Статистика |
Онлайн всего: 2 Гостей: 2 Пользователей: 0 |
|
Мой сайт |
|
В категории материалов: 1009 Показано материалов: 891-900 |
Страницы: « 1 2 ... 88 89 90 91 92 ... 100 101 » |
Сортировать по:
Дате ·
Названию ·
Рейтингу ·
Комментариям ·
Загрузкам ·
Просмотрам
Ջեմալ փաշայի թոռը կոչ է
անում ոգեկոչել 1915թ. զոհված
հայերի հիշատակը 24.04.10
Թուրք հայտնի լրագրող և վերլուծաբան, Milliyet օրաթերթի սյունակագիր Հասան
Ջեմալը, ով Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից և իրականացնողներից
մեկի՝ այն ժամանակվա ռազմածովային ուժերի նախարար, Հայոց ցեղասպանության
գլխավոր կազմակերպիչներից մեկը համարվող Ջեմալ փաշայի թոռն է, այսօր հանդես
է եկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Կիսում եմ հայերի`
ապրիլի 24-ի ցավը» խորագրով հոդվածով: «Այսօր ապրիլի 24-ն է:
1915թ. ապրիլի 24-ը Օսմանյան պետության խայտառակ էջերից է, որը գրվեց
«Իթթիհաթ վե Թերաքքիի» կողմից: Անատոլիայում հարյուրամյակներով ապրող և
ստեղծագործող օսմանցի հայերը մեծ տառապանքներ տեսան այն հողերում, որտեղ
ապրում էին, մեծ ցավեր տեսան իրենց իսկ պետության մեջ. նրանց արմատախիլ
արեցին, կոտորեցին, և փորձեցին նրանց հետքն իսպառ ջնջել: Պատմության այս
էջերը ոմանք որպես տեղահանություն, ոմանք՝ ողբերգություն, ոմանք՝
Ցեղասպանություն, ոմանք էլ՝ Մեծ աղետ են բնորոշում: Սակայն դա հնարավոր չէ
հերքել»,- գրում է Հասան Ջեմալը` ընդգծելով, որ Օսմանյան պետության կողմից
1915-ից սկսված հարյուրհազարավոր հայերի կոտորածն ու մարդկության դեմ
գործած հանցանքը ժխտելը նշանակում է դառնալ այդ հրեշավոր և սահմռկեցուցիչ
արարքի հանցակիցը: «Իմ ականջին հիմա ձայներ են հասնում` մի՞թե
թուրքերը, մահմեդականներն ամենևին էլ ցավեր չեն տեսել, մի՞թե արմատախիլ չեն
արվել Բալկաններում, Կովկասում, մի՞թե զանգվածային գաղթի չեն ենթարկվել,
մի՞թե նրանց հետքերը չեն ջնջվել: Բնականաբար, ցավեր տեսել են: Անատոլիայում
և՛ թուրքերը, և՛ քրդերը, և՛ ալևիները պատմության խորքերից մինչև մեր օրերը
հասնող ցավեր տեսել են: Բացի այդ, այդ ո՞ր պետության, ո՞ր ազգի
պատմությունն է կազմված բացառապես գեղեցիկ էջերից: Սակայն այսօր ապրիլի
24-ն է. հայերի, հայ ազգի՝ այս հողերում ապրած ողբերգության զոհերի
ոգեկոչման օրը: Նախ եկեք հայերի՝ ապրիլի 24-ի վիշտը կիսենք, փորձենք մեր
սրտում զգալ նրանց ցավը, մենք էլ հայերի հետ հավասարապես սգանք»,- գրում է
Ջեմալ փաշայի թոռը` անդրադառնալով 2008թ. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
այցելությունից իր հուշերին: «2008թ. սեպտեմբերն էր, Երևանում
էի և այցելեցի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հուշակոթողի առջև մի
պահ սիրելի Հրանտի [Դինքի] հետ մեն մենակ մնացի: Ինձ այդ հուշակոթող բերել
էր Հրանտի ցավը: Առավոտ էր, արևը նոր էր ծագում: Արարատ լեռան վեհապանծ
գագաթը մառախուղի քուլաների մեջ մեկ երևում էր, մեկ թաքնվում: Առավոտյան
լռության մեջ սպիտակ մեխակներ դրեցի Ցեղասպանության հուշակոթողին և ականջիս
հասավ Հրանտի ձայնը. «Եկեք նախ հարգենք միմյանց վիշտը…»»,- գրում է Հասան
Ջեմալը` եզրափակելով. «Ժամանակն է, որպեսզի մենք և՛ անհատապես, և՛ պետական
մակարդակով կիսենք հայերի ապրիլի 24-ի ցավը: Հրանտ, իմ եղբայր, ես կիսում
եմ այդ ցավը, անկեղծ կարոտում քեզ, հանգիստ ննջիր»: (Tert.am) http://tert.am/am/news/2010/04/24/cemalgrandson/
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում թուրք հայտնի մտավորականների կողմից
կազմակերպված 1915-ի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը փորձել են
խանգարել մի խումբ ազգայնականներ, ովքեր հնչեցրել են «Կամ սիրիր, կամ
հեռացիր» կարգախոսը:
Միջոցառումը սկսվել է երեկոյան ժամը 19-ին, որին հետեւելիս են եղել նաեւ
արտասահմանյան բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հիշատակի
արարողության ընթացքում հայտարարությամբ հանդես է եկել արտիստ Զեյնեփ
Թանբայը:
«1915-ին, երբ Թուրքիայի բնակչությունը 13 միլիոն էր, այս հողերում
1.5-2 միլիոն հայ էր ապրում: Թրակիայում, Էգեյան հատվածում, Ադանայում,
Մալաթիայում, Վանում, Կարսում, Սամաթիայում, Շիշլիում եւ այլուր: Նրանք մեր
թաղամասերի ընկերներն էին`մեր դերձակները, ոսկերիչները, կոշկակարները,
ջրաղացպանները, դասընկերները, ուսուցիչները, սպաները, զինվորները,
պատգամավորները, պատմաբանները, կոմպոզիտորները…: Մեր դռնկից հարեւաններն
էին, մեր հոգսերի կիսողները: 1915-ի ապրիլի 24-ին նրանց սկսեցին աքսորել եւ
հիմա նրանք արդեն չկան, նույնիսկ նրանց գերեզմանները չկան: Սակայն մեր
խղճի մեջ առկա Մեծ Աղետի Մեծ Ցավը 95 տարի է գոյություն ունի եւ ավելի է
մեծանում: Մենք կոչ ենք անում այն բոլոր թուրքերին, ովքեր իրենց սրտում
զգում են այդ Մեծ Ցավը, 1915-ի զոհերի հիշատակի առաջ խոնարհվել: Սեւ
զգեստներով, անձայն, վառվող մոմերով ու ծաղիկներով…: Որովհետեւ այդ ցավը`
ՄԵՐ ցավն է: Այդ սուգը` ԲՈԼՈՐԻՆՍ»,- ամփոփել է Զեյնեփ Թանբայը:
Հայտարարությունից հետո հավաքված բազմությունը մոմեր է վառել եւ մեխակներ
դրել նախատեսված վայրում: Ավելի ուշ հավաքվածները երթ են կազմակերպել, որի
ընթացքում հնչել են «Կեցցե թուրք-քուրդ-հայ ժողովուրդների եղբայրությունը»
եւ «Ուս ուսի ֆաշիզմի դեմ» կարգախոսները:
Հիշյալ միջոցառումը խանգարելու մտադրությամբ Թաքսիմում հավաքված
բազմության ուղղությամբ են շարժվել 40 հոգուց բաղկացած ազգայնականների մի
խումբ, ովքեր վանկարկել են «Մուսթաֆա Քեմալի զինվորներն ենք» եւ «Կամ
սիրիր, կամ հեռացիր» կարգախոսները: Ոստիկանությունը արագ նկատել է վտանգը
եւ թույլ չի տվել ազգայնական խմբին առաջ շարժվել: Ոստիկանների շղթայի տակ
հայտնված ազգայնականները շարունակել են կարգախոսներ հնչեցնել: Վերջիններս
նույնիսկ բղավել են. «Նրանք մեզ Օգյուն Սամաստ են դարձնելու» (Հրանտ Դինքին
սպանած ոճրագործի անունը): Հատկանշականն այն է, որն անցորդները սաստել են
ազգայնականներին եւ հորդորել հեռանալ: Այնուհետ հավաքված խումբը, որի մեջ
եղել են նաեւ ադրբեջանցիներ, ցրվել է, սակայն ոստիկանությունը շարունակել է
անվտանգության միջոցառումները հիշյալ հատվածում:
Նշենք, որ «Այս ցավը` ՄԵՐ ցավն է: Այս սուգը` ԲՈԼՈՐԻՆՍ» անունը կրող
1915-ի զոհերի հիշատակի արարողությունը կազմակերպել էին մի խումբ թուրք
մտավորականներ, այդ թվում` հայտնի մտավորական Բասքըն Օրանը, իրավապաշտպան
Ֆեթիյե Չեթինը, հայտնի լրագրող Նեշե Դյուզելը, Թուրքիայի Մարդու
իրավունքների միության նախագահ Օզթուրք Թուրքդողանը, թուրքական խորհրդարանի
պատգամավոր Ուֆուք Ուրասը եւ այլոք:
http://news.am/am/news/19959.html
|
Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է
Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հարգանքի տուրք է
մատուցում իր իսկ Հայրենիքում թուրքական իշխանությունների ցեղասպան
քաղաքականությանը զոհ գնացած անմեղ նահատակների հիշատակին:
1895-96 թվականներից Օսմանյան կայսրության տարածքում մեկնարկած հայերի
նպատակաուղղված ջարդերը, որոնց հետևանքով 300 հազարից ավելի հայ է զոհվել,
վերաճեցին 1909 թվականին Օսմանյան կայսրությունում իշխանության եկած
երիտթուրքերի` ամբողջ թուրքահպատակ հայության ֆիզիկական ոչնչացման հատուկ
ծրագրի: Թ ուրքական կառավարող էլիտան իր քաղաքական, տնտեսական, մշակութային
և գաղափարական նկատառումներից ելնելով ցանկանում էր ոչնչացնել Օսմանյան
կայսրությունում ապրող 2,5- միլիոնանոց հայությանը, որն այն ժամանակ
կազմում էր այդ երկրի բնակչության 25 %-ը:
«Մեծ Թուրանի»
պանթուրքիստական գաղափարի իրականացման համար որպես առիթ օգտագործելով 1914
թվականին բռնկված Առաջին համաշխարհային պատերազմը` Օսմանյան կայսրության
ղեկավարությունն անցավ հայության, որպես համաթուրքական պետության ձևավորման
հիմանկան խոչընդոտի` ծրագրավորված վերացմանը: Բանակ զորակոչեցին բոլոր
15-45 տարեկան հայ տղամարդկանց: Նրանց զինաթափեցին և 50-100 հոգանոց խբերով
բնաջնջեցին: Բռնագրավվեց հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը:
1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 հայ
մտավորականներ: Ապրիլի 29-ին ձերբակալված հայ քաղաքական, ռազմական ու
մշակութային գործիչների թիվը անցավ 800-ից, որոնք ենթարկվեցին տանջանքների
ու սպանվեցին: Տանջամահ արված հայ մտավորականության մեջ էին Սիամանթոն,
Գրիգոր Զոհրաբը, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը... Չսպանվեց միայն հայ մեծ
երգահան Կոմիտասը, որը` ենթարկվելով տանջանքների և ականատես լինելով իր
ազգի նկատմամբ կատարված բռնություններին, ջարդերին ու կոտորածներին` ի
վերջո խելագարվեց: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին
նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Հայ
տղամարդկանց ու մտավորականության բնաջնջումից հետո սկսվեց անպաշտպան մնացած
հայ բնակչության կոտորածը: Հայերին կամ ստիպում էին ուրանալ
քրիստոնեությունը, կամ սպանում էին: «Տեղահանումներ» անունը կրող
զարհուրելի բռնագաղթեր էին կազմակերպվում դեպի Միջագետքի անապատներ,
հիմնականում Դեյր Զոր, որտեղ էլ անխնա կոտորում էին հայերին:
1915-1916 թվականներին նահատակվեց 1,5 միլիոն հայ: Թալանվեց և քանդվեց 2350
եկեղեցի ու վանք: Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան: Հայությանը հասցվեց
նվազագույնը 14,5 միլիարդ ֆրանկի նյութական վնաս: Մահմեդականացվեց
նվազագույնը 200 հազար հայ, գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի
քան մեկ միլիոն հայ:
Թուրք կառավարող էլիտայի ծրագրերին զոհ
գնաց ոչ միայն թուրքահպատակ Արևմտյան Հայաստանը, այլ նաև` նախկին
ռուսահպատակ Արևելյան Հայաստանի հայությունը: 1918 թվականին երիտթուրքերի
Անդրկովկաս կատարած արշավանքի ժամանակ կոտորվեց 500 հազար հայ: 1920-1923
թվականներին` արդեն քեմալական կառավարության`ժամանակակից Թուրքիայի
Հանրապետության հիմնադիրների կողմից Անդրկովկասում, Կիլիկիայում,
Զմյուռնիայում իրականացրած ջարդերի ժամանակ սպանվեց ևս 260 հազար հայ:
Ապրիլի 24-ը պաշտոնապես սգո և հիշատակի օր ամրագրելու որոշում
ընդունվել է 1921 թվականին: Ամենայն հայոց կաթողիկոսը հատուկ կոնդակով Կ.
Պոլսի Հայոց պատրիարքին հաղորդում է ապրիլի 11-ը (24) համազգային սգո օր
սահմանելու մասին` «ի յիշատակ բիւրաւոր նահատակաց մերոց յընթացս
համաշխարհային պատերազմի» և հայտնում, որ այդ օրն այսուհետ արձանագրված է
Էջմիածնի օրացույցում որպես սգո օր, ուստի պետք է արձանագրվի նաև
Պատրիարքարանի օրացույցում:
Նույն թվականի ապրիլի 24-ին
Պատրիարքարանի կարգադրությամբ Կ. Պոլսի բոլոր հայկական եկեղեցիներում
հոգեհանգստի պատարագ է մատուցվել` «Հայոց տարագրման և նահատակութեան
առթիւ»:
Այսօրվա Թուրքիան հերքում է հայերի զանգվածային
ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում
Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն ընդունել են
մի շարք երկրներ` Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան,Կանադան … Առաջին
երկիրը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Ուրուգվայն է:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին մարտի 4-ին բանաձև է ընդունվել
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների
հանձնաժողովի կողմից:
Շվեդիայի խորհրդարանը մարտի 11-ին
ընդունեց բանաձև, որտեղ 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը
որակված են որպես ցեղասպանություն:
ԱՅՍՕՐ
(Aysor.am)
http://www.aysor.am/am/news/2010/04/24/genocide-armenians-turkey/
|
ՀԱԿ-ի հայտարարությունը
1915թ. Արևմտյան Հայաստանում և ողջ Օսմանյան Թուրքիայում սկսվեց և ի կատար
ածվեց մարդկության պատմության ծանրագույն ոճիրներից մեկը՝ իր հազարամյա
բնօրրանում ապրող հայության պետականորեն կազմակերպված ոչնչացումն ու
արտաքսումը։ 1965 թվականից ի վեր Հայաստանում, ավելի վաղ նաև
Սփյուռքում, Ապրիլի 24-ը, որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման
խորհրդանշական օր, նշում է ողջ հայությունը, ամբողջ աշխարհում։
Անհերքելի իրողությունների, դրանց մասին վկայող տասնյակ հազարավոր փաստերի
ու փաստաթղերի, հայ և օտար պատմաբանների ու հրապարակախոս վերլուծաբանների
հազարավոր ուսումնասիրությունների շնորհիվ 1970-ական թվականներից ի վեր
աշխարհն սկսեց ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Դա
Ցեղասպանության արդյունք սփյուռքահայության և հայ ժողովրդի հաղթարշավն էր
անսակարկելի պատմական իրողությունը ժխտող թուրքական հզոր պետական
քարոզչամեքենայի դեմ։ Հայ ժողովուրդն այս տարի առաջին անգամ
1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշում է խիստ յուրահատուկ
պայմաններում։ Հայաստանում իշխող ներկա վարչախումբը, տաս
տարուց ավելի, որպես ելակետ ունենալով միմիայն ապօրինաբար ձեռք բերված
իշխանության պահպանման, վերարտադրման ու դրա օգտագործմամբ երկիրն ու
ժողովրդին թալանելու խնդիրը՝ այդ նպատակին է ծառայեցրել նաև 1915 թ.
Ցեղասպանության հարցը։ Արտաքին քաղաքականության հիմքում դնելով՝
քոչարյանասերժական վարչախումբը այն, գիտակցված, դարձրեց սակարկության
առարկա՝ դրանից քամելով իր գոյատևման ապահովման համար անհրաժեշտ
առավելագույնը։ Հետևողականորեն իրագործված անբարո ու դավաճանական այդ
ընթացքի այսօր առկա տրամաբանական վերջնակետը երկրի ինքնակոչ ղեկավարի
մակարդակով Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու, ըստ էության,
ուրանալու փաստն է՝ առարկայացած այսպես կոչված, «Պատմաբանների
հանձնաժողովի» ստեղծման արձանագրված պաշտոնական համաձայնությամբ։ Դրանով
թուրքական պետական մերժողական քաղաքականությունն ու դիվանագիտությանը
ստացան իրենց երբևէ երազած ամենակարևոր փաստարկը։ Հայ ազգային
կոնգրեսը, առաջին իսկ պահից անընդունելի է համարել երկու երկրների
հարաբերությունների կարգավորման կարևոր խնդրի լուծման մեջ Ցեղասպանության
բացահայտ իրողությունը կասկածի տակ դնող «Պատմաբանների հանձնաժողովի» մասին
դրույթը, այն արժանացել է նաև ողջ հայության, մասնավորապես Սփյուռքի
կտրական հակազդեցությանը։ Այսօր, հերթական անգամ ոգեկոչելով
1915թ. Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, մենք համոզված ենք, որ այդ
հիշատակը ոչ միայն ծիսական խոնարհում ու զգացական միջոցառումներ, այլև
քաղաքական, ազգային ու բարոյական գործնական պարտավորություն ու
պատասխանատվություն է պահանջում ողջ հայությունից։ Առաջին հերթին՝ ուրացման
ու քաղաքական շահարկման ու դրանց հեղինակների միահամուռ մերժման տեսքով։
(Tert.am) http://tert.am/am/news/2010/04/23/genocideancstatement/
Անցյալն ու ներկան` "ՈՉ" խավարի մեջ
վիդեո
Photo
by Photolur
Ջահերով
երթից առաջ մատենադարանի հրապարակում տեղի է ունեցել հայ-թուրքական
արձանագրություններին դեմ հանդես եկող քաղաքական ուժերի նախաձեռնած` "Ոչ"-ի
հանրահավաքը:
Այս հավաքը սգո հանրահավաք չէ: "Ճանաչում, դատապարտում, հատուցում"
ամենամյա կարգախոսին հակահունչ վանկարկում է "Ոչ արձանագրություններին":
"Ոչ"-ի պայքարը մեր տարում շատ բան է ապացուցել: Ցեղասպանության հարցը չի
կարող տարանջատ լինել հայության համար կենսական մյուս խնդիրներից.
հայ-թուրքական հարաբերություններ, Ղարաբաղի հակամարտություն:
Արմեն Ռուստամյան, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ. "Ամեն իշխանություն
փորձում է իր փորձով համոզվել այն, ինչ վաղուց հասկացել է ժողովուրդը. չի
կարելի շարժվել այն տրամաբանությամբ, որ իբր Թուրքիան փոխվել է: Թուրքիան
չի փոխվել":
Կան արժեքներ, որ չի կարելի սակարկության դնել երբեք: Այս համոզումը
միավորել է արձանագրությունները մերժող քաղաքական ուժերին: "Ոչ"-ի դաշինքը
Մատենադարանի հարթակից հնչեցնում է հայ-թուրքական ապազգային գործընթացը
կասեցման փոխարեն դադարեցնելու պահանջը:
Արամ Կարապետյան, "Նոր ժամանակներ" կուսակցության նախագահ. "Հավաքվել ենք
նաեւ ասելու համար, որ այն, ինչ անում է Հայաստանի իշխանությունը վերջին
մեկ տարին, դեմ է Ցեղասպանված եղբայրների, հայրերի, մայրերի, բոլորիս
ուրացման գործընթացն է: Այն ամենն է, ինչ բոլորիս պահում է Սփյուռքում թե
Հայաստանում ահավոր լարվածության մեջ":
Հարություն Առաքելյան, ՀՌԱԿ կուսակցության նախագահ. "Այսօր աշխարհի բոլոր
գաղութներում ավանդական կուսակցությունները ինչպես միշտ այս տարելիցի օրը
սգում են մեր միլիոնավոր զոհերի հիշատակը":
Հանցագործի ձեռքը ոչ թե պետք է սեղմել, այլ քարշ տալ միջազգային դատարան:
"Ոչ"-ի հանրահավաքը սխալները շտկելու եւ հատուցման պահանջի էստաֆետը
փոխանցեց ջահերով երթի մասնակիցներին: Առաջին ջահը վառվեց
թուրք-ադրբեջանական իշխանական եռյակի ու նրանց դրոշների հրկիզման բոցից:
Կրակե շղթան շատ արագ փոխանցվեց մեկը մյուսին: Ջահակիր երթը թույլ չի տա
խավարի մեջ մնա ապրիլքսանչորսյան ոճիրը: Ջահերը լուսավորում են եւ
պաստառները, որոնք ազդարարում են ի լուր աշխարհի. "Հանցագործ Թուրքիան պետք
է պատժվի":
http://67.18.130.178/?lang=arm&page=1&id=8422&nc=1
|
Սերժ Սարգսյանի ուղերձը. Թուրքիան պատրաստ չէ շարունակել
հայ-թուրքական գործընթացը
Սիրելի ՛ հայրենակիցներ, Մեկ տարի է անցել հայ-թուրքական
հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ
Հայաստան-Թուրքիա-Շվեյցարիա համատեղ հայտարարությունից: Այս ընթացքում
հրապարակվել, հանրային քննարկման են ներկայացվել և ստորագրվել այդ
հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկու արձանագրությունները: Այդ
փաստաթղթերը տևական ժամանակ է արդեն Հայաստանի և Թուրքիայի
խորհրդարաններում են` սպասելով վավերացման: Հայաստանը մշտապես ի ցույց է
դրել իր հետևողական նվիրվածությունը հարաբերությունների կարգավորման
գործընթացին` հասնելով մինչև արձանագրությունները Ազգային Ժողովի
օրակարգում ընդգրկելը: Ողջ աշխարհին մենք ցույց տվեցինք մեր սկզբունքային
դիրքորոշումն այս հարցում` հանդես գալով միայն կառուցողական դիրքերից: Մենք
հայտարարեցինք նաև, որ Թուրքիայի կողմից արձանագրությունները,
պայմանավորվածության համաձայն, առանց նախապայմանների և ողջամիտ
ժամկետներում վավերացման դեպքում, Հայաստանի խորհրդարանի կողմից դրանց
վավերացման տապալումը բացառվում է: Այսօր եկել է «ողջամիտ
ժամկետներում» ասածը և «առանց նախապայմանների» գործելաոճը գնահատելու
ժամանակը: Դրանք ոչ միայն Հայաստանի, այլ գործընթացի մեջ ներգրավված բոլոր
միջնորդների, մեր բոլոր միջազգային գործընկերների կողմից սահմանված
չափանիշներ են: Մեկ տարի շարունակ Թուրքիայի բարձրաստիճան
պաշտոնյաների կողմից նախապայմանների լեզվով շարադրված հրապարակային խոսքերի
պակաս չի զգացվել, մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամանակ
ձգելու և գործընթացը տապալելու համար: Հետևաբար մեր եզրակացությունն ու
դիրքորոշումն էլ միանշանակ է. Թուրքիան պատրաստ չէ սկսված
գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագրությունների տառին
համապատասխան քայլերով առաջ շարժվել: Ողջամիտ ժամկետները, մեր
կարծիքով, ավարտվել են: Ամեն գնով ապրիլի 24-ն անցկացնելու թուրքական
գործելաոճը պարզապես անընդունելի է: Մենք անընդունելի ենք
համարում նաև Հայաստան-Թուրքիա երկխոսությունն ինքնանպատակ դարձնելու
անիմաստ ձեռագիրը և այս պահից սկսած` հարաբերությունների կարգավորման ներկա
փուլը համարում ենք սպառված: Սիրելի ՛ հայրենակիցներ,
Այս ընթացքում Թուրքիայի հետ սկսված գործընթացի ապագայի վերաբերյալ ես
քննարկումներ եմ ունեցել և շարունակում եմ դրանք Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա
Սարկոզիի, ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի Նախագահ Դմիտրի Մեդվեդևի,
ինչպես նաև եվրոպական մի շարք կառույցների մեր գործընկերների հետ: Ես
շնորհակալ եմ նրանց` մեր նախաձեռնությանը ցուցաբերած օժանդակության,
գործընթացին սատարելու և դրա առաջընթացին միտված ջանքերի համար: Չեմ
թաքցնում, մեր գործընկերները հորդորել են ինձ շարունակել գործընթացը,
հորդորել են չկանգնեցնել այն: Եվ հարգելով նրանց, նրանց ջանքերն
ու անկեղծ ցանկությունները, կոալիցիոն գործընկերների հետ և Անվտանգության
խորհրդում քննարկումներից հետո, մենք վճռել ենք առայժմ դուրս չգալ
գործընթացից, այլ միայն կասեցնել արձանագրությունների վավերացման
ընթացակարգը: Վստահ եմ` սա է պահանջում մեր ազգային շահը:
Հայաստանը կպահպանի արձանագրությունների տակ իր ստորագրությունը, որովհետև
ցանկանում է պահպանել հարաբերությունների կարգավորման հնարավորությունները և
որովհետև ցանկանում է խաղաղություն: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները
կարգավորելու մեր քաղաքական նպատակները մնում են ուժի մեջ, և մենք
կդիտարկենք առաջ շարժվելու հարցը, երբ համոզվենք, որ Թուրքիայում կա
համապատասխան մթնոլորտ և երբ Անկարայում կտեսնենք հարաբերությունների
կարգավորմանը վերստին պատրաստ առաջնորդություն: Ի լուր աշխարհի
հայտարարելով, որ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների
2008 թվականի սեպտեմբերյան հանդիպումից սկսված գործընթացի այս փուլը մեզ
համար այլևս ավարտված է, միևնույն ժամանակ ես շնորհակալություն եմ հայտնում
Թուրքիայի Նախագահ Աբդուլահ Գյուլին` այս ողջ ընթացքում ցուցաբերած
քաղաքական կոռեկտության և այն դրական հարաբերությունների համար, որ
ձևավորվեցին մեր միջև: Սիրելի ՛ հայրենակիցներ, Երկու
օրից մենք նշելու ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց մեծ եղեռնի
95-րդ տարելիցը: Ցեղասպանության միջազգային ճանաչման մեր պայքարը
շարունակվում է, և եթե Թուրքիայում որոշ շրջանակներ փորձում են օգտագործել
մեր անկեղծությունն ի վնաս մեզ, օգտագործել այս գործընթացը` խուսափելու
համար ապրիլի 24-ի իրականությունից, ապա նրանք լավ պետք է իմանան` ապրիլի
24-ը Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող օր է, բայց այն որևէ կերպ չի
սահմանափակում դրա միջազգային ճանաչման ժամանակացույցը: Մենք
շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն պետություններին,
կազմակերպություններին ու անհատներին, ովքեր զորակցում են մեզ մարդկության
դեմ ուղղված ոճիրների դատապարտման ու կանխման գործում: Շնորհակալություն
ենք հայտնում նաև պատմական ճշմարտության վերականգնման համար պայքարող թուրք
մտավորականներին, ովքեր կիսում են մեր ցավը: Հայոց ցեղասպանության 95-րդ
տարելիցի նախաշեմին մենք բոլորին կոչ ենք անում հիշել, որ պետական
մակարդակով մշակված ծրագրով և միայն հայ լինելու համար հրի ու սրի մատնված
1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը ողջ մարդկության առջև դեռ շարունակում է
ճանաչման ու դատապարտման պահանջ դնել: Սիրելի ՛ հայրենակիցներ,
Այսօր մենք ամուր ենք ավելի, քան երբևէ, մեր ճակատը պարզ` ինչպես
միշտ: Ավելի լավ Հայաստանի, ավելի լավ տարածաշրջանի, ինչու չէ` նաև
աշխարհի, ավելի ամուր ու միասնական հայության նպատակներին միտված մեր
ջանքերն այսուհետ միայն ավելանալու են: Վստահ եղեք` արդյունքներն էլ
անընդհատ տեսանելի են լինելու: Աստված մեզ պահապան: Աղբյուր. http://news.am/am/news/19733.html |
Ապրիլի 26-ին Գարեգին Բ կաթողիկոսը մեկօրյա այցով կմեկնի Բաքու, որտեղ
կմասնակցի Հոգևոր առաջնորդների համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին: Նրան
Բաքու են հրավիրել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքն ու Կովկասի
մահմեդականների առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեն:
Ինչպես NEWS.am -ը տեղեկանում է Մայր
Աթոռից, այցի ընթացքում տեղի կունենա տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների`
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի, Համայն Վրաստանի պատրիարք-կաթողիկոսի,
Շեյխ ուլ իսլամի և Ամենայն Հայոց կաթողիկոսի քառակողմ հանդիպում:
Համաժողովին կմասնակցի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Վիգեն
արքեպիսկոպոս Այքազյանը՝ որպես ԱՄՆ Եկեղեցիների Ազգային խորհրդի նախագահ: (NEWS.am) Աղբյուր. http://news.am/am/news/19664.html |
ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ: ԿԱՐԴՈՒՄ ԵՄ ՈՒ ՄԱԶԵՐՍ՝ ՊԱՐԶԱՊԵՍ
ԲԻԶ-ԲԻԶ ԵՆ ԿԱՆԳՆՈՒՄ...
22.04.2010
Тоомас Хендрик Ильвес. Фото:
AFP / Scanpix Президент
Ильвес сделал запись в книге почетных гостей в Мавзолее Ататюрка,
гласящую: «Выражаю почтение Мустафе Кемалю Ататюрку, выдающемуся
государственному деятелю, который понимал, что лишь путем модернизации и
реформирования возможно создать современное общество. Поэтому он указал
Турции путь в современную Европу». 16.04.2010 http://www.dzd.ee/?id=250911
Կարդում եմ այս տողեն արտահայտած ու սիրով գրավոր ձեւով
վավերացրած իմ երկրի (որի քաղաքացին եմ հանդիսանում 1994 թվականից)
նախագահի կողմից ու մազերս՝ պարզապես բիզ-բիզ են կանգնում: Նույնիսկ
խոսքեր չեմ կարողանում գտնել արտահայտելու ոչ թե իմ կարծիքը կամ տեսակետն
այդ մասին, այլ՝ իմ հուզմունքը եւ անհանգստությունը իմ եւ իմ զավակների
ապագայի հանդեպ Էստոնիայում... Հարց եմ տալիս ինքս ինձ շարունակ.՝ Այս
ի՞նչ երկրում եմ ապրում ես, եւ վախենում եմ պատասխան տալ: Հասկանալի է, որ յուրաքանչյուր ազգ եւ պետություն ունի լիիրավ իրավունք ընտրել իր
ուղին եւ իրեն հարմար ու համապատսխան ընկերներ-բարեկամներ,
առեւտուր-գործնական ծրագրեր, սակայն գովաբանել նրան, ով կառուցել է իր
երկրի ժամանակակից պետականութունը, բռնի կերպով կոտորելով ու ոչնչացնելով
միլլիոնավոր այլազգի ժողովուրդներ եւ հիմնել իր ազգային պետութունը նրանց
ոսկոռների վրա, դա արդեն՝ չափից ավելի է... ԱՅՈ, ԿԱՐԴՈՒՄ ԵՄ ՈՒ
ՄԱԶԵՐՍ՝ ՊԱՐԶԱՊԵՍ ԲԻԶ-ԲԻԶ ԵՆ ԿԱՆԳՆՈՒՄ... Հետաքրքիր է, իսկ
ի՞նչ կարծիքի է իմ երկրի մեծահարգո նախագահ՝ Հենդրիկ Իլվեսը 20-րդ դարի մի ուրիշ պետական պատմական գործչի՝ Ադոլֆ Հիտլերի մասին, որը նույնպես ուժի եւ զենքի միջոցով կարճ ժամանակում կառուցեց հզոր պետություն: Իոսիֆ Ստալինի մասին, որի կառավարության ժամանակ
1940-1949 թվականներին բռնի եւ ամնարդկային կերպով արտաքսվել են (ինչպես նաեւ կոտորվել) լիրենց հայրենի տեղերից տասնյակ հազարավոր էստոնացիներ, առայժմ
լռում եմ... LRBEREST
"ԼՐԱԲԵՐ
ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
|
Հայոց ցեղասպանության մեղքը Օսմանյան կայսրությանն
է,
այլ ոչ թե թուրք ժողովրդինը. քաղաքագետ
21.04.2010
|
|
|
1
|
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայոց
ցեղասպանության իրավաբանական ճանաչման դեպքում դրա իրականացման մեղավորը
կճանաչվի Օսմանյան կայսրությունը, այլ ոչ թե թուրք ժողովուրդը, կարծում է
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Եթե Հայոց
ցեղասպանության փաստն իրավաբանորեն ճանաչվի, ապա մեղավոր կճանաչվի
Օտոմանյան պետությունը կամ Օսմանյան կայսրությունը, մի պետություն, որն
արդեն գոյություն չունի, այլ ոչ թե ողջ ժողովուրդը: Անշուշտ,
Ցեղասպանությունը կազմակերպվել էր Օսմանյան պետության կողմից, սակայն
ժամանակակից թուրքերի համար դժվար է ընդունել այն, ինչ կատարել են իրենց
տատերն ու պապերը», - ասաց Իսկանդարյանը չորեքշաբթի «Նովոստի» միջազգային
մամուլի կենտրոնում կազմակերպված «Հայոց ցեղասպանություն. պատմական
հիշողություն և ժամանակակից իրողություններ» թեմայով Երևան-Մոսկվա
տեսակամուրջի ժամանակ:
Նրա խոսքերով՝ անխոհեմ է վիճարկել Հայոց
ցեղասպանության փաստը, քանի որ գոյություն ունեն Ցեղասպանության փաստի
հարյուր-հազարավոր վավերագրական հավաստումներ:
«Հայաստանում դրանց
կարիքը որևէ մեկը չունի, Ցեղասպանության մասին մեզ պատմել են մեր
տատիկները, ովքեր վերապրել են այն: Ցեղասպանության պատմական փաստը
միանգամայն ակնհայտ և հասկանալի է», - նշեց քաղաքագետը:
Իսկանդարյանն
ավելացրեց, որ Թուրքիայի սահմաններից դուրս ոչ մի տեղ Հայոց
ցեղասպանության փաստը ժխտող մարդկանց չի հանդիպել: Նրա խոսքերով՝ նույնիսկ
այն երկրները, որոնք վախենում են, չեն ցանկանում կամ դեմ են Հայոց
ցեղասպանության ճանաչմանը, իրենց դիրքորոշումը պատճառաբանում են Թուրքիայի
հետ լավ փոխհարաբերությունների առկայությամբ:
«Այս
պատճառաբանությունը քաղաքական է և որևէ կապ չունի Ցեղասպանությունը
չճանաչելու հետ: Տեսախցիկների ետևում այդ մարդիկ միշտ ասում են, որ իրենց
Ցեղասպանության փաստի ապացույց անհրաժեշտ չէ, սակայն Թուրքիայի հետ
հարաբերությունների առկայության պատճառով նրանք չեն կարող ճանաչել այն», -
ասաց Իսկանդարյանը:
Ինչպես կարծում է քաղաքագետը, Թուրքիայի խնդիրն
այն չէ, որ թուրքերը չեն ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլ
այն է, որ նրանք չեն ցանկանում օգտագործել «ցեղասպանություն» տերմինը, որը
թուրքական կողմի կարծիքով՝ կարող է որոշակի խնդիրների հանգեցնել:
Հայոց
Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար
մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն
հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին
է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից
արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են
բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը,
Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան,
Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի,
Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի
խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը,
Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։
Հայոց
ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ապրիլի 24-ին:
Աղբյուր. http://ar.newsarmenia.ru/arm1/20100421/42236187.htmlՍեդվեդևի հետ հանդիպումը կայացել է Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ
21.04.2010 Դմիտրի Մեդվեդևն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են ՌԴ
նախագահի «Գորկի» նստավայրում և քննարկել են միջազգային ու տարածաշրջանային
խնդիրներ: Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ երկկողմ սիստեմատիկ ու
հաճախակի հանդիպումները կարևոր են կողմերի միջև վստահության բարձր
մակարդակը պահպանելու տեսանկյունից։ Ըստ ՌԴ նախագահի՝ դրանք նպաստում են
այն ռազմավարական գործընկերության պահպանմանը, որով մշտապես առանձնացել են
երկու երկրները։ Սերժ Սարգսյանը, իր հերթին, ասել է, որ
ցանկացել է հանդիպել Մեդվեդևի հետ երկկողմ, տարածաշրջանային անվտանգության
հարցեր, ինչպես նաև հայ–թուրքական գործընթացի և Լեռնային Ղարաբաղի ներկա
վիճակը քննարկելու նպատակով։ Սերժ Սարգսյանը շնորհավորել է
Մեդվեդևին Երևանում ինովացիոն կենտրոնի բացման առնչությամբ և
շնորհակալություն հայտնել մեկ տարի առաջ Հայաստանին 500 մլն դոլարի վարկ
հատկացնելու համար: (Tert.am) Աղբյուր. http://tert.am/am/news/2010/04/21/serge/ Հոլանդացի պատգամավորները պահանջում են ճանաչել Հայոց
ցեղասպանությունը
Պահանջում են Վրաստանի ղեկավարությունից
|
|
|