Воскресенье, 22.09.2024, 12:38
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 16
    Гостей: 16
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    24.02.2011, 13:53
    ՀԱՅԱԶԳԻ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏԻ ԱՌԱՋԻՆ ԽՈՇՈՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ

    Տալլիննի «Երեւան» մշակութային հանրությունը Էստոնիայի մայրաքաղաքում անց է կացնում շախմատի անհատական եւ թիմային բաց մրցաշարներ նվիրված Էստոնիական Հանրապետության Անկախության օրվան:

    05.02.2011

    Փետվարի 5-ին տեղի ունեցավ բլից շախմատի 1-ին փուլը: Սենյորների մրցաշարում բոորի համար անսպասելիորեն 1-ին տեղը գրավեց ամենատարեց մասնակիցը՝ Յուրի Գալիմսկին (87 տարեկան):
    "А" խմբում հաղթանակ տարավ այս տողերի հեղինակը (բա էլ ո՞վ :) ). "В" խումբ (U 14) 1-2 տեղերը կիսեցին պատանի պետրոսյանականներ՝ Արտյոմ Բախտեեվն ու Մաքսիմ Միգունովը: "C" խմբում (U 10 )հաղթողներ դարձան եւ 1-ին մրցանակը կիսեցին միանգամից երեքը՝ Մարկ Բաբուրին, Մարտին Կիվիմաա, Անդրեյ Մյասցով (բոլորը Տիգրան Պետրոսյանի ՇԱ):
    Ամենակրտսեր շախմատիստների՝ "D" խմբում (U 8), իր առաջին խոշոր հաղթանակը տոնեց հայազգի պատանի շախմատիստ, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի նոր սան ՝ Վլադիմիր Հարությունյանը:


    05.02.2011
    Վլադիմիր Հարությունյան
    (Հաղթանակի երջանիկ եւ քաղցր պահը...)

    05.02.2011

    05.02.2011
    (Ընդամենը 3-4 մարզումներից հետո մեր ակադեմիայի սանիկ՝ Վլադիմիր Հարությունյանն արդեն հավաքել է 4-րդ մարզական կարգի մակարդակը: Իհարկե, կա շտապողականություն եւ «զեվոկներ», սակայն շնորհալի պատանին շուտով դրանք էլ կհաղթահարի: Չ՞է որ մենք գործ ունենք իսկական շախմատային տաղանդի հետ. Գրիգոր Հայրապետյան)

    2-րդ փուլը տեղի կունենա փետվարի 12-ին: 


    05.02.2011
    Խաղում է Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի գլխավոր բարերար,սպորտի վարպետ՝ Յուրի Գալիմսկին (87 տարեկան).


    "А" խմբում հաղթանակ տարավ իհարկե... (բա էլ ո՞վ :) ). Իմ «Հայկական գամբիթի» դեմ ոչ մի խաղ չկա...


    Մրցաշարին աջակցում են նաեւ Autokool KEVAD վարորդական դպրոցը եւ Էստոնիայում McDonald's ռեստորանային ցանցը:  

    Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի:

    05.02.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"


    P.S.
    Էստոնիայում "ծնվում է" հայազգի՝ արցախցի փոքրիկ շախմատային աստղիկ...
    Գրիգոր Հայրապետյան.
    Այսօր՝ 2011 թվականի հունվարի 29-ը իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է...




    Ես վերջապես վերսկսեցի մարզել իմ մայրենի՝ հայերեն լեզվով:
    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիա վերջապես ընդգրկվեց Էստոնիայի մայրաքաղաքում բնակվող հայ երեխա՝ 8-ամյա Վլադիմիր Հարությունյանը:Վերջին անգամ դա եղել է 5 տարի առաջ,երբ ես ունեի ազգությամբ հայ 6-18 տարեկան 17 պատանի աշակերտներ,որոնցից ընդամենը 2-3 հոգին էին խոսում հայերեն լեզվով:Անըդհատ հարց եմ տալիս ինքս ինձ ու այդպես էլ չեմ կարողանում գտնել ոչ մի պատասխան,թե ինչու՞ եւ ու՞ր "կորան" իմ փոքրիկ տաղանդավոր ազգակիցները,երբ նրանցից շատերն արդեն դարձել էին ուժեղ շախմատիստներ,իսկ 8-ը՝ Էստոնիայի պատանեկան առաջնությունների չեմպիոններ ու մրցանակակիրներ...

    Առավել եւս ուրախալի է,որ փոքրիկ Վլադիմիրի հայրը՝ Սերգեյ Հարությունյանը Արցախից է՝ Մարտակերտի շրջանի Վերին Չայլու գյուղից: Ես ունեմ մեծ երազանք՝ իմ՝ մանկա-պատանեկան շախմատի մարզչական ունակություններով օգտակար լինել ինչպես Էստոնիայի,այնպես էլ՝ Հայաստանի ու Արցախի հայությանը,եւ,փոքրիկ Վլադիմիրի հանկարծակի հայտնվելը մեր՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում նոր հույս եւ լույս տվեց ինձ...

    Վլադիմիրը ցույց է տալիս մեծ սեր եւ ձգտում դեպի շախմատն ու բնական արտակարգ շախմատային ընդունակություններ,ինչպես եւ իմ բոլոր հայ նախկին աշակերտները սկսած 2001 թվականից:Իսկ այլ կերպ չեր էլ կարող լինել, քանի որ շախմատը մեր՝ հայերիս համար հանդիսանում է համար 1-ին մարզաձեւը սկսած "Երկաթե" Տիգրան Պետրոսյանի աշխարհի թագակրությունից դեռեւս նախորդ դարի 60-ականների սկզբից...

    Շատ հաճելի է նորից հայերենով մարզել:Կրկնակի հաճելի է՝ մարզել հայի, եռակի հաճելի՝ արցախցի հայի...

    29.01.2011
    Վլադիմիր Հարությունյան (2003թ.)

    29.01.2011
    Գրիգոր Հայրապետյան,Վլադիմիր Հարությունյան

    29.01.2011
    Գրիգոր Հայրապետյան,Վլադիմիր Հարությունյան, Սերգեյ Հարությունյան

    29.01.2011

    29.01.2011
    Գրիգոր Հայրապետյան,Վլադիմիր Հարությունյան

    29.01.2011
    Վլադիմիր Հարությունյան


    Շարունակելի...

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիան փնտրամ է համախոհներ...
    Հարգելի ազգակիցնե՜ր,
    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիան փնտրամ է համախոհներ ուրիշ երկրներում բնակվող հայազգի և ռոսախոս երեխաների համար բացելու շախմատի հատուկ մասնաճյուղեր: Մարզումները՝ ըստ ցանկության՝ հայերեն կամ ռուսերեն լեզուներով:
    Փորձե՜ք...


    Գրիգոր Հայրապետյան
    Շախմատի մարզիչ
    http://www.sgcc.ucoz.ru/
    http://chessblog-ga.ucoz.ru/
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 276 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024