Статистика |
Онлайн всего: 3 Гостей: 3 Пользователей: 0 |
|
Мой сайт |
|
В категории материалов: 1009 Показано материалов: 961-970 |
Страницы: « 1 2 ... 95 96 97 98 99 100 101 » |
Сортировать по:
Дате ·
Названию ·
Рейтингу ·
Комментариям ·
Загрузкам ·
Просмотрам
ԲԼՈՏ
ՏԱԼԼԻՆՆՈՒՄ ՏԵՂԻ
ՈՒՆԵՑԱՎ ԲԼՈՏԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ Մարտի
13-ին՝ Տալլիննի "ԱՐԱՐԱՏ" մշակութային կազմակերպութունը՝ "ԵՐԵւԱՆ"
ժամանցի հայկական ակումբում, որը գտնվում է Տալլիննի Տիգրան
Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում http://sgcc.ucoz.ru/ անցկացրեց
Բլոտ կարտային խաղաձեւի առաջին մրցաշարը: Համառ պայքարում՝ 2:1
հաշվով հաղթելով Կարեն Ղազարյան(Երեւան)- Արտավազդ Չոփիկյան(Արթիկ)զույգին
մրցացաշարի հաղթող դարձավ. Ավետիք Հայրապետյան (Երեւան)- Գրիգոր
Հայրապետյան (Երեւան) եղբարները: Լուսանկարները՝.
Գրիգոր Հայրապետյանի: Բլոտ կարտային խաղաձեւի
հաջորդ բաց մրցաշարը Տալլիննի "ԱՐԱՐԱՏ" մշակութային
կազմակերպությունը կանցկացնի Տալլիննի "ԵՐԵւԱՆ" ժամանցի հայկական ակումբում
մարտի 20-ին (սկիզբը՝ 14.30) եւ հետագայում՝ յուրաքանչյուր շաբաթ օր:
Հրավիրվում են՝ բոլոր ցանկացողները: Տեղեկություն եւ
գրանցում. +372 53 991 414 grigorairapetjan@mail.ru
ՆԱՐԴԻ
ՀԱՂԹԵՑ՝
ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ 13.03.2010 Կարեն
Ղազարյան(Երեւան) Մարտի 13-ին՝ Տալլիննի "ԱՐԱՐԱՏ" մշակութային
կազմակերպութունը՝ "ԵՐԵւԱՆ" ժամանցի հայկական
ակումբում, որը գտնվում է Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի
ակադեմիայում http://sgcc.ucoz.ru/
անցկացրեց Կարճ նարդիի հերթական մրցաշարը: Մրցաշարի հաղթող դարձավ
Կարեն Ղազարյան(Երեւան): 2-րդ եւ 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին
Արտավազդ Չոփիկյանն(Արթիկ) ու Ավետիք Հայրապետյանը(Երեւան): Եզրափակիչ. Կարեն
Ղազարյան(Երեւան) - Արտավազդ Չոփիկյանն(Արթիկ) 5:4
Կարճ նարդիի հաջորդ բաց մրցաշարը Տալլիննի "ԱՐԱՐԱՏ" մշակութային
կազմակերպությունը կանցկացնի Տալլիննի "ԵՐԵւԱՆ"
ժամանցի հայկական ակումբում մարտի 20-ին (սկիզբը՝ 14.30) եւ հետագայում՝
յուրաքանչյուր շաբաթ օր:
Հրավիրվում են՝ բոլոր ցանկացողները:
Լուսանկարները՝.
Գրիգոր Հայրապետյանի:
Տեղեկություն եւ գրանցում.
+372 53 991 414
grigorairapetjan@mail.ru
ԷՍՏԼՈՒՐ
|
Մի՞թե Թուրքիան հետ է կանչելու իր բոլոր դեսպաններին.
Milliyet 13.03.10 Թուրք
հայտնի լրագրող, Milliyet օրաթերթի հոդվածագիր Ջան Դյունդարը,
անդրադառնալով Հայոց ցեղասպանության փաստի միջազգայնացման գործընթացին,
անում է հետևյալ հարցադրումը` «Մի՞թե հետ ենք կանչելու մեր բոլոր
դեսպաններին»: «Թուրքիան նման է մի երեխայի, ով իր ընկերների
կողմից մեկուսացման է դատապարտվում, երբ ի հայտ է գալիս իր հոր` անցյալում
կատարած սպանությունը… Նա կարծես լուռ իր վրա է վերցնում հոր մեղքը, հետո
էլ կոծկում այն: Սակայն զոհի հարազատները դա չեն մոռանում, դռնեդուռ են
ընկնում և տեղեկացնում թաղամասի բնակիչներին:Ուզում են, որ բոլորն իմանան
իրենց գլխին եկածը, հաշիվ են պահանջում»,- գրում է Ջան Դյունդարը և
շարունակում. «Թուրքիան նման է մի երեխայի, ով չի կարողանում ասել`
«Հանցագործը ես չեմ, այլ հայրս: Զղջացել եմ… Երանի չլիներ: Ես էլ եմ
ցավում…»: Հորն աջակցելու համար` ստանձնում է հին մեղքը: Հիմա էլ վճարում է
դրա գինը: Մեկուսանում է»: Ջան Դյունդարը շատ հետաքրքիր և
պատկերավոր նկարագրում է իր իսկ նախնիների գործած հանցանքն ընդունելու և
դատապարտելու համար Թուրքիայի դեմ սկսված միջազգային արշավը` դա
ներկայացնելով ներթաղային հարաբերությունների օրինակով. «Թաղի մեծը`
Ամերիկան, մեզ համար անսպասելի մի պահի թափահարեց տարիներով ձեռքում պահած
մահակը… Բոլոր թաղեցիները, տեսնելով, որ թաղի մեծի դիրքորոշումը փոխվել է,
վերցնում են մահակներն ու գործի անցնում: Սկսում են նեղել երեխային`
ասելով. «Ոչ թե մեկ, այլ մյուս սպանություններն էլ եք դուք գործել»: Դժվար
չէ տեսնել, թե ինչ է լինելու այդ մեղադրանքներից հետո: Ըստ էության, 20
երկրների խորհրդարանների կողմից Թուրքիան արդեն մեղադրվում է
Ցեղասպանություն իրականացնելու համար… Օղակը սեղմվում է, իսկ Թուրքիան`
միայնակ գալարվում: Նրան պաշտպանող բարեկամներն անգամ չեն կարողանում ասել`
«չի արել»: Փոխարենն առաջ են քաշում այն թեզը, թե` «Այդ երեխան մեզ համար
կարևոր է, եկեք նրան շատ չհյուծենք»»: Թուրք հոդվածագիրը նշում
է, որ եթե աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի նման
տեմպերով շարունակվի, մինչև Ցեղասպանության 100-րդ տարելիցն աշխարհի բոլոր
երկրները կճանաչեն այդ փաստը: «Ի՞նչ պետք է անի Թուրքիան:
Յուրաքանչյուր քվեարկությունից առաջ խորհրդարանականնե՞ր գործուղի, փորձի
վերջին պահին լոբբիստական գործունեությո՞ւն ծավալել, հետո էլ շունչը պահած
քվենե՞րը հաշվել: Յուրաքանչյուր քվեարկությունից առաջ
Արտգործնախարարությունը ասելու է. «Ընդունման մասին որոշումը քննադատում
ենք և ցանկանում ենք հիշեցնել, որ դա մեր հարաբերություններին մեծ վնաս է
հասցնելու…»,- գրում է Ջան Դյունդարը` նշելով, որ եթե այս վերջին
հայտարարությունը արդյունք չտա, Թուրքիան հետ է կանչելու այդ երկրում իր
դեսպանին. «Այս կերպ ո՞ւր ենք հասնելու: Մինչև Եվրոպայից մեր բոլոր
դեսպաններին հետ կանչե՞լը: Նման ընթացքով մինչև 1915թ. իրադարձությունների
100-րդ տարելիցն Արևմուտքում մի երկիր էլ չի մնա, որ Թուրքիային չմեղադրի
Ցեղասպանություն իրականացնելու համար: Բնականաբար, Թուրքիան մենակ է
մնալու… »: Մի՞թե ժամանակը չէ, որ Արևմուտքում մեր բոլոր
դեսպաններին հետ կանչելու փոխարեն անկեղծորեն քննարկենք 95 տարի առաջ տեղի
ունեցած կեղտոտ գործը և պարզենք, թե այդ որտե՞ղ ենք սխալ գործել»,-
եզրափակում է Ջան Դյունդարը: (Tert.am) Ղարաբաղյան հակամարտության վերսկսման դեպքում Ադրբեջանը
հաղթել չի կարող. ԵԱՀԿ ՄԽ ԵՐԵՎԱՆ,
12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը չի կարող հաղթել ղարաբաղյան
հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում,
ուրբաթ Երևանում ասաց ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:
«Պատերազմի վերսկսման դեպքում անհնար է, որ Ադրբեջանը հաղթի, քանի որ ես
անձամբ եմ ծանոթ հայ և ղարաբաղցի մարտիկների խիզախությանը»,- ՆԱՏՕ-ի
Խորհրդարանական վեհաժողովի անցկացրած «Ռոուզ Ռոթ» սեմինարի ընթացքում ասաց
Ֆասիեն: Ֆասիեն կարծում է, որ պատերազմն օգուտ չի բերի
Ադրբեջանին, քանի որ էական վնաս կհասցնի վերջինի ֆինանսական շահերին, նավթի
առևտրին: Համանախագահը հստակեցրեց, որ միջազգային ներդրողները,
ովքեր միջոցներ են ներդնում Ադրբեջանի տնտեսության մեջ, չեն ցանկանա, որ
իրենց միջոցները վտանգի ենթարկվեն և կհրաժարվեն ներդրումներից: Ֆրանսիացի
համանախագահի կարծիքով, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները
ցուցադրական բնույթ ունեն: «Ժողովուրդները պետք է հասկանան, որ
իրենք ընդմիշտ հարևաններ են և միշտ կողք-կողքի ապրելու են մատնված»,- նշեց
Ֆասիեն՝ ընդգծելով, որ ուժի կիրառումը և պատերազմի վերսկսումը ղարաբաղյան
հակամարտության հնարավոր լուծումները չեն: Ղարաբաղյան
հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով
բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու
մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց,
որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին
անկախանալու օգտին: Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած
լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք
կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ
շրջանների նկատմամբ: 1994թ. մայիսի 12-ին զինադադարի
վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում
դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ
եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ
այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման
ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում,
որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: (ar.newsarmenia.ru)
|
Կեցցե՜ս՝ Մարինե՛
13.03.2010 Հաղթելով շվեիցարական
համակարգով բոլոր 5 խաղերում, 11-ամյա
պետրոսյանական՝ Մարինե Ոսկանյանը դարձավ Տալլիննի՝ Տիգրան Պետրոսյանի անվան
շախմատի ակադեմիայի հերթական՝ "ԱՐԱՐԱՏ" արագ շախմատի մրցաշարի հաղթող:
Հայազգի դստրիկի հաղթանակն առժեքավոր է նաեւ նրանով, որ նրա բոլոր 5
մրցակիցներիը տղաներ էին: Կեցցե՜ս՝ Մարինե՛:
Լուսանկարները՝.
Գրիգոր Հայրապետյանի:
|
ՏԱԼԼԻՆՆԻ՝ ԱՐԱՐԱՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ՝ ԱԽԹԱՄԱՐ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԿՈՒՄԲԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
ԷՍՏՈՆԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ ԵՎ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է
ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
Շուտով՝ ապրիլին մեկնարկելու է Էստոնիայի մեծ ֆուտբոլի
նոր մրցաշրջանը: Արդեն 3-րդ անգամ անընդմեջ առաջնությանը մասնակցելու հայտ է
ներկայացրել եւ իրավունք ստացել, մեր՝ Տալլիննի "ԱՐԱՐԱՏ" մշակույթային
կազմակերպության "ԱԽԹԱՄԱՐ" ֆուտբոլային ակումբը (պետ՝ Ավետիք Հայրապետյան,+
37253488750):
Մենք հրավիրում ենք Էստոնիայի հայազգի
ֆուտբոլիստնեըին ընդգրկվել մեր հայկական ակունբն ու խաղալ հայկական դրոշի
ներքո:
Իր՝ պաշտոնական տնային հանդիպումները Տալլիննի ՖԱ "ԱԽԹԱՄԱՐ"
ակումբն անց է կացնելու մայրաքաղաքի նորագույն եւ լավագույն մարզադաշտներից
մեկում՝ "ԴՎԻԳԱՏԵԼ", իսկ մարզումները՝ յուրաքանչյուր Երեքշաբթի եւ
Հինգշաբթի (19.00-20.30)՝ Ռաննիկու գիմնազիայի մարզադաշտում (Կայլի փողոց
13):
Տալլիննի ՖԱ "ԱԽԹԱՄԱՐ" 2009
Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի:
ԱՋԱԿՑԵ՛ՆՔ ՄԵՐ ԱԿՈՒՄԲԻՆ: |
Շվեդիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Շվեդիայի խորհրդարանը մարտի 11-ին ընդունեց բանաձև, որտեղ 1915
թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը որակված են որպես
ցեղասպանություն: Ընդունված բանաձևում, որը հավանության է արժանացել 131
կողմ և 130 դեմ ձայների հարաբերակցությամբ, նշված է նաև ասորիների և
պոնտացի հույների զանգվածային ջարդերի մասին: Այս մասին հայտնում է «Նուվել
դ'Արմենի»-ն:
Շվեդիայի խորհրդարանում 2008 թվականի հոկտեմբերի
2-ից շրջանառվող` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի
նախաձեռնողներն են այդ երկրի Սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնյա-դեմոկրատական,
Կանաչների, Ձախերի և Ժողովրդի կուսակցությունները:
1915
թվականից Օսմանյան Թուրքիայում բնակվող հայերը ենթարկվել են այդ
կայսրության իշխանությունների հալածանքներին, որը ոչ այլ է, քան
մարդկության դեմ իրականացված ամենածանր հանցանք` ցեղասպանություն: 1,5
միլիոն հայեր սպանվեցին միայն ազգությամբ հայ լինելու պատճառով: Շուրջ կես
միլիոն հայեր բռնեցին գաղթի ծանր ճանապարհը, ինչի հետևանքով աշխարհի տարբեր
երկրներում ձևավորվեցին մեծաթիվ հայ համայնքներ:
Հայոց
ցեղասպանությունն ընդունել են մի շարք երկրներ` Ռուսաստանը, Ֆրանսիան,
Գերմանիան,Կանադան … Առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց
ցեղասպանությունը Ուրուգվայն է:
Հիշեցնենք, որ Հայոց
ցեղասպանության ճանաչման մասին բանաձև է ընդունվել նաև մարտի 4-ին` ԱՄՆ
Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների
հանձնաժողովի կողմից: Բանաձևն ընդունվել է կրկին մեկ ձայն տարբերությամբ:
ԱՅՍՕՐ
(Aysor.am) Եվրոպայի հայերի համագումարը շնորհակալական ուղերձ է
հղել Ռիկսդագին 12.03.10
Եվրոպայի հայերի համագումարը (ԵՀՀ) շնորհակալական ուղերձ է հղել Շվեդիայի
Ռիկսդագին, որը, հակառակ թուրքական ճնշումներին և այլ խոչնդոտների, ճանաչեց
Հայոց ցեղասպանության փաստը։ «Հատուկ շնորհակալություն ենք
հղում Ռիկսդագի Սոցիալ-դեմոկրատական, Ձախ և Կանաչների կուսակցություններին,
որոնք հետամուտ լինելով իրենց խոստումների կատարմանը` ճանաչեցին Հայոց
ցեղասպանությունը և դատապարտեցին այն։ Մեր խորին
շնորհակալությունը նաև իշխանական կոալիցիայի բոլոր այն պատգամավորներին,
ովքեր ցուցաբերելով խիզախություն` քվեարկեցին ըստ իրենց համոզման, այլ ոչ
թե ըստ կուսակցության դիրքորոշման։ Շնորհակալություն ենք
հայտնում նաև բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր երկար
տարիներ ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի Շվեդիայում պաշտոնապես ընդունվի
Հայոց ցեղասպանությունը»,- նշվում է Ուփսալայից ստացված ԵՀՀ ուղերձում։
(Tert.am) Թուրքիան արձագանքել է Շվեդիայի խորհրդարանի ընդունած
բանաձևին Թուրքիան որոշել է
խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Շվեդիայում իր դեսպանին` ի
պատասխան այդ երկրի խորհրդարանի կողմից նախօրեին Հայոց ցեղասպանության
վերաբերյալ բանաձևի ընդունմանը: Բացի այդ, Թուրքիայի վարչապետ
Ռեջեփ Թայիբ Էրդողանը չեղյալ է հայտարարել Շվեդիա կատարվելիք այցը, որը
նախատեսված էր ս.թ. մարտի 17-ին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ
Նովոստի գործակալությունը, Թուրքիայի կառավարության կայքում տեղադրված
հաղորդագրությունում նշվում է. «Մենք վճռականորեն դատապարտում ենք Շվեդիայի
խորհրդարանում ընդունված որոշումը: Մեր ժողովուրդը և կառավարությունը
հերքում են այդ որոշումը, որը զուրկ է հիմքերից և լի է մեծ սխալներով»:
Հիշեցնենք, որ Շվեդիայի խորհրդարանը մարտի 11-ին ընդունեց բանաձև,
որտեղ 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը որակված են որպես
ցեղասպանություն: Ընդունված բանաձևում, որն ընդունվել 131 կողմ եւ 130 դեմ
ձայների հարաբերակցությամբ, նշված է նաև ասորիների և պոնտացի հույների
զանգվածային ջարդերի մասին: ԱՅՍՕՐ (Aysor.am) Թուրքիայում մինչև օրս Հայկական հարցի առնչությամբ
կայքէջեր են արգելափակվում. Լրագրողներ առանց սահմանների
12.03.10 «Լրագրողներ առանց սահմանների»
կազմակերպությունը (RSF) Կիբեր-գրաքննության դեմ պայքարի համաշխարհային
օրվա կապակցությամբ հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ սուր
գրաքննության են ենթարկվում և իշխանությունների կողմից վերահսկվում
համացանցային կայքերը: RSF-ի «Համացանցի թշնամիները»
վերտառությամբ զեկույցում քաղաքացիների՝ համացանցից օգտվելու
հնարավորությունները սահմանափակող «ամենաահավոր խախտումներ կատարող»
երկրների ցանկում տեղ են զբաղեցրել Սաուդյան Արաբիան, Բիրման, Չինաստանը,
Հյուսիսային Կորեան, Կուբան, Եգիպտոսը, Իրանը, Ուզբեկստանը, Սիրիան,
Թունիսը, Թուրքմենստանը և Վիետնամը: Զեկույցի «համացանցը
վերահսկող» երկրների ցանկում են ընդգրկվել Թուրքիան և Ռուսաստանը:
Նշվում է, որ մինչև օրս Թուրքիայում տաբու են համարվում «Աթաթուրքի,
բանակի, Հայկական և քրդական հարցերի քննարկումները», ինչի պատճառով
հազարավոր կայքէջեր են արգելափակվում։ Որպես դրա վառ օրինակ` RSF-ը նշում է
YouTube-ի արգելափակումը: Զեկույցում նաև ասվում է, որ քանի որ
Ռուսաստանում ԶԼՄ-ների մեծ մասը վերահսկվում է Կրեմլի կողմից, համացանցն
ավելի ազատ տեղեկատվության աղբյուրի է վերածվել: Սակայն այդ անկախությունը
մի շարք բլոգերների ձերբակալությունների և հետապնդումների պատճառով
հայտնվել է սպառնալիքի տակ: Ըստ RSF-ի` վարչակարգի քարոզչությունն սկսում է
ավելի մեծ տեղ զբաղեցնել համացանցում և վտանգ կա, որ համացանցը կվերածվի
քաղաքական վերահսկողության գործիքի: (Tert.am) |
«Լարսով մեկ գնդակ էլ (?!) չենք անցկացնի
Մարտի մեկին Լարսի սահմանային-բացթողման կետի բացումը Վրաստան-Ռուսաստան
սահմանի վրա մեծ կրքերի բորբոքում է առաջ բերել: Կարծիքները տարբեր են:
Ներկայացնում ենք Իրակլի Ալադաշվիլու հոդվածը, որ հրապարակվել էր «Կվիրիս
պալիտրա» շաբաթաթերթում: Լարսի սահմանային-բացթողման կետի բացումը տարբեր կարծիքներ է առաջացրել հասարակության շրջասնում:
Վրացական ընդդիմության մեծ մասը դրան կտրուկ դեմ է, քանզի, նրանց
կարծիքով, Ղազբեգի շրջանում իրավիճակը սրելու իրատեսական վտանգ է
առաջանում: Գոյություն ունի նաև այլ տեսակ սպառնալիք, որը կարող է կապված
լինել Լարսից ռուսական սպառազինություն Հայաստան փոխադրելու հետ: Այս
հարցով, Վրաստանից ավելի վրդովված է Ադրբեջանը, ինչը միանգամայն հասկանալի
է: Պաշտոնական Բաքուն Լարսի սահմանային-բացթողման կետի բացման
կապակցությամբ ոչմիանշանակ հայտարարություն արեց՝ եթե Լարսի միջով
Ռուսաստանից Հայաստան զենք մտնի, Ադրբեջանը կձեռնարկի համապատասխան
միջոցներ: Բաքվի հայտարարությանը անմիջապես պատասխանեց Վրաստանի
արտաքին գործերի նախարարը՝ որ Ռուսաստանից մեկ գնդակ էլ թույլ չի տա
տեղափոխել: Մեր երկրի արտաքին գործերի նախարարը, ճիշտ է, խորհրդային
ժամանակաշրջանում աշխատում էր ռազմավարական միջուկային սպառազինման
վերահսկման բնագավառում էր , սակայն փոքր անճշտություն այնուամենանիվ
թույլ տվեց. կրակած և համապատասխանաբար արդեն օգտագործած գնդակների
փոխադրում Ռուսաստանից Հայաստան իրավամբ հարկավոր չէ: Այլ գործ է տարբեր
տրամաչափի փամփուշտների և մարտական նշանակության (այդ թվում արկեր և
հրթիռներ) ծախսային նյութի մատակարարումը: Երևանում շատ լավ գիտեն,
որ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը սպառազինվում էր գամալներով:
Բաքուն ինտենսիվորեն գնում էր մարտական տեխնիկա և զենք Ուկրաինայում,
Յուշչենկոյի նախագահության ժամանակ (երևի նոր նախագահ Յանուկովիչը դրան
դեմ չի լինի): Այս սպառազինության փոքր մասը ռազմա-տրանսպորտային
ինքնաթիռներով Ուկրաինայից տեղափոխվում էր Ադրբեջան: Իսկ մեծ մասը ծովային
բորաններով՝ անցանավերով, Նիկոլաևից և Օդեսայից Փոթի էր ժամանում:
Այնտեղից երկաթուղային էշելոններով , Վրաստանի ողջ տարածքով, Ադրբեջան էր
փոխադրվում: Օրինակ, վերջին երկաթուղային փոխադրւմներից մեկը՝ այս
ճանապարհով Ադրբեջանի սահմանային զորքերը Ուկրաինայից համեմատաբար հնացած
БТР-70 տիպի զրահատրանսպորտյորներ և АК-74 տիպի ավտոմատների
քանակություններ ստացան (մենք գիտակցաբար չենք ճշգրտում թվերը):
Դրանից հետո Երևանը, բնական է փորձում է ինքն էլ ավելացնել զինանոցը,
քանզի անհրաժեշտ ծախսային նյութերը՝ փամփուշտներ, արկեր, հրթիռներ,
ականներ, երբեք ավելորդ չեն: Ոչ-ոք չգիտի, հնարավոր պատրերազմը որքան
ժամանակ կշարունակվի և կլինի՞, թե ոչ մարտական արկերը լրացնելու ժամանակ և
հնարավորություն: Հայաստանի գլխավոր ռազմական մատակարար շարունակում
է մնալ Ռուսաստանը: Ճիշտ է, Ռուսաստանի դեպի Հայաստան տանող ցամաքային
ճանապարհը Ադրբեջանի միջով վաղուց փակ է (ինչպես մինչև այժմ նաև Վրաստանի
միջով), սակայն սպառազինում Հայաստանը Ռուսաստանից այնուամենանիվ ստանում
է: Դրա համար Երևանը կիրառում է Վրաստանի օդային տարածքով անցնող օդային
մայրուղին: Պատկերացրեք, Ռուսաստանից Հայաստան է թռչում Ил-76 տիպի
տրանսպորտային ինքնաթիռ: Այն Վրաստանի օդային տարածքից ճանապարհում է
տեղաշարժի դիսպետչերը և չի էլ կասկածում, որ այն АК-74—ի համար անհրաժեշտ
մինչև 40 տոննա փամփուշտներ է տանում: Սա դեռ ոչինչ, քանզի այն
Հայաստանին պատկանող ինքնաթիռ է և Երևանը որավունք ունի իր երկիր ներկրել
զենք: Վատթարն այն է, որ Վրաստանի միջով անցնող օդային մայրուղով
թռչում են Ռուսաստանի զինված ուժերի Ил-76 և Ан-12 տիպի ռազմա-
տրանսպորտային ինքնաթիռներ և Ռուսաստանից՝ Հայաստան զենք և մարտական
տեխնիկա են փոխադրում Հայաստանում տեղաբաշխված Գյումրիի 102-րդ
ռազմակայանի ուժեղացման համար: Դրանում համոզվելու համար բավական է
տեսնել Հայասստանի մայրաքաղաքին մոտ, «Երևան-Յուժնի» (Էրեբունի) ռազմական
օդանավակայանը, որտեղ ռուսական МиГ-29 տիպի կործանիչների հետ միասին
մշտապես գտնվում են 2-3 ռուսական ռազմա-տրանսպորտային Ил-76 տիպի
ինքնաթիռներ: Դրանով ուզում եմ ասել, որ եթե Ռուսաստան-Վրաստան
պատերազմից հետո էլ չկարողացանք վերացնել Վրաստանի օդային տարածքով
Ռուսաստանից Հայաստան Ռուսաստանի զինված ուժերի ռազմական-տրանսպորտային
ինքնաթիռների առանց ստուգելու թռիչքը, միանգամայն հնարավոր է, որ ժամանակի
ընթացքում իրականացվի Լարսի սահմանային բացթողման կետի միջով Ռուսաստանից
Հայաստան ռազմական նշանակաության բեռների տեղափոխում: Հետաքրքրիր է,
կմերժի՞, թե ոչ Վրաստանի իշխանությունը Երևանին, եթե նա պաշտոնապես դիմի
Թբիլիսիին՝ Հայաստանի զինված ուժերի հետաքրքությունների համար,
Ռուսաստանից Լարսի միջով Հայաստան ռազմական և երկակի նշանակության բեռներ
փոխադրելու հարցով: Չգիտեմ ինչու, կարծում եմ , որ պատասխանը դրական
կլինի, որը կարդարացնեն երկու երկրների միջև բարեկամական և գործընկերային
հարաբերությունների հաստատման անհրաժեշտությամբ: Դա, պարզ է,
Ադրբեջանին շատ կզայրացնի, ինչին կարող է հետևել Բաքվի և Թբիլիսիի միջև
հարաբերությունների սրում: Թերևս մյուս կողմից, Երևանին էլ մնում է
հակա-փաստարկ՝ եթե Ադրբեջանը կարող է Ուկրաինայում գնած զենքը տարանցիկ
երկաթուղով փոխադրել Արևմուտքից Արևելք՝ ողջ Վրաստանի միջով, այդ դեպքում
Հայաստանը ինչու չպետք է ունենա Հյուսիսից Հարավ՝ Վրաստանի ավտոմոբիլային
ճանապարհով Ռուսաստանում գնած զենքը փոխադրելու իրավունք: Այս
դեպքում Վրաստանի իշխանությունը, ներկայիս ծանր իրատեսություններից
ելնելով, երկրի ռազմավարական հետաքրքրությունների համար ամենաընդունելի
տարբերակը պետք է ընտրի, այսինքն՝ թույլ չտալ ռուսական ռազմակայանի
ուժեղացում Հայաստանում՝ մեր հարավային սահմանի մոտ: Թերևս, վերջին տարիների փորձից ելնելով, նման բանի հույս քիչ է մնում: Իրակլի Ալադաշվիլի Ամենշաբաթյա թերթ «Կվիրիս պալիտրա» 9-03-10
Susana Kachatrian
|
2010թ.-ի <<Մեկ ազգ, մեկ մշակույթ>> համահայկական մշակութային IV փառատոն - մասնակցության պայմանները, հայտերի ներկայացման կարգը, ժամանակացույցը և Հայաստան մուտքի արտոնագրերի (Visa) տրամադրման կարգը I. Փառատոնի մասնակցության պայմանները
Փառատոնի մասնակիցները հոգում են ճանապարհի և Երևանում կեցության ծախսերը,
այլ ծախսերը` կապված փառատոնի շրջանակներում իրականացվող միջոցառումների
կազմակերպման հետ, հոգում են փառատոնի կազմակերպիչները: Նկատի
ունենալով, որ փառատոնի շրջանակներում անցկացվող միջոցառումների վերջնական
ծրագրերը հնարավոր կլինի կազմել միայն մասնակցության հայտերն ամփոփելուց
հետո, ուստի միջոցառումների ծրագրում հայտատուի մասնակցությունը
երաշխավորվում է, եթե նրա կողմից ներկայացված հայտը ներկայացվել է
սահմանված ձևով և ժամկետում: II. Հայտերի ներկայացման կարգը
Փառատոնին մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացված
համապատասխան հայտաձևը և այն ներկայացնել ՙՄեկ ազգ, մեկ մշակույթ՚
հիմնադրամին` ստորև ներկայացված կոնտակտային տվյալներով: III. Փառատոնի հայտերի ներկայացման ժամանակացույցը Կերպարվեստ
Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված կերպարվեստի համահայկական
ցուցահանդեսին մասնակցելու համար` ստեղծագործական աշխատանքների
ներկայացման հայտերի ժամկետը` մինչև 20.03.2010թ. Հայ նկարիչների և քանդակագործների համահայկական համաժողովին մասնակցության հայտերի ներկայացման ժամկետը` մինչև 01.06.2010թ. <<Հայ գրականության շաբաթ>>
<<Հայ գրականության շաբաթ>> շրջանակներում անցկացվող
միջոցառումներին մասնակցելու համար հայտերի ներկայացման ժամկետը` մինչև
01.06.2010թ. <<Կատարողական արվեստի օրեր>> ներառյալ` հայ կատարողական արվեստի գործիչների համաժողով, վարպետության դասընթացներ` պարուսույցների և երգչախմբերի խմբավարների համար Հայտերի ներկայացման ժամկետը` մինչև 01.06.2010թ. ՙԶանգվածային լրատվամիջոցների շաբաթ՚ Հայտերի ներկայացման ժամկետը` մինչև 15.09.2010թ. IV. Հայաստան մուտքի արտոնագրի տրամադրման կարգը Փառատոնի մասնակիցներին Հայաստան մուտքի արտոնագրեր տրամադրվում են պարզեցված ընթացակարգով և անվճար` համաձայն հետևյալ կարգի` մասնակիցների բնակության երկրներում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից; ՀՀ սահմանակետերում` ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանության կողմից:
Փառատոնի մասնակցության, ինչպես նաև այլ լրացուցիչ տեղեկություններ
ստանալու համար կարող եք դիմել ՙՄեկ ազգ, մեկ մշակույթ՚ հիմնադրամին,
հետևյալ հասցեով` 0002 ք. Երևան, Սարյան 22 հեռ. (+374 10) 53.72.43, 53.72.83, 53.24.17 հեռ./ֆաքս` (+374 10) 53.72.83, 53.72.43 E-mail: mekazg@web.am, mekazg@yahoo.com Web-site: www.mekazg.am
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ §Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար¦ «Լավագույն հայկական կրթօջախ» անվանակարգ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը և Համաշխարհային
հայկական կոնգրեսը հայտարարում են համահայկական ամենամյա մրցույթ`
«Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար»:
Մրցույթի նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության
պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի,
առանձին անհատների ունեցած ներդրումը, հավուր պատշաճի գնահատել և արժևորել
այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը: 2010թ.
մրցանակաբաշխության շրջանակներում սահմանված §Լավագույն հայկական կրթօջախ¦
մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող հայկական կրթօջախները`
ամենօրյա, մեկօրյա /կիրակնօրյա/ դպրոց, վարժարան, որոնք բավարարում են
հետևյալ չափանիշներին` • Գրանցված է՝ որպես դպրոց /վարժարան/ կամ
գործում է՝ որպես մասնագիտացված կրթական հաստատություն՝ տեղի հայկական
կազմակերպությանը կամ եկեղեցական կառույցին կից: • Գործում է առնվազն հինգ տարի:
• Կրթօջախում դասավանդվում են առնվազն հետևյալ հայագիտական առարկաները`
հայոց լեզու (արևմտահայերեն և/կամ արևելահայերեն), հայոց պատմություն,
և/կամ հայ եկեղեցու և մշակույթի պատմություն: Մրցույթին մասնակցել
ցանկացող կրթօջախները մասնակցության հայտերը լրացնում և ներկայացնում են
մրցութային հանձնաժողովին հետևյալ հասցեներով կամ էլ.փոստով` Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն` Հայաստանի Հանրապետություն, Երևան, Վազգեն Սարգսյան 26/1
Էլ. հասցե` ministry@mindiaspora.am; allarmenian@mindiaspora.am;
press@mindiaspora.am; կայքեր` www.mindiaspora.am; www.spyurq.am; հեռախոս՝ (+37410) 58 56 01 (1-17) Պատասխանատու՝ Ս. Համբարյան Համաշխարհային հայկական կոնգրես` Հայաստանի Հանրապետություն, Երևան, Տերյան 69, 4-րդ հարկ Էլ. հասցե` wac@armcongress.org կայք` www.armcongress.am հեռախոս՝ (+37410) 51 04 49 Պատասխանատու՝ Ս. Անտինյան
Կրթօջախներն իրենց հայտերը կարող են ուղարկել նաև տվյալ երկրի /երկրամասի,
շրջանի/ համապատասխան համայնքային /համահայկական/ կազմակերպության կամ
եկեղեցու թեմական խորհրդի միջոցով` ստանալով նրա երաշխավորությունը:
Հայտի ձևերը տեղադրված են ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային
հայկական կոնգրեսի կայքերում (տես` ստորև «ներբեռնել» կոճակը), ինչպես նաև
§Կրթական համալիր էջ¦ պորտալում` www.armedu.am: Դիմելու վերջնաժամկետը 2010 թ. մարտի 30-ն է։
Հայտերի ընդունումը կսկսվի մրցույթի հայտարարման օրվանից և կշարունակվի
մինչև մարտի 30-ը։ Փոստով առաքված հայտերն ընդունելիս որպես հիմք
կընդունվի առաքման օրվա վերաբերյալ փոստային նշումը։ Լավագույն հայկական կրթօջախ անվանակարգում սահմանվել են հետևյալ մրցանակները. • Լավագույն ամենօրյա դպրոց – 3 գլխավոր մրցանակ, խրախուսական մրցանակներ • Լավագույն մեկօրյա /կիրակնօրյա/ դպրոց – 3 գլխավոր մրցանակ, խրախուսական մրցանակներ Մրցույթի կազմակերպումը և անցկացումը
Մրցույթն անցկացվելու է Մրցույթի կազմակերպման և անցկացման կարգին
համապատասխան: Յուրաքանչյուր անվանակարգի համար ձևավորվելու է մրցութային
հանձնաժողով, որը գնահատելու է առաջադրված հայտերը և ընտրելու է մրցույթի
հաղթողին: Հայտերի նախնական գնահատումից հետո մրցութային
հանձնաժողովը կարող է դիմել հավակնորդին` վերջինիս գործունեությունը
լուսաբանող տպագիր նյութեր, գրքեր, հրատարակություններ, բրոշյուրներ,
տեսաերիզներ, լուսանկարներ և այլն նյութեր տրամադրելու խնդրանքով: Մրցանակները և մրցանակաբաշխությունը Մրցանակները հաղթողներին կհանձնվեն 2010 թ. հոկտեմբերին՝ մրցանակաբաշխության եզրափակիչ հանդիսավոր արարողության ժամանակ։ ՀՀ սփյուռքի նախարարություն Համաշխարհային հայկական կոնգրես
Մրցույթ §Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար¦ «Լավագույն հայկական լրատվամիջոց» անվանակարգ Երեւան 2010թ.
ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսը
հայտարարում են §Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի
համար¦ մրցույթ Սփյուռքի լրատվամիջոցների միջեւ: Մրցույթին կարող են
մասնակցել այն լրատվամիջոցները, որոնք ունեն առնվազն երեք տարվա
աշխատանքային գործունեություն և իրենց ուշադրության կենտրոնում են պահում
հայապահպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության, հայ մշակույթի,
կրթության եւ ազգային այլ հարցեր, հրապարակում կամ սփռում են նշված
թեմաներով հոդվածներ, ակնարկներ, հաղորդում-հաղորդաշարեր եւ այլն:
Մրցույթին ներկայացվում են 2009 թ. հրապարակված նյութերը: Նախատեսվում է մրցույթի 4 անվանակարգ. • Հարություն քահանա Շմավոնյանի անվան մրցանակ` լավագույն տպագիր լրատվամիջոցին • Հովհաննես Ադամյանի անվան մրցանակ` լավագույն հեռուստաալիքին • Հակոբ Մեղապարտի անվան մրցանակ` լավագույն ռադիոեթերին • Հրանտ Դինքի անվան մրցանակ` լավագույն ինտերնետային լրատվամիջոցին Մասնակցել ցանկացողները մինչեւ 2010թ. մարտի 30-ը մրցութային հանձնաժողովին պետք է ուղարկեն. 1. Մասնակցության հայտ (Հավելված 1), 2. Հայապահպան գործունեության ամփոփագիր (Հավելված 2): Տեղեկությունների համար կարող եք դիմել հետեւյալ հասցեներով. ՀՀ սփյուռքի նախարարություն ՀՀ 0010, Երեւան, Վ. Սարգսյան 26/1 Էլ. փոստ` info@mindiaspora.am Հեռախոս` +(374 10) 58 56 01-109 +(1 818) 480 67 40 Մրցույթին մասնակցելու պայմանները տեղադրված են. ՀՀ սփյուռքի նախարարություն վեբ կայքում` www.mindiaspora.am , Համաշխահային հայկական կոնգրեսի վեբ կայքում` www.armcongress.org , ինչպես նաեւ «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականում` www.hayernaysor.am Մրցութային հանձնաժողով
|
ТАЛЛИННСКИЙ ФУТБОЛЬНЫЙ КЛУБ "ЕРЕВАН" ПРОСИТ" ПОМОЩИ!
19.01.2011 Дорогие соотечественники!
Таллиннский любительский футбольный клуб "Ереван" остро нуждается в
Вашей поддержке. Наша команда попала в беду из-за того, что не может
собрать 900 евро для оплаты регистрационного взноса Эстонскому
футбольному Союзу на чемпионат Эстонии по футболу в новом сезоне,
который будет стартовать в апреле 2011 года. Один из главных
спонсоров нашей команды (не армянин) готов заплатить эту сумму, но при
условии, что название команды будет не "Ереван", а другое. Такое условие
естественно не подходит мне, так как команда потеряет главное -
НАЦИОНАЛЬНЫЙ облик. Понятно желание увести нашу армянскую команду,
воспользовавшись тем, что игроки ФК "Ереван" находятся в этом году в
трудных финансовых условиях и не смогут собрать к нужному сроку
необходимую сумму. Очевидно также то, что те у кого есть финансы, с
легкостью смогут переманить наших футболистов-легионеров в свою сторону и
добиться своей цели. Что дает название ФК "Ереван" мне, а также
тысячам наших сородичей по всему миру? Говорить об этом коротко можно
только так: "ЭТО ВОЗДУХ, ПОЗВОЛЯЮЩИЙ ВЫЖИВАТЬ НА ЧУЖБИНЕ И СОХРАНЯТЬ
СВОИ ЕЩЕ НЕ РАСПЛАВЛЕННЫЕ АРМЯНСКИЕ КОРНИ!". Именно поэтому в этот
тревожный для нашей команды час, я решил обращаться к моим
соотечественникам Диаспоры с просьбой о помощи собрать необходимую
сумму! Очень больно потерять то, что создано годами не только для себя... Надеюсь на Вашу поддержку, дорогие соотечественники! Для
желающих поддержать нас в эти решающие для нас дни сообщаю банковские
номера (внутригосударственную и международную), куда можно перечислить
поддержку: IBAN EE42 2200 2210 3449 4241 S.W.I.F.T. kood HABAEE2X название культурного общества: Armeenia kultuuriselts ARARAT адрес банка: Swedbank,Liivalaia 8,15040, Tallinn адрес культурного общества:Laanemere 47-54, 13914, Tallinn Внутригосударственный банковский счет: 22 1034 4942 41
Григор Айрапетян (президент таллиннского ФК "Ереван") 19.01.2011 p.s. Уважаемые редакции! Этот
материал не для публикации, если Вы найдете его не совсем корректным. Я
сам не совсем понимаю, стоит ли так поступать по этому не публикую в
газете "Вестник из Эстонии". Если
можно переадресуйте, пожалуйста тем людям и общественным фондам у
которых будет интерес и
возможности оказать помощь нашей команде. В свою очередь я конечно же не опущу руки и буду
искать выхода на месте, вплоть до обращения в министерство культуры
Эстонии с просьбой о поддержке!
Григор и Аветик Айрапетяны
Таллиннский ФК "Ереван"
|
ՄԵՐ ՍԻՐԵԼԻ՜ ԵՎ ԹԱՆԿԱԳԻ՜Ն՝
ՏԱՏԻԿՆԵ՛Ր, ՄԱՅՐԻԿԵ՛Ր, ԿԱՆԱ՛ՅՔ, ՔՈՒՅՐԵ՛Ր, ԴՍՏՐԵ՛Ր ԵՎ ԸՆԿԵՐՈՒՀԻՆԵ՛Ր՝
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻ՜Կ՝
ՀԱՅԱԶԳԻ ԱՂՋԻԿՆԵ՛Ր. ԲՈԼՈ՜Ր ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ
ԿՈՂՄԻՑ՝ ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՁԵԶ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈ՜Վ ԵՎ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐՈ՜Վ:
ԷՍՏՀԱՅԼՈՒՐ (ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ԹԵՐԹ)
http://esthaylraber.ucoz.ru/load
|
|
|