավակների հետ նոր տարվա անդրանիկ մեր աղոթքը պիտի բարձրացնենք առ Աստված` հայցելով աշխարհին և Հայրենի մեր երկրին խաղաղություն ու բարօրություն, հայրենի իշխանություններին` շարունակական ձեռքբերումներ, ազգիս հայոց` առատ արգասիքներ, Հայոց բանակին` զորություն, հայ ընտանիքներին` ամրություն: Ամենակարող Երկնավորից պիտի հայցենք զորակցություն կարոտյալ մեր զավակներին. վշտացյալներին` մխիթարություն, հիվանդներին` ապաքինություն, նեղության մեջ գտնվողներին` ապավինություն:
    Թող Աստված` պարգևատուն բարիքների, առատացնողն ու արդարացնողը հույսերի, ընդունի մեր աղոթքը և օրհնի ամենքիս ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս` այսօր և միշտ և հավիտյան:
    Շնորհավոր նոր տարի՚:
    (31 դեկտեմբերի, 2010 թ.)
    Շարունակել...
     


    «Ժառանգություն». 2010-ի ընթացքում Հայաստանում ոչ մի ձեռքբերում չի արձանագրվել

    Ցավոք չի կարելի մատնացույց անել մի ձեռքբերում, որն արձանագրված լինի 2010-ին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ընդդիմադիր պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը:
    «Փոխարենը բացթողումների շարքը կարելի է թվարկել առանց որեւէ դժվարության` օրեցօր աճող արտագաղթ, սոցիալական շերտավորում, աղքատության ցուցանիշների աճ»,- նշել է նա ու հավելել. «Այս թվարկումը կարելի է երկար շարունակել, սակայն հիմնական խնդիրների շարքում ամենակարեւորն այն է, որ Հայաստանում 2008- մարտի 1-ի սպանդի հետեւանքները հաղթահարված չեն: Երկիրը նաեւ չի կարողացել հաղթահարել արտաքին մարտահրավերները»:
    Շարունակել...
     
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 278 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024