Մեր տղաները կատարելով 3-ժամյա եւ 200 կիլոմետրանոց երթ Սիլլամյաէ քաղաք, խաղի մինչեւ վերջին վայրկյանը
ցուցադրեցին մարտականություն եւ այն ինչ կարող էին,սակայն առաջատարի
գրոսմայստերական խաղին դիմադրել 6 հոգով եւ այն էլ առանց հարձակվողների
12-ի դեմ եւ խաղալ հարձակվողական ֆուտբոլ սկզբից
մինչեւ վերջ բարձր տեմպով՝ բնական է,որ արդյումքն ուրիշ չեր լինի: Տարբեր
պատճառներով Սիլլամյաէ չներկայացան մեր հարձակվողներն ու հիմնական գոլ
խփոխները... Դե ինչ արած՝ մենք սիրողական ակումբ ենք եւ թողնենք դա
յուրաքանչյուրի խղճի վրա,սակայն,ինչպես ասում են թվաբանությունում՝ "պահենք
մտքներիս"...
30.01.2011
"Երեւանի" ֆուտբոլիստները պայքարեցին մինչեւ վերջ եւ ունեին շատ պահեր
ավելի շատ գնդակներ խփելու համար, բայց այդ օրը ամեն ինչ դաշտի տերերի
կողմն էր եւ այդ թվում նաեւ՝ հաջողությունը: Զուր չէ ժողովրդական խոսքը.՝
"Բերում է ուժեղի բախտը"...
Մեր ակումբի կազմում լավագույն խաղացող ճանաչվեց պաշտպան Ալեքսեյ Կորոլենկոն, որը եւ դարձավ մեր խփած 2 գոլերի հեղինակը:
30.01.2011
Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի:
Գլուխներդ բարձր՝ տղաներ:Սպորտում հաղթանակն ու պարտությունը գնում են
իրար կողք-կողքի եւ յորաքանչյուր պարտությունից հետո հաղթանակի դառնում է
ավելի քաղցր...
Սիլլամյաէի ճանապարհին մենք նորից այցելեցինք "Արթուր" փոքրիկ հայկական
օազիսը,որտեղ ճաշակեցինք իսկական հայկական խորովածի ու փախլավայի համն ու
հոտը...
30.01.2011