Воскресенье, 22.09.2024, 12:19
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    25.02.2011, 12:46

    Սանկտ Պետերբուրգում կայացավ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը

    25.02.2011
    Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կայացել է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
    Հանդիպման առնչությամբ Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Դմիտրի Մեդվեդեւն ու Սերժ Սարգսյանը քննարկել են ռուս-հայկական համագործակցության հետ կապված հարցեր, քննարկել են հրատապ միջազգային խնդիրներ:
    Հայտնի է նաեւ, որ նախագահների հանդիպման օրակարգի հիմնական հարցերից էր առեւտրատնտեսական համագործակցությունը, մասնավորապես` ատոմային էներգետիկայի բնագավառում:
    Քաղաքական օրակարգի հարցերից էր համագործակցությունը ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում, ԵվրԱզԷՍ-ում, ինչպես նաեւ Ղարաբաղի հարցը:
    Մարտի 5-ին Սոչիում նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը Ղարաբաղի հարցով:
    azatutyun.am

    Այսօր տեղի կունենա Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը
     
    Փետրվար 25, 2011

    Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Այն կայանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման նախաշեմին: Այդ բանակցությունները նախատեսված են մարտի 5-ին՝ Սոչիում: Վերջին անգամ եռակողմ ձեւաչափով հանդիպում կայացել էր հոկտեմբերի 27-ին Աստրախանում: Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել մարդասիրական սկզբունքով ռազմագերիներին և զոհվածների աճյունները փոխանակելու վերաբերյալ: Նշենք, որ փետրվարի 23-ին Հայաստան էր այցելել  ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը, որի կազմում էր նաեւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Իսկ նախօրեին տարածաշրջան է այցելել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Լրատվամիջոցների հաղորդմամբ` բանակցությունների հիմնական թեման ղարաբաղյան հակամարտությունն էր: news.am

    ՀՀ նախագահն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ–ի հատուկ ներկայացուցչին

    Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է հրաժեշտի այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին։ Մանրամասն...

    Վիդեո

    Օրվա տեսաշար, 25 փետրվարի, 2011 Վիդեո 

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 345 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024