Статистика |
Онлайн всего: 2 Гостей: 2 Пользователей: 0 |
|
Мой сайт |
|
В категории материалов: 1009 Показано материалов: 321-330 |
Страницы: « 1 2 ... 31 32 33 34 35 ... 100 101 » |
Сортировать по:
Дате ·
Названию ·
Рейтингу ·
Комментариям ·
Загрузкам ·
Просмотрам
Սանկտ Պետերբուրգում կայացավ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը 25.02.2011
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը աշխատանքային այցով մեկնել է
Սանկտ Պետերբուրգ, որտեղ կայացել է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ
Դմիտրի Մեդվեդեւի հետ: Հանդիպման առնչությամբ Կրեմլի մամուլի
ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Դմիտրի Մեդվեդեւն ու Սերժ
Սարգսյանը քննարկել են ռուս-հայկական համագործակցության հետ կապված հարցեր,
քննարկել են հրատապ միջազգային խնդիրներ: Հայտնի է նաեւ, որ
նախագահների հանդիպման օրակարգի հիմնական հարցերից էր առեւտրատնտեսական
համագործակցությունը, մասնավորապես` ատոմային էներգետիկայի բնագավառում: Քաղաքական օրակարգի հարցերից էր համագործակցությունը ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում, ԵվրԱզԷՍ-ում, ինչպես նաեւ Ղարաբաղի հարցը: Մարտի 5-ին Սոչիում նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը Ղարաբաղի հարցով: azatutyun.am
Այսօր տեղի կունենա Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը
Փետրվար 25, 2011
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 25-ին աշխատանքային
այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Դմիտրի
Մեդվեդեւի հետ: Այն կայանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման
խնդրով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման
նախաշեմին: Այդ բանակցությունները նախատեսված են մարտի 5-ին՝ Սոչիում: Վերջին անգամ եռակողմ ձեւաչափով հանդիպում կայացել էր հոկտեմբերի 27-ին
Աստրախանում: Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվածություն էին
ձեռք բերել մարդասիրական սկզբունքով ռազմագերիներին և զոհվածների
աճյունները փոխանակելու վերաբերյալ: Նշենք, որ փետրվարի 23-ին Հայաստան էր այցելել ԱՄՆ պետքարտուղարի
տեղակալ Ջեյմս Սթայնբերգը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը, որի կազմում
էր նաեւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ
Գորդոնը: Իսկ նախօրեին տարածաշրջան է այցելել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Լրատվամիջոցների հաղորդմամբ` բանակցությունների հիմնական թեման ղարաբաղյան հակամարտությունն էր: news.am ՀՀ նախագահն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ–ի հատուկ ներկայացուցչին
Նախագահ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է հրաժեշտի այցով Հայաստան ժամանած
Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր
Սեմնեբիին։ Մանրամասն...
Վիդեո |
"ԵՐԵՎԱՆ"
"YEREVAN" "ЕРЕВАН"
Յուրաքամչյուր Շաբաթ օր (13.00 - 17.00 ), Տալլիննի՝ "ԵՐԵւԱՆ" մշակութային
հանրությունը հրավիրում է բոլոր ցանկացողներին "ԵՐԵւԱՆ"
ժամանցի ակումբ շփվել եւ անցկացնել հաճելի ժամանց.՝ Նարդի, Շախմատ, Բլոտ,
երաժշտություն, հայկական վիդեոֆիլմեր...
Մեր հասցեն. Տալլինն, Կալևիպոյա փողոց 10, հեռ.372+53991414:
Բարի՜ գալուստ: Ո՞Վ, ԵԹԵ՜ Ո՛Չ ՄԵ՛ՆՔ...
Տեղեկություն.
+372 53 991 414
grigorairapetjan@mail.ru Փետրվարի 26-ին Տալլիննի «Երեւան» մշակութային
հանրությունոմ տեղի կունենա կարճ եւ երկար նարդիների բարերարական բաց
մրցաշարներ հրդեհից տուժված Հաափսալու քաղաքի մանկատան վերականգնման
աջակցությանը LRBEREST "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" |
Սումգայիթի հայության հիշատակը կոգեկոչեն Հաագայում 24.02.2011 Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները (Հոլանդահայ
Կազմակերպությունների Ֆեդերացիա և Հայ Դատի հանձնախումբ) կազմակերպում են
ցույց` ոգեկոչելու Սումգայիթի հայության կոտորածի 23-ամյակը: «Այսու
կոչ ենք անում Նիդերլանդների բոլոր հայկական կառույցներին և ամբողջ
հոլանդահայությանը, որ միասնաբար զանգվազային ցույցի միջոցով ոգեկոչենք
Սումգայիթի (1988) և Բաքվի (1990) հայության զանգվածային ջարդերի զոհերի
հիշատակը, արտահայտենք մեր համերաշխությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի
հետ և Նիդեռլանդների կառավարության և միջազգային հասարակայնության
զորակցությունը հայցենք հակամարտության խաղաղ լուծման համար` հարգելով
Ղարաբաղի ժողովրդի ինքորոշման իրավունքը», - ասված է Հոլանդահայ
համագործակցող կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ: Ցույցը կմեկնարկի փետրվարի 28-ին, ժամը 13.15-ին, Հաագայի Խաղաղության պալատի մոտ, կավարտվի ժամը 15-ին` Ադրբեջանի դեսպանատան մոտ: Ցույցի նպատակն է. • պահանջել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում • պահանջել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքորոշման իրավունքի հարգում
• Կենդանի պահել ինչպես Սումգայիթի այնպես էլ Բաքվի զանգվածային ջարդերի
զոհերի հիշատակը, որպեսզի կանխվեն նման աղետալի դեպքեր: (Aysor.am) ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆԸՙ ՊԱՏՇԱՃ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ Գերմանահայոց
կենտրոնական խորհուրդը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին ժամը
13.00-15.00-ն Բեռլինում Սումգայիթյան եղեռնագործության (1988,
27.02-29.02) հիշատակի միջոցառում է անցկացվելու: Նախՙ ԳԴՀ մայրաքաղաքի
կենտրոնումՙ Հումբոլտ համալսարանի կենտրոնական շենքի առջեւՙ ցույց եւ
հսկում, այնուհետեւՙ Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի ավետարանական
Լուիզենքիրշեումՙ հոգեհանգստյան պաշտոն, որ կմատուցի համայնքի հովիվ Գնել
Գաբրիելյանը: Օրվա բանախոսները երկուսն ենՙ Գերմանահայոց կենտրոնական
խորհրդի ատենապետ Ազատ Օրդուխանյանը եւ Գերմանիայում ԼՂ Հանրապետության
ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը: «Այսօր մեր պարտքն է հիշյալ ոճրագործությունը միջազգային
հանրությանը ներկայացնելՙ պահանջելով պատշաճ գնահատական տալ կատարվածին»,
ասված է ԳԿԽ հաղորդագրության մեջ:
Աղբյուր... «Սումգայիթ, փետրվար, 1988. հանցագործություն առանց վաղեմության ժամկետի»
|
Արցախի նախագահ. Մեր ժողովուրդն իր զավակների արյան գնով է նվաճել սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքը
23 փետրվարի 2011
PanARMENIAN.Net
- «Փետրվարի 23-ն Արցախում նշվում է որպես համաժողովրդական տոն, քանի որ
մեր ողջ ժողովուրդը մեկ մարդու պես զինվորագրվել էր հայրենիքի
պաշտպանության գործին, հերոսաբար դիմագրավել թշնամու ոտնձգություններին և
իր զավակների արյան գնով նվաճել սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու
իրավունքը: Հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա սերունդների
հիշողության մեջ»,- ասվում է Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում:
Արցախի Հանրապետության նախագահն ընդգծել է, որ բանակը հանդիսանում է
Արցախի անկախության ու անվտանգության հիմնական երաշխավորը և մեր ժողովրդի
հպարտությունը: «Բարձր մարտական ոգու և պատրաստվածության շնորհիվ Լեռնային
Ղարաբաղի զինված ուժերը կարևոր դեր են կատարում նաև տարածաշրջանում
խաղաղության ու կայունության պահպանման գործում: Այդ իսկ պատճառով պետք է
ամեն ինչ անենք մեր երկրի պաշտպանունակության շարունակական ամրապնդման,
բանակի մարտունակության բարձրացման, ժամանակի պահանջներին համապատասխան
տեխնիկական հագեցվածության ապահովման, հայրենիքի զինվորի ոգին միշտ բարձր
պահելու ուղղությամբ: Բանակի հիմնախնդիրները այսուհետ էլ կլինեն
իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում: Մեկ անգամ ևս
շնորհավորում եմ Պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, Հայրենական մեծ
պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններին փառապանծ տոնի առթիվ և
մաղթում քաջառողջություն, երջանկություն, խաղաղ ու բարեկեցիկ կյանք»,-
շեշտել է Բակո Սահակյանը:
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 1988 Թ. ՀԱՅԵՐԻ ՋԱՐԴԵՐԸ ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում կոնգրեսական Ֆրենկ Փալոնն
իր ելույթում նշել է, թե Սումգայիթի հայկական ջարդերը հայ ժողովրդի
հանդեպ ադրբեջանական ագրեսիայի մեկ օրինակն են միայն, որից երկու տարի հետո
Ադրբեջանից անհետացել է 450 հազարանոց հայկական համայնքը: Ադրբեջանի
ղեկավարությունը իրականացրել է հայ բնակչության էթնիկ զտում եւ զանգվածային
արտաքսում: Փալոնն անհրաժեշտ է համարում, որ ԱՄՆ-ը ագրեսիվ հարեւաններով
շրջապատված Հայաստանի անվտանգության երաշխավորը լինի: Հանրապետական
կոնգրեսական Էն Էշուն էլ ընդգծել է, որ իր ընտանիքի անդամները փրկվել են
Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից, իսկ 1988-ի
սումգայիթյան իրադարձությունների դեպքում պատմությունը կրկնվել է. «Պետք է
խստորեն դատապարտել էթնիկ խմբերի հանդեպ իրականացվող նման բռնության
դեպքերը`անկախ նրանից, թե երբ եւ որտեղ են դրանք տեղի ունեցել: Անգամ 96
տարի հետո ԱՄՆ Կոնգրեսը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը», ասել է նա:www.azg.am
Վիդեո
|
Գրիգոր Հայրապետյան. Տալլիննի "Երեւան" մշակութային
հանրությունը մեր ակումբի հաղթանակը նվիրում ենք Արցախի վերածննդի օրվան եւ
նրա հերոս ժողովրդին...
20.02.2010 (Գրիգոր
Հայրապետյան.Տալլիննի "Երեւան" մշակութային հանրությունը մեր ակումբի
հաղթանակը նվիրում ենք Արցախի վերածննդի օրվան եւ նրա հերոս ժողովրդին...)
20.02.2010 ՖԱ "Երեւան" (Տալլինն) ՖԱ "Երեւան" (Տալլինն) -ՖԱ Դեպօօ (Տալլինն) 9:6
20.02.2010 ՖԱ "Երեւան" (Տալլինն) -ՖԱ Դեպօօ (Տալլինն) 20.02.2010
(Ավետիք Հայրապետյան.Մերսիներ խաղի համար...)
20.02.2010
(«Լրաբեր Էստոնիայից» թերթը հանդիպման լավագույն խաղացող ճանաչեցդարպասապահ՝ Դենիս Պետրովին)
(Մեր «լեգիոներ»՝ Դմիտրի Ժիդկովը խփելով 3 գնդակ, բերեց մեծ ներդրում մեր հաղթանակում)
20.02.2010
(Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբի հարձակվող՝ Ռուսլան Յագուդինը 55 խփած գոլերով դարձավ առաջնության լավագույն դիպկահարը)
20.02.2010
(Գրիգոր Հայրապետյան.Մենք հաղթեցինք:Մինչ նոր հանդիպում ֆուտզալի հաջորդ մրցաշրջանում՝ նոյեմբերին:) Հոդվածը եւ լուսաշարանը՝ շուտով... Առաջնության աղյուսակը...
ՖՈՒՏԶԱԼ
20.02.2011
Էստոնիայի ֆուտզալի առաջնություն 2010/11 (2 Խումբ)
12 փուլ
S.FC Yerevan (Տալլինն) - S.FC Ühinenud Depood (Տալլիննի) 9:6
Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբին աջակցում են.
- Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը
- "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը -VIVARO bet (Yerevan)
- Գրիգորի Ռակը (գործարար)
- Տալլիննի La Passion ռեստորանը (տնորեն՝ Ռոբերտ Սարկիսյան)
- "Ehituse Inkasso OÜ" ֆիրման
- Տալլիննի "KEVAD" ավտոդպրոցը
(Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբի միջնորդությամբ "KEVAD" ավտոդպրոց բոլոր ընդգրկվողներին՝ ուսուցումը 10% զեղչ)
Աջակցի՛ր եւ դո՛ւ Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբին...
LRBEREST "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
Շախմատի ակումբային մրցաշարում հաղթեց "Երեւանը"՝ պատանի Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ...
20.02.2010
20.02.2010 (Ռուբեն Հայրապետյան. Հաղթանակս նվիրում եմ Արցախի վերածննդի օրվան եւ նրա հերոս ժողովրդին...) Հոդվածը եւ լուսաշարանը՝ շուտով...
20.02.2010 (Գրիգոր Հայրապետյան.Շնորհակալություն Տալլիննի լավագույն
վարորդական դպրոցի տնօրեն՝ Ալեքսանդր Գուժովին, Տիգրան Պետրոսյանի անվան
շախմատի ակադեմիային աջակցություն ցույց տալու համար: «Կէվադ» վարորդական դպրոցը, դա 100 տոկոսանոց դրական արդյունք է:)
LRBEREST "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
|
Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի
ակադեմիայում կայացավ բարերարական մրցաշար հրդեհից տուժված Հաափսալու
քաղաքի մանկատան վերականգնման աջակցությանը
Արդեն մի քանի տարի է,որ տասնյակ թոշակային տարիքի տալլիննցիներ իրենց ազատ
ժամանակն անց են կացնում Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի
ակադեմիայում:
Նրանց որոշմամբ,համաէստոնական սգո օրը՝ փետրվարի 21-ին,
ակադեմիայում կայացավ շախմատի բարերարական մրցաշար հրդեհից տուժված
Հաափսալու քաղաքի մանկատան վերականգնման աջակցությանը, որտեղ հավաքվեց 50
եվրո զոհաբերություն:
Որոշվել է նման բարերարական մրցաշարներ անցկացնել ակադեմիայում մինչեւ փետրվարի վերջն՝ ամեն օր:
Լուսաշարան... LRBEREST "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
|
|
|