Суббота, 16.11.2024, 13:07
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 331-340
    Страницы: « 1 2 ... 32 33 34 35 36 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам

    Երիտասարդական փոխանակման ծրագիր 

    " Մենք բոլորս տարբեր ենք – Մենք բոլորս մարդ ենք”

            Ֆրանսիա, Նանսի

     

    Երիտասարդները շարժման մեջ ("Youth in Action”) ծրագրի շրջանակներում,‎‎‎ Ֆինանսավորված Եվրոմիության կողմից հերթական հետաքրքիր ծրագիրն իրականացվեց Ֆրանսիայում` Նանսի քաղաքում երկու համագործակից կազմաերպությունների շնորհիվ ԵԱԴ ՀԿ (FYCA Ngo) `Հայաստանից և ERCP ՀԿ  Ֆրանսիայից:

    Երիտասարդական փոխանակման ծրագիրը նվիրված էր Եվրոպական տարվան " Պայքար աղքատության դեմ և առանց սոցիալական խտրականության"

    Ծրագրին ներագրավվել էին 18 երիտասարդներ 2 երկրներից` Հայաստան, Ֆրանսիա և երկխոսության միջոցով ներկայացրել էին միմիանց իրենց մշակույթը, արվեստը, պատմությունը և այն:

    Մանրամասն...



    ՀՀ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԴԱՇՆՈւԹՅՈւՆ

    Federation of Youth Clubs of Armenia

    www.youthclubs.am

    Կազմակերպության մասին.
    Մեր շարքերում միավորված են մարդիկ, ովքեր իրենց հոգում և սրտում երիտասարդ են, ովքեր ունեն երազանքներ և հավատում են, որ աշխարհը կարելի է փոխել դեպի լավը, ովքեր, միաժամանակ, բավականին երիտասարդ են ամեն ինչ իմանալու համար: 

    Ովքեր ենք մենք
    Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին: Կազմակերպության ակունքներում է եղել ՀՀ առաջին երիտասարդական կազմակերպությունը` Երիտասարդական ակադեմիան/ԵրԱկ/:
    Այսօր ԵԱԴ-ը միավորում է ավելի քան 80 երիտասարդական մասնագիտական ու տարածքային ակումբներ, կենտրոններ ու կազմակերպություններ:

    Մեր առաքելությունն է` միավորելով երիտասարդական ակումբներին` բարձրացնել երիտասարդ սերնդի դերը պետության մեջ ու քաղաքացիական հասարակության կայացման գործում:  Մանրամասն... 

    Հայկ Հայրապետյան

    ԵԱԴ-ի նախագահության անդամ
    Մարդու իրավունքների ծրագրերի համակարգող

    Հայկ Հայրապետյանը ծնվել է Երևանում: Ավարտել է Դնեպրոպետրովսկի Ազգային Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը Ուկրանիայում: Աշխատում է "Պրիվատ Յուր Գրուպ” Իրավաբանական գործակալությունում: Հանդիսանում է ԵԱԴ-ի նախագահության անդամ, Գլոբալ Երիտասարդական Միություն  հիմնադրամի նախագահ, "Արաքս” Դնեպրոպետրովսկի Երիտասարդական Կենտրոնի խորհրդատու և Կարմիր Խաչ ընկերության անդամ: Մասնակցել է 60-ից ավել երիտասարդական ծրագրերի:  Սիրում է արշավներ, բնություն, սպորտ և աշխատել: Չի սիրում շողոքորթությունը և սուտը: Հայկը հանգիստ և հավասարակշռված մարդ է: Կյանքը փորձում է անցկացնել ոչ միայն հետաքրքիր և արկածներով լի, այլ նաև հասարակությանը համար օգտակար ձևով:


    Գայանե Ասատրյան

    ԵԱԴ-ի գլխավոր քարտուղար
    Գրասենյակի ղեկավար-քարտուղար  


    Գայանե Ասատրյանը ծնվել է Երեւանում: Ավարտել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի էլեկտրո-քիմիական բաժինը: Աշխատում է  Երիտասարդական ակումբների դաշնություն երիտասարդական հասարակական կազմակերպությունում, որպես գրասենյակի պատասխանատու և ծրագրերի կոորդինատոր: Հանդիսանում է ԵԱԴ-ի քարտուղարության անդամ: Հանդիսանում է նաև Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի Երիտասարդական խորհրդի անդամ եւ Հանրային խորհրդի բնապահպանական գծով անդամ: Կոորդինացնում  է Երեւանի "Երիտասարդական բանկ" ծրագիրը:  Մասնակցել  եւ իրականացրել է մի շարք երիտասարդական ծրագրեր: Սիրում է արդարությունը եւ չի սիրում ստախոսներին ու շահամոլներին: Ամենամեծ նվաճումներից է համարում բոլորի կողմից սեր ու հարգանք ձեռք բերելը: Եղել է Արայի ու Արագածի գագաթին, երազում է լինել նաեւ Արարատի գագաթին:

    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Мои файлы | Просмотров: 276 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 24.02.2011 | Комментарии (0)


    Мои файлы | Просмотров: 288 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 24.02.2011 | Комментарии (0)

    ՀԱՅԱԶԳԻ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏԻ ԱՌԱՋԻՆ ԽՈՇՈՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ

    Տալլիննի «Երեւան» մշակութային հանրությունը Էստոնիայի մայրաքաղաքում անց է կացնում շախմատի անհատական եւ թիմային բաց մրցաշարներ նվիրված Էստոնիական Հանրապետության Անկախության օրվան:

    05.02.2011

    Փետվարի 5-ին տեղի ունեցավ բլից շախմատի 1-ին փուլը: Սենյորների մրցաշարում բոորի համար անսպասելիորեն 1-ին տեղը գրավեց ամենատարեց մասնակիցը՝ Յուրի Գալիմսկին (87 տարեկան):
    "А" խմբում հաղթանակ տարավ այս տողերի հեղինակը (բա էլ ո՞վ :) ). "В" խումբ (U 14) 1-2 տեղերը կիսեցին պատանի պետրոսյանականներ՝ Արտյոմ Բախտեեվն ու Մաքսիմ Միգունովը: "C" խմբում (U 10 )հաղթողներ դարձան եւ 1-ին մրցանակը կիսեցին միանգամից երեքը՝ Մարկ Բաբուրին, Մարտին Կիվիմաա, Անդրեյ Մյասցով (բոլորը Տիգրան Պետրոսյանի ՇԱ):
    Ամենակրտսեր շախմատիստների՝ "D" խմբում (U 8), իր առաջին խոշոր հաղթանակը տոնեց հայազգի պատանի շախմատիստ, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի նոր սան ՝ Վլադիմիր Հարությունյանը:


    05.02.2011
    Վլադիմիր Հարությունյան
    (Հաղթանակի երջանիկ եւ քաղցր պահը...)

    05.02.2011

    05.02.2011
    (Ընդամենը 3-4 մարզումներից հետո մեր ակադեմիայի սանիկ՝ Վլադիմիր Հարությունյանն արդեն հավաքել է 4-րդ մարզական կարգի մակարդակը: Իհարկե, կա շտապողականություն եւ «զեվոկներ», սակայն շնորհալի պատանին շուտով դրանք էլ կհաղթահարի: Չ՞է որ մենք գործ ունենք իսկական շախմատային տաղանդի հետ. Գրիգոր Հայրապետյան)

    2-րդ փուլը տեղի կունենա փետվարի 12-ին: 


    05.02.2011
    Խաղում է Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի գլխավոր բարերար,սպորտի վարպետ՝ Յուրի Գալիմսկին (87 տարեկան).


    "А" խմբում հաղթանակ տարավ իհարկե... (բա էլ ո՞վ :) ). Իմ «Հայկական գամբիթի» դեմ ոչ մի խաղ չկա...


    Մրցաշարին աջակցում են նաեւ Autokool KEVAD վարորդական դպրոցը եւ Էստոնիայում McDonald's ռեստորանային ցանցը:  

    Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի:

    05.02.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"


    P.S.
    Էստոնիայում "ծնվում է" հայազգի՝ արցախցի փոքրիկ շախմատային աստղիկ...
    Գրիգոր Հայրապետյան.
    Այսօր՝ 2011 թվականի հունվարի 29-ը իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է...




    Ես վերջապես վերսկսեցի մարզել իմ մայրենի՝ հայերեն լեզվով:
    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիա վերջապես ընդգրկվեց Էստոնիայի մայրաքաղաքում բնակվող հայ երեխա՝ 8-ամյա Վլադիմիր Հարությունյանը:Վերջին անգամ դա եղել է 5 տարի առաջ,երբ ես ունեի ազգությամբ հայ 6-18 տարեկան 17 պատանի աշակերտներ,որոնցից ընդամենը 2-3 հոգին էին խոսում հայերեն լեզվով:Անըդհատ հարց եմ տալիս ինքս ինձ ու այդպես էլ չեմ կարողանում գտնել ոչ մի պատասխան,թե ինչու՞ եւ ու՞ր "կորան" իմ փոքրիկ տաղանդավոր ազգակիցները,երբ նրանցից շատերն արդեն դարձել էին ուժեղ շախմատիստներ,իսկ 8-ը՝ Էստոնիայի պատանեկան առաջնությունների չեմպիոններ ու մրցանակակիրներ...

    Առավել եւս ուրախալի է,որ փոքրիկ Վլադիմիրի հայրը՝ Սերգեյ Հարությունյանը Արցախից է՝ Մարտակերտի շրջանի Վերին Չայլու գյուղից: Ես ունեմ մեծ երազանք՝ իմ՝ մանկա-պատանեկան շախմատի մարզչական ունակություններով օգտակար լինել ինչպես Էստոնիայի,այնպես էլ՝ Հայաստանի ու Արցախի հայությանը,եւ,փոքրիկ Վլադիմիրի հանկարծակի հայտնվելը մեր՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում նոր հույս եւ լույս տվեց ինձ...

    Վլադիմիրը ցույց է տալիս մեծ սեր եւ ձգտում դեպի շախմատն ու բնական արտակարգ շախմատային ընդունակություններ,ինչպես եւ իմ բոլոր հայ նախկին աշակերտները սկսած 2001 թվականից:Իսկ այլ կերպ չեր էլ կարող լինել, քանի որ շախմատը մեր՝ հայերիս համար հանդիսանում է համար 1-ին մարզաձեւը սկսած "Երկաթե" Տիգրան Պետրոսյանի աշխարհի թագակրությունից դեռեւս նախորդ դարի 60-ականների սկզբից...

    Շատ հաճելի է նորից հայերենով մարզել:Կրկնակի հաճելի է՝ մարզել հայի, եռակի հաճելի՝ արցախցի հայի...

    29.01.2011
    Վլադիմիր Հարությունյան (2003թ.)

    29.01.2011
    Գրիգոր Հայրապետյան,Վլադիմիր Հարությունյան

    29.01.2011
    Գրիգոր Հայրապետյան,Վլադիմիր Հարությունյան, Սերգեյ Հարությունյան

    29.01.2011

    29.01.2011
    Գրիգոր Հայրապետյան,Վլադիմիր Հարությունյան

    29.01.2011
    Վլադիմիր Հարությունյան


    Շարունակելի...

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիան փնտրամ է համախոհներ...
    Հարգելի ազգակիցնե՜ր,
    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիան փնտրամ է համախոհներ ուրիշ երկրներում բնակվող հայազգի և ռոսախոս երեխաների համար բացելու շախմատի հատուկ մասնաճյուղեր: Մարզումները՝ ըստ ցանկության՝ հայերեն կամ ռուսերեն լեզուներով:
    Փորձե՜ք...


    Գրիգոր Հայրապետյան
    Շախմատի մարզիչ
    http://www.sgcc.ucoz.ru/
    http://chessblog-ga.ucoz.ru/
    Мои файлы | Просмотров: 280 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 24.02.2011 | Комментарии (0)

    Տալլիննի «Երեւան» մշակութային հանրությունը Հայաստանի Սփյուռքի Նախարարության կողմից ստացավ շատ թանկարժեք եւ պատվավոր նվեր.՝ ՀՀ Գերբն ու Դրոշը,ինչպես նաեւ հայկական Այբուբենն ու շատ գրքեր եւ սկավառակներ հայերեն լեզվով:

     







     




    Շարունակելի...

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 304 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 24.02.2011 | Комментарии (0)

    ՏԱԼԼԻՆՆԻ «ԵՐԵՎԱՆ» ՄՇԱԿՈԷԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԷՍՏՈՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՇԱԽՄԱՏԻ ՏՈՆԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՆԵՐԻՆ

    Картинка 24 из 48


    "ԵՐԵՎԱՆ"
    ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱԼԼԻՆՆ, ԷՍՏՈՆԻԱ)

    "YEREVAN"
    KULTUURISELTS (TALLINN, ESTONIA)
    "ЕРЕВАН"
    КУЛЬТУРНОЕ ОБЩЕСТВО (ТАЛЛИНН, ЭСТОНИЯ)



    Երբ հաղթում ես որդուդ հետ միասին, հաղթանակն ավելի քաղցր ու նշանավոր է դառնում.Գրիգոր Հայրապետյան 
     
    Տալլիննի «Երեւան» մշակութային հանրությունը Էստոնիայի մայրաքաղաքում անց է կացնում շախմատի անհատական եւ թիմային բաց մրցաշարներ նվիրված Էստոնիական Հանրապետության Անկախության օրվան:


    18.02.2011 

    Փետվարի 18-ին տեղի ունեցավ արագ շախմատի վերջին՝ 3-րդ փուլը, որտեղ կրկին բարձր արդյունքներ ցույց տվեցին Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության ներկայացուցիչները: Ընդհանուր հաշվարկում հայազգի շախմատիստները նվաճեցին բոլոր խաղարկվող գավաթները... 


    18.02.2011
    Տղամարդկանց եւ պատանեկան ավագ տարիքի մրցաշարների հաղթողներ՝  Ռուբեն եւ Գրիգոր Հայրապետյաններ


    18.02.2011
    Պատանեկան մրցաշարի ավագ խմբի հաղթող՝ Ռուբեն Հայրապետյան


    18.02.2011 


    Պատանեկան մրցաշարի կրտսեր խմբի հաղթող՝ Վլադիմիր Հարությունյան 
     
    18.02.2011   

    Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության շախմատի հաջորդ Տոնական բաց մրցաշարները տեղի կունենան մայիսի.՝ 6,7,13,14, 20,21,27 ու 28-ին եւ այս անգամ կնվիրվեն Հայկական Հանրապետության Անկախության օրվան (մայիսի 28): 


    Մրցաշարին աջակցում են նաեւ Autokool KEVAD վարորդական դպրոցը եւ Էստոնիայում McDonald's ռեստորանային ցանցը:  

    Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի:

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիան փնտրամ է համախոհներ...
    Հարգելի ազգակիցնե՜ր,
    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիան փնտրամ է համախոհներ ուրիշ երկրներում բնակվող հայազգի և ռոսախոս երեխաների համար բացելու շախմատի հատուկ մասնաճյուղեր: Մարզումները՝ ըստ ցանկության՝ հայերեն կամ ռուսերեն լեզուներով:
    Փորձե՜ք...


    Գրիգոր Հայրապետյան
    Շախմատի մարզիչ
    http://www.sgcc.ucoz.ru/
    http://chessblog-ga.ucoz.ru/ 
    Мои файлы | Просмотров: 300 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 24.02.2011 | Комментарии (0)

    ՏԱԼԼԻՆՆԻ «ԵՐԵՎԱՆ» ՄՇԱԿՈԷԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԷՍՏՈՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՇԱԽՄԱՏԻ ՏՈՆԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՆԵՐԻՆ

    Картинка 24 из 48


    "ԵՐԵՎԱՆ"
    ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱԼԼԻՆՆ, ԷՍՏՈՆԻԱ)

    "YEREVAN"
    KULTUURISELTS (TALLINN, ESTONIA)
    "ЕРЕВАН"
    КУЛЬТУРНОЕ ОБЩЕСТВО (ТАЛЛИНН, ЭСТОНИЯ)


    Տալլիննի «Երեւան» մշակութային հանրությունը Էստոնիայի մայրաքաղաքում անց է կացնում շախմատի անհատական եւ թիմային բաց մրցաշարներ նվիրված Էստոնիական Հանրապետության Անկախության օրվան

    Կայծակնային շախմատի Տոնական բաց մրցաշարների վերջին փուլում հաղթեց՝ Էդիկ Օֆլյանը
     
    Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության կայծակնային շախմատի Տոնական բաց մրցաշարների փետրվարի 19-ին կայացած վերջին՝ 3-րդ փուլում տղամարդկանց խմբում հաղթեց Էդիկ Օֆլյանը:
    Պատանեկան խմբերում հաղթեցին.՝Ռուբեն Հայրապետյանը,Արտյոմ Բախտեեվը եւ Վլադիմիր Հարությունյանը:Աղջիկների մեջ լխվագույն արդյունքը ցույց տվեց Վիկտորիա Լոկտեւան (բոլորը՝ Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիա):


    19.02.2011
    Էդիկ Օֆլյան 

     
    19.02.2011 
    Ռուբեն Հայրապետյան

    Վլադիմիր Հարությունյան



    Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության շախմատի հաջորդ Տոնական բաց մրցաշարները տեղի կունենան մայիսի.՝ 6,7,13,14, 20,21,27 ու 28-ին եւ այս անգամ կնվիրվեն Հայկական Հանրապետության Անկախության օրվան (մայիսի 28): 


    Մրցաշարին աջակցում են նաեւ Autokool KEVAD վարորդական դպրոցը եւ Էստոնիայում McDonald's ռեստորանային ցանցը:  

    Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի:

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիան փնտրամ է համախոհներ...
    Հարգելի ազգակիցնե՜ր,
    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիան փնտրամ է համախոհներ ուրիշ երկրներում բնակվող հայազգի և ռոսախոս երեխաների համար բացելու շախմատի հատուկ մասնաճյուղեր: Մարզումները՝ ըստ ցանկության՝ հայերեն կամ ռուսերեն լեզուներով:
    Փորձե՜ք...


    Գրիգոր Հայրապետյան
    Շախմատի մարզիչ
    http://www.sgcc.ucoz.ru/
    http://chessblog-ga.ucoz.ru/
    Мои файлы | Просмотров: 285 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 24.02.2011 | Комментарии (0)

    ՏԱԼԼԻՆՆԻ «ԵՐԵՎԱՆ» ՄՇԱԿՈԷԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԷՍՏՈՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՐԴԻԻ ՏՈՆԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՆԵՐԻՆ

    Картинка 24 из 48


    "ԵՐԵՎԱՆ"
    ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱԼԼԻՆՆ, ԷՍՏՈՆԻԱ)

    "YEREVAN"
    KULTUURISELTS (TALLINN, ESTONIA)
    "ЕРЕВАН"
    КУЛЬТУРНОЕ ОБЩЕСТВО (ТАЛЛИНН, ЭСТОНИЯ)


    Նարդիի մրցաշարի 3-րդ փուլի հաղթող դարձավ Ավետիք Հայրապետյանը


    Փետրվարի 19-ին Տալլիննի «Երեւան» մշակութային հանրությունում տեղի ունեցավ Էստոնիական Հանրապետության Անկախության օրվան նվիրված նարդիի բաց մրցաշարի վերջին 3-րդ փուլը:
    Կարճ նարդիի մրցաշարում հաղթելով իր բոլոր հակառակորդներին 1-ին տեղը վստահորեն գրավեց «Երեւան» մշակութային հանրության ներկայացուցիչ՝ Ավետիք Հայրապետյանը, որը եւ դարձավ հաղթող նաեւ ընդհանուր հաշվարկում:


    19.02.2011
    Ավետիք Հայրապետյան




    Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության Նարդիի հաջորդ Տոնական բաց մրցաշարները տեղի կունենան մայիսի.՝ 7,14, 21 ու 28-ին եւ այս անգամ կնվիրվեն Հայկական Հանրապետության Անկախության օրվան (մայիսի 28):

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 288 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 24.02.2011 | Комментарии (0)


    ՈՎ ԿՍԻՐԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ
    «Լրագիր» 23-2-2011- Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը Երեւանում կայացած մի միջոցառման ժամանակ հայտարարել է, որ հասարակական ակտիվությունը հայրենասիրության ամենամեծ դրսեւորումն է:
    Դա զգալիորեն հակասում է հայրենասիրության մասին Հայաստանում գերիշխող պատկերացմանը: Հայաստանում հայրենասիրություն ասելով հասկանում են պաթոս, սնապարծություն, սնափառություն, ճառեր, կենացներ: Իսկ հասարակական ակտիվությունը Հայաստանում որակվում է ընդհուպ "դավաճանություն” եւ "օտար պատվեր”:
    Հայաստանում հայրենասիրական համարվում է միայն իշխանության պատվիրած հասարակական ակտիվությունը, երբ այս կամ այն հասարակական կազմակերպությունը վերեւից իջեցված պատվերի շրջանակում ինչ որ երեւույթ է քննադատում կամ ինչ որ երեւույթ է գովերգում:
    Հայրենասիրության մասին պատկերացումները Հայաստանում իսկապես ունեն լուրջ վերանայման կարիք, քանի որ դրանք խոչընդոտում են Հայաստանի զարգացումը բոլոր առումներով: Ներկայիս պատկերացումներն առավելապես խարսխվում են "Հայրենիքի, պետության, տարբեր պետական ինստիտուտների մասին կամ լավը, կամ ոչինչ” սկզբունքի վրա: Օրինակ, եթե որեւէ մեկը փորձում է հետեւողականորեն բարձրացնել բանակում մարդու իրավունքի պաշտպանության խնդիրը, նրան անմիջապես հակադարձում են "հայրենասիրությամբ”, ասելով, թե բանակի մասին այդքան խոսելը ջուր է լցնում թշնամու ջրաղացին:

    Այդ մոտեցումը գերիշխում է բոլոր ոլորտների, բոլոր երեւույթների դեպքում, եւ երբ իշխանությունը չի ունենում հակադարձելու որեւէ փաստարկ, անմիջապես առաջ է մղում "հայրենասիրությունը”: Այդ իսկ պատճառով, իշխանությունն իր որեւէ գործողություն ներկայացնում է ոչ թե որպես Սահմանադրության եւ օրենքների սահմանած պարտականության կատարում, այլ "հանուն ազգի” արված քայլ: Դա հիմք է ստեղծում, որ երբ այդ քայլերը արժանանան քննադատության, անմիջապես հակադարձվի` "եթե դուք մեզ քննադատում եք, ուրեմն դուք ազգայինն եք քննադատում”: Իշխանական քարոզչության ակտիվ ջանքով Հայաստանում հայրենիք ու իշխանություն հասկացությունները նույնացվել են, հայրենասիրություն հասկացությունը դարձնելով իշխանության պաշտպանական վահան:

    Ընդ որում, այն ունի ուղղակի եւ անուղղակի կիրառում: Մի դեպքում այդ վահանն անմիջապես է պաշտպանում իշխանությանն ու դեմ տրվում քննադատություններին, մյուս դեպքում այդ վահանն իշխանությանը պաշտպանում է հասարակական պսիխոզ առաջացնելու միջոցով, երբ մարդիկ սկսում են հայրենասիրական պրիզմայով քննարկել բաներ, որոնք հասարակության եւ պետության կյանքում կարեւոր չեն, քանի որ հանդիսանում են իշխող պատկերացումների հետեւանք, ոչ թե պատճառ: Եվ հանրային պսիխոզի միջոցով հասարակությանը դնելով հետեւանքը քննարկելու անպտուղ եւ անվերջանալի ճանապարհի վրա, իշխանությունն այդպիսով փորձում է լուծել հասարակական էներգիան պատճառից շեղելու կենսական հարցը:

    Դրա թարմ օրինակն էլ երգահան Վահրամ Պետրոսյանի "թեման” է, որ ծագել էր նրա ասուլիսի ընթացքում արտահայտած որոշ մտքերից: Բոլոր նետվել են հայկական երաժշտությունը այդպիսի երգահաններից պաշտպանելու "սուրբ” պայքարի բով, բոլորը քննադատում են Վահրամ Պետրոսյանին, նրան դավաճան հռչակում, եւ այլն, եւ այլն: Մինչդեռ նա ընդամենը անկեղծ խոսել է այն մասին, ինչ կա իրականում: Եվ հասարակության մի զգալի մաս, հեռուստաընկերություններ, մտավորականներ, ինչպես գործընկերներիցս մեկն է ասում` "պրոֆեսիոնալ հայրենասերներ”, նետվել են Վահրամ Պետրոսյանի դեմ գրոհի ու ոչ թե քննարկում են, թե ինչու է իրականությունն այդպես, ինչու է Հայաստանը, պետական մակարդակով կազմակերպվող մշակութային միջոցառումներից մինչեւ պետական մակարդակով վերահսկվող եթերը, ողողված անորակ, անմակարդակ ռաբիս կամ պոպ երաժշտությամբ, անորակ ռաբիս կամ պոպ մշակույթով ընդհանրապես, այլ քննարկում են, թե ինչու Վահրամ Պետրոսյան կա, ինչու է նա երաժշտություն գրում, ինչու է այդպես խոսում, եւ այլն, եւ այլն:

    Հայրենասիրության մասին ներկայում քարոզվող եւ գեներացվող պատկերացումները հիմնված են ձեւի, ոչ թե բովանդակության վրա: Դրա համար էլ մեր պետությունն ունի ձեւ, չունի բովանդակություն: Պետությանը բովանդակություն տալու համար պետք է բովանդակություն տալ հայրենասիրության մասին պատկերացումներին: Իսկ բովանդակային հայրենասիրություն կարող է ձեւավորվել միայն ազատության եւ իրավականության միջավայրում: Միայն ազատ քաղաքացին կարող է իրապես սիրել իր հայրենիքը, պետությունը: Ու միայն ազատ քաղաքացու սերը վայելող հայրենիքն ու պետությունը կարող են լինել հզոր ու մրցունակ:

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
    Շարունակել...



    Կայացավ www.baku.am կայքի շնորհանդեսը
    Картинка 30 из 117
    Քիչ առաջ տեղի ունեցավ www.baku.am եռալեզու կայքէջի շնորհանդեսը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը շնորհանդեսին նշեց, որ նման կայք ստեղծելու գաղափարը եկավ հանպատրաստից:
    «Նպատակն է առանց ատելության լեզվի, ուղղակի պատմական աղբյուրների հիման վրա ներկայացնել հայկական համայնքի անցյալն Ադրբեջանի մայրաքաղաքաք Բաքվում»,- ասաց Հ.Դեմոյանը:
    Մանրամասն...

    Վիդեո

    Օրվա տեսաշար, 23 փետրվարի, 2011 Վիդեո

    Мои файлы | Просмотров: 286 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 23.02.2011 | Комментарии (0)


    ՀՀ պաշտպանության նախարարը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին
    ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի Երևանի Հաղթանակի զբոսայգում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին՝ Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ։

    ՄԻ ՇՆԱՆԱՐ, ՈՐ ՉԶԱՅՐԱՆԱՍ

    Ինչպես գիտենք, կոալիցիոն նոր հուշագրում ասվում է, որ երեք կուսակցությունները չեն պատրաստվում իրար դեմ պայքարել եւ խախտել իրար միջեւ եղած ձայների հարաբերակցությունը, ինչպես նաեւ մտադրություն են հայտնում խորհրդարանում կոալիցիոն տեղերն ավելացնելու ուղղությամբ:
    Այդ ձեւակերպումները շատերին հիմք տեցին ասելու, որ դրանք հակադեմոկրատական ձեւակերպումներ են, որ այդպիսով կոալիցիան արհամարհում է ընտրողի կարծիքը: Իրականում, զուտ ֆորմալ տեսանկյունից այստեղ որեւէ հակադեմոկրատական բան չկա. երեք կուսակցություն որոշել են, որ խորհրդարանի ընտրությանն իրար դեմ չեն պայքարելու, նաեւ մտադրություն են հայտնել ավելացնել իրենց տեղերը խորհրդարանում: Ինչ կա այստեղ հակադեմոկրատական: Օրինակ, երբ ընդդիմադիր ուժերը հայտարարեն, որ չեն պատրաստվում իրարից ձայն խլել եւ ուզում են խորհրդարանում ունենալ ասենք 90 տոկոս մեծամասնություն, միթե այստեղ կարող է ոչ դեմոկրատականության մասին խոսք լինել:
    Չէ որ կոալիցիոն հուշագրում նշված չէ, որ իրենք պատրաստվում են տեղեր ավելացնել անկախ հասարակության քվեից: Իսկ հասարակությունը կարող է, չէ՞, ասենք 95 տոկոս ձայն տալ կոալիցիոն եռյակին: Հետեւաբար, այդքան էլ արդիական չեն այն գնահատականները, թե կոալիցիոն նոր հուշագրում կան հակադեմոկրատական ձեւակերպումներ: Կարծես իշխանությունը նախկինում իր ձեւակերպումների մեջ շատ թե քիչ դեմոկրատական էր, իսկ հիմա հանկարծ դարձել է ոչ դեմոկրատական:

    Կոալիցիոն հուշագրում որեւէ հակադեմոկրատական ձեւակերպում չկա: Երեք կուսակցություն հայտարարում են ընտրություններում իրենց հավակնությունների մասին: Ցանկացած սուբյեկտ կարող է վեր կենալ ու ասել, որ ինքը հավակնում է ստանալ հասարակության քվեի 100 տոկոսը: Այդտեղ հակադեմոկրատական բան չկա: Հակադեմոկրատականը գալիս է արդեն գործողությունների ժամանակ, այն առումով, թե ինչպես է ձեռք բերվում այդ քվեն:

    Իսկ ահա այդ, մտածողության, բովանդակության, գործողությունների, մեթոդների առումով իշխանությունը Հայաստանում եղել է եւ կա հակադեմոկրատական, նոր չէ, որ այդպիսին է դառնում: Հետեւաբար քաղաքական կամ հասարակական մնացյալ սուբյեկտների զարմացական կամ զայրացական բացականչությունները միանգամայն ավելորդ են ու ինչ որ տեղ նույնիսկ երեսպաշտական: Կարծես թե չգիտեին, չէին ճանաչում Հայաստանի իշխանությանը, կարծես հույս էին փայփայում, որ նա խորհրդարանում գոնե այդ մի քանի տեղը ամեն դեպքում թողնելու է այլոց:

    Իրականում զարմանալու եւ զայրանալու որեւէ բան չկա, իսկ եթե կա, ապա ոչ թե իշխանության հանդգնության կամ սահմանազանցության, այլ սեփական միամտության կամ պատեհապաշտության առումով: Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում, որպես կանոն` իհարկե առանձին բացառություններով, իշխանությունից հիասթափվում են այն ժամանակ, երբ կորցնում են նրա հետ գործարքի վերջին հույսը:Կոալիցիոն նոր հուշագրով իշխանությունը կարծես թե այդպիսի հույս չի թողել, ու դրա համար զայրացողների "բանակը” մեծ է:

    Թեեւ, մյուս կողմից էլ, իրավացի են զայրանում: Ախր իշխանությունը շատ անիրավ վարվեց շատերի հետ: Մինչ փետրվարի 17-ը բոլորին հույս էին տալիս, որ ամեն ինչ հնարավոր է: Մեկ էլ հանկարծ մի գիշերում այրեցին տեսանելի ու անտեսանելի բոլոր կամուրջներն ու հստակ հասկացրին, որ իրենցից բացի ուրիշ ոչ ոք իրենց այլեւս պետք չէ:

    Բայց հուսահատվել էլ պետք չէ: Թեեւ բոլոր կամուրջներն իշխանությունն այրեց, այդուհանդերձ հարկ եղած դեպքում շատ արագ կկառուցի նորերը, քանի որ իշխանությունը շատ փող ունի կամուրջների շինարարության համար: Այնպես որ, զայրացողներն ու զարմացողները թող հանգստանան եւ պատրաստվեն կամուրջների շինարարության կապալառուի կարգավիճակի համար նոր "մրցույթներին”:

    ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
    Շարունակել..




    «Սումգայիթ, փետրվար, 1988. հանցագործություն առանց վաղեմության ժամկետի» 
     
    Мои файлы | Просмотров: 325 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 22.02.2011 | Комментарии (0)

    Հուշարձան-խաչքար՝ հաղթանակցիների հիշատակին
     
    Կիրակի՝ փետրվարի 20-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղում հանդիսավորությամբ բացվեց գյուղի զոհված 4 ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար: Հուշարձանը կառուցվել է հաղթանակցի ազատամարտիկ, այժմ գործարար Արթուր Գասպարյանի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ: Հուշակոթողին գրված են 4 ազատամարտիկների անունները՝ Մարտին Թեւանյան, Մանվել Քեշիշյան, Գարեգին եւ Վահագն Շառոյաններ:
    Մարտին Թեւանյանը «Հաղթանակ» ջոկատի հրամանատարն էր, զոհվեց 1990թ. օգոստոսին՝ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտում:
    Մանրամասն...

    «ԱՐԾԻՎՆԵՐԸ» ՍԱՏԱՐԵՑ ՆԱԽԱԳԱՀԻՆ

    «Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ». այս կարգախոսով շաբաթ օրը Մատենադարանին կից հրապարակում տեղի ունեցավ «Հայոց արծիվներ» հայրենասիրական կազմակերպության մեկամյակին նվիրված հավաքը, որին մասնակցում էին կազմակերպության 57 մասնաճյուղերի մոտ 10 հազար անդամներ: «Իհարկե, ես հասկանում եմ, որ «Հայոց Արծիվների» բազմահազարանոց միջոցառումների շարքը զորացրված քաղաքական շատ գործիչների դավաճանական, խարդավական քարտերը խառնեց, բայց ես ուզում եմ վստահորեն կոչս ուղղել այն քաղաքական եւ հասարակական կազմակերպություններին, որոնց անդամների թիվը միայն թղթի վրա է կամ չնչին է (էլ չեմ ասում բազմահազարանոց միջոցառումներ կազմակերպելու նրանց անճարության մասին). գոնե մեկ անգամ ունեցեք արժանապատվություն եւ լուծարեք ձեր կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները եւ միացեք «Հայոց Արծիվներին» ու կանգնեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը ազգային բանակն է, հայոց նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է:
    Մանրամասն...


    http://www.mindiaspora.am/    

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մոսկավայի «Արաքս» ստեղծագործական կենտրոնի ներկայացուցիչներին

    Փետրվարի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մոսկավայի «Արաքս» ստեղծագործական կենտրոնի գլխավոր տնօրեն Արտաշես Միքայելյանին, նույն կենտրոնի գեղարվեստական ղեկավար Արարատ Մկրտչյանին և «Անի Տուր» ՍՊԸ տնօրեն Վոլոդյա Առուշանյանին:ավելին...

    22.02.2011 | 
     ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումը ՌԱԿ Արևմտյան Ամերիկայի Շրջանային վարչության հետ

    ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 1-ին Գլենդելի ՀՀ գլխավոր հյուպատոսությունում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՌԱԿ Արևմտյան Ամերիկայի Շրջանային վարչության անդամներին:ավելին...

    21.02.2011 | 
     ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մայրենի լեզվի օրվա առթիվ մասնակցեց մի շարք միջոցառումների

    Փետրվարի 21-ին Մայրենի լեզվի օրվա առթիվ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց մի շարք միջոցառումների:ավելին...

    Սպասվող իրադարձություններ

    2011-05-30 | «Հայրենի´ք, քեզ այսպիսին եմ տեսնում» խորագիրը կրող նկարների մրցույթ

     Հարգելի´ հայրենակիցներ,   ՀՀ սփյուռքի նախարարությունը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված «Հայրենի´ք, քեզ այսպիսին եմ տեսնում» խորագիրը կրող նկարների ցուցահանդես, որի բացումը տեղի կունենա 2011թ. ...ավելին...

    2011-06-01 | Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիր. մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետ

    Հարգելի հայրենակիցներ,   Շարունակվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: 2011թ. դասընթացներին կարող են մասնակցել ամենօրյա և մեկօրյա կրթօջախների հայագիտական առարկաների ուսուցիչները, տնօրենները, ուսումնական մասի ...ավելին...

    2011-06-19 | «Արի տուն». Սփյուռքահայ երիտասարդության` Հայաստան պարբերական այցելություններ

    ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ, ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդության`Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» ծրագիրը` նորացված ևբարելավված: Ծրագրի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնելՀայաստան-Հայրենիքը, նրանց ...ավելին...

    2011-06-20 | Փնտրվում են Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում նանսենյան անձնագիր ունեցողներն ու նրանց ժառանգները

    Տվյալների բազայի ստեղծման նպատակով  փնտրվում են Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում նանսենյան անձնագիր ունեցողներն ու նրանց ժառանգները: Խնդրում ենք ուղարկել համապատասխան տվյալներ (անձնագրերը կամ նրանց պատճեները, լուսանկարներ,փաստաթղթեր, նյութեր,որոնք ...ավելին...

    2011-06-26 | Սփյուռքի երիտասարդ լրագրողների դպրոց

    Սիրելի բարեկամ,   ՀՀ սփյուռքի նախարարությունը և Երևանի պետական համալսարանը 2011 թվականի հունիսի 26-ից հուլիսի 16-ը կազմակերպում են Սփյուռքի երիտասարդ լրագրողների դպրոց, որը կհանգուցվի համաժողովով:   Դասընթացներում վերապատրաստվելու համար կարող են դիմել ինչպես հայկական ...ավելին...



    ... ՈՎՔԵՐ ԵՆ ԽՈՍՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ... ՄԱՍԻՆ
       

    Այն, որ ժողովրդի սոցիալական վիճակը բարելավման կարիք ունի, կասկած չի հարուցում, սակայն զարմանալի է, թե ովքեր են խոսում հանուն Ղարաբաղի հայ ժողովրդի սոցիալական խնդիրների լուծման մասին: Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, որ հայկական բանակի կայացման դժվար շրջանում միշտ կրկնել է, թե «մեր անվտանգության երաշխիքը մեր անպաշտպան լինելու մեջ է», թե՞ Հրանտ Բագրատյանն ու Ստեփան Դեմիրճյանը, որոնք Արցախյան ազատամարտի օրերն անցկացրեցին իրենց Երեւանյան տաքուկ բնակարաններում: Մանրամասն...

    Վիդեո

    Օրվա տեսաշար, 22 փետրվարի, 2011 Վիդեո

    Мои файлы | Просмотров: 318 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 22.02.2011 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024