Статистика |
Онлайн всего: 2 Гостей: 2 Пользователей: 0 |
|
Мой сайт |
|
В категории материалов: 1009 Показано материалов: 431-440 |
Страницы: « 1 2 ... 42 43 44 45 46 ... 100 101 » |
Сортировать по:
Дате ·
Названию ·
Рейтингу ·
Комментариям ·
Загрузкам ·
Просмотрам
Սերժ Սարգսյանը պետական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն
17 հունվարի 2011
PanARMENIAN.Net - Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ պետական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն:
Այսօր նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Դեմետրիս Խրիստոֆիասի
առանձնազրույցը, որից հետո տեղի կունենա երկու երկրների
պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում: Մանրամասն...«Լեռնային Ղարաբաղը ոչ մի կերպ ապագա չունի Ադրբեջանի կազմում» «Մեծ դժվարությունների բովով անցած մեր ժողովուրդներն այսօր էլ զերծ չեն
խնդիրներից», - ելույթ ունենալով Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների
պալատում` ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Մանրամասն... ՀՀ-Ն՝ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Վերջերս լույս տեսավ «Ֆորին Փոլիսի Մեգեզին»/Foreign Policy Magazine
ամսագրի և «Ֆանդ ֆոր Փիս»/The Fund for Peace կազմակերպության նախաձեռնած
«Ձախողված երկրների ինդեքսը»/Failed States Index վարկանիշային
հետազոտության վերջին՝ 2010թ. զեկույցը։ Նշենք, որ «Ձախողված երկրների
ինդեքսը» վարկանիշային հետազոտություններում երկրները, ըստ ձախողվածության
աստիճանավորման, դասակարգվում են 4 հիմնական խմբի. Մանրամասն...ՍՓՅՈՒՌՔԸ և ԱՐՑԱԽԸ` ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԴԵՄ ՀԱՆԴԻՄԱՆ ՈՒժի համաշխարհային կենտրոնների անհամաչափ
զարգացումն էական փոփոխություններ է ձևավորել աշխարհաքաղաքական
փոխհարաբերակցության մեջ։ Ընդհանրապես աշխարհում և տարածաշրջանում
նպաստավոր իրավիճակ է ստեղծվել Հայաստանի շահերի համար, այդ թվում`
ղարաբաղյան հիմնախնդրում, բայց դա չի նշանակում, թե արտաքին լուրջ
մարտահրավերներ չկան, ուստի և անհրաժեշտ է պատրաստ լինել աննպաստ
զարգացումների։ Թուրք-հայկական հարաբերությունները կարգավորելու փորձերը,
որոնք, անտարակույս, ընկալվում են որպես դրական նախաձեռնություն, առայժմ
հանգեցրել են միայն տարածաշրջանում լարվածության ուժեղացմանը։ Մանրամասն...
Ես ուզում եմ, որ հայ լրագրողները չվարակվեն ցինիզմի, անվստահության և հոռետեսության վարակով
ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ
Միջին Արևելքի առանցքային պետություններից մեկի՝ Եգիպտոսի հայ համայնքի
կազմում ուրույն տեղ ունեն հայ ավետարանականները։ Չնայած փոքրաթվությանը՝
Եգիպտոսի հայ ավետարանական համայնքն ապրում է բավական աշխույժ կյանքով,
ինչը հրավիրում է թե՛ փորձագիտական հանրության, թե՛ գիտական շրջանակների
ուշադրությունը։ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԱԼԻՔԸ»՝ Youtube–ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի
նախաձեռնությամբ, www.youtube.com տեսանյութերի տարածման միջազգային
համակարգում գործարկվել է «Հայկական կրթական ալիքը»
(http://www.youtube.com/ armeduchannel): Այստեղ կտեղադրվեն
կրթության եւ գիտության նախարարության եւ նրա ստորաբաժանումների
գործունեությունը լուսաբանող՝ էլեկտրոնային ԶԼՄ–ներում հրապարակված
տեսանյութեր, ուսումնական հաստատություններում անցկացված միջոցառումների
մասին պատմող տեսահոլովակներ, ուսումնական տեսանյութեր եւ դասընթացներ,
որոնք կհարստացնեն էլեկտրոնային կրթության բովանդակությունը: Մանրամասն... Առաջատարը փոխվեց
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանն ընթացող կանանց
բարձրագույն խմբի 66-րդ առաջնության երրորդ տուրը ոչ միայն փոխեց
առաջատարին, այլեւ ընդհանուր պայքարին լրացուցիչ լարվածություն հաղորդեց:
Միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը կարեւոր մեկ միավոր կորզեց Մարիա
Գեւորգյանից եւ շրջանցելով Շուշաննա Սարգսյանին՝ ինքը գլխավորեց
մրցաշարային աղյուսակը: Մանրամասն... |
Տեսակետների խաչմերուկ, 15 հունվարի, 2011
Երեւանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնած կադրային եւ
կառուցվածքային փոփոխությունների մասին են խոսում Երեւանի նախկին քաղաքապետ
Սուրեն Աբրահամյանը եւ նախկին փոխքաղաքապետ Կարինե Դանիելյանը։ Զրույցը
վարում է Աննա Իսրայելյանը։ |
ՀՀ նախագահը պետական այցով կմեկնի Կիպրոս եւ Հունաստան
Նախագահ
Սերժ Սարգսյանը հունվարի 17—ին պետական այցով կմեկնի Կիպրոսի
Հանրապետություն։ Հունվարի 18—ին կմեկնարկի նախագահ Սարգսյանի պետական այցը
Հունաստանի Հանրապետություն: Մանրամասն...
Տեսանյութ
- Հիլարի Քլինթոնը վայր է ընկել...
- Կիրկորովի «ողբը»...
- Պուտինը երգել և նվագել է...
Ամոթ է 21-րդ դարում այս ոճով երկիր կառավարել |
|
Լիբերալ
կուսակցության նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախկին ղեկավար
Հովհաննես Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ .
«Հայաստանում կոալիցիոն կառավարությունն ու նախարարների ինստիտուտը
ձևավորվում է խայտառակ սկզբունքով. ամոթ է 21-րդ դարում այս ոճով երկիր
կառավարել»։ |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 2011թ.-ի օրացույցներ է լույս ընծայել Լարիսա Ալավերդյան. «Հայկական հասարակությունը չպետք է լռի»
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։
Հայաստանի պետական միգրացիոն ծառայության տվյալներով, Բաքվի ջարդերի
պատճառով 1988-1992թթ Հայաստան են ժամանել 360 հազար փախստական հայեր
Ադրբեջանի տարբեր քաղաքներից. եւս 140 հազար էթնիկ հայեր գաղթել են
ԱՊՀ երկրներ: Այս մասին հունվարի 14-ին կայացած մամլո ասուլիսի
ժամանակ տեղեկացրել է «Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր
խմբակցության քարտուղար, ղարաբաղյան հարցով փորձագետ Լարիսա
Ալավերդյանը:
>>> |
«Հայաստանի
պաշտոնական քաղաքականությունը փոփոխության կարիք չունի։ Հայաստանը միշտ
ասել է այն, ինչ արել է և արել է այն, ինչ ասել է։ Եթե փոփոխության կարիք
ունի, դա Թուրքիայի դիրքորոշումն է»,– հայտարարեց Նալբանդյանը՝
ավելացնելով, որ Թուրքիան այսօր վերադարձել է այն քաղաքականությանը, որը
վարում էր մինչ 2009թ. ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումը։
Քլինթոնը Թուրքիայում կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը Հայաստանը պետք է իրավական բնութագիր տա Ադրբեջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը. ՀՀ ԱԺ պատգամավոր
ՎիդեոԻրանցի երգչուհի Գուգուշը մերժել է ադրբեջանցիներին եւ երգել հայերեն (վիդեո)
Հունվար 13, 2011
Ադրբեջանական լրատվամիջոցները խիստ քննադատության են ենթարկել իրանցի
երգչուհի Գուգուշին (Ֆաիգա Աթեշ), ով պատրաստվում է այցելել Հայաստան:
«Գուգուշին հրավիրել են հյուրախաղերով հանդես գալ Ադրբեջանում, սակայն,
այդ հյուրախաղերի կազմակերիչները տեղեկացրել են, որ երգչուհին հրաժարվել է
ելույթ ունենալ Ադրբեջանում, պարզաբանելով, որ այդ ընթացքում մտադիր է
համերգով հանդես գալ Հայաստանում: Մանրամասն...
|
Սարգսյանը չճանաչված երկրների հետ պայմանագրեր կնքել թույլ տվող օրենք է ստորագրել
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի
նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովի
ընդունած «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում
կատարված փոփոխությունները։ Մանրամասն...
Քաղաքագետը
նշեց, որ Հյուսիսային Սուդանն այս հանրաքվեով շահեց միայն կայունություն:
Նման քայլի համար, փորձագետի խոսքով, հարկավոր է քաղաքական կամք, որը
ցուցաբերեց Հյուսիսային Սուդանի ղեկավարությունը և որով էլ վերջինս
տարբերվում է Ադրբեջանի իշխանություններից: ԼՂՀ ԱԳՆ. Լեհաստանի իշխանությունների դիրքորոշումը տարօրինակ է
Վերջին ժամանակներս Բաքվի քարոզչամեքենայի շահարկումների առարկա է դարձել
Ադրբեջանում Լեհաստանի դեսպանության կայքէջում տեղադրված` Լեհաստանի ԱԳՆ
հաղորդագրությունը, որի առիթը 2010 թվականի դեկտեմբերին Եվրախորհրդարանի
պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Թոմաշ Պորեբայի այցն էր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Մանրամասն...
Բաքու: Արյունոտ հանցագործությունների արձագանքը
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Սարսափելի
ողբերգությունից՝ Ադրբեջանի մայրաքաղաքում հայերի զանգվածային ջարդերից
ավելի քան երկու տասնամյակ է անցել, սակայն ծրագրված և որոշակի նպատակներ
հետապնդող արյունոտ հանցագործությունների արձագանքը հասնում է մինչև մեր
օրեր և թույլ չի տալիս, որ վերքեր սպիանան և հիշողության մեջ է պահում
գազանացած ամբոխի հրեշավոր արարքները:Մանրամասն...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. մամուլի ասուլիս՝ «Բաքու, 1990թ.-ի հունվար՝ ցեղասպանություն, վանդալիզմ, տեղահանություն» թեմայով
Տեսել եմ՝ ինչպես են հայերին պատշգամբներից նետում. ադրբեջանահայը հիշում է Բաքվի ջարդերի սարսափը
13.01.2011
«Տեսել
եմ՝ ոնց են հայերին գցում բալկոնից, ճանապարհով անցնող աղջիկներին գցում
էին մեքենաների տակ, մենք բալկոնից էինք նայում»,- սա ամենասարսափելի
տեսարանն է, որը տպավորվել է ադրբեջանահայ Սոնյա Կասպարովի մոտ: Այսօր՝
Բաքվի հայերի ջարդերի 21-րդ տարելիցի օրը, Երևանում լրագրողների հետ
հանդիպմանը տիկին Սոնյան պատմեց այն սարսափելի իրադարձությունների մասին,
որոնք տեղի են ունեցել Բաքվում և որոնց ականատեսն է եղել ինքը: Մանրամասն...
ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին «Արի տուն» ծրագրի հյուրընկալ ընտանիքների` Նիդեռլանդներ մեկնած մի խումբ երիտասարդներ
Հունվարի
13-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին Նիդեռլանդների հայկական
կազմակերպությունների համակարգող խորհրդի հրավերով ՀՀ սփյուռքի
նախարարության «Արի տուն» ծրագրի հյուրընկալ ընտանիքների` Նիդեռլանդներում
իրենց մեկշաբաթյա հանգիստն անցկացրած մի խումբ երիտասարդներ: ավելին...
|
Էստոնիայի ֆուտզալի առաջնության երկրորդ շրջանում FC Yerevan-ը մեկնարկեց հաղթանակով
PanARMENIAN.Net
- Մեկամսյա ընդմիջումից հետո Էստոնիայում մեկնարկեց երկրի ֆուտզալի
առաջնության երկրորդ շրջանը, որտեղ առաջին անգամ հանդես է գալիս Տալլինի
«Երևան» մշակութային ընկերության FC Yerevan ֆուտբոլային ակումբը:
Երկրորդ շրջանի առաջին խաղում հայկական ակումբը դաշտ է դուրս եկել լրիվ
կազմով և վստահ հաղթանակ է տարել «Լոո»-ի հանդեպ՝ 15:3 ջախջախիչ հաշվով: Կրկին աչքի է ընկել թիմի հարձակվող Ռուսլան Յագուդինը, որն այդ խաղում 9 գոլ է խփել, հաղորդում է esthaylraber.ucoz.ru-ն: Մանրամասն... |
Հայկական խաչը՝ Հորն հրվանդանում «Արմենիան» չերկնչեց հանդիպակաց քամուց ու ալիքներից
Երեկ
խմբագրությունն ստացավ Զորի Բալայանի զեկույց–հաշվետվությունը՝ ուղղված
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, Ամենայն հայոց կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ
Առաջինին։ «Արմենիա» առագաստանավը Հայաստանի Հանրապետության, Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության, Հայ առաքելական սուրբ եկեղեցու դրոշների ներքո
կատարելով շուրջերկրյա նավարկություն Մեսրոպ Մաշտոցի անունը կրող ծովարշավի
շրջանակներում, այսօր՝ 2011 թվականի հունվարի 9—ին, ժամը 13։30—ին
շրջանցեց լեգենդար Հորն հրվանդանը, որը համարվում է յուրօրինակ «Էվերեստ»
ողջ աշխարհի ծովագնացների ճանապարհին։ «Մեսրոպ Մաշտոց» ծովարշավի երթուղու
առանձնահատկությունից ելնելով, մենք ստիպված էինք լողալ ոչ ավանդական
ուղղությամբ՝ արեւելքից արեւմուտք, ընդդեմ ծովային բնական հոսանքի եւ
մշտական արեւմտյան քամիների։ Գոհունակությամբ հայտնում ենք նաեւ, որ
անձնակազմը դժվարին պայմաններում հայկական խաչ է տեղադրել Հորն հրվանդանի
վրա, Երկիր մոլորակի բոլոր անմեղ զոհերի հիշատակին։ Մենք երջանիկ ենք
զգում մեզ այն գիտակցումից, որ Հայաստանն արդեն այն սակավաթիվ երկրների
ցանկում է, որոնց ներկայացուցիչները նվաճել են Հորն հրվանդանը։ Կատարելով
պատմական եւ սպորտային խնդիրներով հագեցած ծովարշավային ծրագիրը, մենք
միշտ հիշում ենք, որ «Արմենիա»—ի տախտակամածի վրա փողփողում են մեր
հայրենիքի եւ մեր եկեղեցու դրոշները։ Աստված պահապան Հայաստանին եւ մեր ժողովրդին։ «Մեսրոպ Մաշտոց» ծովարշավի մասնակիցների անունից՝
Զորի ԲԱԼԱՅԱՆ Ատլանտյան եւ Խաղաղ օվկիանոսներ
12-01-2011
«ԱՄՆ-ը անտարբեր է Ղարաբաղյան կարգավորման նկատմամբ, ինչը խարխլում է նրա դիրքերը»
Հարավային Սուդանում անցկացվող հանրաքվեն պատմական է
Ինչպես հայտնի է, այս օրերին Հարավային Սուդանում հանրաքվեի գործընթաց է
ընթանում, ինչի արդյունքում Հարավային Սուդանը, ամենայն հավանականությամբ,
կգնա Կոսովոյի ճանապարհով եւ կանկախանա։ Համենայն դեպս, միջազգային
հանրությունը շտապել է իր աջակցությունը ցուցաբերել Հարավային Սուդանին,
մասնավորապես, հարցին մեծ օժանդակություն է ցուցաբերում ԱՄՆ—ն։
Սուդանի
իշխանություններն արդեն իսկ հայտարարել են, որ կընդունեն Հարավային
Սուդանում կայացող հանրաքվեի ցանկացած արդյունք։ Այս եւ մի շարք հարցերի
շուրջ «Panorama.am»—ը զրուցեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության
հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ։
ամբողջը >>
Բա ի՞նչ կասեն մարդիկ
Սովորույթները հատկապես հայերիս առօրյայում շատ մեծ ուժ եւ տարածում ունեն։
«Լուն ուղտ ենք շինում», ապա մի «թեթեւ» իրադարձությունը կամ առիթը
դառնում է շարունակական երեւույթ, սովորույթ։ Չհաշված դարեդար փոխանցված
գեղեցիկ սովորույթները, առաջ են գալիս կենցաղային նոր սովորույթներ, որոնք
ավելի շատ քաղքենիության կամ ցուցամոլության արտահայտություն են։
ամբողջը >>
Հայաստանում գինու ամենահին գործարանն է գտնվում5500—ամյա կաշվե կոշիկի հայտնագործությունը բավական չէր, այժմ էլ
ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում գինու ամենահին
գործարանն է գտնվում։ Ոտաբոբիկ գինեգործները, հավանաբար, աշխատել են
քարայրում, որտեղ հայտնաբերվել է աշխարհի հնամյա կաշվե կոշիկը։ Այս մասին
գրում է հեղինակավոր «National Geographic»—ը՝ անդրադառնալով Արենի
գյուղում հնագետների կողմից խաղողի ճզմման համար անհրաժեշտ տարայի, գինու
պահպանման անոթների, ամանեղենի, գավաթների հայտնագործությանը։
ամբողջը >>
Շուշան Սարդարյանը՝ Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարԵրեւանի
քաղաքապետ Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղար է նշանակվել Շուշան
Սարդարյանը, ով նախկինում «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի
պատասխանատուն էր։
|
Այդ ժամանակ մենք խորը շունչ կքաշենք և կասենք՝ այո մենք հայ ենք. ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան
«Ես մեր ժողովրդին ուզում եմ մաղթել, որպեսզի 2011
թվականը իրենց համար լինի շատ լուսավոր, կարևոր և խաղաղ տարի»,- Tert.am-ի
միջոցով իր բարեմաղթանքները հայ ժողովդրին հղեց ՀՀ մշակույթի նախարար
Հասմիկ Պողոսյանը։ Նա ցանկանում է, որպեսզի հայերի համար կյանքում ժպիտ
պարգևող օրեր շատ լինեն։
«Թող լինեն իրադարձություններ, որոնք հպարտություն կբերեն մեր
ժողովրդին։ Այդ ժամանակ մենք խորը շունչ կքաշենք և կասենք՝ այո մենք հայ
ենք։ Թող այդպիսի պահերը մեզ համար շատ լինեն»,- ընդգծեց նախարարը։ |
|
|