Четверг, 14.11.2024, 11:33
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 9
    Гостей: 9
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 931-940
    Страницы: « 1 2 ... 92 93 94 95 96 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам

    ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ՝ ԱՎԵՏԻՔ


     Ավետիք Հայրապետյան (նկարում՝աջից)

    Շնորհավորում եմ սիրելի եղբորս՝ Ավետիքին ծննդյան օրվա առթիվ:
    Ցանկանում եմ քաջ առողջություն եւ նոր հաղթանակներ իր գլխավորած Ախթամար ֆուտբոլի ակումբին:


    Շնորհավոր ծնունդդ ՝ եղբայր:

    Мои файлы | Просмотров: 496 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 02.04.2010 | Комментарии (0)


    Ավագ ուրբաթ է

    Картинка 33 из 1604

    Էջմիածին

    Այսօր, ըստ Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի, Ավագ ուրբաթ է: Ինչպես տեղեկանում ենք Արարատյան թեմի տեղեկատվական համակարգից, Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:

    Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի:
    (ԱՅՍՕՐ)



     





    Мои файлы | Просмотров: 418 | Загрузок: 1 | Добавил: esthaylraber | Дата: 02.04.2010 | Комментарии (0)



    ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ:
    ԵՍ՝ ՀԱՂԹԵՑԻ ՈՒ ՌԵՎԱՆՇ ՎԵՐՑՆԵԼՈՎ՝ ՀՈԳԻՍ ՀԱՆԳՍՏԱՑՐԵՑԻ

    1.04.2010

    1.04.2010
    Գրիգոր Հայրապետյան

    Մարտի 31-ին Տալլիննում տեղի ունեցած շախմատի վետերանների մրցաշարում ես վերջապես հոգիս հանգստացրեցի՝ ռեվանշ վերցրեցնելով կուսակցական անհավասար պարտիայում կրածս ջախջախիչ պարտության դիմաց: Շախմատի մրցաշարում ես նույնպես ջախջախեցի իմ բոլոր հակառակորդներին՝ չթողնելով քարը-քարի վրա: 6 հաղթանակ՝ 6 պարտիայում: 2-3-րդ տեղերը՝ զիջելով ինձ 2 միավոր գրավեցին Վիկտոր Ալյոխինն ու Ալեկսեյ Սիդորովը: Նման մրցաշարներ Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" ժամանցի ակումբում ես
    որոշվել եմ հաճախակի կազմակերպել ու բոլորին՝ փռթել:

    1.04.2010

     
    Լուսանկարները՝.Գրիգոր Հայրապետյանի:

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Мои файлы | Просмотров: 629 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 01.04.2010 | Комментарии (0)


    Թուրք պատմաբան. 1915-ին երիտթուրքերը ջանացել են վերացնել ամբողջ հայ բնակչությանը

    31.03.2010

    Թուրքական հայտնի Taraf թերթի թղթակից Նեշե Դյուզելինը Թուրքիայի մութ էջերի վերաբերյալ հարցազրույց է վերցրել թուրք հայտնի պատմաբան Սելիմ Դերինգիլից, ում պատասխանները աչքի են ընկել բավականին համարձակությամբ:

    Անատոլիայում երիտթուրքերից առաջ հայերի կոտորածներ եղե՞լ են:

    Այո, տեղի են ունեցել, սակայն սուլթան Աբդուլ Համիդի եւ երիտթուրքերի միջեւ տարբերությունը այն էր, որ երիտթուրքերը նպատակ ունեին ամբողջությամբ վերացնել հայ բնակչությանը, իսկ Աբդուլ Համիդը նման նպատակ չուներ, նա ցանկանում էր ազատվել որոշակի քանակությամբ հայերից, պակասեցնել նրանց դերը տնտեսության մեջ եւ հայերի փոխարեն ստեղծել մահմեդական բուրժուազիա:

    Աբդուլ Համիդի ժամանակաշրջանում ո՞ր վայրերում են իրականացվել հայերի կոտորածներ:

    Անատոլիայի ցանկացած քաղաքում հայեր կային, Օրդու, Թոքաթ, Տրապիզոն, Ամասիա, Ուրֆա, Սիվաս, մի խոսքով ամեն տեղ հայեր կային: Հայերի կոտորածները տեղի են ունեցել տարբեր քաղաքներում: Ներկայումս պաշտոնական պատմագրությունը նշում է, որ այդ վայրերում տեղի են ունեցել հայերի ապստամբություններ, սակայն դժվար է ասել, որ բոլոր վայրերում ապստամբություն է տեղի ունեցել:

    Դրանք ապստամբություն չեի՞ն:

    Ոչ, ապստամբություններ չէին: Պաշտոնական պատմագրության ասած ապստամբությունների մեծ մասի դեպքում ապստամբություն, որպես այդպիսին, չի եղել: Պետության զինված ուժերին բավականին կազմակերպված եւ հաջող դիմադրություն է ցույց տվել Զեյթունը: Հայերի ապստամբություններ տեղի են ունեցել նաեւ Վանում, Սիվասի շրջակա վայրերում, սակայն կոտորածները տեղի են ունեցել սրանցից բացի մի շարք այլ վայրերում: Ուրֆայում (Եդեսիա) շատ լուրջ հայկական կոտորածներ են տեղի ունեցել: Առաջին ամենաընդգրկուն կոտորածներից մեկը տեղի է ունեցել Դիարբեքիրում` 1895 թվականին:

    Դիարբեքիրում հայկական կոտորա՞ծ է եղել:

    Այո, ահավոր սպանդ է տեղի ունեցել: Այդ ամենը արել են համիդիե ջոկատները եւ բնակչությունը: Սպանդի ընթացքում տեղի են ունեցել թալան եւ բռնաբարություններ:

    Որքա՞ն հայ է կոտորվել Աբդուլ Համիդի ժամանակաշրջանում:

    Հայոց պատրիարքարանի տվյալների համաձայն, 1894-1897 թվականներին կոտորվել է 300 հազար հայ: Հնարավոր է, որ այս թիվը ուռճացված է: Սակայն, իրականություն է, որ Աբդուլ Համիդի ժամանակաշրջանում զգալի քանակությամբ հայ է կոտորվել: Այս կոտորածներից հետո հնչակյանները չդիմացան եւ հեռացան Ռուսաստան: Հնչակները նպատակ ունեին ստեղծել սոցիալիստական անկախ Հայաստան: Իսկ դաշնակցությունը մինչեւ վերջին պահը համագործակցել է երիտթուրքերի հետ: Նրանք աբդուլհամիդյան ժամանակաշջանում իրար սնել եւ պահպանել են: Դրա համար էլ հնչակները մեղադրում էին դաշնակներին` ասելով. «Դուք թուրքերի հետ համագործակցեցիք, դրա համար էլ մեզ կոտորեցին»: Սակայն ես չեմ կարծում, որ 1895-ի կոտորածը 1915-ի իրադարձությունների փորձարկումն էր:

    Մի՞թե երկուսում էլ կոտորած չի եղել:

    Աբդուլ Համիդի օրոք կոտորած է եղել: Սակայն այն երիտթուրքերի պես, նախօրոք պլանավորած ծրագիր չի եղել: Երիտթուրքերը ջանքեր են գործադրել 1915-ին հայերին ամբողջությամբ վերացնել: Աբդուլ Համիդի օրոք տարբեր շրջաններ էին ուղարկվում սադրիչներ` մոլլայի հագուստներով, ովքեր ուրբաթօրյա նամազի ընթացքում սադրանքներ էին կազմակերպում եւ հայտարարում, որ հայերը հարձակվել են մահմեդականների վրա: Շատ վայրերում հայերը փոքրամասնություն էին կազմում եւ ինչպե՞ս կարող էին ուրբաթօրյա նամազի ընթացքում հարձակվել մահմեդականների վրա:

    Կոտորածներից փրկվելու համար կայի՞ն արդյոք իսլամ ընդունել ցանկացող հայեր:

    Իհարկե: Օրինակ, Ուրֆայում կոտորածների ընթացքում որոշ տների կտուրների վրա սպիտակ դրոշ էին կախում եւ բղավում էին, որ ցանկանում են դառնալ մահմեդական: Նրանց չէին սպանում, սակայն իհարկե կային դեպքեր, երբ նրանց եւս սպանում էին:

    Շարունակելի…

    Աղբյուր. http://news.am/am/news/17951.html


    Թուրք փաստաբանը Անկարայից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

    31.03.2010

    Памятник жертвам Геноцида армян



    ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թուրք փաստաբան Բենդալ Ջելիլ Էզմանը Անկարայի դատարան դիմում է ուղարկել՝ Թուրքիայի իշխանությունից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում պահանջելով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝  հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։

    Ավելի վաղ փաստաբանին ճանաչում բերեց այն փաստը, որ նա սկսեց աջակցել մի քարոզարշավի, որով թուրքական իշխանությանը կոչ էր արվում ներողություն հայտնել հայերին գրեթե 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համար։ Թուրքիան ավանդաբար ժխտում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում շուրջ 1,5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքը և ծայրահեղ հիվանդագին է արձագանքում այդ հարցում միջազգային հանրության քննադատություններին։

    Անցած շաբաթ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բուրք Օզյուգերգերինը նշել էր, որ Անկարան կարող է միջազգային դատական ատյաններում վիճարկել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերը, որոնք ընդունվել են մի շարք երկրների խորհրդարանների կողմից։ Հայոց ցեղասպանության փաստն ընդունել են ավելի քան 20 պետություններ։

    Անկարայի քրեական գործերով զբաղվող Երկրորդ դատարանին ուղղված իր դիմումում Էզմանը նշել է, որ «1915թ.-ի Սաիթ Հալիմ Փաշայի կառավարությունը  «ցեղասպանություն» է իրականացրել հայազգի համաքաղաքացիների հանդեպ»,- հաղորդում է «Հաբեր Թյուրք» թերթը։ ԶԼՄ-ները հաղորդում են, որ դիմումի հեղինակը նաև հաստատում է, որ «հայերը ոչնչացվել են թուրքերի կողմից ըստ համապատասխան նախագծի»։ «Թուրքիան պետք է ընդունի իր անցյալը»,- «Հաբեր Թյուրք» թերթին տված հարցազրույցում ասել է Էզմանը։

    Նա ավելացրել է, որ Թուրքիայում առաջին անգամ է գործ հարուցվում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով իշխանությանը դիմած անձի նկատմամբ։

    Այն հարցին, թե արդյոք չի վախենում իր դիմումի հետևանքներից, թուրք փաստաբանը նշել է. «Եթե ինձ հետ որևէ բան պատահի, Ալլահի կամքով կլինի»։

    Աղբյուր. http://ar.newsarmenia.ru/world1/20100331/42224947.html

    Мои файлы | Просмотров: 444 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 31.03.2010 | Комментарии (0)




    ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԳՐԱՎԵՑ 3-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԸ

    30.03.2010

    28.03.2010
    Հայրապետյաններ ընտանիքի շախմատի հավաքականը (Գրիգոր, Ավետիք, Ռուբեն):

    Մարտի 28-ին Տալլիննում կայացած շախմատի ընտանեկան մրցաշարում 3-րդ մրցանակակիր դարձավ Հայրապետյաններ ընտանիքի հավաքականը (Գրիգոր,Ավետիք, Ռուբեն):
    Օֆլյաններ (Էդուարդ ,Կարեն, Դիանա) ընտանիքի հավաքականը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
    Մրցաշարի հաղթողներ դարձան Էստոնիայում ամենահանրաճանաչ՝ Նարվա շախմատային ընտանիքը:
    Մրցաշարը կազմակերպիչներն են՝ Տալլինն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիան եւ Արարատ մշակութային կազմակերպությունը:


    28.03.2010
    Գրոհում են Օֆլյանները (Էդուարդ, Կարեն, Դիանա):

    28.03.2010
    Խաղում են՝ Հայրապետյանները եւ Օֆլյանները:


    28.03.2010
    Ավետիք & Ռուբեն Հայրապետյաններ:



     

     
    Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի:


    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Мои файлы | Просмотров: 520 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 30.03.2010 | Комментарии (0)


    Լոնդոնում քննարկվել է Ցեղասպանության հարցը. Ժխտման քաղաքականությունը սպառնալիքի տակ է դնում ողջ աշխարհը

    30.03.2010

    Արդեն վաղուց եկել է Հայոց ցեղասպանությունն ընդունելու ժամանակը՝ հատկապես հաշվի առնելով, որ այս տարի լրանում է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը: Այս մասին հայտարարել է բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ հանդես գալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լոդերի պալատում քննարկումների ժամանակ: Նրա խոսքով, ներկայումս թուրքական իշխանությունները ժխտում են, որ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածներ են տեղի ունեցել եւ դեմ են Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

    «Թուրքիայի իշխանությունները պետք է դադարեն խեղաթյուրել պատմությունը: Հայոց ցեղասպանության ժխտումը պատմական ճշմարտությունից հրաժարվել է նշանակում: Իրական փաստերից հրաժարումը վկայում է այն մասին, որ Ցեղասպանություն, իսկապես, եղել է: Այդ իրադարձությունները չեն մոռացվի մարդկության կողմից, քանի որ սպանվել է մի ամբողջ ժողովուրդ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: 1915-ի գարնանը հայերը տեղահանվել են, իսկ տղամարդկանց առանձնացրել ու սպանել են: Ցեղասպանության ժխտումը բերում է անպատժելիության: Ժխտման քաղաքականությունը հանգեցրել է մշակույթի ոլորտում հայկական քաղաքակրթության ոչնչացման, այդ թվում՝ նաեւ ԼՂՀ-ում: Ակնհայտ է, որ իրականացվել են էթնիկ զտումներ: Ամեն տարի հայերը իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ժխտման քաղաքականությունը սպառնալիքի տակ է դնում ողջ աշխարհը»,- ընդգծել է բարոնուհի Քոքսը:

    Քննարկումների ժամանակ ելույթ ունեցողներից մեկը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության հարցը շոշափվել է անգամ թուրք գրողների ստեղծագործություններում: Նրա խոսքով, Հրանտ Դինքի սպանությունն ապացուցում է, որ հայերը հետապնդվում են անգամ ժամանակակից Թուրքիայում: Թուրքիան քաղաքական ճնշում է գործադրում մամուլի վրա, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումից հետո: Թուրքիայի վարչապետ Էրդողանը, այս ամիս պաշտոնական այց կատարելով Մեծ Բրիտանիա, դեմ է արտահայտվել այդ բանաձեւին՝ սպառնալով իր երկրից վտարել 100 հազար հայերին: Ես նրան 1915 թվականի դեպքերի առնչությամբ բաց երկխոսություն կոչ եմ անում, առաջարկելով սկսել «Կապույտ գրքից» եւ փորձել հաղթահարել 100-ամյա թշնամությունը:

    Բացի այդ, ելույթ ունեցողները նշել են, որ 1915-ին թուրքական կառավարությունը ծրագրել է հայերի զանգվածային սպանություններ եւ դա հայ-թուրքական հարաբերությունների ավարտն է եղել: «Թուրքիան կարող էր ներողություն խնդրել Հայաստանի կառավարությունից՝ այն գրողներին հետապնդելու եւ աքսորելու համար, որոնք գրել են ճշմարտությունը Թուրքիայում տեղի ունեցած այդ սարսափելի դեպքերի մասին»,- հայտարարել են նրանք:

    Միաժամանակ, հնչել են նաեւ Ցեղասպանության ճանաչման դեմ կարծիքներ: Մասնավորապես՝ ելույթ ունեցողներից մեկը հայտարարել է, որ «նպատակահարմար չէ մանրամասն կանգ առնել 100-ամյա վաղեմության իրադարձությունների վրա: Շատ ավելի լավ կլիներ լուծել ԼՂ խնդիրը, ոչ թե քննարկել, թե ինչ է եղել 100 տարի առաջ, Օսմանյան կայսրությունում: Ոչ մի արդարացում գոյություն չունի երկու կողմերի համար էլ, բայց իմ կարծիքով, հայերի եւ ռուսների քայլերն են հրահրել հակամարտություն, որը փաստացի հանգեցրել է բազմաթիվ մարդկանց մահվան: Մեծ Բրիտանիան պետք է հիշի, որ Քեմալ Աթաթուրքը իր դաշնակիցն է եղել եւ մենք շնորհակալ ենք նրան, որ Թուրքիան մասնակցել է Եվրոպայի ազատագրմանը: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ մենք պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի չվանենք մեր թուրք դաշնակիցներին, հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովը կողմ է քվեարկել այդ բանաձեւին»:

    Իր հերթին բարոնուհի Գլենիս Քինոկը նշել է, որ հայ բնակչությունը ոչնչացվել է ամենադաժան եւ բարբարոսական միջոցով, որ դա եղել է մարդկության եւ հայության դեմ գործած հանցագործություն: «Այդ իրադարձությունները չեն կարող մոռացվել, բայց հայերը պետք է առաջ ընթանան: Հայերն ու թուրքերը պետք է ապրեն հանուն ապագայի: Նրանք հաշտության վերաբերյալ դիվանագիտական արձանագրություններ են ստորագրել, բայց այդ գործընթացը փակուղի է մտել՝ չնայած ԱՄՆ կողմից ճնշումներին: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ ՀՀ խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները, հենց որ դրանք վավերացվեն Թուրքիայում: Եթե Թուրքիան չանի դա ողջամիտ ժամկետներում, Հայաստանը հետ կկանչի իր ստորագրությունը: Իշխանությունները պետք է միասին աշխատեն եւ վավերացնեն արձանագրությունները որքան հնարավոր է շուտ: Երկու ժողովուրդների միջեւ հարաբերություններ հաստատելու հարցում հաջողության հասնելուց հետո, Էրդողանը սպառնում է վտարել 100 հազար հայերին, որոնք անօրինականորեն ապրում են Թուրքիայում: Թուրքիայի ԵՄ անդամության հեռանկարը կստիպի Թուրքիային փոխել իր դիրքորոշումը կառուցողական իմաստով եւ ուսումնասիրել իր անցյալը»,- ընդգծել է նա եւ կոչ արել ազատ պատմական քննարկում ծավալել:

    Նշենք, որ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում «Իրադարձությունները Հայաստանում 1915-17 թվականներին» թեմայով քննարկումների նախաձեռնողը եղել է բարոնուհի Քերոլայն Քոքսը: (news.am)


    Мои файлы | Просмотров: 345 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 30.03.2010 | Комментарии (0)



    ՏԱԼԼԻՆՆԻ ՖԱ ԱԽԹԱՄԱՐԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԸՆԿԵՐԱԿԱՆ-ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂ

    29.03.2010

    28.03.2010
    ՖԱ Ախթամար - ՖԱ Ախթամար

    Մարտի 28-ին Տալլիննի Վիսմարի մարզադաշտում տեղի ունեցավ ընկերական-ստուգողական ֆուտբոլային հանդիպում Տալլիննի Արարատ ընկերության՝ ՖԱ Ախթամար եւ Էստոնիայի առաջնության 3-րդ խնբի առաջատարներից մեկի՝ ՖԱ Ախթամար ակումբների միջեւ:Խաղն անցավ համառ ու գեղեցիկ պայքարում եւ ավարտվեց ավելի հմուտ Տոնդիի ֆուտբոլիստների հաղթանակով փոքրագույն՝ 5:4 հաշվով:
    Նոր մրցաշրջանի շեմին ախթամարցիները ցուցադրեցին միաբան եւ հստակ խաղ,որը տալիս է մեզ՝ ֆուտբոլասերներիս լավ հույսեր առաջիկա առաջնությունոմ, որը սկսվում է Ապրիլի 11-ին:











    28.03.2010
    ՖԱ Ախթամար (Տալլինն) 2010

    Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի:


    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 573 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 29.03.2010 | Комментарии (0)


    Մարտի 28-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը

    Այս կիրակի` մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Ծաղկազարդը:

    Այդ օրը Հիսուս Քրիստոսը հաղթական մուտք է գործել Երուսաղեմ: Ծաղկազարդի տոնը տարիներ առաջ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից,բոլոր եկեղեցիներում այդ օրը կատարվելու է մանուկների օրհնության հատուկ արարողություն:

    Համաձայն եկեղեցու հայրերի, Հիսուսի առջեւ հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան:

    Մարտի 28-ին եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ է կատարվելու: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագից հետո, ժամը 13-ին տեղի է ունենալու մեծ միջոցառում. ավելի քան 1000 երեխա օրհնություն կստանա:(news.am) 


    ԲԼՈՏ
      


    ՏԱԼԼԻՆՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԲԼՈՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ


    27.03.2010

    27.03.2010

    Մարտի 27-ին, Տալլիննի՝ "ԱՐԱՐԱՏ" մշակութային կազմակերպութունը՝ "ԵՐԵւԱՆ" ժամանցի ակումբում, որը գտնվում է Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում http://sgcc.ucoz.ru/ անցկացրեց Բլոտ կարտային խաղաձեւի հերթական մրցաշարը:
    Գխավոր խաղում հաղթելով՝ Ավետիք Հայրապետյան (Երեւան)/Աղվան Մատինյան (Արարատ) զույգին՝ մրցացաշարի հաղթող դարձավ.Արտավազդ Չոփիկյան(Արթիկ)/Գրիգոր Հայրապետյան(Երեւան) զույգը:

       
      27.03.2010
      Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի:

    Բլոտ կարտային խաղաձեւի հաջորդ բաց մրցաշարը Տալլիննի "ԱՐԱՐԱՏ" մշակութային կազմակերպությունը կանցկացնի Տալլիննի "ԵՐԵւԱՆ" ժամանցի հայկական ակումբում Ապրլի 3-ին (սկիզբը՝ 14.30) եւ հետագայում՝ յուրաքանչյուր շաբաթ օր:
    Հրավիրվում են՝ բոլոր ցանկացողները:

    Տեղեկություն եւ գրանցում.
    +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru


    ՆԱՐԴԻ  


    ՀԱՂԹԵՑ՝ ԱՎԵՏԻՔ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ

    27.03.2010

    27.03.2010
    Ավետիք Հայրապետյան (Երեւան)

    Մարտի 20-ին՝ Տալլիննի "ԱՐԱՐԱՏ" մշակութային կազմակերպութունը՝ "ԵՐԵւԱՆ" ժամանցի ակումբում (որը գտնվում է Տալլիննի
    Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում http://sgcc.ucoz.ru/ ) անցկացրեց Կարճ նարդիի հերթական մրցաշարը: Մրցաշարի հաղթող դարձավ՝
    Ավետիք Հայրապետյան (Երեւան), որը եզրափակիչում համառ պայքարում հաղթեց Արտավազդ Չոփիկյանին:

    27.03.2010
    Եզրափակիչ.
    Ավետիք Հայրապետյան (Երեւան) - Արտավազդ Չոփիկյան(Արթիկ) 5:4

    Կարճ նարդիի հաջորդ բաց մրցաշարը Տալլիննի "ԱՐԱՐԱՏ" մշակութային կազմակերպությունը կանցկացնի Տալլիննի "ԵՐԵւԱՆ" ժամանցի ակումբում Ապրլի 3-ին (սկիզբը՝ 14.30) եւ հետագայում՝ յուրաքանչյուր շաբաթ օր:
    Հրավիրվում են՝ բոլոր ցանկացողները:


    Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի:

    Տեղեկություն եւ գրանցում.
    +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Мои файлы | Просмотров: 416 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 28.03.2010 | Комментарии (0)

    ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Դեյր Զորում



     (aysor.am)

    Գազազած ամբոխը դաժանաբար սպանել է գողերին

    27.03.10



    Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում զայրացած ամբոխը դաժան հաշվեհարդար է տեսել երեք գողերի հետ:
    Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` այն բանից հետո, երբ ոստիկանությունը հանցագործության պահին ձերբակալել է երեք գողերի, որոնք փորձում էին հափշտակել երկու կանանց պայուսակները, մոտ 400 հոգանոց զայրացած ամբոխն իրավապահների ձեռքից խլել է հանցագործներին և սկսել քարերով, երկաթյա և փայտյա մահակներով դաժանաբար ծեծել նրանց:
    Տեղեկությունների համաձայն` հանցագործներից երկուսը տեղում մահացել են, իսկ մեկը` ծանր վիրավորվել: Վերջինիս առողջական վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:
    (Tert.am)
    Мои файлы | Просмотров: 385 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 28.03.2010 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024