Կանանց ֆուտբոլում, ի տարբերություն տղամարդկանց, այնքան էլ մեծ գումարներ չեն շրջանառվում: Այստեղ գրեթե երբեք աշխարհացունց՝ վեցանիշ թվերով տրանսֆերներ չեն լինում: Կին ֆուտբոլիստներին լավագույն դեպքում հիշում են միայն Եվրոպայի, աշխարհի առաջնությունների եւ օլիմպիական խաղերի օրերին: Ահա ֆուտբոլային ակումբներն էլ իրենց համար տարբեր կերպ են դրամ վաստակում: Ընդհանուր առմամբ ամեն բան այնքան էլ վատ չէ, մանավանդ, երբ խոսքը կանանց գրանդ ակումբների մասին է: Սակայն կին  ֆուտբոլիստուհիները, հաշվի առնելով, որ իրենք նախ եւ առաջ մարդկության գեղեցիկ սեռի ներկայացուցիչն են, մարզումների, հանդիպումներ ունենալու եւ ինչ-որ տեղ էլ անձնական կյանքի համար շատ հաճախ գումար վաստակում են իրենց գեղեցկությամբ: Ավելի ստույգ՝ էրոտիկ ֆոտոսեսիաների մասնակցելով: