Суббота, 21.09.2024, 13:39
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 17
    Гостей: 17
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    21.04.2010, 12:16

    Հայոց ցեղասպանության մեղքը Օսմանյան կայսրությանն է, այլ ոչ թե թուրք ժողովրդինը. քաղաքագետ

    21.04.2010

    видеомост Ереван-Москва. Геноцид армян - Историческая память

    1

    ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայոց ցեղասպանության իրավաբանական ճանաչման դեպքում դրա իրականացման մեղավորը կճանաչվի  Օսմանյան կայսրությունը, այլ ոչ թե թուրք ժողովուրդը, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

    «Եթե Հայոց ցեղասպանության փաստն իրավաբանորեն ճանաչվի, ապա մեղավոր կճանաչվի Օտոմանյան պետությունը կամ Օսմանյան կայսրությունը, մի պետություն, որն արդեն գոյություն չունի, այլ ոչ թե ողջ ժողովուրդը: Անշուշտ, Ցեղասպանությունը կազմակերպվել էր Օսմանյան պետության կողմից, սակայն ժամանակակից թուրքերի համար դժվար է ընդունել այն, ինչ կատարել են իրենց տատերն ու պապերը», - ասաց Իսկանդարյանը չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված «Հայոց ցեղասպանություն. պատմական հիշողություն և ժամանակակից իրողություններ» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ:

    Նրա խոսքերով՝ անխոհեմ է վիճարկել Հայոց ցեղասպանության փաստը, քանի որ գոյություն ունեն Ցեղասպանության փաստի հարյուր-հազարավոր վավերագրական հավաստումներ:

    «Հայաստանում դրանց կարիքը որևէ մեկը չունի, Ցեղասպանության մասին մեզ պատմել են մեր տատիկները, ովքեր վերապրել են այն: Ցեղասպանության պատմական փաստը միանգամայն ակնհայտ և հասկանալի է», - նշեց քաղաքագետը:

    Իսկանդարյանն ավելացրեց, որ Թուրքիայի սահմաններից դուրս ոչ մի տեղ Հայոց ցեղասպանության փաստը ժխտող մարդկանց չի հանդիպել: Նրա խոսքերով՝ նույնիսկ այն երկրները, որոնք վախենում են, չեն ցանկանում կամ դեմ են Հայոց ցեղասպանության ճանաչմանը, իրենց դիրքորոշումը պատճառաբանում են Թուրքիայի հետ լավ փոխհարաբերությունների առկայությամբ:

    «Այս պատճառաբանությունը քաղաքական է և որևէ կապ չունի Ցեղասպանությունը չճանաչելու հետ: Տեսախցիկների ետևում այդ մարդիկ միշտ ասում են, որ իրենց Ցեղասպանության փաստի ապացույց անհրաժեշտ չէ, սակայն Թուրքիայի հետ հարաբերությունների առկայության պատճառով նրանք չեն կարող ճանաչել այն», - ասաց Իսկանդարյանը:

    Ինչպես կարծում է քաղաքագետը, Թուրքիայի խնդիրն այն չէ, որ թուրքերը չեն ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլ այն է, որ նրանք չեն ցանկանում օգտագործել «ցեղասպանություն» տերմինը, որը թուրքական կողմի կարծիքով՝ կարող է որոշակի խնդիրների հանգեցնել:

    Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

     Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

    Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ապրիլի 24-ին:

    Աղբյուր. http://ar.newsarmenia.ru/arm1/20100421/42236187.html

    Սեդվեդևի հետ հանդիպումը կայացել է Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ

    21.04.2010



    Դմիտրի Մեդվեդևն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են ՌԴ նախագահի «Գորկի» նստավայրում և քննարկել են միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ:

    Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ երկկողմ սիստեմատիկ ու հաճախակի հանդիպումները կարևոր են կողմերի միջև վստահության բարձր մակարդակը պահպանելու տեսանկյունից։ Ըստ ՌԴ նախագահի՝ դրանք նպաստում են այն ռազմավարական գործընկերության պահպանմանը, որով մշտապես առանձնացել են երկու երկրները։

    Սերժ Սարգսյանը, իր հերթին, ասել է, որ ցանկացել է հանդիպել Մեդվեդևի հետ երկկողմ, տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև հայ–թուրքական գործընթացի և Լեռնային Ղարաբաղի ներկա վիճակը քննարկելու նպատակով։

    Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մեդվեդևին Երևանում ինովացիոն կենտրոնի բացման առնչությամբ և շնորհակալություն հայտնել մեկ տարի առաջ Հայաստանին 500 մլն դոլարի վարկ հատկացնելու համար:
    (Tert.am)

    Աղբյուր. http://tert.am/am/news/2010/04/21/serge/

     Հոլանդացի պատգամավորները պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունըՊահանջում են Վրաստանի ղեկավարությունից


        

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 327 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024