Понедельник, 11.11.2024, 01:39
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 2
    Гостей: 2
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    14.03.2010, 00:12



    Մի՞թե Թուրքիան հետ է կանչելու իր բոլոր դեսպաններին. Milliyet

    13.03.10



    Թուրք հայտնի լրագրող, Milliyet օրաթերթի հոդվածագիր Ջան Դյունդարը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության փաստի միջազգայնացման գործընթացին, անում է հետևյալ հարցադրումը` «Մի՞թե հետ ենք կանչելու մեր բոլոր դեսպաններին»:

    «Թուրքիան նման է մի երեխայի, ով իր ընկերների կողմից մեկուսացման է դատապարտվում, երբ ի հայտ է գալիս իր հոր` անցյալում կատարած սպանությունը… Նա կարծես լուռ իր վրա է վերցնում հոր մեղքը, հետո էլ կոծկում այն: Սակայն զոհի հարազատները դա չեն մոռանում, դռնեդուռ են ընկնում և տեղեկացնում թաղամասի բնակիչներին:Ուզում են, որ բոլորն իմանան իրենց գլխին եկածը, հաշիվ են պահանջում»,- գրում է Ջան Դյունդարը և շարունակում. «Թուրքիան նման է մի երեխայի, ով չի կարողանում ասել` «Հանցագործը ես չեմ, այլ հայրս: Զղջացել եմ… Երանի չլիներ: Ես էլ եմ ցավում…»: Հորն աջակցելու համար` ստանձնում է հին մեղքը: Հիմա էլ վճարում է դրա գինը: Մեկուսանում է»:

    Ջան Դյունդարը շատ հետաքրքիր և պատկերավոր նկարագրում է իր իսկ նախնիների գործած հանցանքն ընդունելու և դատապարտելու համար Թուրքիայի դեմ սկսված միջազգային արշավը` դա ներկայացնելով ներթաղային հարաբերությունների օրինակով. «Թաղի մեծը` Ամերիկան, մեզ համար անսպասելի մի պահի թափահարեց տարիներով ձեռքում պահած մահակը… Բոլոր թաղեցիները, տեսնելով, որ թաղի մեծի դիրքորոշումը փոխվել է, վերցնում են մահակներն ու գործի անցնում: Սկսում են նեղել երեխային` ասելով. «Ոչ թե մեկ, այլ մյուս սպանություններն էլ եք դուք գործել»: Դժվար չէ տեսնել, թե ինչ է լինելու այդ մեղադրանքներից հետո: Ըստ էության, 20 երկրների խորհրդարանների կողմից Թուրքիան արդեն մեղադրվում է Ցեղասպանություն իրականացնելու համար… Օղակը սեղմվում է, իսկ Թուրքիան` միայնակ գալարվում: Նրան պաշտպանող բարեկամներն անգամ չեն կարողանում ասել` «չի արել»: Փոխարենն առաջ են քաշում այն թեզը, թե` «Այդ երեխան մեզ համար կարևոր է, եկեք նրան շատ չհյուծենք»»:

    Թուրք հոդվածագիրը նշում է, որ եթե աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի նման տեմպերով շարունակվի, մինչև Ցեղասպանության 100-րդ տարելիցն աշխարհի բոլոր երկրները կճանաչեն այդ փաստը:

    «Ի՞նչ պետք է անի Թուրքիան: Յուրաքանչյուր քվեարկությունից առաջ խորհրդարանականնե՞ր գործուղի, փորձի վերջին պահին լոբբիստական գործունեությո՞ւն ծավալել, հետո էլ շունչը պահած քվենե՞րը հաշվել: Յուրաքանչյուր քվեարկությունից առաջ Արտգործնախարարությունը ասելու է. «Ընդունման մասին որոշումը քննադատում ենք և ցանկանում ենք հիշեցնել, որ դա մեր հարաբերություններին մեծ վնաս է հասցնելու…»,- գրում է Ջան Դյունդարը` նշելով, որ եթե այս վերջին հայտարարությունը արդյունք չտա, Թուրքիան հետ է կանչելու այդ երկրում իր դեսպանին. «Այս կերպ ո՞ւր ենք հասնելու: Մինչև Եվրոպայից մեր բոլոր դեսպաններին հետ կանչե՞լը: Նման ընթացքով մինչև 1915թ. իրադարձությունների 100-րդ տարելիցն Արևմուտքում մի երկիր էլ չի մնա, որ Թուրքիային չմեղադրի Ցեղասպանություն իրականացնելու համար: Բնականաբար, Թուրքիան մենակ է մնալու… »:

    Մի՞թե ժամանակը չէ, որ Արևմուտքում մեր բոլոր դեսպաններին հետ կանչելու փոխարեն անկեղծորեն քննարկենք 95 տարի առաջ տեղի ունեցած կեղտոտ գործը և պարզենք, թե այդ որտե՞ղ ենք սխալ գործել»,- եզրափակում է Ջան Դյունդարը: (Tert.am)

    Ղարաբաղյան հակամարտության վերսկսման դեպքում Ադրբեջանը հաղթել չի կարող. ԵԱՀԿ ՄԽ

    ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը չի կարող հաղթել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, ուրբաթ Երևանում ասաց ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:

    «Պատերազմի վերսկսման դեպքում անհնար է, որ Ադրբեջանը հաղթի, քանի որ ես անձամբ եմ ծանոթ հայ և ղարաբաղցի մարտիկների խիզախությանը»,- ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի անցկացրած «Ռոուզ Ռոթ» սեմինարի ընթացքում ասաց Ֆասիեն:

    Ֆասիեն կարծում է, որ պատերազմն օգուտ չի բերի Ադրբեջանին, քանի որ էական վնաս կհասցնի վերջինի ֆինանսական շահերին, նավթի առևտրին:

    Համանախագահը հստակեցրեց, որ միջազգային ներդրողները, ովքեր միջոցներ են ներդնում Ադրբեջանի տնտեսության մեջ, չեն ցանկանա, որ իրենց միջոցները վտանգի ենթարկվեն և կհրաժարվեն ներդրումներից: Ֆրանսիացի համանախագահի կարծիքով, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները ցուցադրական բնույթ ունեն:

    «Ժողովուրդները պետք է հասկանան, որ իրենք ընդմիշտ հարևաններ են և միշտ կողք-կողքի ապրելու են մատնված»,- նշեց Ֆասիեն՝ ընդգծելով, որ ուժի կիրառումը և պատերազմի վերսկսումը ղարաբաղյան հակամարտության հնարավոր լուծումները չեն:

    Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

    Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

    1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:

    Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: (ar.newsarmenia.ru)

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 379 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024