Воскресенье, 22.09.2024, 04:53
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 20
    Гостей: 20
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    28.03.2011, 23:09

    Ծնունդդ շնորհավոր՝ ակադեմիա

    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի շախմատի ակադեմիա՝ 9  
    Այս տարվա ապրիլին Տալիննի Տիգրան Պետրոսյանի շախմատի ակադեմիան նշում է իր ծննդյան 9-րդ տարեդարձը:
    Ապրիլի 16-ին ակադեմիայում տեղի ունեցավ կայծակնային շախմատի պատանեկան տոնական մրցաշար, որտեղ բոլոր խմբերում հաղթեցին պատանի պետրոսյանականները:
    Ծնունդդ շնորհավոր՝ ակադեմիա:
    Մանրամասն...

    Картинка 7 из 96000
    Ծնունդդ շնորհավոր՝ ակադեմիա
    «Կէվադ» վարորդական դպրոցի շախմատի մրցաշարում հաղթեց պատանի Ռուբեն Հայրապետյանը
     
    Տալիննի Տիգրան Պետրոսյանի շախմատի ակադեմիայում  ապրիլի 16-ին տեղի ունեցավ մայրաքաղաքի -«Կէվադ» /"KEVAD" վարորդական դպրոցի շախմատի բաց մրցաշարը, որին մասնակցեցին 26 շախմատիստներ: Կրկին փայլուն ելույթ ունեցան պատանի պետրոսյանականները, որոնք եւ նվաճեցին վարորդական դպրոցի բոլոր մրցանակները:
    Լավագույն արդյունքը ցուցադրեց Ռուբեն Հայրապետյանը (7 միավոր 7 հնարավորությունից):
    2-րդ եւ 3-րդ տեղերը գրավեցին՝ Արտյոմ Մյասցովը (6)
    եւ Մարտին Կիվիմաան (5.5):  

    Ռուբեն Հայրապետյան


    (Գրիգոր Հայրապետյան. Շնորհակալություն Տալլիննի լավագույն վարորդական դպրոցի տնօրեն՝ Ալեքսանդր Գուժովին, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիային աջակցություն ցույց տալու համար:
    «Կէվադ» /"KEVAD"  վարորդական դպրոցը, դա 100 տոկոսանոց դրական արդյունք է:)

    17.04.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 


    Պատանի շախմատիստ Վլադիմիր Հարությունյանը հաղթեց Տալիննի Տիգրան Պետրոսյանի շախմատի ակադեմիայի տոնական մրցաշարում
    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի շախմատի ակադեմիա՝ 9  
    Այս տարվա ապրիլին Տալիննի Տիգրան Պետրոսյանի շախմատի ակադեմիան նշում է իր ծննդյան 9-րդ տարեդարձը: Ապրիլի 15-ին տեղի ունեցավ պատանեկան տոնական մրցաշար,որտեղ գերազանց հանդես եկավ 8-ամյա պետրոսյանական Վլադիմիր Հարությունյանը:
    Հավաքելով 9 միավոր 10 հնարավորությունից հայազգի շախմատիստը վստահորեն դարձավ մրցաշարի հաղթող:



    15.04.2011
    Վլադիմիր Հարությունյան

    17.04.2011
    LRBEREST

    Էստոնիայում "ծնվում է" հայազգի՝ արցախցի փոքրիկ շախմատային աստղիկ...
    Գրիգոր Հայրապետյան.
    Այսօր՝ իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է...




    Ես վերջապես վերսկսեցի մարզել իմ մայրենի՝ հայերեն լեզվով:
    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիա վերջապես ընդգրկվեց Էստոնիայի մայրաքաղաքում բնակվող հայ երեխա՝ 8-ամյա Վլադիմիր Հարությունյանը:Վերջին անգամ դա եղել է 5 տարի առաջ,երբ ես ունեի ազգությամբ հայ 6-18 տարեկան 17 պատանի աշակերտներ,որոնցից ընդամենը 2-3 հոգին էին խոսում հայերեն լեզվով:Անըդհատ հարց եմ տալիս ինքս ինձ ու այդպես էլ չեմ կարողանում գտնել ոչ մի պատասխան,թե ինչու՞ եւ ու՞ր "կորան" իմ փոքրիկ տաղանդավոր ազգակիցները,երբ նրանցից շատերն արդեն դարձել էին ուժեղ շախմատիստներ,իսկ 8-ը՝ Էստոնիայի պատանեկան առաջնությունների չեմպիոններ ու մրցանակակիրներ...

    Առավել եւս ուրախալի է,որ փոքրիկ Վլադիմիրի հայրը՝ Սերգեյ Հարությունյանը Արցախից է՝ Մարտակերտի շրջանի Վերին Չայլու գյուղից: Ես ունեմ մեծ երազանք՝ իմ՝ մանկա-պատանեկան շախմատի մարզչական ունակություններով օգտակար լինել ինչպես Էստոնիայի,այնպես էլ՝ Հայաստանի ու Արցախի հայությանը,եւ,փոքրիկ Վլադիմիրի հանկարծակի հայտնվելը մեր՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում նոր հույս եւ լույս տվեց ինձ...

    Վլադիմիրը ցույց է տալիս մեծ սեր եւ ձգտում դեպի շախմատն ու բնական արտակարգ շախմատային ընդունակություններ,ինչպես եւ իմ բոլոր հայ նախկին աշակերտները սկսած 2001 թվականից:Իսկ այլ կերպ չեր էլ կարող լինել, քանի որ շախմատը մեր՝ հայերիս համար հանդիսանում է համար 1-ին մարզաձեւը սկսած "Երկաթե" Տիգրան Պետրոսյանի աշխարհի թագակրությունից դեռեւս նախորդ դարի 60-ականների սկզբից...

    Շատ հաճելի է նորից հայերենով մարզել:Կրկնակի հաճելի է՝ մարզել հայի, եռակի հաճելի՝ արցախցի հայի...

    29.01.2011
    Վլադիմիր Հարությունյան (2003թ.)

    29.01.2011
    Գրիգոր Հայրապետյան,Վլադիմիր Հարությունյան

    29.01.2011
    Գրիգոր Հայրապետյան,Վլադիմիր Հարությունյան, Սերգեյ Հարությունյան

    29.01.2011

    29.01.2011
    Գրիգոր Հայրապետյան,Վլադիմիր Հարությունյան

    29.01.2011
    Վլադիմիր Հարությունյան


    Շարունակելի...

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիան փնտրամ է համախոհներ...
    Հարգելի ազգակիցնե՜ր,
    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիան փնտրամ է համախոհներ ուրիշ երկրներում բնակվող հայազգի և ռոսախոս երեխաների համար բացելու շախմատի հատուկ մասնաճյուղեր: Մարզումները՝ ըստ ցանկության՝ հայերեն կամ ռուսերեն լեզուներով:
    Փորձե՜ք...


    Գրիգոր Հայրապետյան
    Շախմատի մարզիչ
    http://www.sgcc.ucoz.ru/
    http://chessblog-ga.ucoz.ru/
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 491 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024