Суббота, 16.11.2024, 16:28
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 381-390
    Страницы: « 1 2 ... 37 38 39 40 41 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам
     
    ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

    30 հազար եվրո Սերգեյ Մովսիսյանի տրանսֆերի դիմաց

    Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանն անցկացվեց շախմատի Հայաստանի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը, որը բացեց հանրապետության նախագահ, մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը :

    2009-2010-ի ընթացքում ֆեդերացիայի կատարած աշխատանքների հաշվետվությունը ներկայացրեց կազմակերպության առաջին փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը : Նա նշեց, որ վերջին երկու տարիներին ֆեդերացիան զգալի աշխատանք է տարել հանրապետության տարբեր մարզերում շախմատային օջախներ հիմնելու համար: Այսօր դրանց թիվը 46-ն է, որից 4-ը հիմնադրվել են վերջին երկու տարիներին: 2009-ին շախմատի դպրոց է բացվել Վանաձորում, 2-րդ դպրոցը հիմնվել է Գյումրիում, Արմավիրում վերանորոգվել է շախմատի դպրոցը: Մեծ իրադարձություն էր նաեւ շախմատի ակադեմիայի նոր մասնաշենքի շահագործումը: Մանրամասն... 

    Շախմատային Հայաստանի ձեռքբերումներն ու անելիքները

    Սերժ Սարգսյանը վերընտրվել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ

    ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ երեկ տեղի ունեցավ ֆեդերացիայի հերթական հաշվետու ընտրական համաժողովը։
    Համաժողովի օրակարգի շրջանակներում ներկայացվել են ֆեդերացիայի 2009—2010թթ. աշխատանքների եւ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, նախանշվել են ֆեդերացիայի 2011—2012թթ. աշխատանքների հիմնական ուղղությունները։
    Մանրամասն...
    Լուսանկարներ...

    Յուրատեսակ երաժշտական հաշվետվություն

    Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա եղավ շնորհալի երիտասարդ երաժիշտների համերգին

    Անցած տարի հանրապետական եւ միջազգային տարբեր հեղինակավոր բեմերն իրենց տաղանդով նվաճած երիտասարդ երաժիշտներն ու երաժշտական խմբերը երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկայացան ամենախստապահանջ հանդիսատեսին՝ մեր երկրի մտավորականությանը։ «Հայաստանի շնորհալիներ– 2010» համերգային երեկոյին ներկա էր նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Մանրամասն...

    ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում

    ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը հունվարի 27-30-ը աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում: ավելին...



    Կայացավ հանդիպում սփյուռքահայ ուսանողների խորհրդի անդամների և ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի ուսանողների հետ

    Հունվարի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ հանդիպում Հայաստանի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սփյուռքահայ ուսանողների խորհրդի անդամների և ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի ուսանողների հետ: ավելին...


    Վիդեո
    Օրվա տեսաշար, 1 փետրվարի, 2011

    Վիդեո

    Мои файлы | Просмотров: 360 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 01.02.2011 | Комментарии (5)


    Վլադիմիր Զախարով. Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը հերթական մեռելածին կառույցն է

    Վլադիմիր Զախարով. Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը հերթական մեռելածին կառույցն է   PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ հանձնաժողովը հերթական միջազգային կառույցն է, որը կոչված է ցուցադրել «ղարաբաղյան հակամարտության կարգավորման բուռն գործունեությունը»: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սևծովյան-կասպյան տարածաշրջանի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:
    Մանրամասն...

    «Ո՞Վ Է ԿԵՂԾ ԵՎ Ո՞Վ ԻՍԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ Ո՞Վ Է ԱՄԵՆԱԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
    Ազգ» օրաթերթ, 01.02.11: Մինչ արաբական հեղափոխության քաոսը քիչ մնա խժռի իր զավակներին` սպառնալով քաոսի եւ անկառավարելիության վերածել ողջ արաբական աշխարհը, մերոնց ընդդիմադիր հատվածը զբաղված է ճշտելով, թե ո՞վ է իսկական ընդդիմությունը: Այս ճշտման նոր ռաունդը սկսեց «Ժառանգության» Արմեն Մարտիրոսյանը, որ «Ազգի» հրավերին` անվանել իր բնորոշած կեղծ ընդդիմությանը, ի վերջո խուսափեց դա անելուց, բայց եւ թվեց հատկանիշները, որոնցով կարելի է գլխի ընկնել, թե ո՞վ է կեղծ ընդդիմությունը` այն ուժը, որ նախագահական ընտրություններին սատարել է նախագահին, կողմ է եղել հայ-թուրքական արձանագրություններին, կառավարության գործելակերպին, իսկ հիմա այս բոլորին ճիշտ հակառակ պահվածք է որդեգրել: Սա անցած հինգշաբթի էր: Դրանից հետո պասը ստացավ եւ փոխանցեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը , ըստ որի կեղծ եւ իրական ընդդիմությունը կարելի է տարբերակել այդ ուժերի կազմակերպած հանրահավաքներով. երբ Երեւան բերող ճանապարհները փակվում են, հանրահավաքի ակտիվիստներին ձերբակալում կամ ընդհանրապես` ոստիկաններին հանում են ընդդիմության դեմ, այ հենց դա էլ իսկական ընդդիմությունն է (եթե դա այսօ՛ր ասեր Զուրաբյանը` պիտի ավելացներ, թե իսկական ընդդիմությունն այն է, ում «Ազատության» հրապարակը մերժում են տրամադրել` հանրահավաք անցկացնելու համար, քաղաքապետարանը փետրվարի 18-ի հանրահավաքի անցկացման համար մերժել է «Ազատության» հրապարակի տրամադրումը ՀԱԿ-ին): Դրան հետեւեց Տիգրան Կարապետյանի արձագանքը (ենթադրվում է, որ այս երկու քարերն էլ Կարապետիչի բոստանն են նետված). «Ո՞վ է ընդդիմություն. նա , ումից իշխանությունը խլե՞լ է ունեցվածքը, թե՞ նա, ով ներկայանում է ընդդիմություն, սակայն նրան պատկանող օբյեկտներն էլ ու բիզնեսը շարունակում են գործել», թափանցիկ ակնարկել է Կարապետիչը: Կարծում ենք` միմյանց վրա տակառ գլորելու այս գործընթացը դեռ կշարունակվի:
    Իշխանական թեւում էլ անհանգիստ են` բոլորին շարունակում է տանջել այն միտքը, թե ե՞րբ ի հայտ կգա Ռոբերտ Քոչարյանը եւ ո՞ր ուժի թիկունքից: Ու երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երիտասարդական կուսակցության համագումարին ասաց, որ եթե Ռ. Քոչարյանը ուզենար քաղաքականություն վերադառնալ` ժամանակին կգլխավորեր ՀՀԿ-ն կամ կդառնար նրա պատվավոր նախագահը, սա բավական եղավ, որ իշխանական, ավելի շուտ` նրա ՀՀԿ-ական հատվածում ալեկոծում առաջանա: ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը Ծառուկյանին ուղերձեց, թե ավելի պարզ ասա մտքինդ, թե չէ` «հետագայում ուրիշ խորհուրդներ կտանք»: Այս ասելուց հետո Զոհրաբյանը մեղմվել եւ բացատրել է, թե Քոչարյանի հետ ՀՀԿ-ի համագործակցության 10 տարվա ընթացքում վերջինս երբեք ցանկություն չի հայտնել գլխավորելու ՀՀԿ-ն, Քոչարյանն էլ ինքը կարող է իր ցանկությունների մասին հայտնել: Շարունակելով իր գործընկերոջը` երեկ արտահայտվել է նաեւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որն անգամ կոռեկտության կոչ է արել Ծառուկյանին` այդպիսի հայտարարությունները կառուցողական չհամարելով եւ ԲՀԿ-ի երեսով տալով, թե ՀՀԿ-ն երբեք այդպիսի թեական-պայմանական հայտարարություններ չի արել ԲՀԿ-ի կամ Ծառուկյանի վերաբերյալ: Այս բոլորի ֆոնին հետաքրքրական են այն նոր միացումները, որոնք կան ՀՀԿ եւ ԲՀԿ ուղղությամբ, կարծես այս երկուսը մրցում են, թե ո՞վ ավելի քանակ կապահովի: Հունվարի 29-ին Հայաստանի Երիտասարդական կուսակցությունը որոշեց ընդգրկվել ԲՀԿ-ում, հունվարի 28-ին մի նոր կուսակցություն էր ստեղծել նախկին ՀՀԿ-ական Սիմոն Ղոնաղչյանը` հավանաբար կամ ՀՀԿ-ին կսատարի առաջիկայում, կամ... ով գիտե, իսկ երեկ տարածված հայտարարության մեջ համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնն իր ընդլայնված ժողովում որոշել է ՀՀԿ շարքերը համալրել` շարժման «բազմահազար անդամներով»:
    Հետաքրքրական է, որ երեկ բավական աշխուժություն էր առաջացրել այն լուրը, որ նախագահ Սարգսյանը սահմանադրության փոփոխությամբ Հայաստանի խորհրդարանը ցանկանում է դարձնել երկպալատ` սփյուռքի ներկայացուցիչներին եւս ընդգրկելով այնտեղ` այդպիսով սփյուռքի հայությանը եւս դարձնելով Հայաստանի կառավարման մասնակից: Չնայած երկպալատ խորհրդարանի մասին խոսակցություններ տարբեր պատգամավորներ զրույցների մակարդակով բարձրաձայնել են, սակայն` ա՛յլ ընդգրկումով եւ ա՛յլ նպատակներով, իսկ սփյուռքն ընդգրկելու խոսակցությունը երբեք ռեալ չի համարվել, քանի որ նախ` մեր սահմանադրությունն, իրոք, ոչ Հայաստանի քաղաքացիներին ընտրվել չի թույլատրում, հետո` բազմաթիվ շահեր խաչաձեւող մեր տարածաշրջանում եւ մեր երկրում հատկապես այդպիսի քայլը լրացուցիչ վտանգներ կստեղծեր Հայաստանի համար` երբեք չես իմանա, ի վերջո, թե այդպիսի պատուհանից, ի թիվս հայրենանվեր մարդկանց, ո՞վ ներս կանցնի, չի՞ կարող այդպես վարվել որեւէ այլ երկրի մի Աննա Չապման: Բայց ամենից հետաքրքրականն այն է, որ այսպիսի լուրը լսում ես ոչ թե խորհրդարանական շրջանակներից, այլ` Կալիֆոռնիայում գտնվող մեր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից, ով այս միտքը հայտնել է մեր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ: Պատկերացրեք, թե որքան շոյիչ է մեր հայրենակիցների համար` լսելու, որ իրենք կամ իրենց ներկայացուցիչները ապագայում կարող են հայտնվել Հայոց խորհրդարանի վերին պալատում, եւ որքան նրանք դեպի Հայաստանն ու նրա նախագահը կտրամադրվեն այդպիսի գաղափարի շոշափելի դառնալով: Եթե վարկանիշային խնդիր է լուծվում` որոշ ժամանակ տասին կարող է խփել այդպիսի լուրի շրջանառումը, բայց գործնականում դա հազիվ թե մարմին ստացող գաղափար է եւ կարող է շուռ գալ իրեն ծնողի դեմ:
    Ու մինչ արաբական աշխարհը համաճարակի նման արագ բռնկվում է ամեն ինչ կործանող քաոսով, ինչն այդ երկրները զարգացման առումով հետ է շպրտելու տասնյակ տարիներով (դա տվյալ արաբական երկրները տասնյակ տարիներով բռնապետած ղեկավարների խղճին է` հանգիստ ու առանց իրենց երկրները քանդելու կհանձնեին իշխանությունն ու կգնային, ու չէին ուզենա արաբական բարքերով իրենց արմատական ղեկավարումը ժառանգություն թողնել իրենց սիրասուն զավակներին), ու մինչ վիրահատական թերապիա են աշխատեցնում հեղափոխությունների ճարտարապետները, որոնք սակայն կարող են կորցնել վերահսկողությունը բազմադեմ արաբական աշխարհում, մերոնք բոլորը բարձրաձայնում են, թե արաբական տարբերակը Հայաստանում ընդհանրապես հազիվ թե դիտարկվի, ու նույն` ամենահաս Շարմազանովը հսկա տարբերություն է տեսնում. մեզ մոտ խնդիրները սոցիալական են` Եգիպտոսում արժեքային համակարգի եւ աշխարհաքաղաքական զարգացման արդյունք: Բայց «սոցիալական բունտի» մասին դատողությունները վերջին օրերին, այնուամենայնիվ, մերոնցից շրջանառողներ կան, եւ չարժե ընդհանրապես միամտվել: Չնայած` մենք էլ պակաս խնդիրներ չունենք, փաստորեն, հենց թեկուզ ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերակենդանացումը, որ փաստորեն Մինսկի խմբի ֆորմատից դուրս Չավուշօղլուի հաջողեցրած դեռ միակ կառույցն է լինելու, որի առումով մերոնք դեռեւս դիրքորոշում պետք է որդեգրեն: Ասել, որ դա մեզ գլխացավանք չի պատճառելու, թերեւս ճիշտ չէ, չասել, որ Չավուշօղլուի մտադրությունն ակնհայտ էր ամիսներ առաջ, ու մերոնք դրա դեմն առնել չկարողացան` էլի ճիշտ չէ: Օրինակ ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը կարծում էր, թե ԵԽԽՎ-ում այդ ենթահանձնաժողովի ստեղծման պատասխանատվությունը կրում է քաղաքական մեծամասնությունը:
    ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
    Շարունակել...
    Мои файлы | Просмотров: 323 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 01.02.2011 | Комментарии (0)


    Նոր նախագիծ "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթում.

    Յուրաքանչյուր անձ իրավունք ունի արտահայտվելու եւ տպագրվելու... 

    ///

    Hargeli hayer, inqnerd dzez hay hamarogner,
    guce inqnerd pordzeq mianal mer azgin agotatsi vichakic hanelu, bacahaytelu mer jogovrdi tshnaminerin, masnakcelu mer jogovrdi tshnamu tshnamun mer jogovrdi tshnamu dem hanelu gortsum?

    Im "MTORUM” lragirn ognec bacahaytelu Hayoc tshnamineri , gluxnen bardzi tak pahog u qamaknern gaylerin qrqrelu togatsneri , anbanneri u tshnamu hackatakneri vorosh qanak:

    Miacyal mtatsogutyun ev payqar stegtseq:

    Nerkayacnum em im kartsiqn voroshaki mardkanc ev nranc gortseri masin:

    Ugarkyum em im "Mtorum” lragri PDF fayln, naev "Vstahutyan gogern” ( Hayoc tsnami jhudneri stegtsats "opozicia”-yi masin) hodvatsn acrobatov kardalu hamar: Ushadir kardaceq: Menq petq e mez imananq, mer tshnamun imananq: Ushadir kardaceq:

    *( Im kartsiq# ushimanc hamar! - (imaceq tarberin)

    1) Patahabar imaca Kiprosi hayeri hascen ev ugarkeci PDF faylern im "MTORUM” lragri ev mi hodvatsi:
    Mek el mi zarmanali patasxan staca: Dranc gekavarn haytnec, vor gratsneris imastn u npatakn chi haskanum: Iskn heqiati heros: Es tvarkeci te mincev hima inc chen haskacel u nsheci te chhaskanaln aveli lav e qan haskanal chcakanaln:
    Im g’arsn gyushakum fgav: Dran chein haskacel, kam el chejh cankacel haskacog hamarvel Makariosi jhud lineln u Moskvayi jhud gekavarneri hramannern katarogh Londoni jhudnari kusakcutyan kentroni teladranqov: Dranq jogovrdin el vochinch chhaytnecin AMN-i kogmic kazmakerpvats turqiayi hardzakman masin:
    Ay te inchpisinn en "tshnamu hackatak dardzats hayeri anhaskacog gekavarnern”

    Mi qani mitq el greci, vor petq kga amen hayi (myus angam kgrem dez), ete pordsen mard darnal:
    Ays depqn indz hamozec i lur myusneri grel Hayoc tshnammineri ev nranc hackatakneri masin:

    2) appojabarian@gmail.com
    Privet Appo
    mer tganern kardacin im xndirqn qez - ugarkel indz im hashvin tsragir Sylfaen taratesakov hayeren tpagrelu hamar: Du haytnecir te cankacats kugarki qo "tegakal Karinen”: 3-q amsva #ntacqum voch du ev voch el qo "tegakal "Karinen” chugarkeciq im xndrats# aranc mi xelq# glxin mardu varmunqi ev kartsiqi, angam maqur ejov haytnecir (erevi qo ceg# anshnorhakal u mardkutyan tshnami sionistneric e) qo vochinch chugarkelu mitq#: Aydpisi naxandz u andastiarak mardu es im kyanqum chei imacel:
    Im verevum berats namakin patasxan chstaca ! Iskapes vor Iskapes vor jant hogov jhud es es u Hayoc tshnamin: Bolorn el voroshecin vor du hudayakan es , Hayoc voxerim tshnami es u misht darn e qez qo hogum, hogekan hivand es hayeri nkatmamb unecatsd naxandzic:
    Hima kaseq pe petq e djmei gyl hayeri el Silfaeni tsragri:
    Dimel em u baci Zarehic u Estoniayi Grigoric voch mi patasxan chem stacel:
    Aydqan anban u anbaryackam hayi azganun unecog chei kartsum klini: Tog dranq satken aranc mi bari xosqi Hay marduc:

    3) Erevanum jhudneri u turqei kazmakerpats anhajog pogocayin hegashrjman pordzi jamamak du shat huzvats indz dimecir "inch anel?” harcov:
    Es himnavorapes xorhurd tveci i shah Hayastani petutyann u Hayoc jogovrdin, mets kazmakerpchakan ashxatanq katareci mer hashvin , pahanjelov haytnel qo xndirqn katarelu hamar qo kogmic inch vor mi ban anelu hnaravorutyunnerid masin: Du minchev hima el im gratsin ches patasxanel, vorovhetev hayoc tshnamin es, cankanum eir hayeri dzerqov hayerin vnasel: Du angam , vorpes imacutyun, minchev hima ches el harcrel, te menq kamavor kerpov inch gortser enq arel ev inch gumar enq tsaxsel xndratsd katarelu kazmakerpman hamar?
    Jhudnern irenc pordzov nshanaru krakocnerov spanecin mi qani hay arjanapativ mardkanc:
    Erevanum jhudnern irenc katarats xarnakutyan pordz# orinak dardzrecin u pogocayin layn xarnakutyun stegtsecin Mockvayum , Minsk qagaqum , heto el ayl tegerum:

    Ashxatir uraxanal, ete petq kgas mekin, vor orhasid mi jpit ga demqid:

    4) Tog ugegd misht hush ani
    vor asatd qamun tvel,
    achqnis chanpid es pahel,
    erb vor inqd, huysd ktrats,
    el champeqin ches nayel:

    Es indz tsanotneri hascenerov (ov gite vorn e hayin#, jhudin#, hayelu mej irenov hpartacogin# , anpativ anbanin# - - - ?) ugarkeci qo grehkutyan masin im kartsiqn:

    Misht hishi im xosq#`:

    -Ete akanjd e qor galis, qitd mi qchpori: , Ete tsnvel es sevagorts banvor, jutak mi nvagi bemahartakin:

    Hajogutyun Hayi pativ unecognein

    Karapet Aslamazyan <armeniaesem@yahoo.com>

    01.02.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 

     
    Мои файлы | Просмотров: 398 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 01.02.2011 | Комментарии (0)


    «Ուխտ Արարատի» ...

    Թուրքերը հիշել են ASALA-ին-4
    Թուրքերը հիշել են ASALA-ին-3
    Թուրքերը հիշել են ASALA-ին-2
    Թուրքերը հիշել են ASALA-ին-1


    ՀԱՅՈՒԹՅԱՆԸ, ՀՀ-ԻՆ, ԼՂՀ-ԻՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՀՆԱՐԱՎՈՐ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՐ
    ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ...


    «Ուխտ Արարատի» ...

    ՀՅԴ 120-անեակի Հանդիսութիւնը Կիպրոսի Մէջ
    ՀՅԴ 120-անեակի Հանդիսութիւնը Կիպրոսի ՄէջԿիպրոսի մէջ ՀՅԴ 120-ամեակի հանդիսութիւնը տեղի ունեցաւ Ուրբաթ՝ 28 Յունուար 2011-ի երեկոյեան, Նիւկոսիոյ «Փասիտի» սրահին մէջ կազմակերպութեամբ ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէին։ Հանդիսութիւնը սկսաւ «Մշակ Բանուոր»ով, որմէ ետք ընկ. Արթօ Դաւիթեանի արտասանած խօսքով սկսաւ յայտագրի գործադրութիւնը։ Ցուցադրուեցաւ 120-ին մասին «Երկիր Մեդիա»ի պատրաստած…
    » Ամբողջ »
    www.artsakank.com.cy 

    Мои файлы | Просмотров: 323 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 01.02.2011 | Комментарии (0)

    ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Խաղացեք շախմատ Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում "Երեւան" մշակութային հանրության մրցանակների համար








    Էստոնիայի հայազգի պատանի շախմատիստների փայլուն հաղթանակները... 

    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում  հունվարի 30-ին տեղի ունցավ շաբաթային հերթական բլից շախմատի բաց՝ "Գիշատիչ" մրցաշարը "Երեւան" մշակութային հանրության մրցանակների համար: 

    Մրցաշարում՝ 36 շախմատիստների մասնակցությամբ փայլուն հանդես եկան եւ իրենց խմբերում հաղթողներ դարձան հայազգի պատանի շախմատիստներ.՝ Ռուբեն Հայրապետյանը, Վլադիմիր Հարությունյանն ու Մարատ Բիրյուկովը (մայրը՝ Սվետլանա Սարգսյան):
    15-ամյա Ռուբենը ելույթ ունեցավ մեծահասակների խմբում,որտեղ հավաքեց առավելագույն քանակի միավորներ,8-ից՝ 8:
    Ակադեմիայի նորաստեղծ աստղիկ, 8-ամյա Վլադիմիր Հարությունյանի համար դա առաջին մրցաշարն էր եւ այն դարձավ շատ հաջողակ՝ 5 միավոր 5-ից եւ մաքուր 1-ին տեղը:
    Կրտսեր շախմատիստների խմբում բոլորին գերազանցեց
    Սվետլանա Սարգսյանի որդին՝ 6-ամյա Մարատ Բիրյուկովը (6 միավոր 6-ից):

    30.01.2011
    Ռուբեն Հայրապետյան

    30.01.2011
    Վլադիմիր Հարությունյան

    30.01.2011
    Մարատ Բիրյուկով 

    Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի

    "Երեւան" մշակութային հանրության մրցանակների համար շաբաթային հերթական բլից շախմատի բաց՝ "Գիշատիչ" մրցաշարը Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում տեղի կունենա փետրվարի 5-ին.
    Մոասնակցությունն անվճար:
    Սկիզբը ժամը 11.30.

    Մրցաշարին աջակցում են նաեւ Autokool KEVAD վարորդական դպրոցը եւ Էստոնիայում McDonald's ռեստորանային ցանցը:  

     


    01.02,2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 373 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

    Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը

    Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը
    PanARMENIAN.Net
    - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նիստին, որի օրակարգում նոր ձևավորված խորհրդի կողմից խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունն էր:

    Նիստի մասնակիցների կողմից ԵՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել է Նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդի քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանը վերընտրվել է Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ: Խորհրդի քարտուղար է ընտրվել Դավիթ Հայրապետյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

    Հարավային Սուդանում ամրագրվեց, որ ազատ ինքնորոշումը յուրաքանչյուր ժողովրդի անքակտելի իրավունքն է. ՀՀ ԱԳՆ

    31.01.2011


    Հայաստանը ողջունում է Հարավային Սուդանում անցկացված հանրաքվեն: Հանրաքվեի հրապարակված նախնական արդյունքները, որոնք վստահաբար էապես չեն տարբերվելու վերջնականից, ևս մեկ անգամ ամրագրեցին, որ ազատ ինքնորոշումը յուրաքանչյուր ժողովրդի անքակտելի իրավունքն է: Այս մասին «Արմենպրես» գործակալության խնդրանքով գնահատելով Հարավային Սուդանում կայացած հանրաքվեի նախնական արդյունքները՝ ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Հարավային Սուդանի բնակչության այս ընտրությունը արդեն շուրջ 60 տարի՝ ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր, տեղի ունեցող ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ամենաթարմ օրինակն է և առկա խնդիրները լուծելու ճիշտ ճանապարհ, որը միանշանակ ողջունվում է միջազգային հանրության կողմից։ Հուսով ենք, որ իր կամարտահայտությամբ ընտրելով սեփական ճակատագիրը տնօրինելու ուղին` Հարավային Սուդանը հաջողության կհասնի անկախ պետականության հաստատման և կայացման գործում»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը: (Tert.am)

    ՀՀ նախագահը մտադիր է խորհրդարանը դարձնել երկպալատանի և սփյուռքահայերին հնարավորություն տալ մասնակցելու պետական կառավարմանը. նախարար
    Грануш АКОПЯН

    ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կալիֆոռնիայում հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ խոսել է ՀՀ նախագահի՝ Սահմանադրության փոփոխությամբ խորհրդարանը երկպալատանի դարձնելու մտադրության մասին, ինչը հնարավորություն կընձեռի խորհրդարանի վերին պալատի կազմում ընդգրկել նաև աշխարհասփյուռ հայրենակիցների ներկայացուցիչներին։ Մանրամասն...

    Արծիվների թռիչքը` ի նշանավորումն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3-րդ տարեդարձի

    31 Հունվարի, 2011

    Փետրվարի 19-ին` ժամը 14.00-ին, Մատենադարանին կից հրապարակում, բացօթյա տեղի է ունենալու «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման 1-ին տարեդարձն, որին մասնակցելու են Կազմակերպության 57 մասնաճյուղ-գրասենյակներից ժամանած Կազմակերպության 10.000 ակտիվ անդամներ: »»»»»

    Տուն կգան 10 փուլով

    ՀՀ Սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ այս տարի «Արի տուն» ծրագիրը կիրականացվի հունիսի 19-հոկտեմբերի 9 հատվածում՝ 10 փուլով: Ինչպես 2009-ին եւ 2010-ին, երկու շաբաթով հայաստանցիների ընտանիքներում կհյուրընկալվեն սփյուռքահայ աղջիկներ եւ տղաներ: Սփյուռքահայ հյուրերի կարիքների մեծ մասը հոգում է պետությունը, որոշ ծախսեր՝ սնունդ եւ այլն, հյուրընկալ ընտանիքը:
    Եթե 2009-ին ծրագրին մասնակցել կարող էին 14-25 տարեկանները, ապա այս տարի, ինչպես 2010-ին՝ ծրագիրը նախատեսված՝ 13-20 տարեկանների համար:
    Եթե 2009-ին հյուրընկալ ընտանիքը կարող էր լինել միայն Երեւանից, ապա այս տարի, ինչպես 2010-ին՝ Երեւան եւ մայրաքաղաքամերձ չորս մարզեր:
    Եթե 2009-ին եւ 2010-ին սփյուռքահայ երեխան երկու շաբաթ մնում էր հյուրընկալ ընտանիքում, ապա այս տարի սփյուռքահայ երեխան մեկ շաբաթ կմնա հյուրընկալ ընտանիքում, իսկ հետո այդ ընտանիքի երեխայի հետ՝ ճամբարում:
    «Արի տուն» ծրագրով տարբեր երկրներից Հայաստան եկածների մեջ երկու ամուսնություն է գրանցվել: Ընտանիք են կազմել սիրիացի հայ տղան եւ Թուրքիայից հայ աղջիկը, եւ եգիպտահայ տղան ու ուկրաինացի հայուհին: Այս երեխաները «տուն» էին եկել 2009-ին

    Աղբյուր...


    Мои файлы | Просмотров: 321 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 31.01.2011 | Комментарии (0)


    Կին, ֆուտբոլ, էրոտիկա, դրամ





    Կանանց ֆուտբոլում, ի տարբերություն տղամարդկանց, այնքան էլ մեծ գումարներ չեն շրջանառվում: Այստեղ գրեթե երբեք աշխարհացունց՝ վեցանիշ թվերով տրանսֆերներ չեն լինում: Կին ֆուտբոլիստներին լավագույն դեպքում հիշում են միայն Եվրոպայի, աշխարհի առաջնությունների եւ օլիմպիական խաղերի օրերին: Ահա ֆուտբոլային ակումբներն էլ իրենց համար տարբեր կերպ են դրամ վաստակում: Ընդհանուր առմամբ ամեն բան այնքան էլ վատ չէ, մանավանդ, երբ խոսքը կանանց գրանդ ակումբների մասին է: Սակայն կին  ֆուտբոլիստուհիները, հաշվի առնելով, որ իրենք նախ եւ առաջ մարդկության գեղեցիկ սեռի ներկայացուցիչն են, մարզումների, հանդիպումներ ունենալու եւ ինչ-որ տեղ էլ անձնական կյանքի համար շատ հաճախ գումար վաստակում են իրենց գեղեցկությամբ: Ավելի ստույգ՝ էրոտիկ ֆոտոսեսիաների մասնակցելով:


    Աղբյուր...
     
    Мои файлы | Просмотров: 315 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 31.01.2011 | Комментарии (0)


     
    Առաջատարը ցուցադրեց գրոսմայստերական խաղ...

    30.01.2011

    Մեր տղաները կատարելով 3-ժամյա եւ 200 կիլոմետրանոց երթ Սիլլամյաէ քաղաք, խաղի մինչեւ վերջին վայրկյանը ցուցադրեցին մարտականություն եւ այն ինչ կարող էին,սակայն առաջատարի գրոսմայստերական խաղին դիմադրել 6 հոգով եւ այն էլ առանց հարձակվողների 12-ի դեմ եւ խաղալ հարձակվողական ֆուտբոլ սկզբից մինչեւ վերջ բարձր տեմպով՝ բնական է,որ արդյումքն ուրիշ չեր լինի: Տարբեր պատճառներով Սիլլամյաէ չներկայացան մեր հարձակվողներն ու հիմնական գոլ խփոխները... Դե ինչ արած՝ մենք սիրողական ակումբ ենք եւ թողնենք դա յուրաքանչյուրի խղճի վրա,սակայն,ինչպես ասում են թվաբանությունում՝ "պահենք մտքներիս"...

    30.01.2011

    "Երեւանի" ֆուտբոլիստները պայքարեցին մինչեւ վերջ եւ ունեին շատ պահեր ավելի շատ գնդակներ խփելու համար, բայց այդ օրը ամեն ինչ դաշտի տերերի կողմն էր եւ այդ թվում նաեւ՝ հաջողությունը: Զուր չէ ժողովրդական խոսքը.՝ "Բերում է ուժեղի բախտը"...   
    Մեր ակումբի կազմում լավագույն խաղացող ճանաչվեց պաշտպան Ալեքսեյ Կորոլենկոն, որը եւ դարձավ մեր խփած 2 գոլերի հեղինակը:








    30.01.2011

    Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի:

    Գլուխներդ բարձր՝ տղաներ:Սպորտում հաղթանակն ու պարտությունը գնում են իրար կողք-կողքի եւ յորաքանչյուր պարտությունից հետո հաղթանակի դառնում է ավելի քաղցր...

    Տեսանյութ  S.Sillamäe Almaz - S.FC Yerevan ...

    ...

    Սիլլամյաէի ճանապարհին մենք նորից այցելեցինք "Արթուր" փոքրիկ հայկական օազիսը,որտեղ ճաշակեցինք իսկական  հայկական խորովածի ու փախլավայի համն ու հոտը...
    30.01.2011

    "Artur" - փոքրիկ հայկական օազիս Էստոնիայում...


    Տալլինն - Նարվա- Սանկտ-Պետերբուրգ խճուղու վրա հայտնվել է նոր օբյեկտ՝ մաքուր հայկական "վետերոկ": 
    Մանրամասն... 
    http://esthaylraber.ucoz.ru/load/norowt_39_yownner_hayeren_novosti_na_armjanskom/1-1-0-1025





    Картинка 21 из 54

      ՖՈՒՏԶԱԼ

    30.01.2011
    Սիլլամյաէ
    Էստոնիայի ֆուտզալի առաջնություն 2010/11 (2 Խումբ)
    9 փուլ
    S.Sillamäe Almaz - S.FC Yerevan (Տալլինն) 21:2
    Առաջնության աղյուսակը...

    31.01.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"


    Мои файлы | Просмотров: 299 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

    Շախմատ.
    Հայաստանի 71-րդ առաջնություն


    Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որն այս տարվա մարտին կդառնա 20 տարեկան, նվաճեց Հայաստանի 2011 թվականի չեմպիոնի տիտղոսը:

    Ամփոփիչ աղյուսակ
    Տ. Անուն 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Մ.  TB1 TB2
    1. Ռ. Հովհաննիսյան  * ½ ½ 1 0 ½ ½ 1 1 1 1 1 8 39 5
    2. Ս. Տեր-Սահակյան ½ * ½ ½ ½ 1 1 ½ ½ ½ ½ 1 7 36.75 5
    3. Զ. Անդրիասյան  ½ ½ * ½ ½ 1 ½ ½ ½ 1 ½ 1 7 36 5
    4. Ա. Փաշիկյան  0 ½ ½ * ½ ½ 1 1 1 ½ ½ 1 7 34.25 5
    5. Ա. Գրիգորյան  1 ½ ½ ½ * ½ ½ ½ ½ ½ 1 ½ 6.5 35.5 5
    6. Տ. Լ.Պետրոսյան ½ 0 0 ½ ½ * 1 1 ½ 1 ½ ½ 6 29.75 6
    7. Արտ. Մինասյան ½ 0 ½ 0 ½ 0 * ½ 1 ½ 1 ½ 5 24.25 6
    8. Հ. Մելքումյան  0 ½ ½ 0 ½ 0 ½ * 1 0 1 1 5 23.75 5
    9. Արա Մինասյան 0 ½ ½ 0 ½ ½ 0 0 * 1 1 0 4 20.25 6
    10. Ա. Անաստասյան 0 ½ 0 ½ ½ 0 ½ 1 0 * ½ 0 3.5 19.5 6
    11. Դ. Գ.Պետրոսյան 0 ½ ½ ½ 0 ½ 0 0 0 ½ * 1 3.5 18.75 6
    12. Տ. Քոթանջյան 0 0 0 0 ½ ½ ½ 0 1 1 0 * 3.5 16.25 6



    Աղբյուր...
    http://www.armchess.am/news-a.htm

    Мои файлы | Просмотров: 324 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

    Կալիֆոռնիայի Ասամբլեայի անդամներն առաջարկում են ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

    PanARMENIAN.Net - Կալիֆոռնիայի Ասամբլեայի անդամներ Էնտոնի Պորտանտինոն և Խաչո Աչաջյանը սենատոր Ջո Սիմիտյանի հետ միասին ներկայացրել են համատեղ բանաձև, որն առաջարկում է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակել նահանգում:

    Բանաձևը նաև ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին կոչ է անում 1915թ. դեպքերը պաշտոնապես ճանաչել որպես Հայոց ցեղասպանություն: Բացի դրանից Ասամբլեայի անդամները Թուրքիային կոչ են անում առերեսվել սեփական պատմությանը և ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը:

    «1915 թվականի հայերի կոտորածը մարդկության պատմության մեջ ամենամեծ հանցագործություններից մեկն է, և դրա վրա աչք փակելը նշանակում է հաշտվել դրա հետ»,- ասել է Պորտանտինոն` հույս հայտնելով, որ այդ ոճրագործությունը ճիշտ գնահատական կստանա, հաղորդում է Asbarez.com-ը:

    Հայաստանի Երիտասարդական կուսակցությունը միավորվել է «Բարգավաճ Հայաստանի» հետ

    Երիտասարդական կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր հերթին լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր գլխավորած կուսակցության քաղաքական կուրսը համահունչ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրերին: Բաբայանը հաղորդեց, որ «Բարգավաճ Հայաստանի» հետ միավորման մասին որոշումն ընդունվել էր դեռևս 2010թ. նոյեմբերին:

    Мои файлы | Просмотров: 271 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024