Суббота, 21.09.2024, 11:42
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 25
    Гостей: 25
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    11.04.2010, 23:26

    Հայ ծանրորդները ռեկորդային քանակությամբ մեդալներով են վերադարձել Եվրոպայի առաջնությունից

    12.04.10



    Մինսկում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի հավաքականը հերթական անգամ ապացուցեց, որ Եվրոպայում ուժեղագույններից մեկն է: Հայ ծանրորդները նվաճեցին 7 «մեծ» մեդալ: Ինչպես գրում է armsport.am-ը, նման քանակով մեդալներով հայ ծանրորդները Եվրոպայի առաջնություններից չէին վերադարձել:

    Իսկ ահա ոսկիների առումով այս տարվա ելույթը լավագույնը չէր, քանի որ 2008թ. մենք ունեցել ենք միանգամից 4 չեմպիոն, այնինչ Բելառուսում Հայաստանի օրհներգը հնչեց 2 անգամ:

    Հատկապես ուրախալի է այն, որ Հայաստանի հավաքականը վստահ ելույթ ունեցավ իր ոչ մարտական կազմով: Տարբեր պատճառներով բացակայում էին առաջատար մի շարք ծանրորդներ: Մասնավորապես, Բելառուսում ասպարեզ դուրս չեկան Առաքել Միրզոյանը, Տիգրան Վ. Մարտիրոսյանը, Գևորգ Դավթյանը, Նազիկ Ավդալյանը, որոնք ոսկե մեդալների ռեալ հավակնորդներ են:

    (Tert.am)


    Իսպանահայ տենոր Վահրամ Թադեւոսյանի մամուլի ասուլիսը


    Ապրիլի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ճանաչված իսպանահայ տենոր, Իսպանիայի հայ մտավորականների միության նախագահ Վահրամ Թադեւոսյանին:
    Ողջունելով հյուրին` նախարար Հակոբյանը բարձր գնահատեց երիտասարդ երգչի տաղանդը` օտար երկրների պատվավոր բեմերում հայ երգն իր ակունքներից բխող դասական անաղարտությամբ ներկայացնելու համար: Գերատեսչության ղեկավարը կարեւորեց նաեւ մեծահամաբավ տենորի Իսպանիայի հայ համայնքում իրականացնող աշխատանքները:
    Այնուհետեւ ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ Վահրամ Թադեւոսյանի մամուլի ասուլիսը:
    Համահայկական ծրագրերի վարչության մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ծրագրերի բաժնի պետ Նադյա Անտոնյանը, լրատվամիջոցներին տեղեկացնելով ապրիլի 13-ին կայանալիք մենահամերգի մասին, նշեց, որ համերգից ստացված հասույթի մի մասը կհատկացվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի վերակառուցմանը:
    Շնորհակալություն հայտնելով նորաստեղծ նախարարությանը` Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում իր մենահամերգը կազմակերպելու համար` երգիչն անդրադարձավ նաեւ մայիսի 7-ին Արցախում նախատեսվող համերգին:
    Պարոն Թադեւոսյանը նշեց, որ հայ հանդիսատեսը պահանջկոտ է եւ բծախնդիր, նրան պետք է միայն լավորակ երաժշտություն մատուցել: Ճանաչված տենորն ասաց, որ ինքն արդեն ունի հայ հանդիսատեսի հետ հաղորդակցվելու պրակտիկա եւ հայ երգը դասական մաքրությամբ ներկայացնելու իր ընտրած ճանապարհը թերեւս ժամանակի պահանջն է եւ հայ մշակույթը պահպանելու միակ միջոցը:
    Անդրադառնալով Իսպանիայի հայ համայնքին` պարոն Թադեւոսյանը նշեց, որ 5 ամիս է, ինչ ստանձնել է Իսպանիայի հայ մտավորականների միության նախագահի պաշտոնը եւ չնայած երաժշտական գործունեության հետ դժվար է համատեղել նման պատասխանատու գործը, սակայն Հայրենիքի հանդեպ մեծ սերն ու նվիրումը ուժ է տալիս եւ ՀՀ սփյուռքի նախարարության հետ Իսպանայի հայ համայնքի կազմակերպչական աշխատանքներն առավել արդյունավետ կլինեն:

    Աղբյուր. http://www.mindiaspora.am/am/News/726


    Press release from RA Ministry of Diaspora


    http://www.mindiaspora.am/


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 337 | Загрузок: 0 | Комментарии: 2 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024