Статистика |
Онлайн всего: 2 Гостей: 2 Пользователей: 0 |
|
Мой сайт |
|
В категории материалов: 1009 Показано материалов: 911-920 |
Страницы: « 1 2 ... 90 91 92 93 94 ... 100 101 » |
Сортировать по:
Дате ·
Названию ·
Рейтингу ·
Комментариям ·
Загрузкам ·
Просмотрам
Հարգելի հայրենակիցներ,
Կարևորելով համահայկական տեղեկատվական բազայի ձևավորումը և
հայերի մասնագիտական ներուժի համախմբումը տարբեր ոլորտներում` ՀՀ սփյուռքի
նախարարությունը նախաձեռնում է կազմել աշխարհով մեկ սփռված հայազգի
ոսկերչների և ադամանդագործների միասնական տեղեկատվական ցանց` ապագայում
Հայաստանի և Սփյուռքի այս ոլորտի ներկայացուցիչների միջև արդյունավետ
համագործակցության հաստատման նպատակով: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ
ադամանդագործությունը և ոսկերչությունը համարվում են Հայաստանի տնտեսական
զարգացման առաջնայնություններից և հայազգի ոսկերիչ-ադամանդագործները
ավանդապես մեծ համբավ և հեղինակություն են վայելում ամբողջ աշխարհում,
նրանց համախմբումը հիմք կծառայի փոխադարձ կապերի հաստատմանը և հետագա
փոխշահավետ համագործակցության ձևավարմանը ինչպես Հայաստանի և Սփյուռքի
մասնագետների, այնպես էլ այլ երկրներում ապրող ոսկերիչ-ադամանդագործ մեր
հայրենակիցների միջև:
ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերով կազմվել է
Սփյուռքում հայազգի ոսկերիչների և ադամանդագործների նախնական ցանկ: Ցանկը
ամբողջական դարձնելու նպատակով, խնդրում ենք հնարավորության դեպքում մեզ
տրամադրել տեղեկատվություն Ձեր երկրում գործող հայազգի ոսկերիչների և
ադամանդագործների, ինչպես նաև հայերին պատկանող ոսկերչական խանութների և
կազմակերպությունների մասին:
Տեղեկություններ կարող եք ուղարկել
հետևյալ էլ. հասցեներով`
Էլ. փոստ` europedep@yahoo.fr,
europedep@gmail.com, europedep@mindiaspora.am
Կանխավ
շնորհակալություն ենք հայտնում համագործակցության համար:
Հայաստանի
Հանրապետության սփյուռքի նախարարությունԿերպարվեստի օրերի կազմակերպական կոմիտեի նիստ ՀՀ
սփյուռքի նախարարությունում
Ապրիլի
15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ կայացավ «Մեկ
ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի շրջանակներում
կերպարվեստի օրերի անցկացման կազմակերպական կոմիտեի նիստ: Ներկա
էին Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, Երևանի
գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, «Մեկ ազգ, մեկ մշակույթ»
հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը, քանդակագործ Լևոն
Թոքմաջյանը, լիբանանահայ նկարիչ Սոնիա Տաշջյանը և կազմկոմիտեի
անդամ-աշխատակիցներ նախարարությունից:
Ողջունելով
ներկաներին` նախարար Հ.Հակոբյանը խոսեց այս տարվա հունիսի վերջին «Հայ
նկարիչների և քանդակագործների համահայկական համաժողով» կազմակերպելու
նախագծի մասին: Այնուհետև ներկաները հանդես եկան առաջարկություններով և
հարցեր ուղղեցին տիկին Հակոբյանին:
Նախարարն
առաջարկեց ստեղծել «Կերպարվեստի համահայկական ընկերակցություն», որի
արդյունքում ոչ միայն առավել սերտ կլինի սփյուռքահայ արվեստագետների կապը
Հայրենիքի հետ, այլ նաև հնարավորություն կստեղծվի միմյանց ճանաչելու և
ակտիվ համագործակցելու: Տիկին Հակոբյանը կարևորեց երիտասարդ արվեստագետների
դերը` առաջարկելով ստեղծվելիք ընկերակցության կազմում նրանց համար ունենալ
առանձին բաժին:
Նախարար
Հ.Հակոբյանը խոսեց նաև Սփյուռքի արվեստի թանգարան ստեղծելու
անհրաժեշտության մասին:
Կցված նկարներ
Շվարցենեգերը Հայոց ցեղասպանության հիշատակման շաբաթ է
հայտարարել
Arnold Schwarzenegger
Ինչպես հայտնում է «Armenia-Diaspora» տեղեկատվական կայքը, ԱՄՆ-ի
Կալիֆոռնիա նահանգի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ապրիլի 19-26-ը
հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի շաբաթ: Նահանգապետը 1915թ-ին
Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը բնորոշել է
որպես մարդու իրավունքների ոտնահարման սարսափազդու օրինակ: «Հայ
ժողովրդի հանդեպ իրագործված գազանություններն ու դաժանություններն ուղղակի
աներևակայելի են: Շատ կարևոր է հիշել անցյալի սարսափները, որպեսզի
պատմությունը չկրկնվի,-ասել է Կալիֆոռնիայի նահանգապետը և հավելել,- Այսօր
Կալիֆոռնիա նահանգը զարգացող ամերիկահայ համայնքի տունն է, ամենամեծը`
Հայաստանից հետո: Այս բարգավաճող համայնքը ծայրահեղ անարդարության
պայմաններում գոյատևելու և ապրելու վճռականության հպարտ խորհրդանիշն է»:
ԱՅՍՕՐ, (Aysor.am) Աղբյուր. http://www.aysor.am/am/news/2010/04/15/shvarceneger-genocide/
|
ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Հիմա արդեն "փռթում եմ" բոլոր
ցանկացողներին՝ "Հայկական գամբիթով"
14.04.2010
14.04.2010
Գրիգոր Հայրապետյան.
Հիմա արդեն "փռթում
եմ" բոլոր ցանկացողներին՝ "Հայկական գամբիթով"
Ապրիլի 14-ին
Տալլիննում տեղի ունեցած շախմատի մրցաշարում ես կրկին ջախջախեցի իմ բոլոր
հակառակորդներին: Շախմատի մրցաշարում ես նորից փռթեցի իմ բոլոր 6
հակառակորդներին՝ չթողնելով քարը-քարի վրա եւ արդեն բոլոր պարտիաները՝
"Հայկական գամբիթով": 6 հաղթանակ՝ 6 պարտիաներում: 2-3-րդ տեղերը՝ զիջելով
ինձ 2 եւ 2.5 միավոր գրավեցին համապատասխանաբար՝ վետերան-վարպետներ՝ Պավել
Դոլոտովսկին եւ Ալեկսեյ Սիդորովը : 14.04.2010 Տալլինն Պավել Դոլոտովսկի - Գրիգոր Հայրապետյան
Հայկական գամբիթ 1.e4 a6 2.d4 b6 3.f4 g6 4.Ձf3 e6 5.Փd3 c5 6.c3 d5 ... 32-րդ քայլում սեւերը հաղթեցին:
14.04.2010 Տալլինն Գրիգոր Հայրապետյան - Ալեկսեյ Սիդորով
Հայկական գամբիթ 1.h3 d5 2.g3 e5 3.b3 c5 4.d3 Ձc3 5.f4 Փd7 6.e4...
28-րդ քայլում սպիտակներըերը հաղթեցին :
Նման մրցաշարներ Տալլիննի
"ԵՐԵՎԱՆ" ժամանցի ակումբում ես որոշվել եմ հաճախակի կազմակերպել ու բոլորին
առանց խղճիխայթի զգացման՝ փռթել ու թափել: Այո-այո՝ փռթել ու թափել:
Եթե կան ցանկացողներ փռթվել ու թափվել իմ կողմից եւ այն էլ՝
"Հայկական գամբիթով" ,ապա՝ բարի գալուստ:
Լուսանկարները՝.Գրիգոր
Հայրապետյանի:
LRBEREST "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" |
Սերժ Սարգսյանն ու Հիլարի Քլինթոնը քննարկել են հայ-թուրքական
գործընթացի հեռանկարները14.04.2010
Երեկ` ապրիլի 13-ին Գլոբալ Միջուկային անվտանգության համաժողովի
շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի
Քլինթոնի հետ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի
մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի
հարաբերությունների կարգավորման հեռանկարները: ԱՄՆ պետքարտուղարը
վերահաստատել է ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հորդորը` շարունակելու Հայաստանի
եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման
գործընթացը: Սերժ Սարգսյանն ու Հիլարի Քլինթոնը քննարկել են հայ-ամերիկյան
երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում
ընթացող ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի անդամ
Ադամ Շիֆի հետ: Զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը շնորհակալություն է
հայտնել կոնգրեսականին` ԱՄՆ կոնգրեսում Հայոց Ցեղասպանության ճանաչմանն
ուղղված գործուն ջանքերի, ինչպես նաեւ Հայաստանին ու Արցախին ցուցաբերած
աջակցության համար (NEWS.am) Աղբյուր. http://news.am/am/news/18996.html |
ՖՈՒՏԲՈԼ
ՏԱԼԼԻՆՆԻ "ԱՐԱՐԱՏ" ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ
ԱԿՈՒՄԲ՝ ՖԱ "ԱԽԹԱՄԱՐԸ" ՍԿՍԵՑ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՄԵԾ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
14.04.2010
Ապրիլի 11-ին մեր ակումբը առաջնության առաջին խաղում հանդիպեց
4-րդ խմբի ուժեղագույն ակւմբներից մեկի՝ Տալլիննի FC SOCCERNET ակումբիի
հետ եւ համառ պայքարում զիջեց 2:3 փոքրագույն հաշվով: Ինչպես նկատեց խաղից
հետո Ախթամար ակոււմբի պետ եւ գլխավոր մարրզիչ՝ Ավետիք Հայրապետյանը."Մենք
ցուցադրեցինք լավ ֆոտբոլ եւ ոչ մի տեղ չէինք զիջում մեր հմուտ
հակառակորդներին իրենց իսկ դաշտում: Հավատում եմ,որ մեր տղաներն
առաջնությունում ցույց կտան գեղեցիկ, եւ որ ամենակարեւորն է՝ իսկական
հայկական ֆուտբոլ: Հրավիրում ենք մեր հանայնքին գալ եւ աջակցել մեզ մեր
տնային խաղերում":
Ավետիք Հայրապետյան
FC Soccernet - Tallinna FC Akhtamar
3 : 2
Էստոնիայի ֆուտբոլի առաջնություն 2010 (4 Խումբ )
http://jalgpall.ee/league.php?b=IV.N&page_id=46Tallinna FC Akhtamar - JK Jalgpallihaigla
18.04.2010 16:00
28.03.2010
ՖԱ Ախթամար (Տալլինն)
2010
======================
ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ
13.03.2010
ՏԱԼԼԻՆՆԻ՝ "ԱՐԱՐԱՏ" ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ՝
"ԱԽԹԱՄԱՐ" ՖՈՒՏԲՈԼԻ ԱԿՈՒՄԲԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ
ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ ԵՎ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ
ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
Գրիգոր & Ավետիք Հայրապետյաններ
Շուտով՝ ապրիլին մեկնարկելու է Էստոնիայի մեծ ֆուտբոլի
նոր մրցաշրջանը: Արդեն 3-րդ անգամ անընդմեջ առաջնությանը մասնակցելու հայտ է
ներկայացրել եւ իրավունք ստացել, մեր՝ Տալլիննի "ԱՐԱՐԱՏ" մշակույթային
կազմակերպության "ԱԽԹԱՄԱՐ" ֆուտբոլային ակումբը (պետ՝ Ավետիք Հայրապետյան,+
37253488750):
Մենք հրավիրում ենք Էստոնիայի հայազգի
ֆուտբոլիստնեըին ընդգրկվել մեր հայկական ակունբն ու խաղալ հայկական դրոշի
ներքո:
Իր՝ պաշտոնական տնային հանդիպումները Տալլիննի ՖԱ "ԱԽԹԱՄԱՐ"
ակումբն անց է կացնելու մայրաքաղաքի նորագույն եւ լավագույն մարզադաշտներից
մեկում՝ "ԴՎԻԳԱՏԵԼ", իսկ մարզումները՝ յուրաքանչյուր Երեքշաբթի եւ
Հինգշաբթի (19.00-20.30)՝ Ռաննիկու գիմնազիայի մարզադաշտում (Կայլի փողոց
13):
Տալլիննի ՖԱ "ԱԽԹԱՄԱՐ" 2009
Առաջ՝ մեր "Ախթամար":
Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի:
LRBEREST
"ԼՐԱԲԵՐ
ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
|
ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. "ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՄԲԻԹ", ԹԵ՞
ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ-ՍԿԶԲՆԱԽԱՂ...
13.04.2010 ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆ ԽԱՂՈՒՄ
ԵՍ ԿԱՏԱՐԵԼ ԵՄ ՆՈՐ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ.՝ ՄՇԱԿԵԼ ԵՄ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ-ՍԿԶԲՆԱԽԱՂԻ ՆՈՐ ՍՈՒՐ ՏԱՐԲԵՐԱԿ, ՈՐԸ ՍԿՍԵԼ ԵՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ
ԿԻՐԱՌԵԼ ԻՄ ԽԱՂԱՑԱԾ ՊԱՐՏԻԱՆԵՐՈՒՄ ԵՎ ՈՒՍՈՒՑԱՆԵԼ ԻՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ:
(ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ՀԱՅ ԺԱՂՈՎՐԴԻՆ)
12.04.2010 Գրիգոր Հայրապետյան. "Իմ պաշտպանություն-սկզբնախաղիը
ստացվում է միայն այն դեպքում,երբ շախմատիստն իր զինվորներով կառուցում է
մեր ԱՐԱՐԱՏ լեռը Սիսն ու Մասիսը: Սպիտակներով խաղալիս կոչվում է
սկզբնախաղ,իսկ սեւերով՝ պաշտպանություն": Մոտ 10 տարվա
փնտրումներից, քրտնաջան եւ անքուն աշխատանքներից հետո, 2010 թվականի մարտի
կեսերին ինճ վերջապես հաջողվեց Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննում
վերջնականապես ավարտել իմ հայտնագործությունը հնադարյան եւ իմաստոան՝
շախմատային խաղում. ԵՍ ՄՇԱԿԵԼ ԵՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ-ՍԿԶԲՆԱԽԱՂԻ ՆՈՐ ՍՈՒՐ
ՏԱՐԲԵՐԱԿ, ՈՐԸ ՍԿՍԵԼ ԵՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿԻՐԱՌԵԼ ԻՄ ԽԱՂԱՑԱԾ ՊԱՐՏԻԱՆԵՐՈՒՄ ԵՎ
ՈՒՍՈՒՑԱՆԵԼ ԻՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ: Էստոնաիայի կենտրոնական մամուլներից
մեկը, իմ կողմից կատարած հայտնագործությանը առանց ինձ հետ համաձայնեցնելու
շնորհեց "ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՄԲԻԹ" անվանումը: Ես համոզված եմ, որ թերթի
խմբագրությոնը սկզբնախաղին տալով "ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՄԲԻԹ" անվանումը շտապել է եւ
արտակարգ մեծ սխալ քայլ ու գործ է կատարել այդ հույժ կարեւոր եւ բծախնդիր
հարցում ոչ միայն ողջ աշխարհի շախմատային հասարակության, այլ առաջին հերթին
իմ անձնական՝ հայ անձ լինելու հանդեպ: Խոսել այդ հարցի՝ հայկական անվանման
մասին իմ ողջ հայազգի, այսինքն՝ ողջ հայության անունից հավանաբար ես
չունեմ ոչ մի բարոյական իրավունք, սակայն իմ կողմից ուզում եմ ասել գամբիթի
անվանման հեղինակներին իմ վրդովմունքը եւ հիասթափությունը: Ես ուզում
եմ նրանց ճակատներին մի քանի դիպուկ հարցեր տալ: Օրինակ. ի՞նչ իրավունքով
եք դուք իմ անձնական գյոտին տվել իմ ողջ ազգի անունը, երբ ես դեռ այդ մասին
լրջորեն չեմ խորհրդակցել ոչ ՀՇՄ-ի հետ, ոչ էլ իմ հայազգի առաջադեմ
շախմատային գործիչների հետ: (ՀՇՄ - Հայաստանի Շախմատի Միություն): Իմ
մշակած շախմատային խաղի սկզբնախաղի տարբերակին հարկավոր է տալ միայն եւ
միայն իմ անունը՝ Հայրապետյանի: Իհարկե՝ "ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՄԲԻԹ" անվանումը իմ
կարծիքով նույնպես հնչում է եվ բնավ վատը չի, բայց այն կրում է ողջ հայ
ազգը անունը եւ կարող է ունենալ անցանկանալի թյուրիմացություններ եւ
հետեւանքներ: 12.04.2010 Գրիգոր Հայրապետյան. Էստոնաիայի
կենտրոնական մամուլներից
մեկը, իմ կողմից կատարած հայտնագործությանը առանց ինձ հետ համաձայնեցնելու
շնորհեց "ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՄԲԻԹ" անվանումը: Եւ հետաքրքիր է,ինչու՞ հենց
անպայման՝ ԳԱՄԲԻԹ:
ԳԱՄԲԻԹ նշանակում է շախմատի սկզբնախաղում զոհաբերել զինվոր կամ ֆիգուր
նախաձեռնություն ստանալու համար: Իմ հայտնագործության մեջ ոչ մի
զոհաբերություն չկա եւ չի էլ նախատեսված: Պարզապես, շախմատային լեզվով
ասած՝ պաշտպանություն-սկզբնախաղ է էլի:Թող առայժմ լինի, ասենք՝
Հայրապետյանի պաշտպանություն-սկզբնախաղ: Ոչ, Հայրապետյաններ կան միգուցե
միլլիոններով: Բա որ վիրավորվեն, որ չեմ հարցրել նրանց կարծիքը: Թող դեռեւս
լինի Գրիգոր Հայրապետյանի պաշտպանություն-սկզբնախաղ: Գրիգորները պետք է որ
հասկանան ինձ, որ վերջ ի վերջո ես էլ Գրիգոր եմ: Թերթի, բանից բան
չհասկացող՝ դիլետանտ խմբագիրների պատճառով հիմա ես գտնվում եմ շատ
անհարմար եւ անհեթեթ վիճակում: Բանը նրանում է, որ կարդալով թերթում իմ
շախմատային նոր հայտնագործության մասին իմ աշակերտներն ինձ հանգիստ չեն
տալիս մարզումների ժանանակ. - Մարզիչ, ցույց տուր ինձ քո "ՀԱՅԿԱԿԱՆ
ԳԱՄԲԻԹը"... - Մարզիչ, սովորեցրու ինձ քո "ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՄԲԻԹը"... -
Մարզիչ, խնդրում եմ միայն ինձ սովորեցրու քո հայտնագործած "ՀԱՅԿԱԿԱՆ
ԳԱՄԲԻԹը"... Ի՞նչ պատասխան տամ ես իմ աշակերտներին հիմա:
Ի՞նչ գամբիթ, այ երեխաներ: Ի՞նչ գամբիթ այ մարդ, ի՞նչ բան: Ի՞նչ "ՀԱՅԿԱԿԱՆ
ԳԱՄԲԻԹ": Պարզապես պաշտպանություն-սկզբնախաղ է: Իմ
պաշտպանություն-սկզբնախաղի մարզական կամ գիտական կողմի մասին երկար-բարակ
պատմել իսկի չեմ էլ ուզում: Սկզբնախաղ է էլի: Շախմատի մրցաշարներում
պարտիաների ժամանակ կերեւա... Ինչպես ասել է հայազգի մեծագույն
շախմատիստ Տիգրան Պետրոսյանը.՝ "Շախմատային խաղի մեջ կան՝ մարզական,
գիտական եւ արվեստի էլեմենտներ": Իմ մշակման մեջ առաջին հերթին պետք է
տեսնել շախմատային արվեստ, ինպրովիզացիա: Ի՞նչ կասեն մասնագետները եւ
քննադատները, դա իհարկե նրանց գործն է, բայց միեւնույն է ԻՄ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ-ՍԿԶԲՆԱԽԱՂՆ ԱՐԴԵՆ ԳՈՐԾՈՒՄ Է ԵՎ ԳՈՐԾԵԼՈՒ Է ԻՄ, ԻՄ
ԶԱՎԱԿՆԵՐԻ, ԻՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՊԱՐՏԻԱՆԵՐՈՒՄ: Եթե իմ շախմատային
ինպրովիզացիան ընդունվի իմ հայ ազգակիցների կողմից, ապա միգուցե նրանք
ցանկանան տալ անվանմանը հայկական գույն:Այդ դեպքում անվանումը կարելի է
փոխել եւ տալ օրինակ.՝ ԱՐԱՐԱՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ-ՍԿԶԲՆԱԽԱՂ, ՍԻՍ-ՄԱՍԻՍԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ-ՍԿԶԲՆԱԽԱՂ եւ այլն...
Շարունկությունն ու
լոսանկարները սպասվում են... Աղբյուր. http://chessblog-ga.ucoz.ru/loadLRBEREST
"ԼՐԱԲԵՐ
ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
--------------------------------------------------------------------
Հարգարժան հայրենակից Հիացած եմ
ձեր շախմատային գյուտով և եթե թույլ կտաք, ես այս
ինֆորմացիան կուղարկեմ Իսրայելում բնակվող կոմպոզիտոր Նուբար
Ասլանյանին, որի 11 տարեկան թոռը' Դավիթը Իսրայելում անցկացվող
մրցաշարում իր հասակակիցների մեջ երկրորդ տեղը գրավեց: Կարծում
եմ ձեր շախմատային հայտնագործությունը շատ սկսնակ
շախմատիստների ուղեցույցը կհանդիսանա: Ի սրտե շնորհավորում եմ և
մաղթում, որ այդ գյուտը շատ հետևորդներ ունենա: ՈՒրախ
եմ նաև, որ օտար ափերում գտնվելով, կարողանում եք մայրենի լեզվով
թերթ հրատարակել ու անդրադառնալ մեզ' հայերիս հուզող
հազար ու մի խնդիրների լուսաբանմանը: ՈՒրախ եմ ծանոթության
համար: Լավագույն մաղթանքներով' Սոնա Արշունեցի- Բրյուսել
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ - ԲՐՅՈՒՍԵԼ --------------------------------------- Harkeli Krikor Hairabedian.
Anuns e Alejandro Budano
Serverian, iev ughargum em as maile heravor Argentinaen.
Mi miain
uzum em shnorhavorel as shad hedakrkir lraperi masin, tzanganum em tzesi
iev polor tzer jumpin iergar geank, ellank ur vor ellank, missd iev
entmishd bashdbanelov iev daradzvelov mer hazaravor mshaguite.
Harkanknerov.
Alejandro Budano Serverian.
Buenos
Aires.
Argentina.
|
Հանրաճանաչ տենոր Վահրամ Թադևոսյանը պարգևատրվեց ՀՀ
սփյուռքի նախարարի կողմից
13.04.2010
Ապրիլի
13-ին ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի
անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Արամ Խաչատրյան
համերգասրահում կայացավ իսպանահայ հանրաճանաչ օպերային երգիչ Վահրամ
Թադևոսյանի (Վաննո Տադեո Լեոնի) մենահամերգը:
ավելին...Հանդիպում քաղաքապետարանում «Արի տուն» ծրագրի
շրջանակներում
13.04.2010
Ապրիլի
13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Երևանի քաղաքապետ
Գագիկ Բեգլարյանին և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին:
Հանդիպման հիմնական նպատակն էր` քննարկել «Արի տուն» ծրագրի կազմակերպման և
իրականացման հետ կապված հարցեր:
ավելին...«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը մոր նման պետք է
տա հային այն, ինչ կարող է»
12.04.2010
Ապրիլի
12-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Մեկ ազգ, մեկ մշակույթ»
համահայկական մշակութային փառատոնի շրջանակներում «Հայ կատարողական արվեստի
օրերի» կազմակերպման կազմկոմիտեի ստեղծագործական խորհրդի նիստը:
|
Հայ ծանրորդները ռեկորդային քանակությամբ մեդալներով են վերադարձել
Եվրոպայի առաջնությունից
12.04.10
Մինսկում
կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի հավաքականը
հերթական անգամ ապացուցեց, որ Եվրոպայում ուժեղագույններից մեկն է: Հայ
ծանրորդները նվաճեցին 7 «մեծ» մեդալ: Ինչպես գրում է armsport.am-ը,
նման քանակով մեդալներով հայ ծանրորդները Եվրոպայի առաջնություններից չէին
վերադարձել:
Իսկ ահա ոսկիների առումով այս տարվա ելույթը լավագույնը չէր, քանի որ
2008թ. մենք ունեցել ենք միանգամից 4 չեմպիոն, այնինչ Բելառուսում
Հայաստանի օրհներգը հնչեց 2 անգամ:
Հատկապես ուրախալի է այն, որ Հայաստանի հավաքականը վստահ ելույթ ունեցավ
իր ոչ մարտական կազմով: Տարբեր պատճառներով բացակայում էին առաջատար մի
շարք ծանրորդներ: Մասնավորապես, Բելառուսում ասպարեզ դուրս չեկան Առաքել
Միրզոյանը, Տիգրան Վ. Մարտիրոսյանը, Գևորգ Դավթյանը, Նազիկ Ավդալյանը,
որոնք ոսկե մեդալների ռեալ հավակնորդներ են:
(Tert.am) Իսպանահայ տենոր Վահրամ Թադեւոսյանի մամուլի
ասուլիսը Ապրիլի 10-ին ՀՀ սփյուռքի
նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ճանաչված իսպանահայ տենոր, Իսպանիայի
հայ մտավորականների միության նախագահ Վահրամ Թադեւոսյանին: Ողջունելով
հյուրին` նախարար Հակոբյանը բարձր գնահատեց երիտասարդ երգչի տաղանդը` օտար
երկրների պատվավոր բեմերում հայ երգն իր ակունքներից բխող դասական
անաղարտությամբ ներկայացնելու համար: Գերատեսչության ղեկավարը կարեւորեց
նաեւ մեծահամաբավ տենորի Իսպանիայի հայ համայնքում իրականացնող
աշխատանքները: Այնուհետեւ ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ
Վահրամ Թադեւոսյանի մամուլի ասուլիսը: Համահայկական ծրագրերի
վարչության մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ծրագրերի բաժնի պետ Նադյա
Անտոնյանը, լրատվամիջոցներին տեղեկացնելով ապրիլի 13-ին կայանալիք
մենահամերգի մասին, նշեց, որ համերգից ստացված հասույթի մի մասը կհատկացվի
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի վերակառուցմանը:
Շնորհակալություն հայտնելով նորաստեղծ նախարարությանը` Ա. Խաչատրյանի անվան
ֆիլհարմոնիկ համերգասրահում իր մենահամերգը կազմակերպելու համար` երգիչն
անդրադարձավ նաեւ մայիսի 7-ին Արցախում նախատեսվող համերգին: Պարոն
Թադեւոսյանը նշեց, որ հայ հանդիսատեսը պահանջկոտ է եւ բծախնդիր, նրան պետք է
միայն լավորակ երաժշտություն մատուցել: Ճանաչված տենորն ասաց, որ ինքն
արդեն ունի հայ հանդիսատեսի հետ հաղորդակցվելու պրակտիկա եւ հայ երգը
դասական մաքրությամբ ներկայացնելու իր ընտրած ճանապարհը թերեւս ժամանակի
պահանջն է եւ հայ մշակույթը պահպանելու միակ միջոցը: Անդրադառնալով
Իսպանիայի հայ համայնքին` պարոն Թադեւոսյանը նշեց, որ 5 ամիս է, ինչ
ստանձնել է Իսպանիայի հայ մտավորականների միության նախագահի պաշտոնը եւ
չնայած երաժշտական գործունեության հետ դժվար է համատեղել նման պատասխանատու
գործը, սակայն Հայրենիքի հանդեպ մեծ սերն ու նվիրումը ուժ է տալիս եւ ՀՀ
սփյուռքի նախարարության հետ Իսպանայի հայ համայնքի կազմակերպչական
աշխատանքներն առավել արդյունավետ կլինեն: Աղբյուր. http://www.mindiaspora.am/am/News/726Press release from RA Ministry of Diaspora
http://www.mindiaspora.am/ |
Լրանում է Մարաղայի ողբերգության 18-րդ տարելիցը
11.04.2010 Այսօր լրանում է Մարաղայի ողբերգության 18-րդ տարելիցը:
Մարաղայի ողբերգությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հայերի հանդեպ
ադրբեջանցիների պարբերաբար իրագործած ցեղասպան գործողությունների և էթնիկ
զտումների համակարգված, հետևողական շղթայի հերթական մի օղակն էր: Ադրբեջանի
ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուղեկցվել է մարդկության
տրամաբանությունից ու պատկերացումներից դուրս դաժանություններով: Սակայն
նույնիսկ նման սև ֆոնին առանձնանում է Մարաղայի ողբերգությունը:
Մարաղան Լեռնային Ղարաբաղի ամենամեծ բնակավայրերից էր: Էր, որովհետև
1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականները ներխուժելով ավերել ու
հրկիզել են գյուղը, ողջակիզել ու անմարդկային դաժանություններով տանջամահ
արել խաղաղ բնակիչներին, մի մասին էլ գերեվարել ու տարել անհայտ
ուղղությամբ: Ում հաջողվել է փրկվել, ապաստանել են անտառներում և,
հեռանալով, ցրվել աշխարհով մեկ: Իսկ Մարաղան շարունակում է մնալ Ադրբեջանի
վերահսկողության տակ: http://www.armenians.com/genocide/Maraga/index.html
Մարաղան Գանձակ–Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա Լեռնային
Ղարաբաղի դարպասն էր: Մարաղացիները ավանդապահ, ինչպես ամեն մի հայ`
հյուրասեր, բնություն սիրող մարդիկ են, հիմնականում բրինձ էին մշակում,
ունեին թուզի ու նռան այգիներ, պարտեզներ: Մարաղան ծնել է գիտնականներ,
երաժիշտներ, գրողներ: Մարաղան անընդհատ բարգավաճում էր ... Գյուղը
երկու անգամ` 1918 և 1921 թվականներին ավերել են թուրքերը: Դրանից հետո
մարաղացիները ապրում էին զգուշավոր, բայց դե հայը միշտ էլ վստահող է եղել
ու շատ հաճախ` անտեղի: Ղարաբաղյան շարժման հենց առաջին օրերից
Մարաղան կանգնեց վտանգի առջև, Մարաղան հայտնվեց կրակի մեջ: Ահա թե ինչ
է պատմում ադրբեջանական դաժան մսաղացից հրաշքով փրկվածներից Վալյա
Խաչիկյանը. «Ապրիլի 9-ին, երեկոյան մոտավորապես ժամը վեցին սկսվեց
գյուղի ռմբակոծումը, ինչին արդեն վաղուց սովորել էինք: Կրակում էին
Ալազանից, թնդանոթներից, խոշոր գնդացիրներից: Այդ ժամանակ ամուսնուս հետ
գտնվում էինք նկուղում, ուր ապրում էինք գրեթե երեք տարի: Ապրիլի 10-ի
առավոտյան ժամը 6-ի մոտ սկսվեց փոթորկալից գնդակոծություն. արկերը պայթում
էին գրեթե ամեն վայրկյան: Գյուղի վրա 3000-ից ավելի արկ է պայթել: Այդպես
շարունակվեց մինչև ժամը 14-ին մոտ: Այդ ժամանակ տեղեկացանք, որ
ադրբեջանցիներն արդեն գյուղ են մտել: Բոլոր նրանք, ովքեր չկարողացան լքել
գյուղը, մորթվեցին, այրվեցին կամ գերեվարվեցին: Իսկ փախչողներիս դժոխային
ճանապարհ էր սպասում` ռմբակոծությունների ներքո…»: Ադրբեջանական
հրոսակները թալանել են բոլոր տները, իսկ այն ամենը, ինչ չեն կարողացել
թալանել, այրել են` հաճախ` տանտերերի հետ միասին: Բնակիչներին կոտորել են
ամենադաժան եղանակներով` այրել, անդամահատել, անգամ սղոցել: Դաժան
կոտորածների արդյունքում տարբեր տվյալներով սպանվել է ավելի քան 80-100
մարաղացի, այդ թվում` 30-ը` կանայք, 40-ից ավելի մարդ վիրավորվել է, ևս
63-ը գերեվարվել են: Վերջիններիս թվում եղել է ինը երեխա: Բազմաթիվ
մարաղացիներ սպանվել են փախուստի ճանապարհին` ծնողների, զավակների,
հարազատների աչքերի առջև: Պատանդ տարված մարաղացիներից յոթը վերադարձվել
են, 17-ը փոխանակվել են, մեկը գնվել է, մեկին հաջողվել է փախչել
գերությունից, ութ հոգու սպանության մասին տեղեկություններ են ստացվել, ևս
29-ի ճակատագիրն առ այսօր անհայտ է: Մեկ մարդ սպանվել է փոխանակման պահին,
մեկն էլ` փախուստի փորձ կատարելիս: Մարաղայի գյուղապետ, գյուղի
ինքնապաշտպանական ջոկատի նախկին հրամանատար Ռոմա Կարապետյանի վկայությամբ՝
զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ, եթե տեղի ինքնապաշտպանական ուժերը քիչ
սպառազինված լինելով հանդերձ՝ չխոչընդոտեին ադրբեջանցի հրոսակների մուտքին
գյուղ: Հայտնի է նաեւ, որ ադրբեջանցիները ծրագրել էին Մարաղան գրավել
կայծակնային հարձակմամբ, եւ եթե դա նրանց հաջողվեր, ապա հազիվ թե
տեղաբնակներին հաջողվեր ողջ մնալ, մանավանդ որ հարձակմանը ներգրավված էր
երկու տասնյակից ավելի խորհրդային զրահատեխնիկա: Մարաղայի
ինքնապաշտպանության փոքրիկ ջոկատի տղաներն, ավա¯ղ, դեռ գյուղի մատույցները
պաշտպանելիս անհավասար մարտում զոհվեցին… Ահա թե ինչ է պատմում
բարոնուհի Քարոլինա Քոքսը. «Այն, ինչ որ մենք տեսանք՝
նկարագրության ենթակա չէ: Գյուղը ամբողջովին ավերված էր: Մարդիկ թաղում էին
զոհվածներին, ավելի ճիշտ այն ՝ ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված,
կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր: Մի մասին թաղել էին
նախորդ օրը՝ նկարահանելու համար նրանց հանեցինք, թեև հասկանում էինք, թե
ինչքան ծանր է հայերի համար: Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է
այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված և կտրտված դիակներ,
երեխաների դիակներ, արյունոտ հող և մարմնի մասեր, որտեղ սղոցել էին նրանց:
Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցով կատարել էին այդ
եղերագործությունը, հավանաբար դրանք պետք էր վերցնել մեր հետ՝ որպես
վկայություն, բայց ես դա չկարողացա: Բնակիչներին սպանելուց հետո
ադրբեջանցիները թալանել և այրել էին գյուղը: Զինվորներից հետո հայտնվել էին
քաղաքացիներ և շարունակել թալանը: Մենք տեսանք մի քանի լիքը լցված
պայուսակներ, որ դիակապտիչները չէին հասցրել տանել»: http://www.youtube.com/watch?v=IuX-AK-168E
Ինչպես հայկական, այնպես էլ անկախ լրատվական միջոցները նշում
են, որ չնայած իր դաժանությանը՝ Մարաղայի կոտորածը համարյա չի լուսաբանվել և
անհայտ է լայն հանրության համար: Ըստ Քարոլինա Քոքսի ,Դեյլի Թելեգրաֆ
անգլիական թերթը պետք է տպագրեր Մարաղայի կոտորածի մասին, բայց հետո
հրաժարվեց: Ի դեպ, Մարաղայի կոտորածը իրագործելու համար
«Գուրթուլուշ» զինվորական ստորաբաժանման հրամանատար Շահին Թալիբ օղլի
Թագիևը ստացել է «Ադրբեջանի ազգային հերոս» կոչում: Ինչի համար. իհարկե,
ցեղասպան գործողությունների. դա թուրք-ազերիական ծանոթ ձեռագիր է:
Ականատեսների բազում վկայություններում այնպիսի դաժան նկարագրություններ
են բերվում, որ ուղղակի նպատակահարմար չենք գտնում դրանք մեջբերել:
Ցավոք միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տվել
ադրբեջանցիների ավանդական ցեղասպան գործողություններին, և ոչ միայն
Մարաղայում: Իսկ իրենք` ադրբեջանցիները շարունակում են անպատիժ ստել,
կեղծել, երբեմն նույնիսկ զոհի կերպար ընդունել: Բայց պատմությունն ինչքան
էլ կեղծես, փաստական ճշմարտությունը երկար թաքցնել չես կարող…
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հասցեներում. http://www.armenianhouse.org/mshakhnazaryan/docs-ru/crime/chapter8_10.html#9
http://maragha.nk.am/indexarm.html
http://www.hzorhayastan.do.am/news/2009-08-01-10
(Aysor.am) Աղբյուր. http://www.aysor.am/am/news/2010/04/10/maraga-genocide/
yandex.ru http://yandex.ru/yandsearch?text=%D0%9C%D0%B0%D1%80%D0%B0%D0%B3%D0%B0&clid=37000&lr=179 |
ՏԱԼԼԻՆՆԻ "ԵՐԵՎԱՆ" ԺԱՄԱՆՑԻ ԱԿՈՒՄԲԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
Է...
10.04.2010 ԲԼՈՏ
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԲԼՈՏԻ
ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ
10.04.2010
Ապրիլի 10-ին, Տալլիննի՝ "ԱՐԱՐԱՏ" մշակութային կազմակերպութունը՝
"ԵՐԵւԱՆ" ժամանցի ակումբում, որը գտնվում է Տալլիննի Տիգրան Պետրոսյանի
անվան շախմատի ակադեմիայում http://sgcc.ucoz.ru/ անցկացրեց Բլոտ կարտային
խաղաձեւի հերթական մրցաշարը: Գխավոր խաղում հաղթելով՝ Ավետիք
Հայրապետյան (Երեւան)/Աղվան Մատինյան (Արարատ) զույգին՝ մրցացաշարի հաղթող
դարձավ.Արտավազդ Չոփիկյան(Արթիկ)/Գրիգոր Հայրապետյան(Երեւան) զույգը:
Բլոտ կարտային խաղաձեւի հաջորդ բաց
մրցաշարը Տալլիննի "ԱՐԱՐԱՏ" մշակութային կազմակերպությունը կանցկացնի
Տալլիննի "ԵՐԵւԱՆ" ժամանցի հայկական ակումբում Ապրլի 17-ին (սկիզբը՝ 14.30)
եւ հետագայում՝ յուրաքանչյուր շաբաթ օր:
Հրավիրվում են՝ բոլոր
ցանկացողները:
Տեղեկություն եւ գրանցում.
+372 53 991 414
grigorairapetjan@mail.ru
ՆԱՐԴԻ
ՀԱՂԹԵՑ՝ ԱՎԵՏԻՔ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
10.04.2010
10.04.2010
Ավետիք Հայրապետյան
(Երեւան)
Ապրիլի 10-ին՝ Տալլիննի
"ԱՐԱՐԱՏ" մշակութային կազմակերպութունը՝ "ԵՐԵւԱՆ" ժամանցի ակումբում (որը
գտնվում է Տալլիննի
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում http://sgcc.ucoz.ru/
) անցկացրեց Կարճ նարդիի հերթական մրցաշարը: Մրցաշարի հաղթող դարձավ՝
Ավետիք Հայրապետյան (Երեւան), որը եզրափակիչում հաղթեց Աղվան Մատինյանին
(Արարատ):
10.04.2010
Եզրափակիչ.
Ավետիք Հայրապետյան
(Երեւան) - Աղվան Մատինյան (Արարատ) 6:0
Կարճ նարդիի
հաջորդ բաց մրցաշարը Տալլիննի "ԱՐԱՐԱՏ" մշակութային կազմակերպությունը
կանցկացնի Տալլիննի "ԵՐԵւԱՆ" ժամանցի ակումբում Ապրլի 17-ին (սկիզբը՝
14.30)
եւ հետագայում՝ յուրաքանչյուր շաբաթ օր:
Հրավիրվում են՝ բոլոր
ցանկացողները:
Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի:
Տեղեկություն եւ
գրանցում.
+372 53 991 414
grigorairapetjan@mail.ru LRBEREST
"ԼՐԱԲԵՐ
ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
|
ՇԱԽՄԱՏ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԼԵԳԵՆԴԱՐ ՇԱԽՄԱՏԻՍՏ,ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՊԵՏ՝ ՀԻԼԼԱՐ
ԿՅԱՌՆԵՐԸ ՀԱՂԹԵՑ ԼԱՍՆԱՄՅԱԷԻ ՍԵՆՅՈՐՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
10.04.2010
Հիլլար Կյառներ
10.04.2010
Տիգրան Պետրոսյանի ամվան շախմատի ակադեմիա 10.04.2010
Տիգրան Պետրոսյանի ամվան շախմատի ակադեմիա
Տիգրան Պետրոսյանի ամվան
շախմատի ակադեմիայի տնօրեն՝ Գրիգոր Հայրապետյանը պարգեւատրում է
առաջնության չեմպիոն՝ Հիլլար Կյառներին(75 տարեկան) ԼԱՍՆԱՄՅԷ Լասնամյաէ — Էստոնիայի մայրաքաղաք Տալլինննի ամենամարդաշատ շրջանը.
http://www.tallinn.ee/lasnamae
http://ru.wikipedia.org/wiki/%D0%9B%D0%B0%D1%81%D0%BD%D0%B0%D0%BC%D1%8F%D1%8D
ԼԱՍՆԱՄՅԱԷ ՇՐՋԱՆԻ ՍԵՆՅՈՐՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ 2010 10.04. - Տիգրան Պետրոսյանի ամվան շախմատի
ակադեմիա LASNAMÄE seenioride lahtised EV
2010 10.04.2010
Տիգրան Պետրոսյանի ամվան շախմատի ակադեմիա
10.04.2010
Տիգրան Պետրոսյանի ամվան շախմատի ակադեմիա . Ակադեմիան եւ "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը պարգեւատրում են առաջնության ամենամեծահասակ մասնակցին՝ Յուրի
Գալիմսկիին (86 տարեկան)
Լուսասրահ. http://chessblog-ga.ucoz.ru/photo/fotografija_1/1-0-1388Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի: LRBEREST
"ԼՐԱԲԵՐ
ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
|
|
|