Воскресенье, 22.09.2024, 05:03
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 14
    Гостей: 14
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    31.03.2011, 12:15

    Hargeli paron G,Ayrapetjan,shnorhakaloutyoun ayn amen tser ouxarkats loureri,hrashali haxtanakneri,shnorhavorankneri hmar,vor es stanoum em.Sourb zatikyan ays orhnyal oreri artiv maxtoum em aroxj,anportsank ev xaxax tarineri vayeloum,noranor haxtanakner ev ouj ou korov sharounakelou tser payloun hayapahpan ashxatankner@.
    Sirov,Seda Hayriyan
    26.04.2011

    ------------------------------

    «Ըսենց նվեր ախերն ախպորը չէր տա...»

    http://jpe.ru/1/big/110510/0rf2kupuz5.jpg




    «Ոսկե ցլիկը» ժողովրդական եւ վաստակավոր դարձած գեղարվեստական ֆիլմ-կոմեդիայի այս բառերը լիիրավ կարելի է ասել (իհարկե առանց կոմեդիական բնույթի) գնահատելով այն նվերը, որը ստացել Էստոնիայում արդեն 7 տարի բեղմնավորությամբ գործող է մեր հայկական ֆուտբոլի ակումբը, եւ որը մեր ֆուտբոլիստները եւ Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության ներկայացուցիչները օգտագործում են միայն հատուկ ազգայինին միջոցառումներում:
    Խորին շնորհակալություններ Ազարումյանների ընտանիքին եւ հատկապես անցյալ տարվա նոյեմբերին մեզանից վշտալի հեռացած Ռուդոլֆ Ազարումյանին, որը տարիներ շարունակ ներդրել է մեծ ջանքեր մշակույթի միջոցով ազգի համախմբման-միաբանության ազգասիրական գործում եւ կատարել է շատ եւ մեծ ազգային-մշակութային միջոցառումներ եւ բարեգործություններ, գործելով Տալլիննի հայկական «Նաիրի» մշակութային հանրության հիմնադրի եւ ղեկավարի պաշտոնում, որոնք հավերժ կմնան մեր սրտերում...
    Խաղալով ապրիլի 23-ին Էստոնիայի ֆուտբոլի Ազգային գավաթի խաղարկության 1-ին փուլի մրցաշարում Հայաստանի Եռագույնի մարզական համազգեստով, զգում ես մի այնպիսի աննկարագրելի ազգային ոգեշնչություն եւ բերկրանք, որ ասես թե գտնվում ես Մայր-Հայրենիքումդ եւ անմիջապես մտքիդ է գալիս.«Ըսենց նվեր ախերն ախպորը չէր տա...» ժողովրդիդ հոգու մեջ մտած խոսքերը: Խորին շնորհակալություններ Ձեզ՝ հարգելի Ազարումյաններ այդ արտկարգ նվերի՝ մարզական համազգեստի համար, որը դեռ երկար տարիներ շարունակ ծառայելու է հայությանը, եւ որի նմանն Էստոնիայում չունի ոչ մի ազգային փոքրամասնություն-համայնք:



    Իրոք որ ուրիշ կերպ չի էլ կարող ասվել՝ «Ըսենց նվեր ախերն ախպորը չէր տա...»





    http://jpe.ru/1/big/110510/0rf2kupuz5.jpg

    Գրիգոր Հայրապետյան
    (Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրության նախագահ) 

    26.04.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"  

    "ԵՐԵՎԱՆ"
    ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱԼԼԻՆՆ, ԷՍՏՈՆԻԱ) 

    Էստոնիայի ֆուտբոլի Փոքր գավաթի խաղարկություն 2011՝ 1/8
    Картинка 1 из 149


    Հոյակապ խաղ - ցավալի պարտություն...


    Խաղի վերջին՝ 90-րդ րոպեին,երբ մենք առաջ էինք 1:0 հաշվով եւ պատրաստվում էինք տոնել հաղթանկը, մրցավարը հանկարծ նշանակեց անհեթեթ 11 մետրանոց տուգանային հարված մեր դարպասին,որը դաշտի տերերն իրացրեցին եւ փրկվեցին պարտությունից:Լրացուցիչ 30 րոպեները նույնպես ավարտվեցին ոչ-ոքի, իսկ 11 մետրանոցներով բախտը ժպտաց մեր հակառակորդներին...
    Հոյակապ խաղ - ցավալի պարտություն...

    14.06.2011
    Յըխվի
    Էստոնիայի ֆուտբոլի Փոքր գավաթի խաղարկություն 2011
    1/8 եզրափակիչ
    Jõhvi JK Orbiit – ՖԱ "«Ախթամար» (Տալլինն) 1-1 (0-1) penalti 5:3
    Jõhvi JK Orbiit* – Tallinna FC Akhtamar  1:1, pen. 5:3










     

    15.06.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"


     

    Գրիգոր Հայրապետյան: Կյանքն առաջ է գնում՝ հարկավոր է հետ չմնալ...
    (Կառավարության կողմից Երեւանում կրպակների ապամոնտաժումը, բայց եւ այնպես ճիշտ քայլ է, որքան էլ որ ցավալի լինի առեւտրականների-գործարարների համար)


    Картинка 1 из 57
    Տալլինն

    Այն ինչ կատարվում է այսօր Երեւանում փողոցների առեւտրական կրպակների հետ՝ Ազատության փողոցի կրպակներն ապամոնտաժվում են Վիդեո, նույնը տեղի է ունեցել Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննում դեռեւս 15 տարի առաջ,երբ ես եւ իմ ընտանքը ճիշտ նույն կերպով զրկվեցինք մեր գեղեցիկ կրպակից՝ մեր ապրուստի միակ միջոցից,որի գործունեության շնորհիվ շուրջ 5 տարի վաստակում ու սնվում էին եւս 3 ընտանիքներ: Այո,շատ անհասկանալի, դժվարին ու տագնապալի ժամանակներ էին, եւ մինչեւ օրս մեր «վերքերը» չեն ապաքինվել, բայց եւ այնպես այսօր ես գտնում եմ, որ դա՝ փողոցներից կրպակների վերացումը կառավարության կողմից ժամանակին ու ճիշտ քայլ էր՝ (է՛)՛...
    Տալլիննը մաքրվեց հարյուրավոր-հազարավոր «անտաշ-անճոռնի» «բութկաներից»...
    Եթե հայությունն ուզում է,որպեսցի Եվրոպան ընդունի Հայաստանը որպես Եվրոպական բարեկիրթ երկիր,ապա պետք է շատ բաներում հետեւի Էստոնիայի օրինակին...

    Տալլինն
    Նոյեմբեր՝ 1995թ.
    (Իմ կրպակը, որը աշխատում էր «կռուգլոսուտոչնի» եւ «կերակրում էր» մի քանի ընտանիք եւ ողջ թաղամաս...)

    Սկսած այդ «ճարտարապետական» վերափոխումներից, Տալլիննում՝ հասարակական տրանսպորտների կանգառներին մոտ տեադրված են տիպային երկաթեպատ կրպակներ, որտեղ կարելի է վաճառել միայն ստանդարտային փաթեթավորված  «հազար ու մի» ապրանքներ եւ ոչ ոգելից խնիչքներ:









    Կարելի է նաեւ ստանալ հատուկ լիցենզիա-թույլատվություն եւ կերակրել ժողովրդին՝ հանբուրգերներով,հոտ-դոգներով ու պոնչիկ-պեռաշկիներով, իսկ երջին ժանանակներս նաեւ՝ կէբաբով (քյաբաբ) եւ նույնիսկ շաուրմայով...որը, սակայն ցույց է տալիս անձամբ ինձ ժամանակակից Էստոնիայի «օրիենտացիան» դեպի մուսուլմանական հետամնաց երկրները, բայց դե դա արդեն ուրիշ հարց է...
    (Ասեմ նաեւ իմիջիայլոց,որ համարյա բոլոր այդ նորադրումների տերերը մեկը մյուսի հետեւից «տակ են տալիս» եւ սնանկանում...)
    Ես շատ կցանկանայի,որ իմ սիրելի հայ հայրենակիցները ճիշտ հասկանային, որ մենք հայ ենք,այլ ոչ թե ինչ-որ արաբական երկրների շարունակություն...Դրսեր դուրս գալով ու ցույցերով-բողոքել-բղավելով ոչինչ դուրս չի գա, բացի եղբայրական արյուն թափելուց, համաշխարհային խայտառակությունից եւ արտաքին ու ներքին քաղաքական խաղերի  խաղատախտակում ինչ որ մեկերի ձեռքերում «պեշկա»-զինվոր լինելուց բացի...
    Կյանքն առաջ է գնում՝ հարկավոր է հետ չմնալ...

    06.06.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 307 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024