Суббота, 21.09.2024, 17:56
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 16
    Гостей: 16
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 941-950
    Страницы: « 1 2 ... 93 94 95 96 97 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам

    ՊԱՏԱՆԻ ՀԱՅԱԶԳԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ

    27.03.2010

    Մարտի 26-ին Տալլիննում կայացած շախմատի մրցաշարում պատանի պետրոսյանական՝ Կարեն
    Օֆլյանը (մարզիչ.՝ Գրիգոր Հայրապետյան) գրավեց 3-րդ մրցանակային տեղը:

    Կեցցես՝ Կարեն:   

     
    Շախմատի մարզիչ՝ Գրիգոր Հայրապետյանը հետեւում է իր սանի խաղին:



     
    Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի: 

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Мои файлы | Просмотров: 639 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 27.03.2010 | Комментарии (0)


    ՄԵՆՔ ՀԱ՛Յ ԵՆՔ

    Դու պատկանում ես նախնական եւ քաջ ազգի՝ մի մոռացիր քո պատմությունը

    "ԼՐԱԲԵՐ
    ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թէրթը սկսում է. "Դու պատկանում ես նախնական եւ քաջ ազգի՝ մի մոռացիր քո պատմությունը" նախագիծը:

    Խորին շնորհակալություններ ենք հայտնում բոլոր հայկական կայքերին, որոնց նյութերը օգտագործել ենք մեր թերթում:


    Նախագիծը նվիրվում է 1915 թվականի հայոց ցեղասպանության անմեղ զոհերին:


    ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

     Картинка 9 из 81 

    Մահվան ամսաթիվ: 26/05/451

    Հայոց Սպարապետ 422-ից:

    Սասանյան Պարսկաստանի դեմ 450-451-ի հայ ազատագրական շարժման առաջնորդ: Հայրը` Համազասպ Մամիկոնյան, մայրը` Սահակ Ա Պարթեւի դուստր Սահականույշ: Կրթվել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում: 420 թ.-ին մեկնել է Կոստանդնուպոլիս, Թեոդոսիոս 2-րդ Կայսեր հրամանով ճանաչվել Հայաստանի բյուզանդական մասի զորավար: 422-ին մեկնել է Տիզբոն, եւ Սասանյան Վռամ 5-րդ արքան նրան ճանաչել է Հայոց թագավորության սպարապետ: Վարդան Մամիկոնյանը վերականգնել է հայ նախարարների ու հոգևորականության ոտնահարված իրավունքներն ու արտոնությունները, ամրացրել բերդերը, համախմբել իր կողմնակիցների ռազմական ուժերը եւ դիմակայել Սասանյան Պարսկաստանին: 450 թ.-ին հայ-պարսկական հակամարտությունը սրվեց այն աստիճան, որ սկսեցին պատերազմական գործողություններ:
    451 թվականի մայիսի 26-ին տեղի է ունեցել նշանավոր Ավարայրի ճակատամարտը, որտեղ Վարդան Մամիկոնյանը հերոսաբար զոհվել է:

    Հետագայում Վարդան Մամիկոնյանը դասվել է «Հայրենիքի սուրբ նահատակների» շարքը:

    Նյութահավաքման հեղինակ.՝
    Գրիգոր Հայրապետյան:


    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 602 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 26.03.2010 | Комментарии (0)


    HARGELI
    GRIGOR


    DZEZ EM UXARKUM AIS HODVATSN: HUSAM VOR KARDALEN HETO KHANGEQ YEZRAKATCUTIAN: TCAVUM EM BAITS SA E DJMARIT U IRAKAN PATKERN ARGENTINAYI HAI HAMAINQI: ASTVATS YERKINQEN GITE IRAKANUTIUNN:

    YETE AIS HODVATSN HNARAVOE E NERGRAVEL DZER HAIKAKAN TERTUM , URAX KLINEM: NAXAPES TERN DZEZ VARTSAHATUITS LINI:

    HARGANOQ.
    LILIT HARUTIUNIAN
    (ARGENTINA)

    ARGENTINAN DJOXQI YERKIR, ISK HAI YEKEXETSIN...



        
     
     
    LILIT HARUTIUNIAN
    (ARGENTINA)
     

    Мои файлы | Просмотров: 360 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 24.03.2010 | Комментарии (0)


    Շնորհավորում եմ ենք

    Картинка 25 из 6298

    Հայրապետյանների ընտանիքը շնորհավորում է Հովակիմ եւ Շուշանիկ Ազարումյաններին իրենց նորածին զավակի՝ Արենի
    ծննդյան առթիվ:
    Շնորհավորում եմ նաեւ Ազարումյաններ ընտանիքի բոլոր անդամներին:
    Առողջություն եւ երջանկություն:

    Мои файлы | Просмотров: 370 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 23.03.2010 | Комментарии (0)




                             STEPANJAN CUP (U18)    

                                
                                       http://www.stepanjan.com/

    ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ STEPANJAN CUP
    ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ


    21.03.2010



    Ռուբեն Հայրապետյան

    1.Airapetjan Ruben 1761 - 5
    2.Bahtejev Artjom 1447 - 4
    3.Kivimaa Martin 1222 - 3



    21.03.2010
















    Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի:

    ԷՍՏԼՈՒՐ
    (ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՐԱՐԱՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԹԵՐԹ)

    Мои файлы | Просмотров: 347 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 22.03.2010 | Комментарии (0)


    ԲԼՈՏ
      

    ՏԱԼԼԻՆՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԲԼՈՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ

    20.03.2010


    Մարտի 20-ին, Տալլիննի՝ "ԱՐԱՐԱՏ" մշակութային կազմակերպութունը՝ "ԵՐԵւԱՆ" ժամանցի ակումբում, որը գտնվում է Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում http://sgcc.ucoz.ru/ անցկացրեց Բլոտ կարտային խաղաձեւի հերթական
    մրցաշարը:
    Գխավոր խաղում հաղթելով Կարեն Ղազարյան(Երեւան / Աղվան Մատինյան (Արարատ) զույգին՝ մրցացաշարի հաղթող դարձավ.Արտավազդ Չոփիկյան(Արթիկ)/Գրիգոր Հայրապետյան (Երեւան) զույգը:

    Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի:


     
    Բլոտ կարտային խաղաձեւի հաջորդ բաց մրցաշարը Տալլիննի "ԱՐԱՐԱՏ" մշակութային կազմակերպությունը կանցկացնի Տալլիննի "ԵՐԵւԱՆ" ժամանցի հայկական ակումբում մարտի 27-ին (սկիզբը՝ 14.30) եւ հետագայում՝ յուրաքանչյուր շաբաթ օր:
    Հրավիրվում են՝ բոլոր ցանկացողները:

    Տեղեկություն եւ գրանցում.
    +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru


    ՆԱՐԴԻ  


    ՀԱՂԹԵՑ՝ ԱՂՎԱՆ ՄԱՏԻՆՅԱՆԸ

    20.03.2010


    Աղվան Մատինյան (Արարատ)

    Մարտի 20-ին՝ Տալլիննի "ԱՐԱՐԱՏ" մշակութային կազմակերպութունը՝ "ԵՐԵւԱՆ" ժամանցի ակումբում (որը գտնվում է Տալլիննի
    Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում http://sgcc.ucoz.ru/ ) անցկացրեց Կարճ նարդիի հերթական մրցաշարը: Մրցաշարի հաղթող դարձավ
    Աղվան Մատինյան (Արարատ): 2-րդ եւ 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին՝ Արտավազդ Չոփիկյանն(Արթիկ) ու Կարեն Ղազարյանը(Երեւան:

    Եզրափակիչ.
    Աղվան Մատինյան (Արարատ) - Արտավազդ Չոփիկյանն(Արթիկ) 5:3


      

    Կարճ նարդիի հաջորդ բաց մրցաշարը Տալլիննի "ԱՐԱՐԱՏ" մշակութային կազմակերպությունը կանցկացնի Տալլիննի "ԵՐԵւԱՆ" ժամանցի ակումբում մարտի 27-ին (սկիզբը՝ 14.30) եւ հետագայում՝ յուրաքանչյուր շաբաթ օր:
    Հրավիրվում են՝ բոլոր ցանկացողները:


    Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի:

    Տեղեկություն եւ գրանցում.
    +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru

    ԷՍՏԼՈՒՐ
    (ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՐԱՐԱՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԹԵՐԹ)

    Мои файлы | Просмотров: 417 | Загрузок: 1 | Добавил: esthaylraber | Дата: 21.03.2010 | Комментарии (0)


    Ռաֆայէլ Համբարձումեան
    .
    ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ ՈՒԽՏ
    Դրուա•ներ Հայ-ռուսական յարաբերութիւնների անկողմնակալ պատմութեան
    (Երեւանի Մանկավարժական հաստատութիւնում բանախօսութեան նախա•իծ)

    21.03.2010

    Հիմնաւորապէս պետք է վերաշարադրել հայ-ռուսական յարաբերութիւնների պատմութիւնըª շեշտելով այն վիթխարի մշակութային, կրօնական, իրաւական, տնտեսական եւ քաղաքական դերը, որ Թ-ԺԲ դարերում կատարել է հայ տարրը նախ Կիեւեան Ռուսիայում, այն է` ներկայիս Ուկրաինայում եւ ապա` ԺԶ դարից սկսած` Մոսկովիայում, ներկայ Ռուսական կայսրութիւնում: Մինչդեռ հայ-ռուսական յարաբերութիւների պատմութեան մասին խօսելիս , շրջանցում են ներկայիս Ուկրաինան եւ նկատի են առնում միայն Ռուսաստանը: Այսպէս անեսւում է այն իրողութիւնը, որ Կիեւեան Ռուսիան ոչ թէ Ռուսաստանն էր, այլ արեւելեան սլաւոնների պետական անդրանիկ միաւորում Կիեւեան Ռուսիան, որը Ուկրաինա կոչուեց ԺԲ դարում: Հետեւաբարէ` հայ ռուսական յարաբերութիւնների Թ-ԺԲ դդ. պատմութիւնը քննելիս պէտք է նկատի ունենանք, որ դրանք ոչ այնքան հայ-ռուսական, որքան հայ ուկրաինական յարաբերութիւնների պատմութիւն են:
    1. Հիմնուելով Բիւզանդիայի հայազ•ի կայսր Կոստանդին Ծիրանածինի այն •րաւոր տեղեկութեան վրայ, թէ Կիեւը կոչուել է նաեւ ՍԱՄԲԱՏՈՍ` Սմբատակերտ(հայոց աղբիւրները Կիեւն անուանում են ՄԱՆՔԵՐՄԱՆ), օտար մի քանի պատմաբաններ(Ֆ. Բրաուն, Սեն-Մարտեն, Հ. Լովմիանսկի եւ ուրիշներ) եզրակացրել են, որ Կիեւը Սամբատոս է կոչուել ի պատիւ Բիւզանդիայի հայկազուն Լեւոն Ե կայսեր(Լեւոն հայը •ահակալել է 813 թուականից) որդի Սմբատի` ի երախտա•իտութիւն Լեւոն կայսեր, որի ուղարկած վարպետները ամրացրել են Կիեւի բերդն ու պարիսպները:
    Կիեւեան Ռուսիայում քրիստոնէութիւնը եւ լուսաւորութիւնը Կոստանդնուպոլսի մօրական կողմից հայ Փոտ պատրիարքի(858-867 եւ 877-886թթ)ձեռամբ 9-րդ դ սկսել են հայերը:Կիեւեան Ռուսիայում Քրիստոնէութիւնը տարածուել եւ վերջնականապէս ընդունուել է 988-989 թթ., Վլադիմիր Սվեատոսլաւիչ իշխանի օրօք, որի կինը Բիւզանդիայի մակեդոնական (Հայկական)արքայատոհմի Վասիլ Բ հայազ•ի կայսեր(976-1025) քոյր Աննան էր: Բիւզանդիան Կիեւեան Ռուսիան իր ազդեցութեան տակ պահելու համար այդ տարածքի մկրտութիւնն իրականացրեց հէնց Վասիլ Բ-ի քոյր Աննայի միջոցով: Սա ամուսնանալով Կիեւի իշխան Վլադիմիրի հետ, հայերից բաղկացած իր շքախմբով` եկեղեցականներ, •րիչներ, շինարարներ, բժիշկներ, առեւտրականներ եւ այլն, մտաւ Կիեւ:
    Հայերը Կիեւեան Ռուսիա են մտել նաեւ 1060 թ.`Կիեւի իշխան Թէոդոր Դմիտրիեւիչ Զուբի(որոշ աղբիւրներում սրան Իզեասլաւ են կոչել) հրաւէր-հրովարտակով: Հնա•ոյն ռութէն, հայկական եւ լատին աղբիւրներում նշւում է, որ հայերը Կիեւ կտան 20 հազար հո•ով(Ալոիսիոս Պիդու,Անանուն հեղինակ, Ստեփաննոս Ռոշքա,, Եուզէֆ Կարստ, Ստեֆան Կութշեբա,Ա. Պաւինսկի, Ա. Ռոլլէ, Ե. Սիարչինսկի, Ք. Քուշներեան, Թադէուշ Մանկովսկի, Մ. Զակժեւսկա-Դուբասովա, Մ. Յովհաննիսեան եւ ուրիշներ) : Նրանքւ կոչւում էին ՆՈՇՈԽԱՉԵԱՆ, այսինքն` խաչակիրներ, քանի որ Կիեւ մտած հայերն իրենց վրայ խաչ էին կրում, իսկ ՆՈՇՈԽԱՉ բառը հին սլաւոներէն ՆՕՇՕ եւ հայերէն ԽԱՉ բառերի բարդոյթն է, որը նշանակում է ԽԱՉԱԿԻՐ: Այսպիսով` խաչակրաց առաջին արշաւանքից(1098 թուականից) 34 տարի առաջ խաչակրաց արշաւանքը սկսել են հայերը Ռութէնիայում (մանրամասն տե’ս Ռաֆայէլ Համբարձումեան, Սադոկ Բարոնչը լեհահայոց պատմութեան ուսումնասիրող, Երեւան, 1998 թ., էջ 39,45, 42, 34-46):
    Այսպիսով`քրիստոնէութիւնը Կիեւեան Ռուսիայ(Ռութէնիա) է մտել հայերի ձեռքով, իսկ արեւելեան բոլոր սլաւոններին քրիստոնէացրել են այսօրուայ ուկրաինացիների նախնիները, որոնք Կիեւեան Ռուսիան ձեւաւորած պոլեաններն էին...
    2.Կիեւեան Ռուսիայի իշխանական հարստութեան (դինաստիա) մէջ եղել են հայկական ծա•ում ունեցողներ: Օրինակ` Չեռնի•ովի իշխան Վլադիմիր Մոնոմախը, որը Կիեւի իշխան դարձաւ 1113-1125 թթ.: Նա իր մօրական պապ Բիւզանդիայի Կոնստանդին Մոնոմախ հայկազուն կասեր հետեւութեամբ իրեն կոչում էր Մոնոմախ: Վլադիմիր Մոնոմախը կազմել ու հրապարակել է կանոնադրութիւն, միաւորել է հին ռուսական բոլոր իշխանութիւնները, •րել է հին սլաւոնական •րականութեան հնա•ոյն ու լաւա•ոյն էջըª ՙԽրատ՚-ը իր որդիներին:
    Մոսկուայի հիմնադիրը Վլադիմիր Մոնոմախ հայկազունի վեցերորդ որդին Եուրի Դոլ•որուկին
    էր(1125-1157): Եուրի Դոլ•որուկիին պատկանող հաւանաբար հայերի հիմնած Մոսկուա աննշան •իւղ- բնակատեղին բարձրացրին դարձեա’լ հայերը` միջնադարում Ծովահայեաց Հայաստան՚ անուանւող Ղրիմի Սուդակ քաղաքը շէնացրած հայ վաճառականները, որոնց սլաւոնական աղբիւրները անուանում են ՙՍուրոժցի՚ վաճառականները: Եուրի Դոլ•որուկիի պատուին Վլադիմիրի մէջ հայ վարպետների ձեռամբ ԺԲ դ. կառուցուել է ս.Գեոր• եկեղեցին: Նրա ՙԴոլ•որուկի՚ մականունը հայոց Բա•րատունիների ՙԵրկայնաբազուկ՚ մականուան թար•մանութիւնն է, իսկ Եուրի Դոլ•որուկիի զինան շանի վրայի առիւծը` Բա•րատունեաց զինանշանի առիւծը:
    3. Հայերը Ռուսաստանում կառուցել են բազմաթիւ տաճարներ, •րել ու զարդանախշել են ձեռա•րեր, նկարել են սրբապատկերներ, նկարազարդել եկեղեցիներ, զար•ացրել են այդ երկրի •իտութիւնը, մշա կոյթը,•րչութեան արուեստն ու մանրանկարչութիւնը, առեւտուրը, տնտեսութիւնը, արդիւնաբերութիւնն ու •իւղատնտեսութիւնը :
    4.Ռուսաստանի հետ հայերի կնքած քաղաքական առաջին իսկ համաձայնութիւնից յետոյ այդ երկիրը 1724թ. թուրքերի հետ կնքած •աղտնի պայմանա•րով միացաւ Թուրքիային ու վիժեցրցեց սղնախնե- րում նախապատրաստւող Հայաստանի պետականութեան վերական•նումը եւ վճռական
    դերակատարութիւն ունեցաւ Դաւիթ Բէկի հիմնած Հայոց անկախ պետականութիւնը վերացնելու •ործում:
    5.1828 թ.Պարսկահայաստանի մի նշանակալի հատուածի կցումը ժամանակի ճորտատիրական ամենայետամնաց երկրինª Ռուսաստանին, մեր ժողովրդի համար հո•եբանական, քաղաքական ու տնտեսական աղետալի հետեւանքներ ունեցավ: Ազատական օրենքներ, ընտրովի մարմիններ ունեցող հայ ժողովուրդը ընկնում է բացարձակ միապետութեան ու բարբարոս ճորտատիրական մի երկրի բռնապետութեան տակ, որտեղ բնակչութեան մեծամասնութիւնը կազմող ստրկատիպ ճորտը անասունի հետ միասին վաճառւում էր շուկաներում ու զրկուած էր ամենատարրական իրաւունքներից:
    6.Հակա•իտական է հայերի իբր թէ ՙռուսական կողմնորոշում՚ ունենալու շինծու վարկածը, որ ԺԹ դարակէսից հայ պատմա•իտութեանը պարտադրեց ռուսական պետական մեքենան: Հայ
    ազատա•րական պայքարի •ործիչները, տուեալ դէպքում Իսրայէլ Օրին, որին պաշտօնական
    խորհրդահայ պատմա•իտութիւնը համարում էր այդ սարքովի կողմնորոշման հիմնադիրը, Եւրոպայի տէրութիւնների միջնորդութեամբ բանակցութիւնների մեջ մտաւ Պետրոս Մեծի Ռուսաստանի հետª Հա յաստանը Եւրոպական եւ Ռուսական միացեալ ուժերով ազատա•րելու, ազ•ային պետականութիւնը վերական•նելու համար: Ի դէպª Ռուսաստանը այդ օրերին սպանել տուեց հայ-ռուսական բանակցու թիւնները վարող Մինաս վարդապետին ու Իսրայէլ Օրուն, 1724թ. հայերի դէմ դաւադիր դաշինք կնքեց Թուրքիայի հետ եւ կանխեց Հայոց պետականութեան վերական•նումը, որը շատ իրական ու տեսանելի էր...
    7.Ռուսաստանը վիժեցրեց նաեւ հայոց պետականութիւնը վերական•նելու մեր ժողովրդի
    երկրորդ փորձը` 1840թ. լուծարելով հայերին ռուս-պարսկական պատերազմում ռուսներին
    օժանդակելու դիմաց մեզ խոստացած ՙՀայկական մարզ՚-ը:
    Հայաստանեայց եկեղեցուն 1836 թ. պարտադրած նոր կանոնադրութեամբ(ՙՊոլոժենիա՚) այդ
    երկիրը խարխլեց հայ եկեղեցու ժողովրդավարութիւնն ու անկախութիւնը: Եկեղեցի-ազ•
    միասնութիւնը վերացնելու նպատակով ըստ ամենայնի եկեղեցին անջատեց ժողովրդիցª նուազա- •ոյնի հասցնելով եկեղեցու սպասաւորների ու թեմական խորհուրդների ընտրութեան մէջ ժողովրդի դերը:
    8.Ռուսաստանի փաստացի վարչապետ, հայազ•ի Լորիս Մելիքովը ԺԹ դարի կէսերին Ռուսաստանում շատ մեծ դժուարութեամբ մտցրեց տեղական ինքնակառավարման բարեփոխումներ, որը եզակի ու առանցքային դեր ունեցաւ այդ յետաԳնաց երկիրը ճորտատիրութիւնից ազատելու մէջ:

    Мои файлы | Просмотров: 476 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 21.03.2010 | Комментарии (0)


    9.1828թ սկսած իրա•ործելով Հայաստանը հայերից դատարկելու, փոխարէնը սլաւոնական տարրով բնակեցնելու Յիսուսին խաչողների ծրա•իրը, Ռուսաստանը 1915-1921թթ. Հայոց ցեղասպանութիւնը իրականացնելու մէջ վճռական դերակատարութիւն է ունեցել եւ մեղսակից է Թուրքիային:
    Մինչդեռ աւելի քան 90 տարի հայութիւնը ցեղասպանութեան քարոզչութիւնը կատարում է միեւնոյն միակողմանի մեկնակէտից: Դա •ուցէ թէ հասկանալի էր, երբ անկախ պետութիւն չունենալու պատճառով ցեղասպանութեան քարոզչութեամբ զբաղւում էր ոչ թէ պետութիւնը, այլ Հայաստանեայց Առաքելական ս. եկեղեցին, կուսակցութիւններն ու հանրային այլ կառոյցներ:
    Այժմ, երբ ՄԱԿ անդամ անկախ պետականութիւն ենք կոչւում, մեր քարոզչութիւնը պէտք է ազատենք պարտադրանքից ու Հայոց Եղեռնի խնդիրը պէտք է ներկայացնենք նոր մեկնակէտից, ինչը հայերիս Ռուսաստանում թոյլ չի տրուել անելու, քանի որ մեր •րած պատմական եւ այլ •րքերը առանց կայսերական •րաքննչութեան լոյս չէին տեսնում:
    Հայա•իտութիւնը Մեծ եղեռնի մասին պէտք է հաստատի մի քանի յոյժ կարեւոր ու ցայսօր չհրապարակւող իրողութիւններ.
    ա.Հայերի ցեղասպանութեան ծրա•իրը •ծուել է ռուս կայսրութեան արքունիքումª եւ իրա•ործուել է ԺԹ դարի 30-ական թուերից սկսած (Պարսկահայերի բռնա•աղթը, Հայաստանի ջնջումը ռուսական քարտէզներից իբրեւ տեղանուն, հայոց դպրոցների համատարած փակումն ու մեր հազարամեայ օրէնքների ոչնչացումը, հայադաւան եկեղեցու դէմ ձեռնարկուած բազում յարձակումներըª մեզ դաւանափոխելու համար եւ այլն, եւ այլն)£ Մեծ եղեռնի սկիզբը համարւող թուականից 30 տարի առաջ, 1885 թ., ՙՀայաստանը առանց հայերի՚կար•ախօսը Կովկասի փոխարքայ Գոլիցինի բերանով առաջինը Ռուսաստանը հրապարակեց.ՙԵս կհան•ստանամ այն ժամանակ միայն, երբ Թի‎ֆ‎լիսի թան•արանում ցուցադրեն հայի խրտվիլակը` ի հաստատումն այն փաստի, որ Կովկասում ինչ որ ժամանակ ապրելիս են եղել նաեւ հայեր՚:

    բ. Հայոց դպրոցներն ու ազ•ային այլ հաստատութիւնները փակելու, հայաստանեայց եկեղեցու դէմ •ործադրած հալածանքները քողարկելու եւ 1890-ական թթ. վերսկսած` բռնաձուլումի այլ •ործողութիւններից հայութեան ուշքը դէպի թուրքահայերի ջարդերը շեղելու նպատակով, Ցարը իր արտ•ործնախարար Լոբանով-Ռոստոցկու միջոցով 1895 թ. արեւմտահայերի կոտորածները իրականացնող սուլթանին քաջալերում էր.ՙԿոտորեցէք, Ձերդ մեծութիւն, կոտորեցէք՚յորդորներով: Թուրքահայերի կոտորածները Ռուսաստանին պէտք էին, որպէսզի համաշխարհային հասարակական կարծիքը բեւեռելով թուրքահայերի կոտորածների վրայ, կարողանար աւարտին հասցնել հայոց դպրոցները փակելու, Հայաստանեայց եկեղեցին ջլատելու եւ այլ նպատակները: Այսպէս, 1895թ., երբ սուլթանը Ռուսաստանի օ•նութեամբ սկսել էր տաճկահայերի կոտորածները, նոյն թուի դեկտեմբերին ցարական կառավարութիւնը ոստիկանութեան, զօրքերի ու ազ•այնամոլ պաշտօնեաների ձեռքով սկսեց փակել հայոց դպրոցները£ Ռուս կառավարութիւնը դեռեւս 1896-97թթ. երկրով մէկ սկսել էր հայահալած քաղաքականութեամբ մեկուսացնել հայութեանը, մեղադրել հակառուս տրամադրութիւնների, անջատական միտումների, յեղափոխական •ործունեութեան, Կովկասը զաւթելու եւ այլ բաների մէջ£
    1897թ. յունուարի 2-ին, երբ հրապարակուեց հայոց դպրոցները փակելուցարի պաշտօնական հրամանը, Գեւոր•եան ճեմարանից բացի, Ռուսաստանում ոչ մի հայկական դպրոց չէր մնացել(1896թ. Ռուսաստանում կար մօտ 280 հայկական դպրոց, 16000 աշակերտ, իսկ Թուրքիայումª մօտ 1500 դպրոցª 250 000 աշակերտներով) £ Հրամանը թոյլատրում էր յարքունիս խլել դպրոցական շէնքերն ու •ոյքը եւ դրանք վերածել ՙՌուսաստանի բոլոր հպատակ ազ•երի համար՚ ռուսական դպրոցների£*
    * Հայ պատմա•իտութիւնը եկեղեցական •ոյքի բռնա•րաւումը սկսում է 1903 թուից, մինչդեռ այդ երեւոյթը սկսուել էր դեռեւս 1881թ., երբ հայ ժողովրդի ու եկեղեցու խնայած դրամով •ործող դպրոցները առանց հատուցման, կայսրութիւնը պետականացրեց, իսկ իսկ 1896թ. կազմեց հայ եկեղեցու հողերը, շարժական ու անշարժ •ոյքը բռնա•րաւելու նախա•իծ £
    •.Մոսկուան 1901թ. սկսած` նախատեսում էր իրականացնել կովկասահայութեանը Սիբիր աքսորելու Կովկասի կառավարչապետ Գոլիցինի ծրա•իրը, որը 1937-1941 եւ 1949թթ.իրա•ործեց կոմունիստական Ռուսաստանը:
    դ.Հայոց դպրոցները փակելուն զու•ահեռ, Ռուսաստանը 1903 թ. վայրենի ու աննախադէպ յարձակումով բռնա•րաւեց Հայաստանեայց եկեղեցու •ոյքը եւ ունեցուածքը: Ամենայն Հայոց երջանկայիշատակ կաթողիկոս Խրիմեան Հայրիկի •լխաւորութեամբ հայութիւնը ազ•ովին դուրս եկաւ մեր եկեղեցու •ոյքն ու հողերը յափշտակելու ռուսական 1903թ. հրամանա•րի դէմ եւ 1905 թ. օ•ոստոսին ցարին պարտադրեց յետ վերցնել հրամանա•իրը: Դրանով ռուսական առաջին(1905թ.) յեղափոխութիւնը փաստօրէն կովկասահայե’րը բոցավառեցին(հայերը վճռական դեր ունեցան նաեւ Թուրքիայի 1908թ. սահմանադրկան շարժման մէջ, յաղթական աւարտին հասցրեցին եւ իրա•ործեցին պարսկական 1908-1909թթ. յեղափոխութիւնն ու սահմանադրական շարժումը):
    ե. Ռուսաստանը հայութեան կոտորածները կովկասի թաթարների միջոցով Այսրկովկասում կազմակերպեց
    Մեծ եղեռնից 10 տարի առաջ` 1905 թ.:
    զ.Առաջին աշխարհամարտի սկզբին Ռուսաստանը հայերին ներքաշեց Թուրքիայի դէմ իր պատերազմի մէջ` հայերիս յուսադրելով ՙՀայկական հարցի լուծումով՚ª փոխարէնը պահանջելով ստեղծել կամաւորական ջոկատներ, որոնք պիտի ռուսական զօրքին օ•նէին նուաճելու Արեւմտահայաստանը: Մինչդեռ նա դա կարող էր անել Արեւմտեան ճակատ ուղարկած աւելի քան 250 հազար հայ զինուորականների միջոցով: Հետեւանքը եղաւ այն, որ աւելի քան 250 հազար հայ զինուորական տանելով Արեւմտեան ճակատ, որոնցից զոհուեցին մոտ 100 հազարը, Ռուսաստանը առաջին աշխարհամարտի ընթացքում տարեց արեւելահայերից ու արեւմտահայերից կազմուած կամաւորական ջոկատներին քշեց ռուս-թուրքական ճակատի ամենաթէժ կէտերը: Հայութեան մի մասը մտաւախութիւն ունէր, որ դա կարող է թուրքերին մղել թուրքահայութեան կոտորածների: Այդպէս էլ եղաւ. Թուրքիան հայերին մեղադրելով պատերազմի մէջ •տնւող երկրին թիկունքից հարուածելու դաւադրութեան մէջ, դա պատրուակ դարձրեց էլ աւելի ընդարձակելու հայոց ջարդերն ու տեղահանութիւնը: Իսկ Եւրոպան հայերի ազատամարտը Թուրքիայում համարելով տիեզերակալութեան ձ•տող Ռուսաստանի կազմակերպածը եւ այդ բռնապետութեան ծաւալապաշտութիւնը դիտարկեելով Եւրոպային Կովկասից եւ Թուրքիայից մեկուսացնող •ործոն, իրար դէմ պատերազմող, բայց հայերի կոտորածները միսնաբար իրականացնող Թուրքիայի եւ Ռուսաստանի •ործողութիւնները կանխելու ոչ կարողութիւն ունէր, ոչ էական հնարաւորութիւններ:
    Ռուսական զօրքը հայ կամաւորների եւ բնակչութեան շնորհիւ Կովկասեան ճակատում յաղթանակած դուրս եկաւ, թուրքերին յետ շպրտեց Էրզրումից ու Տրապիզոնից, •րաւեց նաեւ հայկական այլ •աւառներ: Փոխանակ զար•ացնելու յաջողութիւնը, Ռուսաստանը պարբերական կեղծ նահանջներով ոչնչացրեց հայ խաղաղ բնակչութեանն ու ռազմական ուժը` նպատակ ունենալով Թուրքահայաստանը դատարկելուց յետոյ հայերի փոխարէն այնտեղ բնակեցնել կոզակներիª իրա•ործել ջանալով մի կողմից կոզակների •ենոցիդը, միւս կողմիցª ՙՀայաստանն առանց հայերի՚` իր տասնամեակներ փայփայած ծրա•իրը£
    Հայոց Մեծ եղեռնը Թուրքիայի հետ միասին իրականացնելուց յետոյ Ռուսաստանը ցրեց հայկական կամաւորական ջոկատներըª հայերին զրկելով թուրքերի ցեղասպանութեանը դիմակայելու, ասել է թէª ինքնապաշտպանութեան հնարաւորութիւնից :
    Բոլշեւիկները մէկ քայլ առաջ •նացին իրենց նախորդներից. երբ հայ փախստականները սկսեցին վերադառնալ Թուրքահայաստանի իրենց բնօրրանները, Աւետիս Ահարոնեանի վկայութեամբ`ՙհէնց այդ ժամանակ ռուսական բանակը լքեց Կովկասեան ճակատը եւ փոքրիկ ուժասպառուած հայկական զօրքին մէն-մէնակ թողեց թուրքերի դէմ՚: Ռուսաստանը Բրեստ-Լիտովսկի պայմանա•րով Թուրքիային յանձնեց ոչ միայն Արեւմտեան Հայաստանը, այլեւ Կովկասեան Հայաստանի մեծ մասը` Կարսը, Արդահանը, Սուրմալուն... :
    10.Հայ ժողովրդի 1918 թ. մայիսեան առիւծամարտերը եւ Հայաստանի անկախութեան վերական•նումը (Ղարաքիլիսա, Սարդարապատ, Ապարան, Բաքու եւ այլ ազատամարտեր):
    Իր կէսը կորցրած ուժասպառ Հայ ժողավրդի 1918 թուականի միայնակ ինքնապաշտպանութիւնը թուապէս ու ռազմամթերքով բազմապատիկ իրեն •երազանցող թուրքական զորքերի դէմ եւ ապաª 1919-1920թթ. ռուսեւթուրք ռազմական դաշինքի դէմª քաղաքակրթութեան պատմութեան ամենահերոսական խոյանքներից է:

    Мои файлы | Просмотров: 352 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 21.03.2010 | Комментарии (0)

    11.1920 թ. օ•ոստոսիւ 10-ին կնքուած Սեւրի միջազ•ային դաշնա•իրը:
    Հայաստանի Հանրապետական սահմանները 1919-1920 թթ. որոշել են Փարիզի ու Սան Ռէմոյի միջազ•ային կոնֆերանսները եւ Սեւրի միջազ•ային դաշնա•իրը` 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախա•ահ Վուդրո Վիլսոնի Իրաւարար վճռով Թուրքիայից պահանջելով Հայաստանի Հանրապետութեանը վերադարձնել 40 հազար քառակուսի մղոն տարածք(աւելի քան 90 հազար քառ.կմ): Եթէ արդի Թուրքիան իր այսօրուայ սահմաններով •ոյութիւն ունի, ապա միայն Ռուսաստանի ջանքերով,որը կործանւող Թուրքիային 1919 թ. յունիս ամսից մինչեւ 1921 թ.մատակարարեց զէնք, զինամթերք, ոսկի, սննդամթերք, նաեւ զօրք, յատկապէս աւելի քան 120 հազար քառ. կմ տարածք: Ռուսաստանն այդպիսով խափանեց Սեւրի միջազ•ային պայմանա•րով Թուրքիայի մասնատումը, յատկապէս ԱՄՆ-ի, Եւրոպայի բազմաթիւ երկրների, նաեւ Ճապոնիայի պարտադրանքով աւելի քան 90 հազար քառ.կմ տարածք Հայաստանի Հանրապետութեանը վերադարձնելու այդ պետութեան պարտաւորութիւնը:Նշուած պարտաւորութիւնը մէ'կ երկրի, այսինքն` Հայաստանի Հանրապետութեան պահանջը չէր, ինչպէս մեծ մասամբ լինում է, այլ միջազ•ային խնդիր, քանի որ Հայաստանի սահմանները •ծել-հաստատել է ՍԵՒՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳԻՐԸ, որը ստորա•րել են. 1.Բրիտանական կայսրութիւնը, 2. Ֆրանսիան, 3.Իտալիան, 4.Ճապոնիան (այս 4 երկրները պաշտօնապէս կոչւում էին Գլխաւոր Դաշնակից տէրութիւններ), 5.Հայաստանը, 6.Բել•իան, 7.Յունաստանը, 8.Հէջազը(այժմ` Սաուդեան Արաբիա), 9.Լեհաստանը,10.Պորտու•ալիան, 11.Ռումինիան,12.Սէրբիա-Խորվաթիա-Սլովէնական թա•աւորութիւնը, որոնք մտան Հարաւսլաւիայի մէջ,13.Չեխոսլովակիան(այս 9 պետութիւնները կոչւում էին Գլխաւոր դաշնակից տէրութիւնների դաշնակից տէրութիւններ) եւ 14.Թուրքիան : Ըստ էութեան Սեւրի պայմանա•րի Հայաստանին վերաբերող կէտերը 1919 թ. փետրուարից սկսած մինչեւ Գլխաւոր Դաշնակից տէրութիւնների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա եւ Ճապոնիա)կողմից նշուած կէտերի հաստատումը Սեւրում, նախապատրաստուել եւ ստորա•րութեան են պատրաստուել Փարիզի եւ Սան-Ռէմո յի կոնֆերանսներում: Դաշնակից տէրութիւնները նախ Սան Ռէմոյում, այնուհետեւ 1920 թ. օ•ոստոսի 10-ին` Սեւրում, ԱՄՆ նախա•ահին դիմեցին հետեւեալ երկու առաջարկներով.
    Ա.-Ստանձնել Հայաստանի մանդատը :
    Բ.-Իրաւարար վճռով որոշել Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը:
    Սեւրի Դաշնա•իրը որոշեց Թուրքիայից Հայասատնի Հանրապետութեանը վերադարձնել ԷՐԶՐՈՒՄԻ, ՎԱՆԻ, ԲԻԹԼԻՍԻ եւ ՏՐԱՊԻԶՈՆԻ վիլայէթներից այնքան տարածք, որքան որ կառաջարկի ԱՄՆ նախա•ահ Վուդրո Վիլսոնը` իր տնօրինութեամբ •ծուած քարտէզով: Վուդրո Վիլսոնը այդ քարտէզը տէրութիւնները հաստատեցին 1920 թ. նոյեմբերի 22-ին, որով Թուրքիան պարտաւորւում էր Հայասատնի հանրապետութեանը յանձնել 40 հազար մղոն տարածք : Այդ ժամանակ Հայասատանի Հանրապետութեան տարածքը մօտ 71 ու կէս հազար քառ. կմ էր: Ամբողջ Հայաստանը Սեւրով նշուած հողամասերի հետ միասին, Գաբրիէլ Լազեանի Հաշւումներով ունենալու էր մօտ 162 հազար քառ.կմ տարածք:
    Հայաստանի Հանրապետութեան այդ քարտէզը աշխարհի 10-ից աւելի տէրութիւնների ստորա•րութեամբ հաստատուած միջազ•ային իրաւազօր պահանջա•իր է Թուրքիայից: Փարիզի, Սան Ռէմոյի ու Սեւրի պայմանա•րի` Հայաստանին վերաբերող հատուածը (ընդամէնը վեց կէտ) Թուրքիայի իրա•ործած հայոց ցեղասպանութիւնը եւ հայ ժողովրդի հայրենատիրութիւնը միջազ•այնօրէն հաստատող եւ ցայսօր իրաւական նշանակութիւնը պահպանած փաստաթղթեր են :
    Սեւրի պայմանա•րով Թուրքիայից ազատուեցին մօտ տաս պետութիւն` Սիրիա, Միջա•ետք, Պաղեստին, Հէջազ(այսօր` Սաուդեան Արաբիա), Ե•իպտոս, Կիպրոս, Մարոկկո, Թունիս, Լիբիա: Բայց ռուսեւթուրք զինակցութիւնը 1920-21 թթ. հասաւ այն բանին, որ աւելի քան 480 յօդուածից բաղկացած այդ պայմանա•րի միայն Հայաստանին վերաբերող վեց կէտերը չիրա•ործուեցին: Աւելին` Ռուս-թուրքական 1921 թ. պայմանա•րի հիմնական նպատակը հայոց ցեղասպանութիւնն Արեւելահայաստանում եւս շարունակելով` աւարտին հասցնելն ու Հայաստանի պետականութիւնն ամբողջովին վերացնելն էր: Սակայն Հայաստանի Հանրապետութիւնը վերացնելու` արդէն իսկ •րեթէ իրա•ործուած ծրա•իրը ի չիք դարձրեց Գարե•ին Նժդեհի •լխաւորութեամբ սկսուած ՍԻՒՆԻՔԻ առիւծամարտը, որի շնորհիւ Զան•եզուր-Սիւնիքը մնաց Հայաստանի կազմում: Իրօք, այդ օրերին Ռուսաստանը Հայասատնի Հանրապետութիւնը •րեթէ արդէն վերացրել էր, քանի որ Արցախն ու Նախիջեւանը Ադրբէջանին, իսկ Ջաւախքը Վրաստանին բռնակցելուց յետոյ, Զան•եզուրն էլ 1920 թ. օ•ոստոսի 10-ի Ռուս-հայկական Թիֆլիսի պայմանա•րով արդէն տուել էր Ադրբէջանին: Ծրա•րուած էր Զան•եզուրը Հայաստանից բռնազատելուց յետոյ Վրաստանին յանձնել նաեւ ՙՉէզոք •օտի՚յայտարարուած Լոռին : Դրանից յետոյ Հայասատնին մնալու էր Արարատեան դաշտը միայն` մօտ 10 հազար քառ. կմ տարածքով, որը հնարաւորութիւն չէր ընձեռում Հայաստանը յայտարարել հանրապետութիւն: Այդ պարա•ային Հայաստանը առաւելա•ոյնը կարող էր հաստատուել իբրեւ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹԻՒՆ միայն` հաւանաբար Ռուսաստանի կազմում :
    Անհրաժեշտ է նշել, որ Սեւրի պայմանա•րի Հայաստանին վերաբերող հատուածը նախապատրաստուել է Փարիզի հաշտութեան (ընդհատումներով տեղի է ունեցել 1919 թ. յունուարի 18-ից մինչեւ 1920 թ. յունուարի 21-ը)եւ 1920 թ. ապրիլի 19-ից 16-ը Իտալիայի Սան-Ռէմո քաղաքում անցակցուած կոնֆերանսներում: Փարիզի կոնֆերանսին մասնակցել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ճապոնիան, Իտալիան եւ բազմաթիւ այլ երկրների ներկայացուցիչներ` Բել•իա, Բրազիլիա, Չինաստան, Յունաստան եւ այլն:
    Կոնֆերանսին ներկայ էին հայկական երկու պատուիրակութիւններ` Ազ•ային պատուիրակութիւնը Պօղոս Նուբարի •լխաւորութեամբ եւ Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւնը` Աւետիս Ահարոնեանի •լխաւորութեամբ, որոնք թէեւ որոշ հարցերում տարակարծիք էին, բայց մէկ հարցում •ործում էին միասնաբար.հասնել այն բանին, որ Հայաստանի համար հաստատուի ամերիկեան մանդատ: Ի դէպ, այս հարցով Պօղոս Նուբարը ԱՄՆ կառավարութեանն էր դիմել դեռեւս 1917 թ. սեպտեմբերին, իսկ 1918 թ. հոկտեմբերին նոյն խնդրանքով ԱՄՆ պետդեպարտամենտին էին դիմել Ազ•ային Պատւիրակութեան անդամ Միհրան Սւազլեանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի յատուկ պատուիրակ Գարե•ին Պաստրմաճեանը: Նոյն խնդրանքով Իտալիայում ԱՄՆ դեսպանի միջոցով ԱՄՆ կառավարութեանն էր դիմել նաեւ Իտալիայի հայկական կոմիտէն` իր 1918 թ. նոյեմբերի 16-ին, 1919 թ. փետրուարին Բրիտանական հայկական կոմիտէն: ԱՄՆ նախա•ահ Վուդրո Վիլսոնը այդ դիմումների վերաբերեալ պետքարտուղար Ռոբերտ Ֆ. Լանսինզին •րած նամակում արտայայտել է հայութեան խնդիրների հանդէպ իր համակրանքը` Լանսին•ին առաջարկելով հայերին տեղեկացնել, որ ամերիկացիները ամեն ինչ կանեն հայերի խնդրանքը կատարելու համար : Փարիզի խորհրդաժողովում քննարկման դրուեց հայկական պատուիրակութիւնների ներկայացրած եւ կոնֆերանսի հաւանութեանը արժանացած հետեւեալ յուշա•իր-փաստաթուղթը. Հայկական անկախ պետականութեան ճանաչումը ՙԱրեւմտահայաստանի եւ Արեւելահայաստանի վերամիաւորման հիման վրայ՚, Թուրքիայի տիրապետութեան տակ •տնւող 7 նահան•ների, Հայաստանի Հանրապետութեան տարածքների եւ Կիլիկիայի միցումով, Հայաստանը դրուելու էր Ազ•երի լի•այի կամ դաշնակից տէրութիւններից մէկի երաշխաւորութեան տակ, կոնֆերանսը պէտք է դրամական հատուցում տար հայերի կրած վնասների դիմաց, դաշնակից տէրութիւններից մէկը պիտի ստանձնէր Հայաստանի մանդատը, ջարդերի պատասխանատուները պիտի դատի տրուէին ու պատժուէին, բռնի տեղահանուածներն ու աքսորուածները պէտք է վերադարձուէին իրենց բնակավայրերը:
    Մինչ այդ` յունուարի 11-ին Ֆրանսիայի ներկայացուցիչ Բերտելոն Մեծ Բրիտանիայի արտ•ործնախարար Քերզընին յղած նոտայում շարադրում էր անկախ Հայաստանի սահմանները` առաջարկելով, որ նախկինում Մեծ Հայքի թա•աւորութիւն անուանուած Հայաստանը Ռուսահայաստանի եւ Թուրքահայաստանի միաւորմամբ վերական•նուի իբրեւ լիովին անկախ հանրապետութիւն: Ըստ նրա, Հայաստանի Հանրապետութեան տարածքը պէտք է ընդ•րկէր.
    ա.Երեւանի Հանրապետութեան ներկայիս տարածքը` ներառեալ Բորչալուի, Վերին Փամբակի եւ Զան•եզուրի այն շրջանները, որոնց այժմ յաւակնում են Վրաստանն ու Ադրբէջանը:
    բ. Թուրքական կայսրութեան Էրզրումի վիլայէթի արեւելեան մէկ մասը` ներառեալ Էրզրում քաղաքն ու •աւառը, Մշոյ դաշտը, Բիթլիսի •աւառը եւ Վանա լճի շրջանը` մինչեւ պարսկական սահմանը : Իսկ Վրաստանի եւ Ադրբէջանի հանրապետութիւնների, Թուրքիայի, Քրդստանի ֆրանսիական •ոտու հետ Հայաստանի սահմանները տեղում պէտք է որոշի Միջդաշնային յանձնախումբը :
    Թէեւ փաստաթղթի հաստատումը յետաձ•ուեց, բայց կոնֆերանսը 1920 թ. յունուարի 19-ին ճանաչեց Հայաստանի Հանրապետութիւնը: Սակայն բոլշեւիկեան Ռուսաստանի յամառ ջանքերով ո'չ Փարիզի կոնֆերանսի որոշումները ստորա•րուեցին, ոչ էլ մանաւանդ իրա•ործուեց Սեւրի դաշնա•րի հայութեանը վերաբերող 6 կէտերը: Այսպէս, Սեւրի ԻՐԱՒԱՐԱՐ վճիռը 1920 թ. նոյեմբերի 22-ին ընդունելուց 4 ամիս անց Մոսկուայում կնքուած Ռուս-թուրքական եղբայրութեան պայմանա•րով Հայասատանի Նախիջեւան, Արցախ, Զան•եզուր եւ Ջաւախք տարածքները յանձնուեց Ադրբէջանին ու Վրաստանին, իսկ Արարատ լեռը, Ղարսը, Սուրմալուն եւ այլ տարածքներ` Թուրքիային: Այնուհետեւ բոլշեւիկեան Ռուսաստանը Թուրքիային զէնք- զինամթերք, ոսկի, զինուոր ու հրամնանատարներ ուղարկելով օ•նեց , որպէսզի չիրա•ործուի Սեւրի պայմանա•րի Հայաստանին վերաբերող հատուածը:

    Мои файлы | Просмотров: 514 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 21.03.2010 | Комментарии (0)

    Այս ու նման այլ իրողութիւններից ելնելով,Հայաստանի Հանրապետութիւնը.

    ա.Հայաստան- Թուրքիա, ինչպէս նաեւ Հայաստան-Ադրբէջան եւ Հայաստան-Վրաստան միջպետական յարաբերութիւնների եւ պետական սահմանների քաղաքական-իրաւական-դիւանա•իտական հիմք պէտք է դարձնի Փարիզի, Սան- Ռէմոյի ու յատկապէս Սեւրի միջազ•ային դաշնա•րերը եւ Վուդրո Վիլսոնի Իրաւարար վճիռը:

    բ.Ռուսաստանի դաշնութեանը պէտք է յորդորի չեղեալ յայտարարել բոլշեւիկների կնքած Մոսկուայի Ռուս-թրքական բարեկամութեան օրինազանց պայմանա•իրը ` միջազ•ային կառոյցների(ՄԱԿ, Եւրախորհուրդ եւ այլն)օժանդակութեամբ հասնելու համար այն բանին, որպէսզի ԱՅԺՄ ԳՈՅՈՒԹԻՒՆ չունեցող Խորհրդային Ադրբէջանին փոխարինող պետութեան, Ռուսաստանի դաշնութեան , Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կնքուի Նախիջեւանին վերաբերող միջազ•ային նոր պայմանա•իր :

    Հիմնահարցի մասին սոյն յակիրճ խօսքը վերջացնելուց առաջ անհրաժեշտ է սրբա•րել մեր պատմա•իտութեանը թելադրուած մէկ կաղապար եւս. Խորհրդային պատմա•իտութիւնը Սեւրի վիժեցումը Մոսկուայի վրայից հանելու համար, կապում է ԼՕԶԱՆԻ պայմանա•րին(1923 թ. յուլիս 24)` մեղադրելով Եւրոպային: Մինչդեռ Լօզանի պայմանա•իրը կնքուել է Սեւրի դաշնա•իրը ստորա•րուելուց մօտ երեք տարի յետո'յ միայն, երբ Սեւրի դաշնա•իրը ստորա•րելուց 7 ամիս, իսկ Վիլսոնի Իրաւարար վճիռը ստորա•րուելուց 4 ամիս անց Մոսկուայում կնքուած Ռուս-թուրքական բարեկամութեան եւ եղբայրութեան •ործարքը անիրա•ործելի դարձրեց Սեւրի նախատեսումները:

    Երկրորդ` Սեւրի պայմանա•իրը վերաբերում է Առաջին աշխարհամարտին, մինչդեռ
    Լօզանի պայմանա•իրը 1919-1922թթ. տեղի ունեցած պատերազմական •ործողութիւնների մասին է:
    Երրորդ` Հայաստանի Հանրապետութիւնը բռնատիրած բոլշեւիկեան Ռուսաստանը մեր իրաւազուրկ պետութեանը թոյլ չտուեց մասնակցելու Լօզանի համաժողովին: Ուստի Լօզանը Հայաստանի Հանրապետութեան համար ոչ մի իրաւական պարտաւորութիւն չունէր եւ չունի:
    Չորրորդ` Լօզանում ոչ միայն Սեւրի պայմանա•իրը չեղեալ չի յայտարարուել, այլեւ այդ պայմանա•րում ընդհանրապէս յիշատակում չկայ Սեւրի պայմանա•րի մասին:

    Հին•երորդ` Եւրոպան Լօզանում ամէն ինչ արեց, որպէսզի Սեւրի` Հայաստանին վերաբերող հատուածը •ոնէ մասամաբ իրականացուի (Թուրքիայից պահանջում էր բռնա•աղթուած մօտ 300 հազար արեւմտահայերի համար Ազ•ային օջախ յատկացնել Վիլսոնեան քարտէզով նշուած Արեւմտահայաստանի տարածքներում կամ Կիլիկիայում): Բայց Ռուսաստանը կտրականապէս դէմ կան•նեց Թուրքիայում որեւէ հայկական օջախ հիմնելու Եւրոպայի պահանջներին եւ առաջարկեց Արեւմտահայաստանից տեղահանուած 250-ից 300 հազար հայ փախստականներին տեղաւորել Կուբանում եւ Ուկրաինայում… Սա կնշանակէր ոչ միայն Արեւմտահայաստանի կորուստ, այլեւ մի քանի հարիւր հազար բռնա•աղթուած հայերի ձուլում…
    Լոզանի կոնֆերանսում եւս Ռուսաստանը հայ ժողովրդի շահերի իրական պաշտպան Հայասատանի Հանրապետութեան պատւիրակութեանը թոյլ չտուեց պաշտօնապէս մասնակցելու կոնֆերանսին: Դա այդպէս էր, քանի որ բոլշեւիկները Հայաստանի անկախ Հանրապետութիւնը մէջտեղից վերացրել, փոխարէնը ստեղծել էին բոլշեւիկեան բռնապետութեան տակ հեծող Խորհրդային Հայաստանը, որն այդ ժամանակ Ադրբէջանի եւ Վրաստանի հետ միացուած էր Մոսկուայից ղեկավարւող Անդրֆեդերացիա յորջորջեալ պետական կառոյցին: Փաստօրէն Լօզանում եւս, ինչպէս 1921 թ. մարտի 16-ի Մոսկուայի ռուս-թուրքական պայմանա•իրը կնքելու ժամանակ, Հայաստանը եւ հայութիւնը որեւէ պատուիրակութիւն չունէր: Հայաստանի եւ հայութեան փոխարէն խօսում եւ •ործում էր Ռուսաստանը: Այսուամենայնիւ Եւրոպային(լորդ Քերզոն եւ այլք)յաջողուեց Նորատունկեանի •լխաւորութեամբ •ործող Հայոց Ազ•ային պատուիրակութեան միջոցով կոնֆերանսին ներկայացնել Հայկական հարցը լուծող երեք տարբերակ (դրանցից ոչ մէկը սակայն ռուսեւթուրք ջանքերով պայմանա•իր չմտաւ).
    ա.Հիմնականը` Վիլսոնի քարտէզա•րած Արեւմտահայաստանի տարածքում ստեղծել հայերի Ազ•ային օջախ: Երբ ռուսեւթուրք պատուիրակութիւնը կտրականապէս մերժեց այդ առաջարկը, Եւրոպան Նորատունկեանի միջոցով առաջարկեց երկրորդ տարբերակը.
    բ. Հայկական օջախը հիմնել Կիլիկիայում:
    Թուրքիան այս տարբերակը նոյնպէս մերժեց եւ ի նշան բողոքի դուրս եկաւ կոնֆերանսից: Կոնֆերանսը մօտ երկու ամիս դադարեց •ործելուց: Եւրոպան կարծելով, որ Ռուսաստանն այդ •աղափարին դէմ է կան•նում, քանի որ մտածում է թէ Հայկական օջախը պիտի անցնի Եւրոպական որեւէ երկրի, առաջարկեց երրորդ քայլը. հայ փախստականներին տեղաւորելու համար Վիլսոնեան Հայասատանի մի մասը միացնել Սովետական Հայաստանին, այսինքն` յանձնել Ռուսաստանին: Թրքոբոլշեւիկ դաշինքը այս տարբերակը եւս մերժեց: Այսպիսով Լոզանում Հայկական հարցը Ռուսաստանի ջանքերով վերածուեցՙՀայ •աղթականութեան հարց՚-ի: Ճիշտ է, Լօզանի պայմանա•րում Հայաստան եւ հայ անունները չկան, բայց պայմանա•րի կէտերից մի քանիսը անուղղակիօրէն վերաբերում են նաեւ մեզ: Մէկը Թուրքիայի ոչ-մուսուլման փոքրամասնութիւնների մասին երրորդ բաժնի թիւ 37-45 յօդուածներն են: Երկրորդը Լօզանի պայմանա•րի 16-րդ յօդուածի առաջին պարբերութիւնն է. ՙԱյսու Թուրքիան հրաժարւում է բոլոր այն տարածքների եւ կղզիների տիտղոսից եւ դրանց նկատմամբ իր բոլոր իրաւունքներից, որոնք •տնւում են սոյն պայմանա•րով •ծած սահմաններից դուրս, ի բաց առեալ նրանց, որոնց նկատմամբ սոյն պայմանա•րով ճանաչուել է նրա ինքնիշխանութիւնը: Այդ տարածքների եւ կղզիների ապա•ան լուծւում է կամ կը լուծեն շահա•ր•իռ կողմերը՚: Յամոզիչ է դիւանա•էտ Ա. Պապեանի հետեւեալ հիմնաւորումը. ՙՔանի որ Լօզանի պայմանա•իրը յստակեցնում է Թուրքիայի սահմանը Բուլղարիայի (յօդուած 2.1), Յունաստանի (յօդուած 2.2), Սիրիայի (յօդուած 3.1) եւ Իրաքի (յօդուած 3.2) հետ,

    Ռաֆայէլ Համբարձումեան
    Երեւան, Մարշալ Բաղրամեան 24•, XI յարկ, թիւ 134 սենեակ, հեռ. 589.431, 093.840.342
    Yerevan, Baghramian 24g, tel. 58-94-31, 093.840.342 E-maii:hrafael@inbox.ru

    ԷՍՏԼՈՒՐ
    (ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՐԱՐԱՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԹԵՐԹ)
    21.03.2010
    Տալլինն



    Мои файлы | Просмотров: 576 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 21.03.2010 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024