Суббота, 21.09.2024, 09:50
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 12
    Гостей: 12
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    21.03.2010, 09:52
    (4)

    Այս ու նման այլ իրողութիւններից ելնելով,Հայաստանի Հանրապետութիւնը.

    ա.Հայաստան- Թուրքիա, ինչպէս նաեւ Հայաստան-Ադրբէջան եւ Հայաստան-Վրաստան միջպետական յարաբերութիւնների եւ պետական սահմանների քաղաքական-իրաւական-դիւանա•իտական հիմք պէտք է դարձնի Փարիզի, Սան- Ռէմոյի ու յատկապէս Սեւրի միջազ•ային դաշնա•րերը եւ Վուդրո Վիլսոնի Իրաւարար վճիռը:

    բ.Ռուսաստանի դաշնութեանը պէտք է յորդորի չեղեալ յայտարարել բոլշեւիկների կնքած Մոսկուայի Ռուս-թրքական բարեկամութեան օրինազանց պայմանա•իրը ` միջազ•ային կառոյցների(ՄԱԿ, Եւրախորհուրդ եւ այլն)օժանդակութեամբ հասնելու համար այն բանին, որպէսզի ԱՅԺՄ ԳՈՅՈՒԹԻՒՆ չունեցող Խորհրդային Ադրբէջանին փոխարինող պետութեան, Ռուսաստանի դաշնութեան , Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կնքուի Նախիջեւանին վերաբերող միջազ•ային նոր պայմանա•իր :

    Հիմնահարցի մասին սոյն յակիրճ խօսքը վերջացնելուց առաջ անհրաժեշտ է սրբա•րել մեր պատմա•իտութեանը թելադրուած մէկ կաղապար եւս. Խորհրդային պատմա•իտութիւնը Սեւրի վիժեցումը Մոսկուայի վրայից հանելու համար, կապում է ԼՕԶԱՆԻ պայմանա•րին(1923 թ. յուլիս 24)` մեղադրելով Եւրոպային: Մինչդեռ Լօզանի պայմանա•իրը կնքուել է Սեւրի դաշնա•իրը ստորա•րուելուց մօտ երեք տարի յետո'յ միայն, երբ Սեւրի դաշնա•իրը ստորա•րելուց 7 ամիս, իսկ Վիլսոնի Իրաւարար վճիռը ստորա•րուելուց 4 ամիս անց Մոսկուայում կնքուած Ռուս-թուրքական բարեկամութեան եւ եղբայրութեան •ործարքը անիրա•ործելի դարձրեց Սեւրի նախատեսումները:

    Երկրորդ` Սեւրի պայմանա•իրը վերաբերում է Առաջին աշխարհամարտին, մինչդեռ
    Լօզանի պայմանա•իրը 1919-1922թթ. տեղի ունեցած պատերազմական •ործողութիւնների մասին է:
    Երրորդ` Հայաստանի Հանրապետութիւնը բռնատիրած բոլշեւիկեան Ռուսաստանը մեր իրաւազուրկ պետութեանը թոյլ չտուեց մասնակցելու Լօզանի համաժողովին: Ուստի Լօզանը Հայաստանի Հանրապետութեան համար ոչ մի իրաւական պարտաւորութիւն չունէր եւ չունի:
    Չորրորդ` Լօզանում ոչ միայն Սեւրի պայմանա•իրը չեղեալ չի յայտարարուել, այլեւ այդ պայմանա•րում ընդհանրապէս յիշատակում չկայ Սեւրի պայմանա•րի մասին:

    Հին•երորդ` Եւրոպան Լօզանում ամէն ինչ արեց, որպէսզի Սեւրի` Հայաստանին վերաբերող հատուածը •ոնէ մասամաբ իրականացուի (Թուրքիայից պահանջում էր բռնա•աղթուած մօտ 300 հազար արեւմտահայերի համար Ազ•ային օջախ յատկացնել Վիլսոնեան քարտէզով նշուած Արեւմտահայաստանի տարածքներում կամ Կիլիկիայում): Բայց Ռուսաստանը կտրականապէս դէմ կան•նեց Թուրքիայում որեւէ հայկական օջախ հիմնելու Եւրոպայի պահանջներին եւ առաջարկեց Արեւմտահայաստանից տեղահանուած 250-ից 300 հազար հայ փախստականներին տեղաւորել Կուբանում եւ Ուկրաինայում… Սա կնշանակէր ոչ միայն Արեւմտահայաստանի կորուստ, այլեւ մի քանի հարիւր հազար բռնա•աղթուած հայերի ձուլում…
    Լոզանի կոնֆերանսում եւս Ռուսաստանը հայ ժողովրդի շահերի իրական պաշտպան Հայասատանի Հանրապետութեան պատւիրակութեանը թոյլ չտուեց պաշտօնապէս մասնակցելու կոնֆերանսին: Դա այդպէս էր, քանի որ բոլշեւիկները Հայաստանի անկախ Հանրապետութիւնը մէջտեղից վերացրել, փոխարէնը ստեղծել էին բոլշեւիկեան բռնապետութեան տակ հեծող Խորհրդային Հայաստանը, որն այդ ժամանակ Ադրբէջանի եւ Վրաստանի հետ միացուած էր Մոսկուայից ղեկավարւող Անդրֆեդերացիա յորջորջեալ պետական կառոյցին: Փաստօրէն Լօզանում եւս, ինչպէս 1921 թ. մարտի 16-ի Մոսկուայի ռուս-թուրքական պայմանա•իրը կնքելու ժամանակ, Հայաստանը եւ հայութիւնը որեւէ պատուիրակութիւն չունէր: Հայաստանի եւ հայութեան փոխարէն խօսում եւ •ործում էր Ռուսաստանը: Այսուամենայնիւ Եւրոպային(լորդ Քերզոն եւ այլք)յաջողուեց Նորատունկեանի •լխաւորութեամբ •ործող Հայոց Ազ•ային պատուիրակութեան միջոցով կոնֆերանսին ներկայացնել Հայկական հարցը լուծող երեք տարբերակ (դրանցից ոչ մէկը սակայն ռուսեւթուրք ջանքերով պայմանա•իր չմտաւ).
    ա.Հիմնականը` Վիլսոնի քարտէզա•րած Արեւմտահայաստանի տարածքում ստեղծել հայերի Ազ•ային օջախ: Երբ ռուսեւթուրք պատուիրակութիւնը կտրականապէս մերժեց այդ առաջարկը, Եւրոպան Նորատունկեանի միջոցով առաջարկեց երկրորդ տարբերակը.
    բ. Հայկական օջախը հիմնել Կիլիկիայում:
    Թուրքիան այս տարբերակը նոյնպէս մերժեց եւ ի նշան բողոքի դուրս եկաւ կոնֆերանսից: Կոնֆերանսը մօտ երկու ամիս դադարեց •ործելուց: Եւրոպան կարծելով, որ Ռուսաստանն այդ •աղափարին դէմ է կան•նում, քանի որ մտածում է թէ Հայկական օջախը պիտի անցնի Եւրոպական որեւէ երկրի, առաջարկեց երրորդ քայլը. հայ փախստականներին տեղաւորելու համար Վիլսոնեան Հայասատանի մի մասը միացնել Սովետական Հայաստանին, այսինքն` յանձնել Ռուսաստանին: Թրքոբոլշեւիկ դաշինքը այս տարբերակը եւս մերժեց: Այսպիսով Լոզանում Հայկական հարցը Ռուսաստանի ջանքերով վերածուեցՙՀայ •աղթականութեան հարց՚-ի: Ճիշտ է, Լօզանի պայմանա•րում Հայաստան եւ հայ անունները չկան, բայց պայմանա•րի կէտերից մի քանիսը անուղղակիօրէն վերաբերում են նաեւ մեզ: Մէկը Թուրքիայի ոչ-մուսուլման փոքրամասնութիւնների մասին երրորդ բաժնի թիւ 37-45 յօդուածներն են: Երկրորդը Լօզանի պայմանա•րի 16-րդ յօդուածի առաջին պարբերութիւնն է. ՙԱյսու Թուրքիան հրաժարւում է բոլոր այն տարածքների եւ կղզիների տիտղոսից եւ դրանց նկատմամբ իր բոլոր իրաւունքներից, որոնք •տնւում են սոյն պայմանա•րով •ծած սահմաններից դուրս, ի բաց առեալ նրանց, որոնց նկատմամբ սոյն պայմանա•րով ճանաչուել է նրա ինքնիշխանութիւնը: Այդ տարածքների եւ կղզիների ապա•ան լուծւում է կամ կը լուծեն շահա•ր•իռ կողմերը՚: Յամոզիչ է դիւանա•էտ Ա. Պապեանի հետեւեալ հիմնաւորումը. ՙՔանի որ Լօզանի պայմանա•իրը յստակեցնում է Թուրքիայի սահմանը Բուլղարիայի (յօդուած 2.1), Յունաստանի (յօդուած 2.2), Սիրիայի (յօդուած 3.1) եւ Իրաքի (յօդուած 3.2) հետ,

    Ռաֆայէլ Համբարձումեան
    Երեւան, Մարշալ Բաղրամեան 24•, XI յարկ, թիւ 134 սենեակ, հեռ. 589.431, 093.840.342
    Yerevan, Baghramian 24g, tel. 58-94-31, 093.840.342 E-maii:hrafael@inbox.ru

    ԷՍՏԼՈՒՐ
    (ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՐԱՐԱՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԹԵՐԹ)
    21.03.2010
    Տալլինն


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 576 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024