Суббота, 21.09.2024, 09:48
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 11
    Гостей: 11
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    21.03.2010, 09:53
    11.1920 թ. օ•ոստոսիւ 10-ին կնքուած Սեւրի միջազ•ային դաշնա•իրը:
    Հայաստանի Հանրապետական սահմանները 1919-1920 թթ. որոշել են Փարիզի ու Սան Ռէմոյի միջազ•ային կոնֆերանսները եւ Սեւրի միջազ•ային դաշնա•իրը` 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախա•ահ Վուդրո Վիլսոնի Իրաւարար վճռով Թուրքիայից պահանջելով Հայաստանի Հանրապետութեանը վերադարձնել 40 հազար քառակուսի մղոն տարածք(աւելի քան 90 հազար քառ.կմ): Եթէ արդի Թուրքիան իր այսօրուայ սահմաններով •ոյութիւն ունի, ապա միայն Ռուսաստանի ջանքերով,որը կործանւող Թուրքիային 1919 թ. յունիս ամսից մինչեւ 1921 թ.մատակարարեց զէնք, զինամթերք, ոսկի, սննդամթերք, նաեւ զօրք, յատկապէս աւելի քան 120 հազար քառ. կմ տարածք: Ռուսաստանն այդպիսով խափանեց Սեւրի միջազ•ային պայմանա•րով Թուրքիայի մասնատումը, յատկապէս ԱՄՆ-ի, Եւրոպայի բազմաթիւ երկրների, նաեւ Ճապոնիայի պարտադրանքով աւելի քան 90 հազար քառ.կմ տարածք Հայաստանի Հանրապետութեանը վերադարձնելու այդ պետութեան պարտաւորութիւնը:Նշուած պարտաւորութիւնը մէ'կ երկրի, այսինքն` Հայաստանի Հանրապետութեան պահանջը չէր, ինչպէս մեծ մասամբ լինում է, այլ միջազ•ային խնդիր, քանի որ Հայաստանի սահմանները •ծել-հաստատել է ՍԵՒՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳԻՐԸ, որը ստորա•րել են. 1.Բրիտանական կայսրութիւնը, 2. Ֆրանսիան, 3.Իտալիան, 4.Ճապոնիան (այս 4 երկրները պաշտօնապէս կոչւում էին Գլխաւոր Դաշնակից տէրութիւններ), 5.Հայաստանը, 6.Բել•իան, 7.Յունաստանը, 8.Հէջազը(այժմ` Սաուդեան Արաբիա), 9.Լեհաստանը,10.Պորտու•ալիան, 11.Ռումինիան,12.Սէրբիա-Խորվաթիա-Սլովէնական թա•աւորութիւնը, որոնք մտան Հարաւսլաւիայի մէջ,13.Չեխոսլովակիան(այս 9 պետութիւնները կոչւում էին Գլխաւոր դաշնակից տէրութիւնների դաշնակից տէրութիւններ) եւ 14.Թուրքիան : Ըստ էութեան Սեւրի պայմանա•րի Հայաստանին վերաբերող կէտերը 1919 թ. փետրուարից սկսած մինչեւ Գլխաւոր Դաշնակից տէրութիւնների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա եւ Ճապոնիա)կողմից նշուած կէտերի հաստատումը Սեւրում, նախապատրաստուել եւ ստորա•րութեան են պատրաստուել Փարիզի եւ Սան-Ռէմո յի կոնֆերանսներում: Դաշնակից տէրութիւնները նախ Սան Ռէմոյում, այնուհետեւ 1920 թ. օ•ոստոսի 10-ին` Սեւրում, ԱՄՆ նախա•ահին դիմեցին հետեւեալ երկու առաջարկներով.
    Ա.-Ստանձնել Հայաստանի մանդատը :
    Բ.-Իրաւարար վճռով որոշել Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը:
    Սեւրի Դաշնա•իրը որոշեց Թուրքիայից Հայասատնի Հանրապետութեանը վերադարձնել ԷՐԶՐՈՒՄԻ, ՎԱՆԻ, ԲԻԹԼԻՍԻ եւ ՏՐԱՊԻԶՈՆԻ վիլայէթներից այնքան տարածք, որքան որ կառաջարկի ԱՄՆ նախա•ահ Վուդրո Վիլսոնը` իր տնօրինութեամբ •ծուած քարտէզով: Վուդրո Վիլսոնը այդ քարտէզը տէրութիւնները հաստատեցին 1920 թ. նոյեմբերի 22-ին, որով Թուրքիան պարտաւորւում էր Հայասատնի հանրապետութեանը յանձնել 40 հազար մղոն տարածք : Այդ ժամանակ Հայասատանի Հանրապետութեան տարածքը մօտ 71 ու կէս հազար քառ. կմ էր: Ամբողջ Հայաստանը Սեւրով նշուած հողամասերի հետ միասին, Գաբրիէլ Լազեանի Հաշւումներով ունենալու էր մօտ 162 հազար քառ.կմ տարածք:
    Հայաստանի Հանրապետութեան այդ քարտէզը աշխարհի 10-ից աւելի տէրութիւնների ստորա•րութեամբ հաստատուած միջազ•ային իրաւազօր պահանջա•իր է Թուրքիայից: Փարիզի, Սան Ռէմոյի ու Սեւրի պայմանա•րի` Հայաստանին վերաբերող հատուածը (ընդամէնը վեց կէտ) Թուրքիայի իրա•ործած հայոց ցեղասպանութիւնը եւ հայ ժողովրդի հայրենատիրութիւնը միջազ•այնօրէն հաստատող եւ ցայսօր իրաւական նշանակութիւնը պահպանած փաստաթղթեր են :
    Սեւրի պայմանա•րով Թուրքիայից ազատուեցին մօտ տաս պետութիւն` Սիրիա, Միջա•ետք, Պաղեստին, Հէջազ(այսօր` Սաուդեան Արաբիա), Ե•իպտոս, Կիպրոս, Մարոկկո, Թունիս, Լիբիա: Բայց ռուսեւթուրք զինակցութիւնը 1920-21 թթ. հասաւ այն բանին, որ աւելի քան 480 յօդուածից բաղկացած այդ պայմանա•րի միայն Հայաստանին վերաբերող վեց կէտերը չիրա•ործուեցին: Աւելին` Ռուս-թուրքական 1921 թ. պայմանա•րի հիմնական նպատակը հայոց ցեղասպանութիւնն Արեւելահայաստանում եւս շարունակելով` աւարտին հասցնելն ու Հայաստանի պետականութիւնն ամբողջովին վերացնելն էր: Սակայն Հայաստանի Հանրապետութիւնը վերացնելու` արդէն իսկ •րեթէ իրա•ործուած ծրա•իրը ի չիք դարձրեց Գարե•ին Նժդեհի •լխաւորութեամբ սկսուած ՍԻՒՆԻՔԻ առիւծամարտը, որի շնորհիւ Զան•եզուր-Սիւնիքը մնաց Հայաստանի կազմում: Իրօք, այդ օրերին Ռուսաստանը Հայասատնի Հանրապետութիւնը •րեթէ արդէն վերացրել էր, քանի որ Արցախն ու Նախիջեւանը Ադրբէջանին, իսկ Ջաւախքը Վրաստանին բռնակցելուց յետոյ, Զան•եզուրն էլ 1920 թ. օ•ոստոսի 10-ի Ռուս-հայկական Թիֆլիսի պայմանա•րով արդէն տուել էր Ադրբէջանին: Ծրա•րուած էր Զան•եզուրը Հայաստանից բռնազատելուց յետոյ Վրաստանին յանձնել նաեւ ՙՉէզոք •օտի՚յայտարարուած Լոռին : Դրանից յետոյ Հայասատնին մնալու էր Արարատեան դաշտը միայն` մօտ 10 հազար քառ. կմ տարածքով, որը հնարաւորութիւն չէր ընձեռում Հայաստանը յայտարարել հանրապետութիւն: Այդ պարա•ային Հայաստանը առաւելա•ոյնը կարող էր հաստատուել իբրեւ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹԻՒՆ միայն` հաւանաբար Ռուսաստանի կազմում :
    Անհրաժեշտ է նշել, որ Սեւրի պայմանա•րի Հայաստանին վերաբերող հատուածը նախապատրաստուել է Փարիզի հաշտութեան (ընդհատումներով տեղի է ունեցել 1919 թ. յունուարի 18-ից մինչեւ 1920 թ. յունուարի 21-ը)եւ 1920 թ. ապրիլի 19-ից 16-ը Իտալիայի Սան-Ռէմո քաղաքում անցակցուած կոնֆերանսներում: Փարիզի կոնֆերանսին մասնակցել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ճապոնիան, Իտալիան եւ բազմաթիւ այլ երկրների ներկայացուցիչներ` Բել•իա, Բրազիլիա, Չինաստան, Յունաստան եւ այլն:
    Կոնֆերանսին ներկայ էին հայկական երկու պատուիրակութիւններ` Ազ•ային պատուիրակութիւնը Պօղոս Նուբարի •լխաւորութեամբ եւ Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւնը` Աւետիս Ահարոնեանի •լխաւորութեամբ, որոնք թէեւ որոշ հարցերում տարակարծիք էին, բայց մէկ հարցում •ործում էին միասնաբար.հասնել այն բանին, որ Հայաստանի համար հաստատուի ամերիկեան մանդատ: Ի դէպ, այս հարցով Պօղոս Նուբարը ԱՄՆ կառավարութեանն էր դիմել դեռեւս 1917 թ. սեպտեմբերին, իսկ 1918 թ. հոկտեմբերին նոյն խնդրանքով ԱՄՆ պետդեպարտամենտին էին դիմել Ազ•ային Պատւիրակութեան անդամ Միհրան Սւազլեանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի յատուկ պատուիրակ Գարե•ին Պաստրմաճեանը: Նոյն խնդրանքով Իտալիայում ԱՄՆ դեսպանի միջոցով ԱՄՆ կառավարութեանն էր դիմել նաեւ Իտալիայի հայկական կոմիտէն` իր 1918 թ. նոյեմբերի 16-ին, 1919 թ. փետրուարին Բրիտանական հայկական կոմիտէն: ԱՄՆ նախա•ահ Վուդրո Վիլսոնը այդ դիմումների վերաբերեալ պետքարտուղար Ռոբերտ Ֆ. Լանսինզին •րած նամակում արտայայտել է հայութեան խնդիրների հանդէպ իր համակրանքը` Լանսին•ին առաջարկելով հայերին տեղեկացնել, որ ամերիկացիները ամեն ինչ կանեն հայերի խնդրանքը կատարելու համար : Փարիզի խորհրդաժողովում քննարկման դրուեց հայկական պատուիրակութիւնների ներկայացրած եւ կոնֆերանսի հաւանութեանը արժանացած հետեւեալ յուշա•իր-փաստաթուղթը. Հայկական անկախ պետականութեան ճանաչումը ՙԱրեւմտահայաստանի եւ Արեւելահայաստանի վերամիաւորման հիման վրայ՚, Թուրքիայի տիրապետութեան տակ •տնւող 7 նահան•ների, Հայաստանի Հանրապետութեան տարածքների եւ Կիլիկիայի միցումով, Հայաստանը դրուելու էր Ազ•երի լի•այի կամ դաշնակից տէրութիւններից մէկի երաշխաւորութեան տակ, կոնֆերանսը պէտք է դրամական հատուցում տար հայերի կրած վնասների դիմաց, դաշնակից տէրութիւններից մէկը պիտի ստանձնէր Հայաստանի մանդատը, ջարդերի պատասխանատուները պիտի դատի տրուէին ու պատժուէին, բռնի տեղահանուածներն ու աքսորուածները պէտք է վերադարձուէին իրենց բնակավայրերը:
    Մինչ այդ` յունուարի 11-ին Ֆրանսիայի ներկայացուցիչ Բերտելոն Մեծ Բրիտանիայի արտ•ործնախարար Քերզընին յղած նոտայում շարադրում էր անկախ Հայաստանի սահմանները` առաջարկելով, որ նախկինում Մեծ Հայքի թա•աւորութիւն անուանուած Հայաստանը Ռուսահայաստանի եւ Թուրքահայաստանի միաւորմամբ վերական•նուի իբրեւ լիովին անկախ հանրապետութիւն: Ըստ նրա, Հայաստանի Հանրապետութեան տարածքը պէտք է ընդ•րկէր.
    ա.Երեւանի Հանրապետութեան ներկայիս տարածքը` ներառեալ Բորչալուի, Վերին Փամբակի եւ Զան•եզուրի այն շրջանները, որոնց այժմ յաւակնում են Վրաստանն ու Ադրբէջանը:
    բ. Թուրքական կայսրութեան Էրզրումի վիլայէթի արեւելեան մէկ մասը` ներառեալ Էրզրում քաղաքն ու •աւառը, Մշոյ դաշտը, Բիթլիսի •աւառը եւ Վանա լճի շրջանը` մինչեւ պարսկական սահմանը : Իսկ Վրաստանի եւ Ադրբէջանի հանրապետութիւնների, Թուրքիայի, Քրդստանի ֆրանսիական •ոտու հետ Հայաստանի սահմանները տեղում պէտք է որոշի Միջդաշնային յանձնախումբը :
    Թէեւ փաստաթղթի հաստատումը յետաձ•ուեց, բայց կոնֆերանսը 1920 թ. յունուարի 19-ին ճանաչեց Հայաստանի Հանրապետութիւնը: Սակայն բոլշեւիկեան Ռուսաստանի յամառ ջանքերով ո'չ Փարիզի կոնֆերանսի որոշումները ստորա•րուեցին, ոչ էլ մանաւանդ իրա•ործուեց Սեւրի դաշնա•րի հայութեանը վերաբերող 6 կէտերը: Այսպէս, Սեւրի ԻՐԱՒԱՐԱՐ վճիռը 1920 թ. նոյեմբերի 22-ին ընդունելուց 4 ամիս անց Մոսկուայում կնքուած Ռուս-թուրքական եղբայրութեան պայմանա•րով Հայասատանի Նախիջեւան, Արցախ, Զան•եզուր եւ Ջաւախք տարածքները յանձնուեց Ադրբէջանին ու Վրաստանին, իսկ Արարատ լեռը, Ղարսը, Սուրմալուն եւ այլ տարածքներ` Թուրքիային: Այնուհետեւ բոլշեւիկեան Ռուսաստանը Թուրքիային զէնք- զինամթերք, ոսկի, զինուոր ու հրամնանատարներ ուղարկելով օ•նեց , որպէսզի չիրա•ործուի Սեւրի պայմանա•րի Հայաստանին վերաբերող հատուածը:

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 514 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024