Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Мой сайт |
|
В категории материалов: 1009 Показано материалов: 241-250 |
Страницы: « 1 2 ... 23 24 25 26 27 ... 100 101 » |
Сортировать по:
Дате ·
Названию ·
Рейтингу ·
Комментариям ·
Загрузкам ·
Просмотрам
Գեղեցկացրե՛ք
Ձեր կյանքը...
Տալլիննի ՖԱ "«Ախթամար»-ը հաղթեց Էստոնիայի «կառավարությանը»՝ «Toompea» ակումբին...
15.05.2011 «Ախթամա՜ր»՝ հու՛փ տու՛ր...
ՖՈՒՏԲՈԼ
15.05.2011
Տալլինն
"Maarrjamae" մարզադաշտ
Էստոնիայի ֆուտբոլի առաջնություն 2011 (4 Խումբ )
6-րդ փուլ
FC Toompea 1994 - ՖԱ "«Ախթամար» (Տալլինն) 1:6 (0:3)
15.05.2011
«ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ» թերթը մեր ակումբի կազմում լավագույն խաղացող ճանաչեց՝ Ալիքսեյ Կորոլենկոյին: Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի
Գեղեցկացնե՛նք մեր կյանքը...
Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին աջակցում են.
- Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը
- "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը
-VIVARO bet (Yerevan)
- PRIVAT Restoran - Cafe - Hotel
- Տալլիննի La Passion ռեստորանը (տնորեն՝ Ռոբերտ Սարկիսյան)
- "Ehituse Inkasso OÜ" ֆիրման
- Տալլիննի «La Strada» հայկական խորովածանոց-սրճարանը (տնորն՝ Կարեն Մկրտչյան; +372 56700895; փող.Վիկերլազե 11)
- Տալլիննի "KEVAD" ավտոդպրոցը
(Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբի միջնորդությամբ "KEVAD" ավտոդպրոց բոլոր ընդգրկվողներին՝ ուսուցումը 10% զեղչ)
Աջակցի՛ր եւ դո՛ւ Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին...
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ
ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ, ՄԵՐ՝ ՏԱԼԼԻՆՆԻ «ԵՐԵՎԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ
«ԱԽԹԱՄԱՐ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ:
Տեղեկություն.
Info +372 53 991 414
grigorairapetjan@mail.ru
Գրիգոր Հայրապետյան
ՖԱ «Ախթամար» ակումբի նախագահ 16.05.2011 LRBEREST "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
|
Hargeli paron G,Ayrapetjan,shnorhakaloutyoun ayn amen tser
ouxarkats loureri,hrashali haxtanakneri,shnorhavorankneri hmar,vor es
stanoum em.Sourb zatikyan ays orhnyal oreri artiv maxtoum em
aroxj,anportsank ev xaxax tarineri vayeloum,noranor haxtanakner ev ouj
ou korov sharounakelou tser payloun hayapahpan ashxatankner@. Sirov,Seda Hayriyan 26.04.2011
------------------------------
«Ըսենց նվեր ախերն ախպորը չէր տա...»
«Ոսկե ցլիկը» ժողովրդական եւ վաստակավոր դարձած գեղարվեստական
ֆիլմ-կոմեդիայի այս բառերը լիիրավ կարելի է ասել (իհարկե առանց կոմեդիական
բնույթի) գնահատելով այն նվերը, որը ստացել Էստոնիայում արդեն 7 տարի
բեղմնավորությամբ գործող է մեր հայկական ֆուտբոլի ակումբը, եւ որը մեր
ֆուտբոլիստները եւ Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության
ներկայացուցիչները օգտագործում են միայն հատուկ ազգայինին
միջոցառումներում:
Խորին շնորհակալություններ Ազարումյանների
ընտանիքին եւ հատկապես անցյալ տարվա նոյեմբերին մեզանից վշտալի հեռացած
Ռուդոլֆ Ազարումյանին, որը տարիներ շարունակ ներդրել է մեծ ջանքեր
մշակույթի միջոցով ազգի համախմբման-միաբանության ազգասիրական գործում եւ
կատարել է շատ եւ մեծ ազգային-մշակութային միջոցառումներ եւ
բարեգործություններ, գործելով Տալլիննի հայկական «Նաիրի» մշակութային
հանրության հիմնադրի եւ ղեկավարի պաշտոնում, որոնք հավերժ կմնան մեր
սրտերում...
Խաղալով ապրիլի 23-ին Էստոնիայի ֆուտբոլի Ազգային գավաթի
խաղարկության 1-ին փուլի մրցաշարում Հայաստանի Եռագույնի մարզական
համազգեստով, զգում ես մի այնպիսի աննկարագրելի ազգային ոգեշնչություն եւ
բերկրանք, որ ասես թե գտնվում ես Մայր-Հայրենիքումդ եւ անմիջապես մտքիդ է
գալիս. «Ըսենց նվեր ախերն ախպորը չէր տա...» ժողովրդիդ հոգու մեջ
մտած խոսքերը: Խորին շնորհակալություններ Ձեզ՝ հարգելի Ազարումյաններ այդ
արտկարգ նվերի՝ մարզական համազգեստի համար, որը դեռ երկար տարիներ շարունակ
ծառայելու է հայությանը, եւ որի նմանն Էստոնիայում չունի ոչ մի ազգային
փոքրամասնություն-համայնք:
Իրոք որ ուրիշ կերպ չի էլ կարող ասվել՝ «Ըսենց նվեր ախերն ախպորը չէր տա...»
Գրիգոր Հայրապետյան
(Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրության նախագահ)
26.04.2011
LRBEREST "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" "ԵՐԵՎԱՆ"
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱԼԼԻՆՆ, ԷՍՏՈՆԻԱ)
Էստոնիայի ֆուտբոլի Փոքր գավաթի խաղարկություն 2011՝ 1/8
Հոյակապ խաղ - ցավալի պարտություն...
Խաղի վերջին՝ 90-րդ րոպեին,երբ մենք առաջ էինք 1:0 հաշվով եւ
պատրաստվում էինք տոնել հաղթանկը, մրցավարը հանկարծ նշանակեց անհեթեթ 11
մետրանոց տուգանային հարված մեր դարպասին,որը դաշտի տերերն իրացրեցին եւ
փրկվեցին պարտությունից:Լրացուցիչ 30 րոպեները նույնպես ավարտվեցին ոչ-ոքի,
իսկ 11 մետրանոցներով բախտը ժպտաց մեր հակառակորդներին... Հոյակապ խաղ - ցավալի պարտություն...
14.06.2011
Յըխվի
Էստոնիայի ֆուտբոլի Փոքր գավաթի խաղարկություն 2011
1/8 եզրափակիչ Jõhvi JK Orbiit – ՖԱ "«Ախթամար» (Տալլինն) 1-1 (0-1) penalti 5:3 Jõhvi JK Orbiit* – Tallinna FC Akhtamar 1:1, pen. 5:3
15.06.2011 LRBEREST "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
Գրիգոր Հայրապետյան: Կյանքն առաջ է գնում՝ հարկավոր է հետ չմնալ... (Կառավարության կողմից Երեւանում
կրպակների ապամոնտաժումը, բայց եւ այնպես ճիշտ քայլ է, որքան էլ որ ցավալի
լինի առեւտրականների-գործարարների համար)
Տալլինն
Այն ինչ կատարվում է այսօր Երեւանում փողոցների առեւտրական կրպակների
հետ՝ Ազատության փողոցի կրպակներն ապամոնտաժվում են , նույնը տեղի է ունեցել Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննում դեռեւս 15 տարի
առաջ,երբ ես եւ իմ ընտանքը ճիշտ նույն կերպով զրկվեցինք մեր գեղեցիկ
կրպակից՝ մեր ապրուստի միակ միջոցից,որի գործունեության շնորհիվ շուրջ 5
տարի վաստակում ու սնվում էին եւս 3 ընտանիքներ: Այո,շատ
անհասկանալի, դժվարին ու տագնապալի ժամանակներ էին, եւ մինչեւ օրս մեր
«վերքերը» չեն ապաքինվել, բայց եւ այնպես այսօր ես գտնում եմ, որ դա՝
փողոցներից կրպակների վերացումը կառավարության կողմից ժամանակին ու ճիշտ
քայլ էր՝ (է՛)՛...
Տալլիննը մաքրվեց հարյուրավոր-հազարավոր «անտաշ-անճոռնի» «բութկաներից»...
Եթե հայությունն ուզում է,որպեսցի Եվրոպան ընդունի Հայաստանը որպես Եվրոպական բարեկիրթ երկիր,ապա պետք է շատ բաներում հետեւի
Էստոնիայի օրինակին...
Տալլինն Նոյեմբեր՝ 1995թ.
(Իմ կրպակը, որը աշխատում էր «կռուգլոսուտոչնի» եւ «կերակրում էր» մի քանի ընտանիք եւ ողջ թաղամաս...)
Սկսած այդ «ճարտարապետական» վերափոխումներից, Տալլիննում՝ հասարակական
տրանսպորտների կանգառներին մոտ տեադրված են տիպային երկաթեպատ կրպակներ,
որտեղ կարելի է վաճառել միայն ստանդարտային փաթեթավորված «հազար ու մի»
ապրանքներ եւ ոչ ոգելից խնիչքներ:
Կարելի է նաեւ ստանալ հատուկ լիցենզիա-թույլատվություն եւ
կերակրել ժողովրդին՝ հանբուրգերներով,հոտ-դոգներով ու պոնչիկ-պեռաշկիներով,
իսկ երջին ժանանակներս նաեւ՝ կէբաբով (քյաբաբ) եւ նույնիսկ
շաուրմայով...որը, սակայն ցույց է տալիս անձամբ ինձ ժամանակակից Էստոնիայի
«օրիենտացիան» դեպի մուսուլմանական հետամնաց երկրները, բայց դե դա արդեն
ուրիշ հարց է... (Ասեմ նաեւ իմիջիայլոց,որ համարյա բոլոր այդ նորադրումների տերերը մեկը մյուսի հետեւից «տակ են տալիս» եւ սնանկանում...)
Ես շատ կցանկանայի,որ իմ սիրելի հայ հայրենակիցները ճիշտ հասկանային, որ
մենք հայ ենք,այլ ոչ թե ինչ-որ արաբական երկրների շարունակություն...Դրսեր
դուրս գալով ու ցույցերով-բողոքել-բղավելով ոչինչ դուրս չի գա, բացի
եղբայրական
արյուն թափելուց, համաշխարհային խայտառակությունից եւ արտաքին ու ներքին
քաղաքական խաղերի խաղատախտակում ինչ որ մեկերի ձեռքերում «պեշկա»-զինվոր
լինելուց
բացի...
Կյանքն առաջ է գնում՝ հարկավոր է հետ չմնալ...
06.06.2011 LRBEREST "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
|
Գրիգոր Հայրապետյան. Ով պետք է կանգնի հայի մեջքին,եթե ոչ՝ հայը... (Էստոնիայում դատում են հայազգի ճանաչված ու երիտասարդ քաղաքագետ՝ Աննա-Մարիա Գալոյանին)
- Ինչումն է բանը...
2006 թվականին, դեռեւս ոչ շատերին հայտնի երիտասարդ քաղաքագետ Աննա-Մարիա
Գալոյանիը(24) ներկայացնում է իր թեկնածությունը Էստոնիայի Ռիիգիկոգուի
(Վերին պառլամենտ) հերթական ընտրություններում, երկրում իշխող՝ «Ռեֆորմ»
քաղաքական կուսակցության կազմում:
Մի քանի ամիս՝ ողջ նախընտրական ժամանակահատվածում Էստոնիայի բոլոր
լրատվական ծառայություններն ու միջոցները ամենուրեք եւ շատ համապատասխան ու
բարձր մակարդակ-կերպով աջակցում են նորահայտ երիտասարդ քաղաքակա ն
գործչին,հրավիրելով քաղաքակա նությամբ զբաղվող աշխարհի գեցկուհիների լավագույն
հնգյակի ներկայցուցչցին՝ ասուլիսների,հարցազրույցների եւ այլ
միջոցառումների,իսկ գեղեցկուհու կողմից առաջարկվող կյանքի բարփոխումների
լոզունգներն ու նկարները տարածվել էին ողջ մայրաքաղաքի տարածքով:Ամենուրեք՝
Աննա-Մարիա Գալոյան ու Աննա-Մարիա Գալոյան...
- Սակայն...
2007 թվականի մարտյան ընտրություններից հետո, երբ «Ռեֆորմ» քաղաքական
կուսակցությունը հաղթեց,բայց Գալոյանը չստացավ համապատասխան քանակի ձայներ
Ռիիգիկոգույի 101 պատգամավորների շարքերն անցնելու,այդ նույն լրատվական
ծառայություններն ու միջոցները,ասես «կախարդական փայտիկի» ազդեցությամբ
հանկարծ սկսեցին պարզապես «քարկոծել» երիտասարդ քաղաքագետին՝ մեղադրելով
նրան « ինչ-որ» «Էստոնիայի Եվրոպական շարժում» ոչ-կոմմերցիալ հանրության
(Недоходная неправительственная организация «Европейское движение
Эстонии» / «Eesti Euroopa Liikumise») ֆինանսների «ոչ նպատակով» ծախսման
մեջ (մոտ 60 000 եվրո): Սկանդալ-խայտառակություն...
- Խորանալ այդ հարցում...
Ասեմ մի քանի տողով . Գալոյանը ընտրվել էր այդ՝ «Էստոնիայի Եվրոպական
շարժում» ոչ-կոմմերցիալ հանրության ղեկավար պառլամենտական ընտրություններից
մի քանի ամիս առաջ, այսինքն ընտրությունների ամենաթեժ իրավիճակում եւ
հավանական է,որ ծանրաբեռնվածության մեջ ասենք թե ինչ-որ տեղ բացթողումներ է
կատարել,որը նա ընդունել է եւ գումարի այդ մասը (մոտ 10000 եվրո)
վերադարձրել հանրությանը...
Այդ հարցում խորանալ
ես չէի ցանկանա,որովհետեւ համոզված եմ,որ այդ՝ «Էստոնիայի Եվրոպական շարժում»
ոչ-կոմմերցիալ հանրության (որի գոյության եւ գործունեության մասին մինչ այդ
տեղեկություններ չկաին) նախկին ղեկավարությունը ստացել է ֆինանսավորում
շատերին անհասկանալի նպատակների համար,եւ ուրեմն առաջին հերթին հարկավոր է
հարց ուղղել այն պետական կազմակերպություններին,ովքեր տարիներ շարունակ
ֆինանսական միջոցներ են հատկացրել նրանց...
- Կարճ ասած...
Գալոյանը պառլամենտական ընտրություններից անմիջապես հետո հանկարծկի իր
կամքով հեռանում է «Ռեֆորմ» քաղաքական կուսակցությունից,որի կազմում
գտնվում էր շուրջ 10 տարի եւ անմիջապես մեղադրվում վերը նշված այդ
«անհասկանալի» հասարակական հանրության ֆինանսական միջոցների ծախսումների
խախտման մեջ...
Խեղճ աղջկան բոլոր լրատվական միջոցները սկսում են
անընդմեջ «գնդակոծել» այնպիսի հաճախակի հետեւությամբ եւ համառությամբ, որ
կարծես թե երկրում այլեւս բամբասանքների նյութ չկա, կամ էլ ասես թե
անհայտացել է Էստոնիայի տարվա ողջ բյուդջե ու հետն էլ «ոսկու պաշարի»
ահռելի մասը...
Իհարկե,մամուլին հասկանալ կարելի է:Չէ որ «գայլերի»
ձեռքը «գառ» է ընկել:Այ քեզ շշմեցուցիչ եւ ժողովրդին ու ընթերցողներին
«կուտ տալու» նյութ:
Եվ բնավ ես Գալոյանին չեմ արդարացնում, եւ եթե
դատավորները ապացուցեն նրա մեղքը,ապա այն ժամանակ էլ կարելի է խոսել այդ
մասին, սակայն, եղբայր՝ բայց եւ այնպես գոյություն ունեն խիղճ եւ էթիկա
հասկացողությունները եւ մինչեւ դատավարության ավարտը համարյա թե ամեն օր
հեգնանքներով հրատարակել, թե ինչ ֆասոնի, չափսի ու գույնի զգեստներով է եկել
քննչի մոտ կամ դատարան, ինչ մակնիշի մեքենայով եւ ում ուղեկցությամբ,ինչ
մթերքներ է գնել խանութում, ինչ գույնային տոնի շրթներկ է գործածել,եւ այլն
եւ այլններ..., տհաճ է, եթե ոչ՝ տգեղ-«անճոնի» ու խայտառակեցուցիչ հենց
թերթերին, ընթերցողներին եւ ուրեմն՝ ողջ տեղի հասարակությանը... Դե լավ, ինչպես
ասում են՝ «չընկնենք մարգերը»:
-Ինչ անել...
Հարկավոր է
օգնել երիտասարդ քաղաքագետին դուրս գալ այդ իրավիճակից եւ շարունակել
զբաղվել քաղաքականությամբ:Ցանկալի է, որ հայությունը չլռի ու արտահայտի-ասի
իր կարծիք-խոսքը, եւ եթե այդ հարցում կան այսպես ասած «աննպատակ-ոչ ճիշտ»
ծախսեր,ապա միգուցե գտնվեն սրտացավ հայկական բարի գործեր կատարող
մարդ-կազմակերպություններ, որոնք թույլ չեն տա «ուտել-խեղդել-խորտակել»
(քաղաքականապես) հայազգի երիտասարդ ու ճանաչված քաղաքական գործչին,
որպիսին չկա ոչ միայն Էստոնիայում, այլեւ ողջ
ժամանակակից-բարեկիրթ-ցիվիլիզովաննի Եվրոմիության կազմի մեջ մտնող
«անհասկանալի» Մերձբալթյան երկրներում ծնված ու ապրող մի քանի
հարյուրհազարավոր եւ շուրջ 20 տարի ոչ մի պետության քաղաքացիություն
չունեցող այլազգի բնակիչների մեջ ...
-Վերջնաբանի փոխարեն...
Ով չի սխալվել իր կյանքում, եւ առավել եւս՝ երիտասարդ հասակում...
Ով չի հասկանում, որ Գալոյանին այլեւս մոտ չեն թողնի քաղաքականությանը,եթե
դատարանը «բռնի» ու հարուցված մեղադրանքը (որը Աննա-Մարիան չի՛ ընդունում)
հաստատի...
Ով կարող է հաստատել, որ վաղը ինքը հանկարծ չի կարող հայտնվել նման «ոչ հաճելի» վիճակում...
Աննա-Մարիա Գալոյանին ես անձամբ ճանաչում եմ 2006 թվականից,երբ նա մտավ մեր՝
Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անունը կրող շախմատի ակադեմիան եւ միակն է մինչ օրս,որ ասաց.«Հարգելի Գրիգոր,
ինչով կարող եմ ես օգնել ակադեմիային եւ երեխաներին»:
Եվ օգնեց՝ անցկացնելով մեկ ամիս հետո հոյակապ շախմատի պատանեկան
մրցաշար,որի նմանը Էստոնիայում ոչ եղել էր եւ հավանաբար ոչ էլ կլինի,
ծախսելով այդ միջոցառման վրա մի քանի հազար եվրո...
Ցավոք սրտի,արդեն 4 տ արի է,որ հասկանալի պատճառներով մնք չենք կարողանում հանդիպել ու համագործակցել...
Ես կասեմ,որ հավատում եմ Աննա-Մարիա Գալոյանին,եւ եթե ունենայի գեթ մի
փոքրիկ հնարավորություն կօգնեի իմ ամենահարգելի ժամանակակից քաղաքական
գործչին,իսկ անսխալնր չկան: Մարդ ենք,չէ...
Առանց այն էլ չկան հայացգի
«կարգին» քաղաքական գործչներ եւայն էլ կրթված ու 7 լեզուների տեր,երիտասարդ
եւ վերջ ի վերջո՝ գեղեցկուհի...
Եվ հետո, ով պետք է կանգնի հայի մեջքին, եթե ոչ՝ հայը...
15.04.2011
Գրիգոր Հայրապետյան.
Էստոնիա,Տալլինն
LRBEREST "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" |
Ազատության գինը Հայ ժողովուրդը նշում է մայիսյան եռատոնը
Դարեր
շարունակ յուրաքանչյուր հայ մայր երազել է տեսնել իր զավակին առողջ ու
անվտանգ։ Սակայն վտանգի ժամին օրհնել եւ ուղարկել է զենքով պաշտպանելու
հայրենի հողը։ Շատերը չեն վերադարձել, բայց մնացել է Մայր հայրենիքը՝ որպես
հավերժական վկայություն նրանց սխրանքի ու սերունդների երախտագիտության
առհավատչյա։ Մայիս ամիսը հայ ժողովրդի համար դարձել է հաղթանակի
խորհրդանիշ, քանզի Ավարայրից մինչեւ Սարդարապատ, եւ Մեծ հայրենականից
մինչեւ Շուշիի ազատագրում իրենց մեջ են կրում հաղթանակների խորհուրդը։
Ամենափառահեղը, անշուշտ, Շուշիի ազատագրումն էր, որը հայ զինվորի
խիզախության եւ հայ հրամանատարի ռազմական տաղանդի փայլուն նմուշ էր։ Շուշիի
ազատագրումը հայ ժողովրդի ոգու հաղթանակն է, այն ոգու, որը դարեր շարունակ
փորձել են կոտրել, ճզմել, սակայն չի հաջողվել։ Եվ այժմ, նշելով Հաղթանակի
տոնը, Շուշիի ազատագրման օրը եւ Արցախի պաշտպանության բանակի օրը, պետք է
հիշենք, թե ինչ գին ենք վճարել այդ նվիրական օրվա համար, եւ մեր
միակամությամբ, հաստատակամությամբ արժանի լինենք բոլոր այն մարդկանց
հիշատակին, ովքեր չխնայեցին իրենց կյանքը մեր այսօրվա ազատ ու անկախ
գոյության համար։
07-05-2011 Աղբյուր...
ՄԱՅԻՍԻ 9 ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՕՐՆ Է
ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Իրավամբ
մայիսը հայ ժողովրդի պատմության մեջ մտել է որպես հաղթանակների ամիս, երբ
հայ ռազմիկը իր կյանքի ու արյան գնով կանգնեցրեց թշնամու առաջխաղացումը եւ
կերտեց հաղթանակը: Այդպես էր Հայրենական մեծ պատերազմի տարիներին, այդպես
էր նաեւ Արցախյան ճակատում:
Ղարաբաղում հաղթանակ
նվաճած տղաները Մեծ հայրենականի վետերանների զավակները եւ թոռներն էին,
ովքեր, ոգեւորված իրենց պապերի սխրանքով, չնահանջեցին եւ չերկնչեցին ոսոխի
առաջ: Եվ եթե Հայրենական պատերազմի գագաթնակետը Բեռլինի գրավումն էր եւ
հայկական քոչարին Ռայխսթագի պատերի տակ, ապա Արցախյան գոյամարտի պարծանքը
հայկական հինավուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրումն էր:
Մայիսյան
այս հրաշագեղ տոնի կապակցությամբ Արմենական-Ռամկավար ազատական
կուսակցությունը շնորհավորում է Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան
հերոսամարտի բոլոր վետերաններին եւ ազատամարտիկներին, խոնարհվում իրենց
կյանքը հայրենիքին զոհաբերած մարտիկների հիշատակի առջեւ:
Աղբյուր...
Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննում մայիսի 6-ին մեկնարկեց շախմատի միջազգային մրցաշար նվիրված Շուշիի ազատագրման Օրվան
6.05.2011 Տալլիննի՝ "ԵՐԵւԱՆ" մշակութային հանրության եւ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպված Շուշիի
ազատագրմանը նվիրված շախմատի մեծահասակների եւ պատանեկան մրցաշարներում
մասնակցում են Էստոնիայի,Հայաստանի եւ Ռուսաստանի 32 շախմատիստները: Առաջին օրվա խաղացված 2 փուլերից հետո 2-ական միավորներով աղյուսակները գլխավորում են հայազգի շախմատիստները.
մեծահասակներ Գրիգոր Հայրապետյան - 2 միավոր մինչեւ 18 տարեկան պատանիներ. Ռուբեն Հայրապետյան - 2 միավոր մինչեւ 10 տարեկան պատանիներ. Վլադիմիր Հարությունյան 2 միավոր
6.05.2011
6.05.2011
Ռուբեն Հայրապետյան
6.05.2011
Վլադիմիր Հարությունյան Մրցաշարը կավարտվի Շուշիի ազատագրման օրը՝ Մայիսի 9-ին:
6.05.2011
LRBEREST "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" ԵՐԵՎԱՆ"
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱԼԼԻՆՆ, ԷՍՏՈՆԻԱ)
Տալլիննի՝ "ԵՐԵւԱՆ" մշակութային հանրությունը հրավիրում է բոլոր ցանկացողներին "ԵՐԵւԱՆ" ժամանցի ակումբ
Յուրաքամչյուր Շաբաթ օր (13.00 - 17.00 ), Տալլիննի՝ "ԵՐԵւԱՆ" մշակութային
հանրությունը հրավիրում է բոլոր ցանկացողներին "ԵՐԵւԱՆ"
ժամանցի ակումբ շփվել եւ անցկացնել հաճելի ժամանց.՝ Նարդի, Շախմատ, Բլոտ,
երաժշտություն, հայկական վիդեոֆիլմեր...
Մեր հասցեն. Տալլինն, Կալևիպոյա փողոց 10, հեռ.372+53991414:
Բարի՜ գալուստ: Տալլիննի "ԵՐԵւԱՆ" մշակութային
հանրությունը մայիսի 6-9-ը Էստոնիայի մայրաքաղաք՝ Տալլիննում անց է կացնելու մի շարք
միջոցառումներ նվիրված. Շուշիի ազատագրմանը, Հաղթանակի Օրվան եւ
պատերազմներում հերոսաբար զոհված մեր պապերի ու ազատամարտիկների հիշատակին:
Ո՞Վ, ԵԹԵ՜ Ո՛Չ ՄԵ՛ՆՔ...
Տեղեկություն.
+372 53 991 414
grigorairapetjan@mail.ru
LRBEREST "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
|
ՇՈՒՇԻՆ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ, ԲԱՅՑ ՉԲՆԱԿԵՑՎԵՑ... Մանրամասն...
|
Գեղեցկացրե՛ք
Ձեր կյանքը...
Էստոնիայի ֆուտբոլի Փոքր գավաթի խաղարկություն 2011
1/32 եզրափակիչ Տալլիննի "Երեւան" մշակութային հանրության
«Ախթամար» ֆուտբոլի ակումբը տարավ փայլուն հաղթանակ եւ անցավ գավաթի
խաղարկության հաջորդ փուլը ՝ 1/16 եզրափակիչ Մեր այս հաղթանակը նվիրում ենք Շուշիի ազատագրմանը.Տալլիննի՝ "ԵՐԵւԱՆ" մշակութային հանրություն
4.05.2011
Տալլինն "Դվիգատել" մարզադաշտ
Էստոնիայի ֆուտբոլի Փոքր գավաթի խաղարկություն 2011
1/32 եզրափակիչ
Tallinna FC Akhtamar - Põlva FC Lootos II 8:0(4:0)
4.05.2011
Tallinna FC Akhtamar - Põlva FC Lootos II Լուսաշարան...
4.05.2011 (Շնորհակալություն խաղի համար...) 4.05.2011 (Խաղի հերոսը. «Ախթամար»-ի կենտրոնական հարձակվողը՝ Ռուսլան Յագուդինը,որը դարձավ 7 գնդակների հեղինակ)
4.05.2011 (Տալլիննի "Երեւան" մշակութային հանրությունը խորին
շնորհակալություններ է հայտնում մեր ակումբի ֆաներին՝ «բալելշչիկներին»
մշտական աջակցության համար...) Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի:
Väike karikavs (Փոքր գավաթ) http://jalgpall.ee/cup.php?b=VKV&page_id=32Գեղեցկացնե՛նք մեր կյանքը...
Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին աջակցում են.
- Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը
- "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը -VIVARO bet (Yerevan)
- Տալլիննի La Passion ռեստորանը (տնորեն՝ Ռոբերտ Սարկիսյան)
- "Ehituse Inkasso OÜ" ֆիրման - Տալլիննի «La Strada» հայկական խորովածանոց-սրճարանը (տնորն՝ Կարեն Մկրտչյան; +372 56700895; փող.Վիկերլազե 11)
- Տալլիննի "KEVAD" ավտոդպրոցը
(Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբի միջնորդությամբ "KEVAD" ավտոդպրոց բոլոր ընդգրկվողներին՝ ուսուցումը 10% զեղչ)
Աջակցի՛ր եւ դո՛ւ Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ
ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ, ՄԵՐ՝ ՏԱԼԼԻՆՆԻ «ԵՐԵՎԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ
«ԱԽԹԱՄԱՐ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ: Տեղեկություն.
Info +372 53 991 414
grigorairapetjan@mail.ru
Գրիգոր Հայրապետյան
(ՖԱ «Ախթամար» ակումբի նախագահ)
05.05.2011 LRBEREST "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" |
ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱԶԳԵՐԻ ԳԱՎԱԹ 2011
23.04.2011
RAHVUSTEKARIKAS 2011
23.04.2011
ՓԱ "Երեւան" (Տալլինն)
Գերզանց ելույթ ունեցան Տալլիննի "Երեւան" մշակութային հանրության "Երեւան"
ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները Էստոնիայի Ազգային գավաթի
խաղարկության 1-ին փուլի մրցաշարում, որը տեղի ունեցավ Տալլիննում ապրիլի
23-ին: Նախնական խմբային խաղերում մեր ակումբը խաղաց ոչ-ոքի լեհական (1-1)
եւ հրեական (0-0) համայնքների հետ եւ հաղթելով էստոնացիներին (1:0) դուրս
եկավ կիսաեզրափակիչ որտեղ սակայն զիճեց խաղարկության հաղթողներին՝
բելոռուսներին (0-1), իսկ 3-րդ տեղի համար խաղում լրացուցիչ հարվածներով՝
հրեաներին (7:8) եւ զաղեցրեցին 4-րդ բարձր տեղը,ստանալով ընդհանուր
հաշվարկում 6 միավոր:
Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության ներկայացուցիչները
խաղադաշտ դուրս եկան
սեւ ժապավեններով եւ մեկ րոպե լռությամբ հիշատակեցին Հայոց Ցեղասպանության անմեղ նահատակներին:
Լուսաշարանը շարունակելի...
Խաղհարկությունից հետո հանրության ներկայացուցիչները թարմ ծաղիկներ դրեցին եւ մոմեր վառեցին Տալլիննի հայկական Խաչքարի վրա:
23.04.2011
Էստոնիայի ֆուտբոլի Ազգային գավաթի
խաղարկության 2-րդ փուլը տեղի կունենա Տալլիննում մայիսի 28-ին: Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի
ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ
"Երեւան"
մշակութային հանրությունը հրավիրում է հայազգի ֆուտբոլիստներին մասնակցել
այդ մրցաշարոմ մեր ակումբի կազմում՝ հայկական դրոշի ներքո (INFO. +372
53488750 Ավետիք Հայրապետյան; +372 53991414 Գրիգոր Հայրապետյան):
24.04.2011
LRBEREST "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
|
Ծնունդդ շնորհավոր՝ ակադեմիաՏալլիննի Տիգրան Պետրոսյանի շախմատի ակադեմիա՝ 9 Այս տարվա ապրիլին Տալիննի Տիգրան Պետրոսյանի շախմատի ակադեմիան
նշում է իր ծննդյան 9-րդ տարեդարձը:
Ապրիլի 16-ին ակադեմիայում տեղի ունեցավ կայծակնային շախմատի պատանեկան
տոնական մրցաշար, որտեղ բոլոր խմբերում հաղթեցին պատանի պետրոսյանականները:
Ծնունդդ շնորհավոր՝ ակադեմիա:
Մանրամասն...
Ծնունդդ շնորհավոր՝ ակադեմիա«Կէվադ» վարորդական դպրոցի շախմատի մրցաշարում հաղթեց պատանի Ռուբեն Հայրապետյանը
Տալիննի Տիգրան Պետրոսյանի շախմատի ակադեմիայում ապրիլի 16-ին տեղի ունեցավ մայրաքաղաքի -«Կէվադ»
/"KEVAD" վարորդական դպրոցի շախմատի բաց մրցաշարը, որին
մասնակցեցին 26 շախմատիստներ: Կրկին փայլուն ելույթ ունեցան պատանի
պետրոսյանականները, որոնք եւ նվաճեցին վարորդական դպրոցի բոլոր
մրցանակները: Լավագույն արդյունքը ցուցադրեց Ռուբեն Հայրապետյանը (7 միավոր 7 հնարավորությունից): 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավեցին՝ Արտյոմ Մյասցովը (6) եւ Մարտին Կիվիմաան (5.5): Ռուբեն Հայրապետյան
(Գրիգոր Հայրապետյան. Շնորհակալություն Տալլիննի լավագույն
վարորդական դպրոցի տնօրեն՝ Ալեքսանդր Գուժովին, Տիգրան Պետրոսյանի անվան
շախմատի ակադեմիային աջակցություն ցույց տալու համար:
«Կէվադ»
/"KEVAD"
վարորդական դպրոցը, դա 100 տոկոսանոց դրական արդյունք է:)
17.04.2011
LRBEREST "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
Պատանի շախմատիստ Վլադիմիր Հարությունյանը հաղթեց Տալիննի Տիգրան Պետրոսյանի շախմատի ակադեմիայի տոնական մրցաշարում Տալլիննի Տիգրան Պետրոսյանի շախմատի ակադեմիա՝ 9
Այս տարվա ապրիլին Տալիննի Տիգրան Պետրոսյանի շախմատի ակադեմիան
նշում է իր ծննդյան 9-րդ տարեդարձը: Ապրիլի 15-ին տեղի ունեցավ պատանեկան
տոնական մրցաշար,որտեղ գերազանց հանդես եկավ 8-ամյա պետրոսյանական Վլադիմիր
Հարությունյանը: Հավաքելով 9 միավոր 10 հնարավորությունից հայազգի շախմատիստը վստահորեն դարձավ մրցաշարի հաղթող:
15.04.2011 Վլադիմիր
Հարությունյան 17.04.2011
LRBEREST
Էստոնիայում "ծնվում է" հայազգի՝ արցախցի փոքրիկ շախմատային աստղիկ... Գրիգոր Հայրապետյան. Այսօր՝ իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է...
Ես վերջապես վերսկսեցի մարզել իմ մայրենի՝ հայերեն լեզվով: Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիա վերջապես ընդգրկվեց Էստոնիայի մայրաքաղաքում բնակվող հայ երեխա՝ 8-ամյա Վլադիմիր Հարությունյանը:Վերջին
անգամ դա եղել է 5 տարի առաջ,երբ ես ունեի ազգությամբ հայ 6-18 տարեկան 17
պատանի աշակերտներ,որոնցից ընդամենը 2-3 հոգին էին խոսում հայերեն
լեզվով:Անըդհատ հարց եմ տալիս ինքս ինձ ու այդպես էլ չեմ կարողանում գտնել
ոչ մի պատասխան,թե ինչու՞ եւ ու՞ր "կորան" իմ փոքրիկ տաղանդավոր
ազգակիցները,երբ նրանցից շատերն արդեն դարձել էին ուժեղ շախմատիստներ,իսկ
8-ը՝ Էստոնիայի պատանեկան առաջնությունների չեմպիոններ ու
մրցանակակիրներ... Առավել եւս ուրախալի է,որ փոքրիկ Վլադիմիրի
հայրը՝ Սերգեյ Հարությունյանը Արցախից է՝ Մարտակերտի շրջանի Վերին Չայլու
գյուղից: Ես ունեմ մեծ երազանք՝ իմ՝ մանկա-պատանեկան շախմատի մարզչական
ունակություններով օգտակար լինել ինչպես Էստոնիայի,այնպես էլ՝ Հայաստանի ու
Արցախի հայությանը,եւ,փոքրիկ Վլադիմիրի հանկարծակի հայտնվելը մեր՝ Տիգրան
Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում նոր հույս եւ լույս տվեց ինձ...
Վլադիմիրը ցույց է տալիս մեծ սեր եւ ձգտում դեպի շախմատն ու բնական
արտակարգ շախմատային ընդունակություններ,ինչպես եւ իմ բոլոր հայ նախկին
աշակերտները սկսած 2001 թվականից:Իսկ այլ կերպ չեր էլ կարող լինել, քանի որ
շախմատը մեր՝ հայերիս համար հանդիսանում է համար 1-ին մարզաձեւը սկսած
"Երկաթե" Տիգրան Պետրոսյանի աշխարհի թագակրությունից դեռեւս նախորդ դարի
60-ականների սկզբից... Շատ հաճելի է նորից հայերենով մարզել:Կրկնակի հաճելի է՝ մարզել հայի, եռակի հաճելի՝ արցախցի հայի...
29.01.2011 Վլադիմիր Հարությունյան (2003թ.)
29.01.2011
Գրիգոր Հայրապետյան, Վլադիմիր Հարությունյան
29.01.2011 Գրիգոր Հայրապետյան, Վլադիմիր Հարությունյան, Սերգեյ Հարությունյան 29.01.2011
29.01.2011 Գրիգոր Հայրապետյան, Վլադիմիր Հարությունյան
29.01.2011
Վլադիմիր Հարությունյան Շարունակելի...
LRBEREST "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիան փնտրամ է համախոհներ... Հարգելի ազգակիցնե՜ր, Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիան փնտրամ է համախոհներ ուրիշ երկրներում բնակվող
հայազգի և ռոսախոս երեխաների համար բացելու շախմատի հատուկ մասնաճյուղեր:
Մարզումները՝ ըստ ցանկության՝ հայերեն կամ ռուսերեն լեզուներով: Փորձե՜ք...
Գրիգոր Հայրապետյան Շախմատի մարզիչ http://www.sgcc.ucoz.ru/
http://chessblog-ga.ucoz.ru/ |
|
|