Վերջին օրերին ճարտարապետները ակտիվորեն քննարկում են ՀՀ կառավարության շենքի թմբուկի կառուցման խնդիրները: Մասնավորապես, քննադատությամբ է հանդես եկել Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: «Առավոտի» խնդրանքով խնդիրը մեկնաբանել է ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը. «Իրականում ՃՄ ղեկավարի կողմից բարձրացված այս ողջ աղմուկն ունի հետեւյալ շարժառիթները. առաջինը՝ սպասվող համագումարից առաջ ապատեղեկատվության միջոցով հերթական անգամ հանրության ուշադրությունը շեղել՝ փորձելով խուսափել սեփական գործունեության քննադատությունից: Եվ երկրորդը. ընդդիմախոսության հիմնական պատճառը առաջիկայում Ճարտարապետության ազգային պալատի ձեւավորումն է: ՃՄ ոչ լեգիտիմ ղեկավարությանը հատկապես վրդովեցրել է այն, որ ...