Понедельник, 23.09.2024, 00:30
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 23
    Гостей: 23
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    12.01.2011, 10:29
    Հայկական խաչը՝ Հորն հրվանդանում

    «Արմենիան» չերկնչեց հանդիպակաց քամուց ու ալիքներից

    Երեկ խմբագրությունն ստացավ Զորի Բալայանի զեկույց–հաշվետվությունը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ  Բակո Սահակյանին, Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինին։
    «Արմենիա» առագաստանավը Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայ առաքելական սուրբ եկեղեցու դրոշների ներքո կատարելով շուրջերկրյա նավարկություն Մեսրոպ Մաշտոցի անունը կրող ծովարշավի շրջանակներում, այսօր՝ 2011 թվականի հունվարի 9—ին, ժամը 13։30—ին շրջանցեց լեգենդար Հորն հրվանդանը, որը համարվում է յուրօրինակ «Էվերեստ» ողջ աշխարհի ծովագնացների ճանապարհին։ «Մեսրոպ Մաշտոց» ծովարշավի երթուղու առանձնահատկությունից ելնելով, մենք ստիպված էինք լողալ ոչ ավանդական ուղղությամբ՝ արեւելքից արեւմուտք, ընդդեմ ծովային բնական հոսանքի եւ մշտական արեւմտյան քամիների։
    Գոհունակությամբ հայտնում ենք նաեւ, որ անձնակազմը դժվարին պայմաններում հայկական խաչ է տեղադրել Հորն հրվանդանի վրա, Երկիր մոլորակի բոլոր անմեղ զոհերի հիշատակին։
    Մենք երջանիկ ենք զգում մեզ այն գիտակցումից, որ Հայաստանն արդեն այն սակավաթիվ երկրների ցանկում է, որոնց ներկայացուցիչները նվաճել են Հորն հրվանդանը։
    Կատարելով պատմական եւ սպորտային խնդիրներով հագեցած ծովարշավային ծրագիրը, մենք միշտ հիշում ենք, որ «Արմենիա»—ի տախտակամածի վրա փողփողում են մեր հայրենիքի եւ մեր եկեղեցու դրոշները։
    Աստված պահապան Հայաստանին եւ մեր ժողովրդին։
    «Մեսրոպ Մաշտոց» ծովարշավի մասնակիցների անունից՝
    Զորի ԲԱԼԱՅԱՆ
    Ատլանտյան եւ Խաղաղ օվկիանոսներ

    12-01-2011



    «ԱՄՆ-ը անտարբեր է Ղարաբաղյան կարգավորման նկատմամբ, ինչը խարխլում է նրա դիրքերը»

    Զորավարժություններ Լեռնային ՂարաբաղումՄիացյալ Նահանգները անտարբերությամբ է վերաբերվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչը խարխլում է Վաշինգտոնի դիրքերը եւ կարող է նպաստել ռազմական գործողությունների վերսկսմանը, - ամերիկյան հեղինակավոր National Review ամսագրում գրել է Փենսլիվանիայում գտնվող հետազոտական կենտրոններից մեկի փորձագետ Ստեֆան Բլանկը:
    Մանրամասն...

    Հարավային Սուդանում անցկացվող հանրաքվեն պատմական է
    Ինչպես հայտնի է, այս օրերին Հարավային Սուդանում հանրաքվեի գործընթաց է ընթանում, ինչի արդյունքում Հարավային Սուդանը, ամենայն հավանականությամբ, կգնա Կոսովոյի ճանապարհով եւ կանկախանա։ Համենայն դեպս, միջազգային հանրությունը շտապել է իր աջակցությունը ցուցաբերել Հարավային Սուդանին, մասնավորապես, հարցին մեծ օժանդակություն է ցուցաբերում ԱՄՆ—ն։
    Սուդանի իշխանություններն արդեն իսկ հայտարարել են, որ կընդունեն Հարավային Սուդանում կայացող հանրաքվեի ցանկացած արդյունք։ Այս եւ մի շարք հարցերի շուրջ «Panorama.am»—ը զրուցեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ։
    ամբողջը >>

    Բա ի՞նչ կասեն մարդիկ
    Սովորույթները հատկապես հայերիս առօրյայում շատ մեծ ուժ եւ տարածում ունեն։ «Լուն ուղտ ենք շինում», ապա մի «թեթեւ» իրադարձությունը կամ առիթը դառնում է շարունակական երեւույթ, սովորույթ։ Չհաշված դարեդար փոխանցված գեղեցիկ սովորույթները, առաջ են գալիս կենցաղային նոր սովորույթներ, որոնք ավելի շատ քաղքենիության կամ ցուցամոլության արտահայտություն են։
    ամբողջը >>

    Հայաստանում գինու ամենահին գործարանն է գտնվում
    5500—ամյա կաշվե կոշիկի հայտնագործությունը բավական չէր, այժմ էլ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում գինու ամենահին գործարանն է գտնվում։ Ոտաբոբիկ գինեգործները, հավանաբար, աշխատել են քարայրում, որտեղ հայտնաբերվել է աշխարհի հնամյա կաշվե կոշիկը։ Այս մասին գրում է հեղինակավոր «National Geographic»—ը՝ անդրադառնալով Արենի գյուղում հնագետների կողմից խաղողի ճզմման համար անհրաժեշտ տարայի, գինու պահպանման անոթների, ամանեղենի, գավաթների հայտնագործությանը։
    ամբողջը >>

    Շուշան Սարդարյանը՝ Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար
    Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղար է նշանակվել Շուշան Սարդարյանը, ով նախկինում «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի պատասխանատուն էր։

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 400 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024