Արծիվների թռիչքը` ի նշանավորումն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3-րդ տարեդարձի
31 Հունվարի, 2011Փետրվարի 19-ին` ժամը 14.00-ին, Մատենադարանին կից հրապարակում, բացօթյա տեղի է ունենալու «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման 1-ին տարեդարձն, որին մասնակցելու են Կազմակերպության 57 մասնաճյուղ-գրասենյակներից ժամանած Կազմակերպության 10.000 ակտիվ անդամներ: »»»»»
Տուն կգան 10 փուլովՀՀ Սփյուռքի
նախարարությունը տեղեկացնում է, որ այս տարի «Արի տուն» ծրագիրը
կիրականացվի հունիսի 19-հոկտեմբերի 9 հատվածում՝ 10 փուլով: Ինչպես 2009-ին
եւ 2010-ին, երկու շաբաթով հայաստանցիների ընտանիքներում կհյուրընկալվեն
սփյուռքահայ աղջիկներ եւ տղաներ: Սփյուռքահայ հյուրերի կարիքների մեծ մասը
հոգում է պետությունը, որոշ ծախսեր՝ սնունդ եւ այլն, հյուրընկալ ընտանիքը: Եթե 2009-ին ծրագրին մասնակցել կարող էին 14-25 տարեկանները, ապա այս տարի, ինչպես 2010-ին՝ ծրագիրը նախատեսված՝ 13-20 տարեկանների համար: Եթե 2009-ին հյուրընկալ ընտանիքը կարող էր լինել միայն Երեւանից, ապա այս տարի, ինչպես 2010-ին՝ Երեւան եւ մայրաքաղաքամերձ չորս մարզեր: Եթե 2009-ին եւ 2010-ին սփյուռքահայ երեխան երկու շաբաթ մնում էր հյուրընկալ ընտանիքում, ապա այս տարի սփյուռքահայ երեխան մեկ շաբաթ կմնա հյուրընկալ ընտանիքում, իսկ հետո այդ ընտանիքի երեխայի հետ՝ ճամբարում: «Արի տուն» ծրագրով տարբեր երկրներից Հայաստան եկածների մեջ երկու ամուսնություն է գրանցվել: Ընտանիք են կազմել սիրիացի հայ տղան եւ Թուրքիայից հայ աղջիկը, եւ եգիպտահայ տղան ու ուկրաինացի հայուհին: Այս երեխաները «տուն» էին եկել 2009-ին |