Воскресенье, 22.09.2024, 04:35
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 19
    Гостей: 19
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    30.03.2011, 22:31
    Ազատության գինը

    Հայ ժողովուրդը նշում է մայիսյան եռատոնը

    Դարեր շարունակ յուրաքանչյուր հայ մայր երազել է տեսնել իր զավակին առողջ ու անվտանգ։ Սակայն վտանգի ժամին օրհնել եւ ուղարկել է զենքով պաշտպանելու հայրենի հողը։ Շատերը չեն վերադարձել, բայց մնացել է Մայր հայրենիքը՝ որպես հավերժական վկայություն նրանց սխրանքի ու սերունդների երախտագիտության առհավատչյա։
    Մայիս ամիսը հայ ժողովրդի համար դարձել է հաղթանակի խորհրդանիշ, քանզի Ավարայրից մինչեւ Սարդարապատ, եւ Մեծ հայրենականից մինչեւ Շուշիի ազատագրում իրենց մեջ են կրում հաղթանակների խորհուրդը։ Ամենափառահեղը, անշուշտ, Շուշիի ազատագրումն էր, որը հայ զինվորի խիզախության եւ հայ հրամանատարի ռազմական տաղանդի փայլուն նմուշ էր։
    Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի ոգու հաղթանակն է, այն ոգու, որը դարեր շարունակ փորձել են կոտրել, ճզմել, սակայն չի հաջողվել։ Եվ այժմ, նշելով Հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման օրը եւ Արցախի պաշտպանության բանակի օրը, պետք է հիշենք, թե ինչ գին ենք վճարել այդ նվիրական օրվա համար, եւ մեր միակամությամբ, հաստատակամությամբ արժանի լինենք բոլոր այն մարդկանց հիշատակին, ովքեր չխնայեցին իրենց կյանքը մեր այսօրվա ազատ ու անկախ գոյության համար։

    07-05-2011 Աղբյուր...

     
    ՄԱՅԻՍԻ 9 ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՕՐՆ Է

    ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

    Իրավամբ մայիսը հայ ժողովրդի պատմության մեջ մտել է որպես հաղթանակների ամիս, երբ հայ ռազմիկը իր կյանքի ու արյան գնով կանգնեցրեց թշնամու առաջխաղացումը եւ կերտեց հաղթանակը: Այդպես էր Հայրենական մեծ պատերազմի տարիներին, այդպես էր նաեւ Արցախյան ճակատում:

    Ղարաբաղում հաղթանակ նվաճած տղաները Մեծ հայրենականի վետերանների զավակները եւ թոռներն էին, ովքեր, ոգեւորված իրենց պապերի սխրանքով, չնահանջեցին եւ չերկնչեցին ոսոխի առաջ: Եվ եթե Հայրենական պատերազմի գագաթնակետը Բեռլինի գրավումն էր եւ հայկական քոչարին Ռայխսթագի պատերի տակ, ապա Արցախյան գոյամարտի պարծանքը հայկական հինավուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրումն էր:

    Մայիսյան այս հրաշագեղ տոնի կապակցությամբ Արմենական-Ռամկավար ազատական կուսակցությունը շնորհավորում է Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան հերոսամարտի բոլոր վետերաններին եւ ազատամարտիկներին, խոնարհվում իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մարտիկների հիշատակի առջեւ:
    Աղբյուր...






    Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննում մայիսի 6-ին մեկնարկեց շախմատի միջազգային մրցաշար նվիրված Շուշիի ազատագրման Օրվան

    6.05.2011

    Տալլիննի՝ "ԵՐԵւԱՆ" մշակութային հանրության եւ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպված Շուշիի ազատագրմանը նվիրված շախմատի մեծահասակների եւ պատանեկան մրցաշարներում մասնակցում են Էստոնիայի,Հայաստանի եւ Ռուսաստանի 32 շախմատիստները:
    Առաջին օրվա խաղացված 2 փուլերից հետո 2-ական միավորներով աղյուսակները գլխավորում են հայազգի շախմատիստները.

    մեծահասակներ
    Գրիգոր Հայրապետյան - 2 միավոր

    մինչեւ 18 տարեկան պատանիներ.
    Ռուբեն Հայրապետյան - 2 միավոր

    մինչեւ 10 տարեկան պատանիներ.
    Վլադիմիր Հարությունյան 2 միավոր

    6.05.2011

    6.05.2011
    Ռուբեն Հայրապետյան


    6.05.2011
    Վլադիմիր Հարությունյան

    Մրցաշարը կավարտվի Շուշիի ազատագրման օրը՝ Մայիսի 9-ին:

    http://upload.wikimedia.org/wikipedia/commons/4/48/Shusha_coa.png 

    6.05.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 

    ԵՐԵՎԱՆ"
    ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱԼԼԻՆՆ, ԷՍՏՈՆԻԱ)

    Տալլիննի՝ "ԵՐԵւԱՆ" մշակութային հանրությունը հրավիրում է բոլոր ցանկացողներին "ԵՐԵւԱՆ" ժամանցի ակումբ 
    http://www.irma-l.ru/pictures/h2-nardi_srednie250x500_der_fishki.jpg
    Յուրաքամչյուր Շաբաթ օր (13.00 - 17.00 ), Տալլիննի՝ "ԵՐԵւԱՆ" մշակութային հանրությունը հրավիրում է բոլոր ցանկացողներին "ԵՐԵւԱՆ" ժամանցի ակումբ շփվել եւ անցկացնել հաճելի ժամանց.՝ Նարդի, Շախմատ, Բլոտ, երաժշտություն, հայկական վիդեոֆիլմեր...
    Մեր հասցեն. Տալլինն, Կալևիպոյա փողոց 10, հեռ.372+53991414:
    Բարի՜ գալուստ:

    Տալլիննի "ԵՐԵւԱՆ" մշակութային հանրությունը մայիսի 6-9-ը Էստոնիայի մայրաքաղաք՝ Տալլիննում անց է կացնելու մի շարք միջոցառումներ նվիրված. Շուշիի ազատագրմանը, Հաղթանակի Օրվան եւ պատերազմներում հերոսաբար զոհված մեր պապերի ու ազատամարտիկների հիշատակին:   

    http://upload.wikimedia.org/wikipedia/commons/4/48/Shusha_coa.png 
     
    Ո՞Վ, ԵԹԵ՜ Ո՛Չ ՄԵ՛ՆՔ...

    Տեղեկություն.
    +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"  

    Լեւոն Արոնյանն ու Ալեքսանդր Գրիշչուկը դասական շախմատի մրցամարտը ավարտեցին ոչ ոքի

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 537 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024