Воскресенье, 22.09.2024, 05:07
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 16
    Гостей: 16
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    31.03.2011, 00:02
    Գրիգոր Հայրապետյան.
    Ով պետք է կանգնի հայի մեջքին,եթե ոչ՝ հայը...

    (Էստոնիայում դատում են հայազգի ճանաչված ու երիտասարդ քաղաքագետ՝ Աննա-Մարիա Գալոյանին)

    Картинка 16 из 61

    Картинка 24 из 61

    Картинка 22 из 61

    - Ինչումն է բանը...
    2006 թվականին, դեռեւս ոչ շատերին հայտնի երիտասարդ քաղաքագետ Աննա-Մարիա Գալոյանիը(24) ներկայացնում է իր թեկնածությունը Էստոնիայի Ռիիգիկոգուի (Վերին պառլամենտ) հերթական ընտրություններում, երկրում իշխող՝ «Ռեֆորմ»
    քաղաքական կուսակցության կազմում:
    Մի քանի ամիս՝ ողջ նախընտրական ժամանակահատվածում Էստոնիայի բոլոր լրատվական ծառայություններն ու միջոցները ամենուրեք եւ շատ համապատասխան ու բարձր մակարդակ-կերպով աջակցում են նորահայտ երիտասարդ քաղաքական գործչին,հրավիրելով քաղաքականությամբ զբաղվող աշխարհի գեցկուհիների լավագույն հնգյակի ներկայցուցչցին՝ ասուլիսների,հարցազրույցների եւ այլ միջոցառումների,իսկ գեղեցկուհու կողմից առաջարկվող կյանքի բարփոխումների լոզունգներն ու նկարները տարածվել էին ողջ մայրաքաղաքի տարածքով:Ամենուրեք՝ Աննա-Մարիա Գալոյան ու Աննա-Մարիա Գալոյան...
    - Սակայն...
    2007 թվականի մարտյան ընտրություններից հետո, երբ «Ռեֆորմ» քաղաքական կուսակցությունը հաղթեց,բայց Գալոյանը չստացավ համապատասխան քանակի ձայներ Ռիիգիկոգույի 101 պատգամավորների շարքերն անցնելու,այդ նույն լրատվական ծառայություններն ու միջոցները,ասես «կախարդական փայտիկի» ազդեցությամբ հանկարծ սկսեցին պարզապես «քարկոծել» երիտասարդ քաղաքագետին՝ մեղադրելով նրան «ինչ-որ»  «Էստոնիայի Եվրոպական շարժում» ոչ-կոմմերցիալ հանրության (Недоходная неправительственная организация «Европейское движение Эстонии» / «Eesti Euroopa Liikumise») ֆինանսների «ոչ նպատակով» ծախսման մեջ (մոտ 60 000 եվրո): Սկանդալ-խայտառակություն...
    - Խորանալ այդ հարցում...
    Ասեմ մի քանի տողով . Գալոյանը ընտրվել էր այդ՝ «Էստոնիայի Եվրոպական շարժում» ոչ-կոմմերցիալ հանրության ղեկավար պառլամենտական ընտրություններից մի քանի ամիս առաջ, այսինքն ընտրությունների ամենաթեժ իրավիճակում եւ հավանական է,որ ծանրաբեռնվածության մեջ ասենք թե ինչ-որ տեղ բացթողումներ է կատարել,որը նա ընդունել է եւ գումարի այդ մասը (մոտ 10000 եվրո) վերադարձրել հանրությանը...
    Այդ հարցում խորանալ ես չէի ցանկանա,որովհետեւ համոզված եմ,որ այդ՝ «Էստոնիայի Եվրոպական շարժում» ոչ-կոմմերցիալ հանրության (որի գոյության եւ գործունեության մասին մինչ այդ տեղեկություններ չկաին) նախկին ղեկավարությունը ստացել է ֆինանսավորում շատերին անհասկանալի նպատակների համար,եւ ուրեմն առաջին հերթին հարկավոր է հարց ուղղել այն պետական կազմակերպություններին,ովքեր տարիներ շարունակ ֆինանսական միջոցներ են հատկացրել նրանց...
    - Կարճ ասած...
    Գալոյանը պառլամենտական ընտրություններից անմիջապես հետո հանկարծկի իր կամքով հեռանում է «Ռեֆորմ» քաղաքական կուսակցությունից,որի կազմում գտնվում էր շուրջ 10 տարի եւ անմիջապես մեղադրվում վերը նշված այդ «անհասկանալի» հասարակական հանրության ֆինանսական միջոցների ծախսումների խախտման մեջ...
    Խեղճ աղջկան բոլոր լրատվական միջոցները սկսում են անընդմեջ «գնդակոծել» այնպիսի հաճախակի հետեւությամբ եւ համառությամբ, որ կարծես թե երկրում այլեւս բամբասանքների նյութ չկա, կամ էլ ասես թե անհայտացել է Էստոնիայի տարվա ողջ բյուդջե ու հետն էլ «ոսկու պաշարի» ահռելի մասը...
    Իհարկե,մամուլին հասկանալ կարելի է:Չէ որ «գայլերի» ձեռքը «գառ» է ընկել:Այ քեզ շշմեցուցիչ եւ ժողովրդին ու ընթերցողներին «կուտ տալու» նյութ:
    Եվ բնավ ես Գալոյանին չեմ արդարացնում, եւ եթե դատավորները ապացուցեն նրա մեղքը,ապա այն ժամանակ էլ կարելի է խոսել այդ մասին, սակայն, եղբայր՝ բայց եւ այնպես գոյություն ունեն խիղճ եւ էթիկա հասկացողությունները եւ մինչեւ դատավարության ավարտը համարյա թե ամեն օր հեգնանքներով հրատարակել, թե ինչ ֆասոնի, չափսի ու գույնի զգեստներով է եկել քննչի մոտ կամ դատարան, ինչ մակնիշի մեքենայով եւ ում ուղեկցությամբ,ինչ մթերքներ է գնել խանութում, ինչ գույնային տոնի շրթներկ է գործածել,եւ այլն եւ այլններ..., տհաճ է, եթե ոչ՝ տգեղ-«անճոնի» ու խայտառակեցուցիչ հենց թերթերին, ընթերցողներին եւ ուրեմն՝ ողջ տեղի հասարակությանը... Դե լավ, ինչպես ասում են՝ «չընկնենք մարգերը»:
    -Ինչ անել...
    Հարկավոր է օգնել երիտասարդ քաղաքագետին դուրս գալ այդ իրավիճակից եւ շարունակել զբաղվել քաղաքականությամբ:Ցանկալի է, որ հայությունը չլռի ու արտահայտի-ասի իր կարծիք-խոսքը, եւ եթե այդ հարցում կան այսպես ասած «աննպատակ-ոչ ճիշտ» ծախսեր,ապա միգուցե գտնվեն սրտացավ հայկական բարի գործեր կատարող մարդ-կազմակերպություններ, որոնք թույլ չեն տա «ուտել-խեղդել-խորտակել» (քաղաքականապես) հայազգի երիտասարդ ու ճանաչված քաղաքական գործչին, որպիսին չկա ոչ միայն Էստոնիայում, այլեւ ողջ ժամանակակից-բարեկիրթ-ցիվիլիզովաննի Եվրոմիության կազմի մեջ մտնող «անհասկանալի» Մերձբալթյան երկրներում ծնված ու ապրող մի քանի հարյուրհազարավոր եւ շուրջ 20 տարի ոչ մի պետության քաղաքացիություն չունեցող այլազգի բնակիչների մեջ...
    -Վերջնաբանի փոխարեն...
    Ով չի սխալվել իր կյանքում, եւ առավել եւս՝ երիտասարդ հասակում...
    Ով չի հասկանում, որ Գալոյանին այլեւս մոտ չեն թողնի քաղաքականությանը,եթե դատարանը «բռնի» ու հարուցված մեղադրանքը (որը Աննա-Մարիան չի՛ ընդունում) հաստատի...
    Ով կարող է հաստատել, որ վաղը ինքը հանկարծ չի կարող հայտնվել նման «ոչ հաճելի» վիճակում...
    Աննա-Մարիա Գալոյանին ես անձամբ ճանաչում եմ 2006 թվականից,երբ նա մտավ մեր՝
    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անունը կրող շախմատի ակադեմիան եւ միակն է մինչ օրս,որ  ասաց.«Հարգելի Գրիգոր,
    ինչով կարող եմ ես օգնել ակադեմիային եւ երեխաներին»:
    Եվ օգնեց՝ անցկացնելով մեկ ամիս հետո հոյակապ շախմատի պատանեկան մրցաշար,որի նմանը Էստոնիայում ոչ եղել էր եւ հավանաբար ոչ էլ կլինի, ծախսելով այդ միջոցառման վրա մի քանի հազար եվրո...
    Ցավոք սրտի,արդեն 4 տարի է,որ հասկանալի պատճառներով մնք չենք կարողանում հանդիպել ու համագործակցել...

    Ես կասեմ,որ հավատում եմ Աննա-Մարիա Գալոյանին,եւ եթե ունենայի գեթ մի փոքրիկ հնարավորություն կօգնեի իմ ամենահարգելի ժամանակակից քաղաքական գործչին,իսկ անսխալնր չկան: Մարդ ենք,չէ...
    Առանց այն էլ չկան հայացգի «կարգին» քաղաքական գործչներ եւայն էլ կրթված ու 7 լեզուների տեր,երիտասարդ եւ վերջ ի վերջո՝ գեղեցկուհի...
    Եվ հետո, ով պետք է կանգնի հայի մեջքին, եթե ոչ՝ հայը...

    Картинка 3 из 61


    Картинка 47 из 61



    Картинка 1 из 61



    Картинка 2 из 61



    Картинка 4 из 61







    15.04.2011
    Գրիգոր Հայրապետյան.
    Էստոնիա,Տալլինն

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"  



    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 377 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024