Суббота, 21.09.2024, 11:39
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 27
    Гостей: 27
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    11.04.2010, 10:51

    Լրանում է Մարաղայի ողբերգության 18-րդ տարելիցը

    11.04.2010



    Այսօր լրանում է Մարաղայի ողբերգության 18-րդ տարելիցը: Մարաղայի ողբերգությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հայերի հանդեպ ադրբեջանցիների պարբերաբար իրագործած ցեղասպան գործողությունների և էթնիկ զտումների համակարգված, հետևողական շղթայի հերթական մի օղակն էր: Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուղեկցվել է մարդկության տրամաբանությունից ու պատկերացումներից դուրս դաժանություններով: Սակայն նույնիսկ նման սև ֆոնին առանձնանում է Մարաղայի ողբերգությունը:

    Մարաղան Լեռնային Ղարաբաղի ամենամեծ բնակավայրերից էր: Էր, որովհետև 1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականները ներխուժելով ավերել ու հրկիզել են գյուղը, ողջակիզել ու անմարդկային դաժանություններով տանջամահ արել խաղաղ բնակիչներին, մի մասին էլ գերեվարել ու տարել անհայտ ուղղությամբ: Ում հաջողվել է փրկվել, ապաստանել են անտառներում և, հեռանալով, ցրվել աշխարհով մեկ: Իսկ Մարաղան շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ:

    http://www.armenians.com/genocide/Maraga/index.html

    Մարաղան Գանձակ–Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա Լեռնային Ղարաբաղի դարպասն էր: Մարաղացիները ավանդապահ, ինչպես ամեն մի հայ` հյուրասեր, բնություն սիրող մարդիկ են, հիմնականում բրինձ էին մշակում, ունեին թուզի ու նռան այգիներ, պարտեզներ: Մարաղան ծնել է գիտնականներ, երաժիշտներ, գրողներ: Մարաղան անընդհատ բարգավաճում էր ...
    Գյուղը երկու անգամ` 1918 և 1921 թվականներին ավերել են թուրքերը: Դրանից հետո մարաղացիները ապրում էին զգուշավոր, բայց դե հայը միշտ էլ վստահող է եղել ու շատ հաճախ` անտեղի:

    Ղարաբաղյան շարժման հենց առաջին օրերից Մարաղան կանգնեց վտանգի առջև, Մարաղան հայտնվեց կրակի մեջ:
    Ահա թե ինչ է պատմում ադրբեջանական դաժան մսաղացից հրաշքով փրկվածներից Վալյա Խաչիկյանը.
    «Ապրիլի 9-ին, երեկոյան մոտավորապես ժամը վեցին սկսվեց գյուղի ռմբակոծումը, ինչին արդեն վաղուց սովորել էինք: Կրակում էին Ալազանից, թնդանոթներից, խոշոր գնդացիրներից: Այդ ժամանակ ամուսնուս հետ գտնվում էինք նկուղում, ուր ապրում էինք գրեթե երեք տարի: Ապրիլի 10-ի առավոտյան ժամը 6-ի մոտ սկսվեց փոթորկալից գնդակոծություն. արկերը պայթում էին գրեթե ամեն վայրկյան: Գյուղի վրա 3000-ից ավելի արկ է պայթել: Այդպես շարունակվեց մինչև ժամը 14-ին մոտ: Այդ ժամանակ տեղեկացանք, որ ադրբեջանցիներն արդեն գյուղ են մտել: Բոլոր նրանք, ովքեր չկարողացան լքել գյուղը, մորթվեցին, այրվեցին կամ գերեվարվեցին: Իսկ փախչողներիս դժոխային ճանապարհ էր սպասում` ռմբակոծությունների ներքո…»:

    Ադրբեջանական հրոսակները թալանել են բոլոր տները, իսկ այն ամենը, ինչ չեն կարողացել թալանել, այրել են` հաճախ` տանտերերի հետ միասին: Բնակիչներին կոտորել են ամենադաժան եղանակներով` այրել, անդամահատել, անգամ սղոցել: Դաժան կոտորածների արդյունքում տարբեր տվյալներով սպանվել է ավելի քան 80-100 մարաղացի, այդ թվում` 30-ը` կանայք, 40-ից ավելի մարդ վիրավորվել է, ևս 63-ը գերեվարվել են: Վերջիններիս թվում եղել է ինը երեխա: Բազմաթիվ մարաղացիներ սպանվել են փախուստի ճանապարհին` ծնողների, զավակների, հարազատների աչքերի առջև: Պատանդ տարված մարաղացիներից յոթը վերադարձվել են, 17-ը փոխանակվել են, մեկը գնվել է, մեկին հաջողվել է փախչել գերությունից, ութ հոգու սպանության մասին տեղեկություններ են ստացվել, ևս 29-ի ճակատագիրն առ այսօր անհայտ է: Մեկ մարդ սպանվել է փոխանակման պահին, մեկն էլ` փախուստի փորձ կատարելիս:

    Մարաղայի գյուղապետ, գյուղի ինքնապաշտպանական ջոկատի նախկին հրամանատար Ռոմա Կարապետյանի վկայությամբ՝ զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ, եթե տեղի ինքնապաշտպանական ուժերը քիչ սպառազինված լինելով հանդերձ՝ չխոչընդոտեին ադրբեջանցի հրոսակների մուտքին գյուղ: Հայտնի է նաեւ, որ ադրբեջանցիները ծրագրել էին Մարաղան գրավել կայծակնային հարձակմամբ, եւ եթե դա նրանց հաջողվեր, ապա հազիվ թե տեղաբնակներին հաջողվեր ողջ մնալ, մանավանդ որ հարձակմանը ներգրավված էր երկու տասնյակից ավելի խորհրդային զրահատեխնիկա: Մարաղայի ինքնապաշտպանության փոքրիկ ջոկատի տղաներն, ավա¯ղ, դեռ գյուղի մատույցները պաշտպանելիս անհավասար մարտում զոհվեցին…
    Ահա թե ինչ է պատմում բարոնուհի Քարոլինա Քոքսը.

    «Այն, ինչ որ մենք տեսանք՝ նկարագրության ենթակա չէ: Գյուղը ամբողջովին ավերված էր: Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ այն ՝ ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր: Մի մասին թաղել էին նախորդ օրը՝ նկարահանելու համար նրանց հանեցինք, թեև հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար: Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված և կտրտված դիակներ, երեխաների դիակներ, արյունոտ հող և մարմնի մասեր, որտեղ սղոցել էին նրանց: Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցով կատարել էին այդ եղերագործությունը, հավանաբար դրանք պետք էր վերցնել մեր հետ՝ որպես վկայություն, բայց ես դա չկարողացա: Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել և այրել էին գյուղը: Զինվորներից հետո հայտնվել էին քաղաքացիներ և շարունակել թալանը: Մենք տեսանք մի քանի լիքը լցված պայուսակներ, որ դիակապտիչները չէին հասցրել տանել»:

    http://www.youtube.com/watch?v=IuX-AK-168E

    Ինչպես հայկական, այնպես էլ անկախ լրատվական միջոցները նշում են, որ չնայած իր դաժանությանը՝ Մարաղայի կոտորածը համարյա չի լուսաբանվել և անհայտ է լայն հանրության համար: Ըստ Քարոլինա Քոքսի ,Դեյլի Թելեգրաֆ անգլիական թերթը պետք է տպագրեր Մարաղայի կոտորածի մասին, բայց հետո հրաժարվեց:

    Ի դեպ, Մարաղայի կոտորածը իրագործելու համար «Գուրթուլուշ» զինվորական ստորաբաժանման հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիևը ստացել է «Ադրբեջանի ազգային հերոս» կոչում: Ինչի համար. իհարկե, ցեղասպան գործողությունների. դա թուրք-ազերիական ծանոթ ձեռագիր է:

    Ականատեսների բազում վկայություններում այնպիսի դաժան նկարագրություններ են բերվում, որ ուղղակի նպատակահարմար չենք գտնում դրանք մեջբերել:

    Ցավոք միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տվել ադրբեջանցիների ավանդական ցեղասպան գործողություններին, և ոչ միայն Մարաղայում: Իսկ իրենք` ադրբեջանցիները շարունակում են անպատիժ ստել, կեղծել, երբեմն նույնիսկ զոհի կերպար ընդունել: Բայց պատմությունն ինչքան էլ կեղծես, փաստական ճշմարտությունը երկար թաքցնել չես կարող…

    Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հասցեներում.
    http://www.armenianhouse.org/mshakhnazaryan/docs-ru/crime/chapter8_10.html#9
    http://maragha.nk.am/indexarm.html
    http://www.hzorhayastan.do.am/news/2009-08-01-10

    (Aysor.am)

    Աղբյուր. http://www.aysor.am/am/news/2010/04/10/maraga-genocide/

    yandex.ru
    http://yandex.ru/yandsearch?text=%D0%9C%D0%B0%D1%80%D0%B0%D0%B3%D0%B0&clid=37000&lr=179



    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 399 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024