Суббота, 21.09.2024, 08:18
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    10.03.2010, 14:04
    2010թ.-ի <<Մեկ ազգ, մեկ մշակույթ>> համահայկական մշակութային
    IV փառատոն


    - մասնակցության պայմանները,
    հայտերի ներկայացման կարգը, ժամանակացույցը
    և Հայաստան մուտքի արտոնագրերի (Visa) տրամադրման կարգը

    I. Փառատոնի մասնակցության պայմանները
    Փառատոնի մասնակիցները հոգում են ճանապարհի և Երևանում կեցության ծախսերը, այլ ծախսերը` կապված փառատոնի շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման հետ, հոգում են փառատոնի կազմակերպիչները:
    Նկատի ունենալով, որ փառատոնի շրջանակներում անցկացվող միջոցառումների վերջնական ծրագրերը հնարավոր կլինի կազմել միայն մասնակցության հայտերն ամփոփելուց հետո, ուստի միջոցառումների ծրագրում հայտատուի մասնակցությունը երաշխավորվում է, եթե նրա կողմից ներկայացված հայտը ներկայացվել է սահմանված ձևով և ժամկետում:

    II. Հայտերի ներկայացման կարգը

    Փառատոնին մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացված համապատասխան հայտաձևը և այն ներկայացնել ՙՄեկ ազգ, մեկ մշակույթ՚ հիմնադրամին` ստորև ներկայացված կոնտակտային տվյալներով:

    III. Փառատոնի հայտերի ներկայացման ժամանակացույցը

    Կերպարվեստ
    Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված կերպարվեստի համահայկական ցուցահանդեսին մասնակցելու համար` ստեղծագործական աշխատանքների ներկայացման հայտերի ժամկետը` մինչև 20.03.2010թ.
    Հայ նկարիչների և քանդակագործների համահայկական համաժողովին մասնակցության հայտերի ներկայացման ժամկետը` մինչև 01.06.2010թ.

    <<Հայ գրականության շաբաթ>>
    <<Հայ գրականության շաբաթ>> շրջանակներում անցկացվող միջոցառումներին մասնակցելու համար հայտերի ներկայացման ժամկետը` մինչև 01.06.2010թ.

    <<Կատարողական արվեստի օրեր>> ներառյալ`
    հայ կատարողական արվեստի գործիչների համաժողով,
    վարպետության դասընթացներ` պարուսույցների և երգչախմբերի խմբավարների համար
    Հայտերի ներկայացման ժամկետը` մինչև 01.06.2010թ.

    ՙԶանգվածային լրատվամիջոցների շաբաթ՚
    Հայտերի ներկայացման ժամկետը` մինչև 15.09.2010թ.

    IV. Հայաստան մուտքի արտոնագրի տրամադրման կարգը
    Փառատոնի մասնակիցներին Հայաստան մուտքի արտոնագրեր տրամադրվում են պարզեցված ընթացակարգով և անվճար` համաձայն հետևյալ կարգի`
    մասնակիցների բնակության երկրներում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից;
    ՀՀ սահմանակետերում` ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանության կողմից:
    Փառատոնի մասնակցության, ինչպես նաև այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՙՄեկ ազգ, մեկ մշակույթ՚ հիմնադրամին, հետևյալ հասցեով`
    0002 ք. Երևան, Սարյան 22
    հեռ. (+374 10) 53.72.43, 53.72.83, 53.24.17
    հեռ./ֆաքս` (+374 10) 53.72.83, 53.72.43
    E-mail: mekazg@web.am, mekazg@yahoo.com
    Web-site: www.mekazg.am

    ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
    §Հայապահպանության գործում ունեցած
    նշանակալի ավանդի համար
    ¦

    «Լավագույն հայկական կրթօջախ» անվանակարգ

    Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարում են համահայկական ամենամյա մրցույթ` «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար»:
    Մրցույթի նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, հավուր պատշաճի գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը:
    2010թ. մրցանակաբաշխության շրջանակներում սահմանված §Լավագույն հայկական կրթօջախ¦ մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող հայկական կրթօջախները` ամենօրյա, մեկօրյա /կիրակնօրյա/ դպրոց, վարժարան, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին`
    • Գրանցված է՝ որպես դպրոց /վարժարան/ կամ գործում է՝ որպես մասնագիտացված կրթական հաստատություն՝ տեղի հայկական կազմակերպությանը կամ եկեղեցական կառույցին կից:
    • Գործում է առնվազն հինգ տարի:
    • Կրթօջախում դասավանդվում են առնվազն հետևյալ հայագիտական առարկաները` հայոց լեզու (արևմտահայերեն և/կամ արևելահայերեն), հայոց պատմություն, և/կամ հայ եկեղեցու և մշակույթի պատմություն:
    Մրցույթին մասնակցել ցանկացող կրթօջախները մասնակցության հայտերը լրացնում և ներկայացնում են մրցութային հանձնաժողովին հետևյալ հասցեներով կամ էլ.փոստով`
    Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն` Հայաստանի Հանրապետություն, Երևան, Վազգեն Սարգսյան 26/1
    Էլ. հասցե` ministry@mindiaspora.am; allarmenian@mindiaspora.am; press@mindiaspora.am; կայքեր` www.mindiaspora.am; www.spyurq.am;
    հեռախոս՝ (+37410) 58 56 01 (1-17)
    Պատասխանատու՝ Ս. Համբարյան
    Համաշխարհային հայկական կոնգրես` Հայաստանի Հանրապետություն, Երևան, Տերյան 69, 4-րդ հարկ
    Էլ. հասցե` wac@armcongress.org
    կայք` www.armcongress.am
    հեռախոս՝ (+37410) 51 04 49
    Պատասխանատու՝ Ս. Անտինյան
    Կրթօջախներն իրենց հայտերը կարող են ուղարկել նաև տվյալ երկրի /երկրամասի, շրջանի/ համապատասխան համայնքային /համահայկական/ կազմակերպության կամ եկեղեցու թեմական խորհրդի միջոցով` ստանալով նրա երաշխավորությունը:
    Հայտի ձևերը տեղադրված են ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կայքերում (տես` ստորև «ներբեռնել» կոճակը), ինչպես նաև §Կրթական համալիր էջ¦ պորտալում` www.armedu.am:
    Դիմելու վերջնաժամկետը 2010 թ. մարտի 30-ն է։
    Հայտերի ընդունումը կսկսվի մրցույթի հայտարարման օրվանից և կշարունակվի մինչև մարտի 30-ը։ Փոստով առաքված հայտերն ընդունելիս որպես հիմք կընդունվի առաքման օրվա վերաբերյալ փոստային նշումը։
    Լավագույն հայկական կրթօջախ անվանակարգում սահմանվել են հետևյալ մրցանակները.

    • Լավագույն ամենօրյա դպրոց – 3 գլխավոր մրցանակ, խրախուսական մրցանակներ
    • Լավագույն մեկօրյա /կիրակնօրյա/ դպրոց – 3 գլխավոր մրցանակ, խրախուսական մրցանակներ
    Մրցույթի կազմակերպումը և անցկացումը
    Մրցույթն անցկացվելու է Մրցույթի կազմակերպման և անցկացման կարգին համապատասխան: Յուրաքանչյուր անվանակարգի համար ձևավորվելու է մրցութային հանձնաժողով, որը գնահատելու է առաջադրված հայտերը և ընտրելու է մրցույթի հաղթողին:
    Հայտերի նախնական գնահատումից հետո մրցութային հանձնաժողովը կարող է դիմել հավակնորդին` վերջինիս գործունեությունը լուսաբանող տպագիր նյութեր, գրքեր, հրատարակություններ, բրոշյուրներ, տեսաերիզներ, լուսանկարներ և այլն նյութեր տրամադրելու խնդրանքով:
    Մրցանակները և մրցանակաբաշխությունը
    Մրցանակները հաղթողներին կհանձնվեն 2010 թ. հոկտեմբերին՝ մրցանակաբաշխության եզրափակիչ հանդիսավոր արարողության ժամանակ։

    ՀՀ սփյուռքի նախարարություն
    Համաշխարհային հայկական կոնգրես

                                      Մրցույթ
    §Հայապահպանության գործում ունեցած
    նշանակալի ավանդի համար¦


    «Լավագույն հայկական լրատվամիջոց»
    անվանակարգ

    Երեւան 2010թ.

    ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարում են §Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար¦ մրցույթ Սփյուռքի լրատվամիջոցների միջեւ: Մրցույթին կարող են մասնակցել այն լրատվամիջոցները, որոնք ունեն առնվազն երեք տարվա աշխատանքային գործունեություն և իրենց ուշադրության կենտրոնում են պահում հայապահպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության, հայ մշակույթի, կրթության եւ ազգային այլ հարցեր, հրապարակում կամ սփռում են նշված թեմաներով հոդվածներ, ակնարկներ, հաղորդում-հաղորդաշարեր եւ այլն: Մրցույթին ներկայացվում են 2009 թ. հրապարակված նյութերը:

    Նախատեսվում է մրցույթի 4 անվանակարգ.

    • Հարություն քահանա Շմավոնյանի անվան մրցանակ` լավագույն տպագիր լրատվամիջոցին
    • Հովհաննես Ադամյանի անվան մրցանակ` լավագույն հեռուստաալիքին
    • Հակոբ Մեղապարտի անվան մրցանակ` լավագույն ռադիոեթերին
    • Հրանտ Դինքի անվան մրցանակ` լավագույն ինտերնետային լրատվամիջոցին

    Մասնակցել ցանկացողները մինչեւ 2010թ. մարտի 30-ը մրցութային հանձնաժողովին պետք է ուղարկեն.

    1. Մասնակցության հայտ (Հավելված 1),
    2. Հայապահպան գործունեության ամփոփագիր (Հավելված 2):

    Տեղեկությունների համար կարող եք դիմել հետեւյալ հասցեներով.

    ՀՀ սփյուռքի նախարարություն

    ՀՀ 0010, Երեւան, Վ. Սարգսյան 26/1
    Էլ. փոստ` info@mindiaspora.am
    Հեռախոս` +(374 10) 58 56 01-109
    +(1 818) 480 67 40

    Մրցույթին մասնակցելու պայմանները տեղադրված են.

    ՀՀ սփյուռքի նախարարություն վեբ կայքում` www.mindiaspora.am ,
    Համաշխահային հայկական կոնգրեսի վեբ կայքում` www.armcongress.org ,
    ինչպես նաեւ «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականում` www.hayernaysor.am

    Մրցութային հանձնաժողով

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 432 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024