Понедельник, 11.11.2024, 22:42
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    16.01.2011, 00:13

    Սերժ Սարգսյանը պետական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն


    Սերժ Սարգսյանը պետական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն

    PanARMENIAN.Net - Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ պետական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն:

    Այսօր նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Դեմետրիս Խրիստոֆիասի առանձնազրույցը, որից հետո տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում:
    Մանրամասն...

    «Լեռնային Ղարաբաղը ոչ մի կերպ ապագա չունի Ադրբեջանի կազմում»
    «Մեծ դժվարությունների բովով անցած մեր ժողովուրդներն այսօր էլ զերծ չեն խնդիրներից», - ելույթ ունենալով Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում` ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
    Մանրամասն...

    ՀՀ-Ն՝ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
    Վերջերս լույս տեսավ «Ֆորին Փոլիսի Մեգեզին»/Foreign Policy Magazine ամսագրի և «Ֆանդ ֆոր Փիս»/The Fund for Peace կազմակերպության նախաձեռնած «Ձախողված երկրների ինդեքսը»/Failed States Index վարկանիշային հետազոտության վերջին՝ 2010թ. զեկույցը։ Նշենք, որ «Ձախողված երկրների ինդեքսը» վարկանիշային հետազոտություններում երկրները, ըստ ձախողվածության աստիճանավորման, դասակարգվում են 4 հիմնական խմբի.
    Մանրամասն...

    ՍՓՅՈՒՌՔԸ և ԱՐՑԱԽԸ` ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԴԵՄ ՀԱՆԴԻՄԱՆ

    ՈՒժի համաշխարհային կենտրոնների անհամաչափ զարգացումն էական փոփոխություններ է ձևավորել աշխարհաքաղաքական փոխհարաբերակցության մեջ։ Ընդհանրապես աշխարհում և տարածաշրջանում նպաստավոր իրավիճակ է ստեղծվել Հայաստանի շահերի համար, այդ թվում` ղարաբաղյան հիմնախնդրում, բայց դա չի նշանակում, թե արտաքին լուրջ մարտահրավերներ չկան, ուստի և անհրաժեշտ է պատրաստ լինել աննպաստ զարգացումների։ Թուրք-հայկական հարաբերությունները կարգավորելու փորձերը, որոնք, անտարակույս, ընկալվում են որպես դրական նախաձեռնություն, առայժմ հանգեցրել են միայն տարածաշրջանում լարվածության ուժեղացմանը։

    Մանրամասն...

    Ես ուզում եմ, որ հայ լրագրողները չվարակվեն ցինիզմի, անվստահության և հոռետեսության վարակով
    «Նովոստի-Արմենիա» գործակալությունը «Այլընտրանքային միջոցները լրատվության մեջ» ծրագրի տնօրեն, Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ, 2010թ.-ի ՏԷՖԻ մրցանակի դափնեկիր Մանան Ասլամազյանին խնդրել է մեկնաբանել, թե ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում հայկական լրագրության վրա, ինչպիսի հնարավորություններ են բացում ավանդական ԶԼՄ-ների առջև։


    ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ
     
    Միջին Արևելքի առանցքային պետություններից մեկի՝ Եգիպտոսի հայ համայնքի կազմում ուրույն տեղ ունեն հայ ավետարանականները։ Չնայած փոքրաթվությանը՝ Եգիպտոսի հայ ավետարանական համայնքն ապրում է բավական աշխույժ կյանքով, ինչը հրավիրում է թե՛ փորձագիտական հանրության, թե՛ գիտական շրջանակների ուշադրությունը։

     
    «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԱԼԻՔԸ»՝ Youtube–ՈՒՄ

    Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ, www.youtube.com տեսանյութերի տարածման միջազգային համակարգում գործարկվել է «Հայկական կրթական ալիքը» (http://www.youtube.com/ armeduchannel):
    Այստեղ կտեղադրվեն կրթության եւ գիտության նախարարության եւ նրա ստորաբաժանումների գործունեությունը լուսաբանող՝ էլեկտրոնային ԶԼՄ–ներում հրապարակված տեսանյութեր, ուսումնական հաստատություններում անցկացված միջոցառումների մասին պատմող տեսահոլովակներ, ուսումնական տեսանյութեր եւ դասընթացներ, որոնք կհարստացնեն էլեկտրոնային կրթության բովանդակությունը:
    Մանրամասն... 

    Առաջատարը փոխվեց

    Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանն ընթացող կանանց բարձրագույն խմբի 66-րդ առաջնության երրորդ տուրը ոչ միայն փոխեց առաջատարին, այլեւ ընդհանուր պայքարին լրացուցիչ լարվածություն հաղորդեց:
    Միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը կարեւոր մեկ միավոր կորզեց Մարիա Գեւորգյանից եւ շրջանցելով Շուշաննա Սարգսյանին՝ ինքը գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
    Մանրամասն...

    Օրվա տեսաշար, 17 հունվարի, 2011 Վիդեո տեսաշար,  Վիդեո


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 309 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024