Суббота, 21.09.2024, 08:40
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 7
    Гостей: 7
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    10.03.2010, 14:35

    «Լարսով մեկ գնդակ էլ (?!) չենք անցկացնի



    Մարտի մեկին Լարսի սահմանային-բացթողման կետի բացումը Վրաստան-Ռուսաստան սահմանի վրա մեծ կրքերի բորբոքում է առաջ բերել: Կարծիքները տարբեր են: Ներկայացնում ենք Իրակլի Ալադաշվիլու հոդվածը, որ հրապարակվել էր «Կվիրիս պալիտրա» շաբաթաթերթում:

    Լարսի սահմանային-բացթողման կետի բացումը տարբեր կարծիքներ է առաջացրել հասարակության շրջասնում:
    Վրացական ընդդիմության մեծ մասը դրան կտրուկ դեմ է, քանզի, նրանց կարծիքով, Ղազբեգի շրջանում իրավիճակը սրելու իրատեսական վտանգ է առաջանում: Գոյություն ունի նաև այլ տեսակ սպառնալիք, որը կարող է կապված լինել Լարսից ռուսական սպառազինություն Հայաստան փոխադրելու հետ: Այս հարցով, Վրաստանից ավելի վրդովված է Ադրբեջանը, ինչը միանգամայն հասկանալի է:
    Պաշտոնական Բաքուն Լարսի սահմանային-բացթողման կետի բացման կապակցությամբ ոչմիանշանակ հայտարարություն արեց՝ եթե Լարսի միջով Ռուսաստանից Հայաստան զենք մտնի, Ադրբեջանը կձեռնարկի համապատասխան միջոցներ:
    Բաքվի հայտարարությանը անմիջապես պատասխանեց Վրաստանի արտաքին գործերի նախարարը՝ որ Ռուսաստանից մեկ գնդակ էլ թույլ չի տա տեղափոխել:
    Մեր երկրի արտաքին գործերի նախարարը, ճիշտ է, խորհրդային ժամանակաշրջանում աշխատում էր ռազմավարական միջուկային սպառազինման վերահսկման բնագավառում էր , սակայն փոքր անճշտություն այնուամենանիվ թույլ տվեց. կրակած և համապատասխանաբար արդեն օգտագործած գնդակների փոխադրում Ռուսաստանից Հայաստան իրավամբ հարկավոր չէ: Այլ գործ է տարբեր տրամաչափի փամփուշտների և մարտական նշանակության (այդ թվում արկեր և հրթիռներ) ծախսային նյութի մատակարարումը:
    Երևանում շատ լավ գիտեն, որ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը սպառազինվում էր գամալներով: Բաքուն ինտենսիվորեն գնում էր մարտական տեխնիկա և զենք Ուկրաինայում, Յուշչենկոյի նախագահության ժամանակ (երևի նոր նախագահ Յանուկովիչը դրան դեմ չի լինի): Այս սպառազինության փոքր մասը ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներով Ուկրաինայից տեղափոխվում էր Ադրբեջան: Իսկ մեծ մասը ծովային բորաններով՝ անցանավերով, Նիկոլաևից և Օդեսայից Փոթի էր ժամանում: Այնտեղից երկաթուղային էշելոններով , Վրաստանի ողջ տարածքով, Ադրբեջան էր փոխադրվում: Օրինակ, վերջին երկաթուղային փոխադրւմներից մեկը՝ այս ճանապարհով Ադրբեջանի սահմանային զորքերը Ուկրաինայից համեմատաբար հնացած БТР-70 տիպի զրահատրանսպորտյորներ և АК-74 տիպի ավտոմատների քանակություններ ստացան (մենք գիտակցաբար չենք ճշգրտում թվերը):
    Դրանից հետո Երևանը, բնական է փորձում է ինքն էլ ավելացնել զինանոցը, քանզի անհրաժեշտ ծախսային նյութերը՝ փամփուշտներ, արկեր, հրթիռներ, ականներ, երբեք ավելորդ չեն: Ոչ-ոք չգիտի, հնարավոր պատրերազմը որքան ժամանակ կշարունակվի և կլինի՞, թե ոչ մարտական արկերը լրացնելու ժամանակ և հնարավորություն:
    Հայաստանի գլխավոր ռազմական մատակարար շարունակում է մնալ Ռուսաստանը: Ճիշտ է, Ռուսաստանի դեպի Հայաստան տանող ցամաքային ճանապարհը Ադրբեջանի միջով վաղուց փակ է (ինչպես մինչև այժմ նաև Վրաստանի միջով), սակայն սպառազինում Հայաստանը Ռուսաստանից այնուամենանիվ ստանում է: Դրա համար Երևանը կիրառում է Վրաստանի օդային տարածքով անցնող օդային մայրուղին:
    Պատկերացրեք, Ռուսաստանից Հայաստան է թռչում Ил-76 տիպի տրանսպորտային ինքնաթիռ: Այն Վրաստանի օդային տարածքից ճանապարհում է տեղաշարժի դիսպետչերը և չի էլ կասկածում, որ այն АК-74—ի համար անհրաժեշտ մինչև 40 տոննա փամփուշտներ է տանում:
    Սա դեռ ոչինչ, քանզի այն Հայաստանին պատկանող ինքնաթիռ է և Երևանը որավունք ունի իր երկիր ներկրել զենք:
    Վատթարն այն է, որ Վրաստանի միջով անցնող օդային մայրուղով թռչում են Ռուսաստանի զինված ուժերի Ил-76 և Ан-12 տիպի ռազմա- տրանսպորտային ինքնաթիռներ և Ռուսաստանից՝ Հայաստան զենք և մարտական տեխնիկա են փոխադրում Հայաստանում տեղաբաշխված Գյումրիի 102-րդ ռազմակայանի ուժեղացման համար:
    Դրանում համոզվելու համար բավական է տեսնել Հայասստանի մայրաքաղաքին մոտ, «Երևան-Յուժնի» (Էրեբունի) ռազմական օդանավակայանը, որտեղ ռուսական МиГ-29 տիպի կործանիչների հետ միասին մշտապես գտնվում են 2-3 ռուսական ռազմա-տրանսպորտային Ил-76 տիպի ինքնաթիռներ:
    Դրանով ուզում եմ ասել, որ եթե Ռուսաստան-Վրաստան պատերազմից հետո էլ չկարողացանք վերացնել Վրաստանի օդային տարածքով Ռուսաստանից Հայաստան Ռուսաստանի զինված ուժերի ռազմական-տրանսպորտային ինքնաթիռների առանց ստուգելու թռիչքը, միանգամայն հնարավոր է, որ ժամանակի ընթացքում իրականացվի Լարսի սահմանային բացթողման կետի միջով Ռուսաստանից Հայաստան ռազմական նշանակաության բեռների տեղափոխում:
    Հետաքրքրիր է, կմերժի՞, թե ոչ Վրաստանի իշխանությունը Երևանին, եթե նա պաշտոնապես դիմի Թբիլիսիին՝ Հայաստանի զինված ուժերի հետաքրքությունների համար, Ռուսաստանից Լարսի միջով Հայաստան ռազմական և երկակի նշանակության բեռներ փոխադրելու հարցով:
    Չգիտեմ ինչու, կարծում եմ , որ պատասխանը դրական կլինի, որը կարդարացնեն երկու երկրների միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների հաստատման անհրաժեշտությամբ:
    Դա, պարզ է, Ադրբեջանին շատ կզայրացնի, ինչին կարող է հետևել Բաքվի և Թբիլիսիի միջև հարաբերությունների սրում:
    Թերևս մյուս կողմից, Երևանին էլ մնում է հակա-փաստարկ՝ եթե Ադրբեջանը կարող է Ուկրաինայում գնած զենքը տարանցիկ երկաթուղով փոխադրել Արևմուտքից Արևելք՝ ողջ Վրաստանի միջով, այդ դեպքում Հայաստանը ինչու չպետք է ունենա Հյուսիսից Հարավ՝ Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհով Ռուսաստանում գնած զենքը փոխադրելու իրավունք:
    Այս դեպքում Վրաստանի իշխանությունը, ներկայիս ծանր իրատեսություններից ելնելով, երկրի ռազմավարական հետաքրքրությունների համար ամենաընդունելի տարբերակը պետք է ընտրի, այսինքն՝ թույլ չտալ ռուսական ռազմակայանի ուժեղացում Հայաստանում՝ մեր հարավային սահմանի մոտ:
    Թերևս, վերջին տարիների փորձից ելնելով, նման բանի հույս քիչ է մնում:

    Իրակլի Ալադաշվիլի
    Ամենշաբաթյա թերթ «Կվիրիս պալիտրա» 9-03-10

    Susana Kachatrian


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 393 | Загрузок: 0 | Комментарии: 2 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024