Воскресенье, 22.09.2024, 12:18
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    25.02.2011, 00:24

    Արցախի նախագահ. Մեր ժողովուրդն իր զավակների արյան գնով է նվաճել սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքը

    Արցախի նախագահ. Մեր ժողովուրդն իր զավակների արյան գնով է նվաճել սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքը

    PanARMENIAN.Net - «Փետրվարի 23-ն Արցախում նշվում է որպես համաժողովրդական տոն, քանի որ մեր ողջ ժողովուրդը մեկ մարդու պես զինվորագրվել էր հայրենիքի պաշտպանության գործին, հերոսաբար դիմագրավել թշնամու ոտնձգություններին և իր զավակների արյան գնով նվաճել սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ»,- ասվում է Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում:

    Արցախի Հանրապետության նախագահն ընդգծել է, որ բանակը հանդիսանում է Արցախի անկախության ու անվտանգության հիմնական երաշխավորը և մեր ժողովրդի հպարտությունը: «Բարձր մարտական ոգու և պատրաստվածության շնորհիվ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը կարևոր դեր են կատարում նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում: Այդ իսկ պատճառով պետք է ամեն ինչ անենք մեր երկրի պաշտպանունակության շարունակական ամրապնդման, բանակի մարտունակության բարձրացման, ժամանակի պահանջներին համապատասխան տեխնիկական հագեցվածության ապահովման, հայրենիքի զինվորի ոգին միշտ բարձր պահելու ուղղությամբ: Բանակի հիմնախնդիրները այսուհետ էլ կլինեն իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններին փառապանծ տոնի առթիվ և մաղթում քաջառողջություն, երջանկություն, խաղաղ ու բարեկեցիկ կյանք»,- շեշտել է Բակո Սահակյանը:


    ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 1988 Թ. ՀԱՅԵՐԻ ՋԱՐԴԵՐԸ ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ
     
    Картинка 13 из 24848

    ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում կոնգրեսական Ֆրենկ Փալոնն իր ելույթում նշել է, թե Սումգայիթի հայկական ջարդերը հայ ժողովրդի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի մեկ օրինակն են միայն, որից երկու տարի հետո Ադրբեջանից անհետացել է 450 հազարանոց հայկական համայնքը: Ադրբեջանի ղեկավարությունը իրականացրել է հայ բնակչության էթնիկ զտում եւ զանգվածային արտաքսում: Փալոնն անհրաժեշտ է համարում, որ ԱՄՆ-ը ագրեսիվ հարեւաններով շրջապատված Հայաստանի անվտանգության երաշխավորը լինի: Հանրապետական կոնգրեսական Էն Էշուն էլ ընդգծել է, որ իր ընտանիքի անդամները փրկվել են Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից, իսկ 1988-ի սումգայիթյան իրադարձությունների դեպքում պատմությունը կրկնվել է. «Պետք է խստորեն դատապարտել էթնիկ խմբերի հանդեպ իրականացվող նման բռնության դեպքերը`անկախ նրանից, թե երբ եւ որտեղ են դրանք տեղի ունեցել: Անգամ 96 տարի հետո ԱՄՆ Կոնգրեսը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը», ասել է նա:www.azg.am

    Վիդեո

    Օրվա տեսաշար, 24 փետրվարի, 2011  Վիդեո

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 290 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024