Понедельник, 11.11.2024, 06:02
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 3
    Гостей: 3
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 1001-1009
    Страницы: « 1 2 ... 99 100 101

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам
    Տալլիննի Երեւան ֆուտբոլի ակումբը օգնություն է խնդրում

    19.01.2011

    Թանկագին ազգակիցներ,

    Տալլիննի "Երեւան" սիրողական ֆուտբոլի ակումբը Ձեր աջակցության խիստ կարիքն է զգում:
    Մեր ակումբը հանկարծակի հայտնվեց նեղ դրության մեջ:
    Պատճառն այն է,որ մենք չենք կարողանում հավաքել 900 եվրո մուծելու Էստոնիայի Ֆուտբոլի Միությանը Էստոնիայի ֆուտբոլի առաջնությանը մասակցելու համար նոր՝ 2011 մրցաշրջանում, որը մեկնարկելու է ապրիլին:
    Բանը նրանում է,որ մեր ակումբի գլխավոր հովանավորը (ազգությամբ՝ ոչ հայ) պատրաստ է մուծել այդ գումարը,սակայն մի պայմանով,որպեսզի ակումբի անունը "Երեւան" չլինի, այլ ուրիշ,որովհետեւ շատ ազգային է հնչում :
    Այդպիսի պայման ինձ ընդւնելի չի,որովհետեւ ակումբը կկորցնիի անենակարեւորը՝ ազգայինը...
    Պարզ է,որ օգտվելով մեր տղաների ֆինանսական դժվարություններից ցանկանում են կլանել մեր հայկական ակումբը:Ակնհայտ է նաեւ այն,որ նրանք,ովքեր ունեն նյութական միջոցներ հեշտությամբ կհամոզեն ու կգրավեն իրենց կողմը մեր լեգիոներ-ֆուտբոլիստներին, հասնելով իրենց նպատակներին:

    Ի՞նչ է տալիս "Երեւան" անունը ինձ,ինչպես նաեւ հազարավոր իմ ազգակիցներին ողջ սփյուռքով,ովքեր ուրախությամբ եւ հետաքրքրությամբ հետեւում են մեր ակումբի խաղերին: Խոսել այդ մասին կարճ կարելի է միայն այսպես."ԴԱ ՊԱՐԶԱՊԵՍ ՕԴ Է,ՈՐՆ ՕԳՆՈՒՄ Է ՕՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՈՅԱՏԵՎԵԼ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼ ՄԵՐ ԴԵՌԵՎՍ ՉՁՈՒԼՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ...":
    Այդ իսկ պատճառով, մեր "Երեւան" ակումբի ապագայի համար այս տագնապալի պահին ես որոշեցի դիմել Սփյուռքի իմ ազգակիցներին օգնության խնդրանքով՝ հավաքել հարկավոր գումարը:
    Շատ ցավալի է կորցնել այն,ինչը տարիների ընթացքում ստեղծվել է ոչ միայն եզ համար...
    Տածում եմ Ձեր աջակցությանը, թանկագին ազգակիցներ:

    Մեր ակումբին աջակցություն տալ ցանկացողներին հայտնում եմ մեր ներքին եւ միջազգային բանկային համարները.

    IBAN EE42 2200 2210 3449 4241
    S.W.I.F.T. HABAEE2X
    Մշակութային հանրության անվանումը. Armeenia kultuuriselts ARARAT (ԱՐԱՐԱՏ հայկական մշակութային հանրություն)
    Բանկի հասցեն.Swedbank, Liivalaia 8,15040, Tallinn
    Մշակութային հանրության փոստային հասցեն.Laanemere 47-54, 13914, Tallinn

    22 1034 4942 41 (ներքին բանկային համար)

    Գրիգոր Հայրապետյան
    (Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբի նախագահ)
    +372 53991414

    19.01.2011

    p.s.
    Հարգելի խմբագրություններ,այս նյութը հարկավոր չէ տպագրել թերթերում,եթե գտնեք,որ այն կոռռեկտ չէ:
    Ես ինքս էլ այնքան էլ չեմ հասկանում, առժէ արդյոք այսպես վարվել եւ այդ իսկ պատճառով չեմ հրատարակում "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթում:
    Եթե կարել ի է,խնդրում եմ փոխանցել այն այն մարդկանց եւ հասարակական-բարերարական հիմնադրամներին,ովքեր կունեան օգնություն ցույց տալու նման հնարավորություններ եւ հետաքրքրություններ:Իմ հերթին,ես իհարկե ձեռքերս վայր չեմ դնի եւ կանեմ ամեն հնարավոր բան տեղում ելք գտնելու համար, այդ թվում նաեւ դիմել Էստոնիայի մշակութային նախարարությանը:


    Գրիգոր եւ Ավետիք Հայրապետյաններ




     




    Мои файлы | Просмотров: 566 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 03.12.2009 | Комментарии (0)



    ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՇԱԿԵՐՏԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՆՔԸ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՄԱՆԿԱ–ՊԱՏԱՆԵԿԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

    Կիրիլլ Չուկավին

     

    Հոդվածը՝ շռւտով...

    Հայաստանը կարող է ճանաչել Ղարաբաղի անկախությունը բանակցային գործընթացի տապալման և ռազմական գործողությունների վերսկսման դեպքում. ՀՀ նախագահի մամուլի քարտուղար
    18:21 | 23/ 11/ 2009

    ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կարող է ճանաչել Ղարաբաղի անկախությունը բանակցային գործընթացի տապալման և ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, երկուշաբթի հայտարարեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները:

    Կիրակի Մյունխենում ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաշեմին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հերթական ռազմատենչ հայտարարություններով, որոնցում չի բացառել Ղարաբաղյան հիմնահարցի ռազմական լուծման հնարավորությունը:

    «Հայաստանը բազմիցս նշել է, որ որքան էլ նման հայտարարությունները նախատեսված չլինեին ներքին լսարանի համար, դրանք հազիվ թե բարենպաստ մթնոլորտ են ստեղծում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի համար»,- Ֆարմանյանի խոսքերը մեջբերեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

    «Ադրբեջանի նախագահի հայտարարությունները դարձյալ վկայում են Բաքվի կործանարար դիրքորոշման մասին»,- ասաց նախագահի մամուլի քարտուղարը:
     
    Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածության աճը, բնականաբար, ամենաանցանկալի ելքն է ինչպես Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար: 

    Նախագահի մամուլի քարտուղարը նշեց, որ Հայաստանը չի կարող անտարբեր մնալ ԼՂՀ ժողովրդի ճակատագրի հանդեպ, և հենց այդ պատճառով է, որ ՀՀ նախագահը և այլ պաշտոնատար անձինք բազմիցս հայտարարել են, որ Երևանը պատասխանատու է Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար:

    Նրա խոսքերով, աշխարհում կան դեպքերի նման զարգացման պարագայում գործողությունների ընդունված ձևեր, մասնավորապես, Հայաստանը կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը դրանից բխող բոլոր հետևանքներով: Նա հավելեց, որ Հայաստանը կարող է նաև Լեռնային Ղարաբաղի հետ փոխօգնության պայմանագիր կնքել: 

    «Կան տարբեր ձևեր, և ես վստահ եմ, որ Հայաստանը կօգտվի տվյալ տարբերակներից կամ առանձին-առանձին, կամ բոլորից միանգամից»,- ասաց Ֆարմանյանը: Նա նշեց նաև, որ Հայաստանը մինչ օրս չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը միայն այն պատճառով, որ չխոչընդոտի խաղաղ բանակցություններին:   

    «Եթե խաղաղ բանակցություններն ընդհատվեն և սկսվեն ռազմական գործողություններ, ապա ոչինչ չի խանգարի Հայաստանին ճանաչել ԼՂՀ անկախությունը»,- ասաց Ֆարմանյանը:

    Նախագահի մամուլի քարտուղարն ընդգծեց, որ այսօրվա դրությամբ իրականությունն այն է, որ բանակցային գործընթացը շարունակվում է, և Հայաստանը միշտ հայտարարել է, որ հիմնահարցի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում:

    «Հայաստանը կարծում է, որ բանակցությունների միջոցով հնարավոր է հիմնահարցի խաղաղ ու համապարփակ լուծման հասնել»,- ասաց Ֆարմանյանը:  

    Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

    Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

    1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

    Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:  (ar.newsarmenia.ru )

    Мои файлы | Просмотров: 526 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 24.11.2009 | Комментарии (0)


    ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ.

    Թանկագին ազգակիցներ:
    Ընդունեք մեր շնորհավորհանքները:
    Ահա և մենք նույնպես՝ ճակատագրի բերմամբ Էստոնիայում բնակվող շուրջ 2000 հայերս ունենք մեր սեփական հրատարակչական աղբյուրը՝ մամուլը՝ մեր հայկական
    անկախ թերթը: Եւ մենք հպարտ ենք և անչափ ուրախ ու երջանիկ, որ մեր թերթը իր հիմնադրման իսկ օրվանից (16.10.2009) լույս է տեսնում մեր Մայրենի ու քաղցր՝ ՀԱՅԵՐԵՆ լեզվով:

    «ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱԲԵՐ» թերթի խմբագրությունը խնդրում է Ձեզ աջակցել մեզ՝ դառնալով մեր թերթի ոչ սեփակն թղթակիցները: Ուղարկեցեք մեզ Ձեր ցանկացած՝ հոդվածները, նորությունները, նյութերը, հայտարարութունները, ազդերը, նկարները, հարցերը, անությունները (ցանկաի է հայերեն լեզվով, բայց կարելի է նաև ուրիշ լեզուներով) և մենք կտպագրենք բոլորն առանց որևէ փոփոխությունների և կրճատումների:
    Մեր՝ Էստնիայի հայության նորաստեղծ թերթը սերտ գործնական կապեր ունի աշխարհի հայկական շատ թերթերի և հրատարակչությունների հետ, որը նշանակոմու է, որ Դուք ամիջապես տեսնելի ու լսելի կլինեք ամենուրեք. և՝ Հայրենիք-Հայաստանում, և՝ հյուընկալ Էստոնիայոմ, և՝ Սփյուռքում-ողջ աշխարհում:
    Մեր խմբագրությունը հնարավորություններ է փնտրում հրատարակելու «ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱԲԵՐ» թերթը նաև թղթային տարբերակով, որի համար հարկավոր են նյութական միջոցներ: Ցանկացողները կարող են աջակցել մեզ փոխանցելով յուրաքանչյուր դրամական միջոցներ (այդ թվում նաև՝ բարեգործական և զոհաբերական) մեր հրատաակչության բանկային հաշվի վրա:


    Աջակցեք մեզ.
    ARMEENIA KULTUURISELTS ARARAT (AKS ARARAT )
    221034494241 Swedbank
    EE422200221034494241 Swedbank

    Մեր և մեր զավակների ապագան մեր ձեռքում է: Միայն համախոհությունը և միացումը կփրկի մեզ օտարո
    ւթյան մեջ ուրիշ ազգերին ներծծմանը...


    Գրիգոր Հայրապետյան
    (Գլխավոր խմբագիր)
    +37253991414
    grigorairapetjan@mail.ru
    http://esthaylraber.ucoz.ru/  


    ......

    «ՉԻ»–ն բոլորին մատ արեց. Մեսրոպ Հարությունյան

    Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը եզրակացություն է տարածել ««Չորրորդ իշխանություն» թերթի վերաբերյալ դատավորի կայացրած որոշման և դրա շուրջ ծավալված իրադարձությունների մասին»։ Մի շարք փաստեր նշելով՝ համաձայն որոնց «ՉԻ»–ի վերաբերյալ որոշում կայացրած դատավորը ոտնահարել է ՀՀ Սահմանադրությունը, Մեսրոպ Հարությունյանը եզրակացրել է, որ, «կայացնելով վերը բերված որոշումը, դատավորը խախտել է ՀՀ Սահմանադրության 27 և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցիայի 10-րդ հոդվածներով նախատեսված՝ տեղեկություններ տարածելու և լրատվամիջոցների ազատության իրավունքը, ինչպես նաև՝ ԶԼ մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջը, քանի որ թերթի տպագրության արգելում նախատեսված չէ օրենքով, անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակության համար և չի ծառայում ՀՀ Սահմանադրության և Եվրոպական կոնվենցիայի նշած նպատակներին»:

    Եզրակացության հետգրության մեջ Մեսրոպ Հարությունյանը նշում է.

    ««Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի առավելությունն ու առաջադիմականությունը հենց այն է, որ անիմաստ է դարձնում որևէ թերթի տպագրության կասեցումը կամ արգելումը: Նշելով, որ «Լրատվության միջոցները թողարկվում և տարածվում են առանց նախնական կամ ընթացիկ պետական գրանցման, լիցենզավորման, պետական կամ որևէ այլ մարմնում հայտարարագրման կամ որեւէ մարմնի ծանուցման» (հոդված 4), օրենքը պաշտպանում է լրատվամիջոցներին հենց նման քաղաքական հետապնդումներից (իսկ որ «ՉԻ»-ի դեմ հետապնդումը քաղաքական է՝ որևէ մեկը չի կասկածում): Որովհետև եթե արգելես «Ա» թերթի տպագրությունը, այն անմիջապես լույս կտեսնի «Ա+Բ» անվամբ, արգելես սա՝ մյուս օրը կտպագրվի «Ա+Բ+Գ» անվամբ և այսպես շարունակ: Այս պարզ, փորձագետներիս եռամյա պայքարով նվաճված ժողովրդավարական իրավունքն է։

    Բարեբախտաբար լրատվամիջոցներն ավելի լավ գիտեն օրենքը, և «ՉԻ» խմբագրությունը լավագույնս ու ճիշտ օգտվեց օրենքի ընձեռած իր իրավունքից՝ մատ անելով և «Գինդին», և դատավորին, և նրանց պատվիրատուներին»։(Tert.am)


    Мои файлы | Просмотров: 477 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 04.11.2009 | Комментарии (0)



    ՄՐԶԱԿԱՆ

    ՇԱԽՄԱՏ



    Տալլիննի Շախ և Գարդէ շախմատի ակադեմիայի (տնորեն՝ Գրիգոր Հայրապետյան) պատանեկան հավաքականը (ավագ՝ Ռուբեն Հայրապետյան) , հաղթելով՝ 5:0 հաշվով Լասնամյաէ ակումբին՝ Էստոնիայի ակումբային պատանեկան առաջնության (Տալլինն. 28-30 հոկտեմբերի) վերջին տուրոմ՝ գրավեց 1 տեղը «Բ» եզրափակիչում (5-րդ տեղը ընդհանուր հաշվարկում):

    Առաջնության աղյուսակը.
    http://chess-results.com/tnr26791.aspx?lan=1

    Ամբողջը Շախ և Գարդէ շախմատի ակադեմիայի մասին՝ այստեղ.
    http://sgcc.ucoz.ru/
    http://chessblog-ga.ucoz.ru/

    Գրիգոր Հայրապետյան
    ԷՍՏՀԱՅԼՈՒՐ
    (ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԹԵՐԹ)

    «Բակային նացիոնալիզմը» և Աղդամի «առեղծվածը»

    «Բակային նացիոնալիզմ»
    կոչված երևույթը մեզանում տարածված հանրային հիվանդություններից է։ Պատահական չէ, որ գրանցված են բազում հայրենակցական միություններ, և մի այդքան  էլ ոչ ֆորմալ գործող խմբեր կան։  

    «Որտեղացի՞ ես»,-անմիջապես միմյանց հարցնում են արտերկրում հանդիպած հայերն իրենց տեղական բարբառով, և երբ պարզվում է, որ նեղ իմաստով «զեմլյակներ» են, մի յուրօրինակ ջերմություն է առաջանում զրուցակիցների միջև։

    «Բակային նացիոնալիզմը» ո՛չ միայն հայերիս է հատուկ,  բայց մենք այդ երևույթին առանձնահատուկ «հմայք» ենք հաղորդել՝ քաղաքականացնելով և պետական կառավարման մակարդակի հասցնելով «զեմլյաչեստվայի» դրսևորումները։

    Դա է նաև պատճառը, որ Հայաստանում ձևավորված կլաններն աշխարհագրական անվանումներ ունեն՝ ղարաբաղյան, ապարանյան, ախալքալաքյան, արտաշատյան և այլն։ Ասում են, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը, տեսնելով, որ քաղաքական թիմ այդպես  էլ չի ստացվում ստեղծել, որոշել է «բակային» ուղով ընթանալ և հիշել է իր լոռվա արմատներն, ու կոռուպցիոն թեմաներով հրապարակային «պինգ-պոնգ» է խաղում «զեմլյակների» հետ։

    «Բակային նացիոնալիզմի» հիվանդագին դրսևորումները խոր արմատներ ունեն, որի պատճառներից է նաև Ցեղասպանությունը։ Երիտթուրքերի մոլեռանդությունից ու ֆաշիզմից փրկվածներն անպայման հետաքրքրվում էին, թե իրենց բախտակիցներն Արևմտյան Հայաստանի հատկապես ո՞ր մասից են, և այդ «հետաքրքրասիրությունը» ենթագիտակցական մակարդակով պահպանվել է մինչ այժմ։

    Պետության բացակայության պայմաններում «բակային նացիոնալիզմի» արմատավորումը նույնքան բնական է, որքան անբնական է  անկախ  պետության առկայության դեպքում այդ երևույթի գոյությունն այն տեսքով, որին մենք ականատես ենք լինում։

    Տեղական հայրենասիրությունը պարզապես անհասկանալի է այն դեպքում,  երբ ազգովի հաղթեցինք Արցախի պատերազմում։ Դրանից հետո պետք է բոլորին պարզ դառնար, որ կա մեկ ազգ, և «զեմլյաչեստվան» անցյալի մնացուկ է։ Անշո՛ւշտ, արցախյան պատերազմում հիմնական ծանրությունն իրենց ուսերին կրեցին բուն արցախահայերը, բայց դա չի նշանակում, թե նրանք, ովքեր պատերազմի տարիներին անչափահաս են եղել կամ կռվին չեն մասնակցել, կամ Հայաստանից դուրս են եղել, իրավունք չունեն այժմ իրենց կարծիքն ասելու Արցախի խնդրի կարգավորման կամ ընդհանրապես Հայաստանի որևէ հատվածի հետ կապված։ Այդ տրամաբանությամբ ստացվում է, որ միայն  դիլիջանցի՛ն պետք է խոսի Դիլիջանի խնդիրներից, կամ միայն մեղրեցի՛ն պիտի հոգա Մեղրիի մասին։ Դա աբսուրդ է։

    Հայ-թուրքական հարաբերությունների ներկա ընթացքի և դրանով պայմանավորված՝ Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների քննադատությանը հաճախ իշխանական շրջանակները հակադարձում են, թե ղարաբաղցի Սերժ Սարգսյանից (չնայած մի փուլ կար, երբ Սերժ Սարգսյանի քարոզիչները «տակից» տարածում էին, թե ՀՀ գործող նախագահը գորիսեցի է, ղարաբաղցի չէ) մի՛ պաշտպանեք Ղարաբաղը։

    Չկա ավելի խոցելի փաստարկ, քան վերը նշվածը։ Երբ խոսվում է Արցախի գլխին կուտակված ամպերի մասին, որոնք առաջացել են Սարգսյանի «նախաձեռնողականության» շնորհիվ,  հակադարձումն  այն է, թե դուք ո՞ւր էիք, երբ Ս. Սարգսյանն Արցախում կռվում էր։

    Եթե նմանատիպ մտածողություն տիրեր շարքային քաղաքացիների կամ իշխանամետ ուժերի շարքերում, ապա միգուցե հնարավոր լիներ հասկանալ։ Բայց երբ «տեղական հայրենասիրությունն» իր զենքն է  դարձնում անձամբ ՀՀ նախագահը և փորձում իր ընդդիմախոսներին  պատասխանել «բակային նացիոնալիզմի» կանոններով, այնքան էլ հասկանալի չէ։

    «Ղարաբաղն ուզում են ինձանից պաշտպանել  մարդիկ, ովքեր պատերազմի տարիներին ոչ միայն Ղարաբաղում չեն եղել, այլ նաև Հայաստանում»,- Հանրային խորհրդի հետ հանդիպման ժամանակ նշել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա այդ հայտարարությունից հետո փորձեցի լարել հիշողությունս, որպեսզի պարզեմ, թե ո՞ւմ բոստանն է քար գցում Սարգսյանը։ Եվ պարզվեց,  որ մենակ մնալիս ծիծաղել սիրող նախագահը բավական բարձր մակարդակի ինքնաքննադատական կուլտուրա ունի, և յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք է ներկայացրել «հանրայինների» հետ հանդիպմանը։ Բանն այն է, որ Արցախի պատերազմի ամենաթեժ և բարդ օրերին Սերժ Սարգսյանը  ոչ միայն բուն Արցախում, այլ նաև  Հայաստանում չի եղել։  

    Այսպես. Սերժ Սարգսյանը մինչև 1993թ. մայիսը եղել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար (նրա զբաղեցրած պաշտոնը հենց այդպես չէր կոչվում, բայց ֆունկցիան դա էր)։ 1992-ի մայիսին տեղի ունեցած Շուշիի ազատագրումից հետո նախկին ԼՂԻՄ տարածքի գրեթե կեսը գրավված էր ադրբեջանական բանակի կողմից։ Մինչ այն պահը, երբ Ս. Սարգսյանը ԼՂԻՄ-ում էր, հնարավոր եղավ չեզոքացնել վտանգը միայն Քարվաճառի (նախկին Քելբաջար) ուղղությամբ։ 1993-ի մայիսից հետո և մինչև 1994-ին կնքած զինադադարը Սերժ Սարգսյանին ոչ ոք Արցախում չի տեսել, իսկ 1993թ. մայիսից մինչև օգոստոս ընկած չորսամսյա ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը եղել է Ռուսաստանում և զբաղվել բանակի մատակարարման հույժ կարևոր գործով։ 1993-ի  օգոստոսից արդեն նա նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ Այսինքն, պատերազմի օրերի որոշակի փուլում ՀՀ ներկա նախագահը եղել  է արտերկրում։ Հիմա արդյոք ճի՞շտ կլինի ասել, թե նա չպետք է խոսի Արցախի մասին։ Իհարկե՝ ոչ։ Դա սխալ մոտեցում է։ Մեր հաղթանակներին հասնելու համար  յուրաքանչյուրը կատարել է իր գործը՝ լինի դա ռազմի դաշտում, թե մատակարարման «ճակատում»։ Ամենքն իր ավանդն ունի։ Ի դեպ,  1993-ի մայիսից մինչև օգոստոս  (կրկնեմ՝ երբ Ս. Սարգսյանը ՌԴ-ում էր) ԼՂ-ի  զինված ուժերի լայնամասշտաբ ռազմագործողությունների արդյունքում իրար հետևից ազատագրվեցին Աղդամը, Ֆիզուլին, Ջաբրայիլը և Կուբաթլուն։  Երևի դա է պատճառը, որ նույն այդ Աղդամը Սարգսյանն իր հայրենիքը չի համարում, քանի որ դրա ազատագրման օրերին օտար երկրում է գտնվելիս եղել։ Սա, իհարկե, ենթադրություն է։ Ինչևէ։

    Ամփոփենք. «բակային նացիոնալիզմի» և «տեղական հայրենասիրության» այն դրսևորումները, որոնց հանդիպում ենք մեր օրերում, երկար ժամանակ պետություն չունենալու և դրա հետևանքով առաջացած նեղ աշխարհայացքի ձևավորման արդյունք են։ Այդ «հիվանդությունը», համոզված եմ, ժամանակի ընթացքում կվերանա, և մարդկանց կարիերային աճը պայմանավորված կլինի միայն պրոֆեսիոնալ կարողություններով ու բարոյական նկարագրով։ Իսկ այժմ մեզ մոտ գերիշխող են գավառամտությունն  ու մարտնչող տգիտությունը։ Ոչինչ։ Կանցնի։

     Անդրանիկ   Թևանյան (7or.am)




    Мои файлы | Просмотров: 475 | Загрузок: 1 | Добавил: esthaylraber | Дата: 03.11.2009 | Комментарии (0)



    ՄԱՐԶԱԿԱՆ

    ՖՈՒՏ–ԶԱԼ
    29.10
    Էստոնիայի ֆուտ-զալի առաջնություն
    Առաջին խումբ

    ՖԱ Սպարտա (Տալլինն) - ՖԱ Ախթամար (Տալլինն) 9:8






    Գերազանց խաղ ցուցադրեց ախթամարցի՝ Ավետիք Հայրապետյանը, որը դարձավ 5 գոլի հեղինակ: 1 գոլ խբեց նաև Մանուկ Իվանյանը:

    Առաջնության աղյուսակը և խաղացանկը.
    http://jalgpall-ee.z131.zone.ee/league.php?b=F.I%20N&page_id=72

    08.11.09
    F. JK Jalgpallihaigla - F. FC Ahtamar  16:30

    Գրիգոր Հայրապետյան
    ԷՍՏՀԱՅԼՈՒՐ
    (ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԹԵՐԹ)


    Мои файлы | Просмотров: 430 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 03.11.2009 | Комментарии (0)


    Ավետիք Գրիգորյանը և Աննա Հայրապետյանը` առաջատարների թվում


    ՊԱՏԱՆԻ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ՝ 3-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

    Հոկտեբրի 26-ին Էստոնիայի շախմատի Միութունը Տալլիննում անցկացրեց հերթական շախմատի խոշոր մրցաշար, որտեղ կրկին հաջող ելույթ ունեցավ մայրաքաղաքի՝ "ԱՐԱՐԱՏ" հայկական մշակութային հասարակական կազմակերպության ներկայացուցիչ՝ Ռուբեն Հայրապետյանը: Հայորդի պատանի շախմատիստը 9 հնարավորությունից հավաքելով 6.5 միավոր գրավեց 3-րդ տեղը և առժանացավ բրոնզե մեդալի: 1 և 2-րդ տեղերը գրավեցին էստոնացի տաղանդավոր պատանի շախմատիստներ՝ Մարտի Մեդարը և Գեորգ Աբոզենկոն:
    Հոկտեմբերի 28-30 Տալլիննոմ տեղի կունենա Էստոնիայի շախնատի պատանեան թիմային առաջնությունը( U18), որտեղ 14-ամյա հայ շախմատիստը գլխավորելու է «Շախ և Գարդե» շախմատի ակադեմիայի պատնեկան հավաքականը:

    Уменьшить Խաղում է՝ Ռուբեն Հայրապետյանը:  

    ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱԲԵՐ»
    (ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԹԵՐԹ)
    Мои файлы | Просмотров: 442 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 28.10.2009 | Комментарии (0)


    ՏԱԼԼԻՆԻ ՖԱ ԱՐԱՐՏԸ Եւ ԱԽԹԱՄԱՐԸ ԱՎԱՐՏԵՑԻՆ ԷՍՏՈՆԻԱՅԻ 2009 ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇՐՋԱՆՆ ՈՒ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՆՈՐԸ

      87 

    Էստոնիայի հայկական ֆուտբոլային ակումբները՝մայրաքաղաքի՝ Արարատն ու Ախթամարը ավարտեցին Էստոնիայի ֆուտբոլի առաջնության մրցաշրջանն իրենց խմբերում, զբաղեցնելով համապատասխանաբար 4-րդ և 5-րդ տեղերը: Տեղերն, իհարկե՝ բաձր են, սակայն մենք արդեն սովորել ենք տեսնել միշտ մեր Արարատ ակոմւբին մրցանակակիրների շարքում սկսվսծ իր հիմնադրությոնից (2001թ.):Ամբողջ առաջնության ընթացքում Արարատը առաջնորդում էր, բայց վերջին 3 խաղերում մեր ֆուտբոլիստներին հաջողվեց վաստակել ընդամենը 1 միավոր, որը և արդյունքում թույլ տվեց միայն կիսել 2-4 տեղերը՝ վատագույն լրացուցիչ ցուցանիշներով:
    ՖԱ Ախթամարը, նախորդ՝ դեբյուտային առաջնության համեմատ կատարեց մեծ քայլ առաջ և 5-րդ տեղը ակումբի համար, իհարկե՝ խոշոր հաջողություն է: Ախթամարը նույնպես զիջեց առաջնորդի դերը վերջին տուրերում:
    Մեր ակումբների վերջնախային անհաջողություններն առաջ հերթին կապված են ֆուտբոլիստների ստացած բազմաթիվ վնասվածքների պատճառով վերջին խաղերի բաց թողնելը: Օրինակ. վերջին խաղում Արարատը դուրս եկավ խաղադաշտ 8 խաղացողներով և դժվարությամբ ավարտեց խաղը ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Նույնպես ո-ոքի (4:4) ավարտեց վերջին խաղը Ախթամարը, որի կազմում վնսվածքների պատճառով բացակայում էին հիմնական կամի 6 խաղացողներ:

    Տեսնել առաջնությունների վերջնական աղյուսակները կարելի է այստեղ.
    http://tallinn-ararat.ucoz.ru/index/0-2

    Մեծ ֆուտբոլի 2009 մրցաշրջանն ավարտվեց, բայց մեր ակումբները չեն գնում հանգստյան: Առջևում սպասվում է ոչ քիչ հետաքրքիր մրցաշրջան՝ Էստոնիայի ֆուտ-սալի առաջնությունը: Ախթամարն առաջին անգամ է ելույթ ունենալու այդ առաջնությա Առաջն խմբում, որտեղ նրա հակառակորդներն են լինելու.
    1.F. Unibet/Nomme Kalju
    2.F. JK Jalgpallihaigla
    3.F. FC Ahtamar
    4.F. Maccabi
    5.F. Sparta SK
    6.F. Keila JK
    7.F. Lasnamae FC Ajax
    8.F. JK Tondi
    Առաջին խաղը, մեր ֆուտբոլիստները՝ Ավետիք Հայրապետյանի ղեկավարությամբ կանցկացնեն արդեն հոկտեմբերի 29-ին.
    F. Sparta SK - F. FC Ahtamar
    Բոլոր տեղեկությնոններն այստեղ.
    http://jalgpall-ee.z131.zone.ee/league.php?b=F.I%20N&page_id=72

    Ավետիք Հայրապետյան

    ՖԱ Արարատը նոր մրցաշրջանում միանում է Տալլիննի Տեխնիկակն Համալսարի(ՏՏՀ) հետ և արդեն անվանվելւ է՝ ՖԱ Արարատ-ՏՏՀ:Գլխավորելու է նոր ակումբը՝ Էստոնիայի Հայկական Երիտասարդական Միության ղեկավար՝ Ավետիս Հարությունյանը: Հետագայում հուսով ենք ստանալ երիտասարդ ֆուտբոլային մասնագետ և Էստոնիաի սփյուռքահայության ակտիվիստ՝ Ավետիս Հարությունյանից ավելի մանրամասն տեղեկություններ ՖԱ Արարատ-ՏՏՀ-ից և նոր ակումի ծրագրերից:
    Նոյեմբերի 1-ից ՖԱ Արարատ-ՏՏՀն Տալլիննի "ԱՐԱՐԱՏ" հայկական մշակութային հասարակական կազմակերպություն կազմից անցնում է Էստոնիայի Հայկական Երիտասարդական Միության կազմը: Ակումբում կան մեծ փոփոխություններ:Հուսով ենք, որ հայկական ակումբը կստանա Էստոնիայի հայկական համայնքի աջակցությունը և ուշադրությունը:
    ՖԱ Արարատ-ՏՏՀն կմասնակցի Էստոնիայի ֆուտ-սալի առաջնութայնը Վարպետների խմբում(Բարձրագույն խումբ): Հիշեցնենք, որ նախորդ 3 առաջնություններում մեր ակումբը գրավել է միայն մրցանակային տեղեր և սկսելու է նոր մրցաշրջանը Էստոնիայի Փոխ-չեմպիոնի դերում: Մեր ակումբի հակառակորդներն են լինելու.
    1.F. FC A&A Kinnisvara/AEG
    2.F. FC Mainor
    3.F. Tallinna FC Ararat-TTU
    4.F. SK Augur
    5.F. FC Flora Futsal
    6.F. JK Sillamae
    7.F. Rummu Dunamo
    8.F. FC Anzhi

    1 տուրում ՖԱ Արարատ-ՏՏՀն մրցելու է Էստոնիայի ուժեղագույն ակոմբներից մեկի՝ ՖԱ Ֆլորայի հետ.
    F. FC Flora Futsal - F. Tallinna FC Ararat-TTÜ

    Էստոնիայի ֆուտ-սալի 2009/10 առաջնություն
    Վարպետների խումբ (Բարձրագույն խումբ).
    http://jalgpall-ee.z131.zone.ee/league.php?b=F.%20ML&page_id=72

    Ավետիս Հարությունյան

    Ցանկանում ենք մեր հայկական ակունբներին հաջողություններ նոր մրցաշրջանում և կոչում ենք Էստոնիայի հայկական համայնքին սրտացավել և աջակցել մեր ֆուտբոլիստներին:




    Գրիգոր Հայրապետյան
    ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱԲԵՐ»
    (ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԹԵՐԹ)
     
    Мои файлы | Просмотров: 430 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 27.10.2009 | Комментарии (0)


    Հայ–թուրքական Արձանագրությունների խորհրդանշական այրումը Երևանում

    «Միացում» նախաձեռնության անդամները Երևանի «Կենտրոն» համայնքում իրականացրեցին խորհրդանշական Հայ–թուրքական Արձանագրությունների այրումը։...

    ՉԵ՛Մ ԱՆՋԱՏՈՒՄ՝ ՉԵ՛Մ ՀԱՎԱՔՈՒՄ..Ձեռքով հետս չխոսեք..
    Ոստիկանները փորձում են խլել մոմը.

    Երեւան. երթի մեկնարկը

    «Չի հաջողվի սեպ խրել Հայաստանի և Սփյուռքի միջև»

     
    Սարգսյան-Ալիեւ հանդիպում Քիշնեւում: Photo by President.am 09.10  Կայացավ Սարգսյան-Ալիեւ եւս մեկ հանդիպում


    Լոս Անջելեսի հայկական դեսպանատան առջեւ հացադուլը շարունակվում է: Photo by Horizon TV 08.10 Լոս Անջելեսի հայկական դեսպանատան առջեւ հացադուլը շարունակվում է  վիդեո  

    «The Economist». Թուրքիան ինչքա°ն պետք է փախչի արյունոտ անցյալի ուրվականից

    Թուրքական տեղեկատվական աղբյուրները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախաշեմին արևմտյան մամուլն ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում այդ թեմայի նկատմամբ: Մանսավորապես «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) ...

    Мои файлы | Просмотров: 455 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 24.10.2009 | Комментарии (0)

    «Ո՛չ, ամո՜թ, դավաճա՜ն:Հայհոյանքներ... »

    Այն, որ բարիադրացիական հարաբրություններ պատմական ստոր հարևանների հետ (այո՝ ստոր, և ոչ մի վայրկյան չեմ կասկածում այս արտահայտությունից) միգուցե և հարկավոր է հաստաել(«դզել»), անձամբ ե՛ս, իհարկե դեմ չեմ, առավել ևս, որ ճակատագրի բերմամբ ապրում եմ ոչ Հայստանում, բայց..
    Բայց, ոչ այս կերպ, երբ ամբողջ աշխարհով մեկ երկրի նախագահին իր իսկ ազգը ( թեկուզ և թող լինի մեկ ներկայացուցիչ) անվանում է դավաճան և նրա հասցեին հայհոյանքներ ուղարկոմ՝ ա
    մենա թունդ հայհոյանքներ...
    Ո՛չ, ոչ բոլոր հարևանների հետ կարելի է և հարկավոր է հարևանություն անել (ասինքն՝ դիվանագտական կապեր հաստատել և բացել դռներդ նրանց համար)...
    Օրինակ,
    բնակվում եմ արդեն 26 տարի Էստոնիայում և ընտանիքիս հետ մի շենքում, որտեղ տեսնելով հարևաններիս մարդկային մակարդակներն ու որոշ արարքները , ոչ թե հարևանություն, այլ նույնիսկ բարև չեմ տալիս ու բարև առնում.Անձամբ ինձ նրանք ոչինչ վատ չեն արել(միայն կնոջս հետ լեզու չեն գտել տարրական հարևանական հարցերում ), սակայն փաստը նրանում է, որ բոլորս էլ ապրում ենք չխանգարելով միմյանց, թեկուզ և լցված ենք թաքուն ատելությամբ իրար դեմ:(Ավելացնեմ, որ կինս և բոլոր պատմական հարևաններս հայ չեն, այլ՝ ռուս).
    Ինչև է, ամբողջովին հասկանում եմ Հաաստանի ներկայիս քաղաքական և տնտեսական դրությունը-վիճակը, միջազգային ուժերի ազդեցությոնը-ճնշումը, բայց կրկին ու կրկին կրկնում եմ իմ կարծիքը.՝ թուրքերի հետ ես սեղան չէի նստի, որովհետեւ թուրքերին հավտալը = նոր սումգաիթ եւ նոր բաքու մեր ապագա սերնդի համար...


    Միգուցե՝ թուրքական գամբի՞թ, որոգա՞յթ…

    Ամեն օր ուշադրությամբ հետևում եմ Հայաստանի նորություններին և գալիս այն եզրակացության, որ երկրի կառավարոթյունը կարծես թե կրակի հետ է խաղում: Նոր ղեկավարները, հավանաբար չկարողանալով գտնել տնտեսական ուղիներ դուրս բերելու երկիրը խոր ճգնաժամից (որի գլխավոր նշանն է՝ հացի խնդրի պատճառով ժողովրդի հեռացումը-լքումը հայրենի հողից), որոշել են դիմել ամենասուր նյութին՝ ազգի պատվին:
    Իրենց վերջին արարքներով նրանք կարծես թե ասում են.՝ «Ավելի լավ է հաշտվենք դարավոր թշնամու հետ և բացելով սահմնները որոշ ժամանակ անցկացնենք ու ստանանք նոր բանկային վարկեր, քան թե սնանկանանք..».
    Սփյուռքահայության կարծիքը ներկայիս դրության մեջ հավանաբար նրանց առավե՜լ ևս չի հետաքրքրում, որովհետև ժամանակակից սփյուռքահայերին նրանք իրենց նորագույն մտածելակերպով երևի թե համարում են օտար (եթե, ո՛չ՝ դավաճան..), և ինչ որ տեղ ես նրաց հասկանում եմ, և այդ տեսակետում մեղադրել չեմ կարող, բայց...
    Բայց տեսնելով և լսելով Հայրենիքից եկող հազարավոր ացգակիցներիս բողոքական ձայները, ինչպես նաև «կերած-խմած»(տռզած) սպա-ոստիկանների անկիրթ վարմունքները հասարկ ժողովրդի հանդեպ (երբ գործը հասնում է նախագահի անձին-նկարին)՝ կարելի է գալ այն եզրակացության, որ Հայաստանում տիրում է ժամանակակից տեսակի բռնապետ-բյուրոկրատ իշխանություն, որն ասում է կարծես՝.«Որքան ուզում եք բողոքեք, միևնույն է ձեզ բանի տեղ դնող չկա»: Իսկ Սփյոռքին ստացվում է, որ նրաք պարզապես առ են համարում.՝«Ո՞վ եք դուք, սփյուռքահայեր, որ մեզ խորհուրդներ տաք ձեր հեռու-հեռու՝ տաք տեղերից-վայրերից:Եկեք ապրեք այստեղ, տանջվեք-չարչարվեք բոլորի հետ ու կարծիք՝պահանջներ ներկայացրեք»:
    Հավանաբար Սփյուռքից Հայաստան եկող ֆինանսական աղբյուրները բարակել՝ չորանոմ ե՞ն: Հավանաբա՛ր :
    Համենայն դեպս, նախագահի այսպես ասած «Ձիու քայլը»՝ այցը Սփյուռքի կենտրոններ ցույց կտա թե ինչն ինչոց է: Նախագահին, երկիրը պահլու համար ֆինանսներ են հարկավոր: Ով տա՝ նա էլ կարող է պատվեր՝պահանջ՝բողոք ներկայացնել:
    Նախագահն իր նախաձեռնությամբ արդեն մտավ նորագույն պամության դասերի շարքը և դա կարելի է գովաբանել, որովհետև Հայ ազգը սթափվե՛ց քնից :Կա՛մ թուրքի հետ բարեկամաալ ու առևտուր անել («Գայլն ու գառը» հիշեցի :)), կա՛մ՝ համախմբվելով մի նոր ելք գտնել ընտանիքներ պահելու՝ երեխաեր կերակրելու համար...
    Ինչ որ տեղ կարելի է եզրակացնել նաև, որ, շախմատի լեզվով ասած՝. շեղման հարված է կատարվել, բայց առայժմ դեռ այնքան էլ պարզ չէ, թե ով՝ ում:
    Իսկ միգուցե՝ թուրքական գամբի՞թ, որոգա՞յթ…

    Շարունակութունը սպասվում է...

     Գրիգոր Հայրապետյան
     
    Мои файлы | Просмотров: 429 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 24.10.2009 | Комментарии (0)

    1-10 11-20 ... 981-990 991-1000 1001-1009
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024