Суббота, 21.09.2024, 11:32
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 28
    Гостей: 28
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    15.04.2010, 14:19

    Հարգելի հայրենակիցներ,

    Կարևորելով համահայկական տեղեկատվական բազայի ձևավորումը և հայերի մասնագիտական ներուժի համախմբումը տարբեր ոլորտներում` ՀՀ սփյուռքի նախարարությունը նախաձեռնում է կազմել աշխարհով մեկ սփռված հայազգի ոսկերչների և ադամանդագործների միասնական տեղեկատվական ցանց` ապագայում Հայաստանի և Սփյուռքի այս ոլորտի ներկայացուցիչների միջև արդյունավետ համագործակցության հաստատման նպատակով: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ադամանդագործությունը և ոսկերչությունը համարվում են Հայաստանի տնտեսական զարգացման առաջնայնություններից և հայազգի ոսկերիչ-ադամանդագործները ավանդապես մեծ համբավ և հեղինակություն են վայելում ամբողջ աշխարհում, նրանց համախմբումը հիմք կծառայի փոխադարձ կապերի հաստատմանը և հետագա փոխշահավետ համագործակցության ձևավարմանը ինչպես Հայաստանի և Սփյուռքի մասնագետների, այնպես էլ այլ երկրներում ապրող ոսկերիչ-ադամանդագործ մեր հայրենակիցների միջև:
    ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերով կազմվել է Սփյուռքում հայազգի ոսկերիչների և ադամանդագործների նախնական ցանկ: Ցանկը ամբողջական դարձնելու նպատակով, խնդրում ենք հնարավորության դեպքում մեզ տրամադրել տեղեկատվություն Ձեր երկրում գործող հայազգի ոսկերիչների և ադամանդագործների, ինչպես նաև հայերին պատկանող ոսկերչական խանութների և կազմակերպությունների մասին:
    Տեղեկություններ կարող եք ուղարկել հետևյալ էլ. հասցեներով`
    Էլ. փոստ` europedep@yahoo.fr, europedep@gmail.com, europedep@mindiaspora.am
    Կանխավ շնորհակալություն ենք հայտնում համագործակցության համար:

    Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

    Կերպարվեստի օրերի կազմակերպական կոմիտեի նիստ ՀՀ սփյուռքի նախարարությունում

    Ապրիլի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ կայացավ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի շրջանակներում կերպարվեստի օրերի անցկացման կազմակերպական կոմիտեի նիստ:

    Ներկա էին Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, Երևանի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, լիբանանահայ նկարիչ Սոնիա Տաշջյանը և կազմկոմիտեի անդամ-աշխատակիցներ նախարարությունից:

    Ողջունելով ներկաներին` նախարար Հ.Հակոբյանը խոսեց այս տարվա հունիսի վերջին «Հայ նկարիչների և քանդակագործների համահայկական համաժողով» կազմակերպելու նախագծի մասին: Այնուհետև ներկաները հանդես եկան առաջարկություններով և հարցեր ուղղեցին տիկին Հակոբյանին:

    Նախարարն առաջարկեց ստեղծել «Կերպարվեստի համահայկական ընկերակցություն», որի արդյունքում ոչ միայն առավել սերտ կլինի սփյուռքահայ արվեստագետների կապը Հայրենիքի հետ, այլ նաև հնարավորություն կստեղծվի միմյանց ճանաչելու և ակտիվ համագործակցելու: Տիկին Հակոբյանը կարևորեց երիտասարդ արվեստագետների դերը` առաջարկելով ստեղծվելիք ընկերակցության կազմում նրանց համար ունենալ առանձին բաժին:

    Նախարար Հ.Հակոբյանը խոսեց նաև Սփյուռքի արվեստի թանգարան ստեղծելու անհրաժեշտության մասին:

    Կցված նկարներ


      





    Աղբյուր. http://www.mindiaspora.am/am/News/742


    Շվարցենեգերը Հայոց ցեղասպանության հիշատակման շաբաթ է հայտարարել

      Арнольд 
Шварценеггер
    Arnold Schwarzenegger

    Ինչպես հայտնում է «Armenia-Diaspora» տեղեկատվական կայքը, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ապրիլի 19-26-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի շաբաթ: Նահանգապետը 1915թ-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը բնորոշել է որպես մարդու իրավունքների ոտնահարման սարսափազդու օրինակ:

    «Հայ ժողովրդի հանդեպ իրագործված գազանություններն ու դաժանություններն ուղղակի աներևակայելի են: Շատ կարևոր է հիշել անցյալի սարսափները, որպեսզի պատմությունը չկրկնվի,-ասել է Կալիֆոռնիայի նահանգապետը և հավելել,- Այսօր Կալիֆոռնիա նահանգը զարգացող ամերիկահայ համայնքի տունն է, ամենամեծը` Հայաստանից հետո: Այս բարգավաճող համայնքը ծայրահեղ անարդարության պայմաններում գոյատևելու և ապրելու վճռականության հպարտ խորհրդանիշն է»:
    ԱՅՍՕՐ,
    (Aysor.am)

    Աղբյուր.   http://www.aysor.am/am/news/2010/04/15/shvarceneger-genocide/
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 341 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024