Понедельник, 11.11.2024, 01:27
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 2
    Гостей: 2
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    12.03.2010, 12:31


    Շվեդիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    Картинка 5 из 865

     
    Շվեդիայի խորհրդարանը մարտի 11-ին ընդունեց բանաձև, որտեղ 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը որակված են որպես ցեղասպանություն: Ընդունված բանաձևում, որը հավանության է արժանացել 131 կողմ և 130 դեմ ձայների հարաբերակցությամբ, նշված է նաև ասորիների և պոնտացի հույների զանգվածային ջարդերի մասին: Այս մասին հայտնում է «Նուվել դ'Արմենի»-ն:

    Շվեդիայի խորհրդարանում 2008 թվականի հոկտեմբերի 2-ից շրջանառվող` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի նախաձեռնողներն են այդ երկրի Սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնյա-դեմոկրատական, Կանաչների, Ձախերի և Ժողովրդի կուսակցությունները:

    1915 թվականից Օսմանյան Թուրքիայում բնակվող հայերը ենթարկվել են այդ կայսրության իշխանությունների հալածանքներին, որը ոչ այլ է, քան մարդկության դեմ իրականացված ամենածանր հանցանք` ցեղասպանություն: 1,5 միլիոն հայեր սպանվեցին միայն ազգությամբ հայ լինելու պատճառով: Շուրջ կես միլիոն հայեր բռնեցին գաղթի ծանր ճանապարհը, ինչի հետևանքով աշխարհի տարբեր երկրներում ձևավորվեցին մեծաթիվ հայ համայնքներ:

    Հայոց ցեղասպանությունն ընդունել են մի շարք երկրներ` Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան,Կանադան … Առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Ուրուգվայն է:

    Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև է ընդունվել նաև մարտի 4-ին` ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Բանաձևն ընդունվել է կրկին մեկ ձայն տարբերությամբ:
    ԱՅՍՕՐ
    (Aysor.am)

    Եվրոպայի հայերի համագումարը շնորհակալական ուղերձ է հղել Ռիկսդագին


    12.03.10

    Картинка 15 из 865
    Եվրոպայի հայերի համագումարը (ԵՀՀ) շնորհակալական ուղերձ է հղել Շվեդիայի Ռիկսդագին, որը, հակառակ թուրքական ճնշումներին և այլ խոչնդոտների, ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը։

    «Հատուկ շնորհակալություն ենք հղում Ռիկսդագի Սոցիալ-դեմոկրատական, Ձախ և Կանաչների կուսակցություններին, որոնք հետամուտ լինելով իրենց խոստումների կատարմանը` ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը և դատապարտեցին այն։

    Մեր խորին շնորհակալությունը նաև իշխանական կոալիցիայի բոլոր այն պատգամավորներին, ովքեր ցուցաբերելով խիզախություն` քվեարկեցին ըստ իրենց համոզման, այլ ոչ թե ըստ կուսակցության դիրքորոշման։

    Շնորհակալություն ենք հայտնում նաև բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր երկար տարիներ ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի Շվեդիայում պաշտոնապես ընդունվի Հայոց ցեղասպանությունը»,- նշվում է Ուփսալայից ստացված ԵՀՀ ուղերձում։
    (Tert.am)

    Թուրքիան արձագանքել է Շվեդիայի խորհրդարանի ընդունած բանաձևին

    Թուրքիան որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Շվեդիայում իր դեսպանին` ի պատասխան այդ երկրի խորհրդարանի կողմից նախօրեին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը:

    Բացի այդ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը չեղյալ է հայտարարել Շվեդիա կատարվելիք այցը, որը նախատեսված էր ս.թ. մարտի 17-ին:

    Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Թուրքիայի կառավարության կայքում տեղադրված հաղորդագրությունում նշվում է. «Մենք վճռականորեն դատապարտում ենք Շվեդիայի խորհրդարանում ընդունված որոշումը: Մեր ժողովուրդը և կառավարությունը հերքում են այդ որոշումը, որը զուրկ է հիմքերից և լի է մեծ սխալներով»:

    Հիշեցնենք, որ Շվեդիայի խորհրդարանը մարտի 11-ին ընդունեց բանաձև, որտեղ 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը որակված են որպես ցեղասպանություն: Ընդունված բանաձևում, որն ընդունվել 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերակցությամբ, նշված է նաև ասորիների և պոնտացի հույների զանգվածային ջարդերի մասին:
    ԱՅՍՕՐ
    (Aysor.am)

    Թուրքիայում մինչև օրս Հայկական հարցի առնչությամբ կայքէջեր են արգելափակվում. Լրագրողներ առանց սահմանների

    12.03.10



    «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF) Կիբեր-գրաքննության դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ սուր գրաքննության են ենթարկվում և իշխանությունների կողմից վերահսկվում համացանցային կայքերը:

    RSF-ի «Համացանցի թշնամիները» վերտառությամբ զեկույցում քաղաքացիների՝ համացանցից օգտվելու հնարավորությունները սահմանափակող «ամենաահավոր խախտումներ կատարող» երկրների ցանկում տեղ են զբաղեցրել Սաուդյան Արաբիան, Բիրման, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Եգիպտոսը, Իրանը, Ուզբեկստանը, Սիրիան, Թունիսը, Թուրքմենստանը և Վիետնամը:

    Զեկույցի «համացանցը վերահսկող» երկրների ցանկում են ընդգրկվել Թուրքիան և Ռուսաստանը:

    Նշվում է, որ մինչև օրս Թուրքիայում տաբու են համարվում «Աթաթուրքի, բանակի, Հայկական և քրդական հարցերի քննարկումները», ինչի պատճառով հազարավոր կայքէջեր են արգելափակվում։ Որպես դրա վառ օրինակ` RSF-ը նշում է YouTube-ի արգելափակումը:

    Զեկույցում նաև ասվում է, որ քանի որ Ռուսաստանում ԶԼՄ-ների մեծ մասը վերահսկվում է Կրեմլի կողմից, համացանցն ավելի ազատ տեղեկատվության աղբյուրի է վերածվել: Սակայն այդ անկախությունը մի շարք բլոգերների ձերբակալությունների և հետապնդումների պատճառով հայտնվել է սպառնալիքի տակ: Ըստ RSF-ի` վարչակարգի քարոզչությունն սկսում է ավելի մեծ տեղ զբաղեցնել համացանցում և վտանգ կա, որ համացանցը կվերածվի քաղաքական վերահսկողության գործիքի: (Tert.am)

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 1404 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024