Суббота, 21.09.2024, 13:44
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 24
    Гостей: 24
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    24.04.2010, 01:55


    ՀԱԿ-ի հայտարարությունը


    1915թ. Արևմտյան Հայաստանում և ողջ Օսմանյան Թուրքիայում սկսվեց և ի կատար ածվեց մարդկության պատմության ծանրագույն ոճիրներից մեկը՝ իր հազարամյա բնօրրանում ապրող հայության պետականորեն կազմակերպված ոչնչացումն ու արտաքսումը։

    1965 թվականից ի վեր Հայաստանում, ավելի վաղ նաև Սփյուռքում, Ապրիլի 24-ը, որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման խորհրդանշական օր, նշում է ողջ հայությունը, ամբողջ աշխարհում։

    Անհերքելի իրողությունների, դրանց մասին վկայող տասնյակ հազարավոր փաստերի ու փաստաթղերի, հայ և օտար պատմաբանների ու հրապարակախոս վերլուծաբանների հազարավոր ուսումնասիրությունների շնորհիվ 1970-ական թվականներից ի վեր աշխարհն սկսեց ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Դա Ցեղասպանության արդյունք սփյուռքահայության և հայ ժողովրդի հաղթարշավն էր անսակարկելի պատմական իրողությունը ժխտող թուրքական հզոր պետական քարոզչամեքենայի դեմ։

    Հայ ժողովուրդն այս տարի առաջին անգամ 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշում է խիստ յուրահատուկ պայմաններում։

    Հայաստանում իշխող ներկա վարչախումբը, տաս տարուց ավելի, որպես ելակետ ունենալով միմիայն ապօրինաբար ձեռք բերված իշխանության պահպանման, վերարտադրման ու դրա օգտագործմամբ երկիրն ու ժողովրդին թալանելու խնդիրը՝ այդ նպատակին է ծառայեցրել նաև 1915 թ. Ցեղասպանության հարցը։ Արտաքին քաղաքականության հիմքում դնելով՝ քոչարյանասերժական վարչախումբը այն, գիտակցված, դարձրեց սակարկության առարկա՝ դրանից քամելով իր գոյատևման ապահովման համար անհրաժեշտ առավելագույնը։ Հետևողականորեն իրագործված անբարո ու դավաճանական այդ ընթացքի այսօր առկա տրամաբանական վերջնակետը երկրի ինքնակոչ ղեկավարի մակարդակով Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու, ըստ էության, ուրանալու փաստն է՝ առարկայացած այսպես կոչված, «Պատմաբանների հանձնաժողովի» ստեղծման արձանագրված պաշտոնական համաձայնությամբ։ Դրանով թուրքական պետական մերժողական քաղաքականությունն ու դիվանագիտությանը ստացան իրենց երբևէ երազած ամենակարևոր փաստարկը։

    Հայ ազգային կոնգրեսը, առաջին իսկ պահից անընդունելի է համարել երկու երկրների հարաբերությունների կարգավորման կարևոր խնդրի լուծման մեջ Ցեղասպանության բացահայտ իրողությունը կասկածի տակ դնող «Պատմաբանների հանձնաժողովի» մասին դրույթը, այն արժանացել է նաև ողջ հայության, մասնավորապես Սփյուռքի կտրական հակազդեցությանը։

    Այսօր, հերթական անգամ ոգեկոչելով 1915թ. Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, մենք համոզված ենք, որ այդ հիշատակը ոչ միայն ծիսական խոնարհում ու զգացական միջոցառումներ, այլև քաղաքական, ազգային ու բարոյական գործնական պարտավորություն ու պատասխանատվություն է պահանջում ողջ հայությունից։ Առաջին հերթին՝ ուրացման ու քաղաքական շահարկման ու դրանց հեղինակների միահամուռ մերժման տեսքով։
    (Tert.am)
    http://tert.am/am/news/2010/04/23/genocideancstatement/

     
    Անցյալն ու ներկան` "ՈՉ" խավարի մեջ
     վիդեո

    Photo by Photolur
    Photo by Photolur

    Ջահերով երթից առաջ մատենադարանի հրապարակում տեղի է ունեցել հայ-թուրքական արձանագրություններին դեմ հանդես եկող քաղաքական ուժերի նախաձեռնած` "Ոչ"-ի հանրահավաքը:

    Այս հավաքը սգո հանրահավաք չէ: "Ճանաչում, դատապարտում, հատուցում" ամենամյա կարգախոսին հակահունչ վանկարկում է "Ոչ արձանագրություններին": "Ոչ"-ի պայքարը մեր տարում շատ բան է ապացուցել: Ցեղասպանության հարցը չի կարող տարանջատ լինել հայության համար կենսական մյուս խնդիրներից. հայ-թուրքական հարաբերություններ, Ղարաբաղի հակամարտություն:

    Արմեն Ռուստամյան, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ. "Ամեն իշխանություն փորձում է իր փորձով համոզվել այն, ինչ վաղուց հասկացել է ժողովուրդը. չի կարելի շարժվել այն տրամաբանությամբ, որ իբր Թուրքիան փոխվել է: Թուրքիան չի փոխվել":

    Կան արժեքներ, որ չի կարելի սակարկության դնել երբեք: Այս համոզումը միավորել է արձանագրությունները մերժող քաղաքական ուժերին: "Ոչ"-ի դաշինքը Մատենադարանի հարթակից հնչեցնում է հայ-թուրքական ապազգային գործընթացը կասեցման փոխարեն դադարեցնելու պահանջը:

    Արամ Կարապետյան, "Նոր ժամանակներ" կուսակցության նախագահ. "Հավաքվել ենք նաեւ ասելու համար, որ այն, ինչ անում է Հայաստանի իշխանությունը վերջին մեկ տարին, դեմ է Ցեղասպանված եղբայրների, հայրերի, մայրերի, բոլորիս ուրացման գործընթացն է: Այն ամենն է, ինչ բոլորիս պահում է Սփյուռքում թե Հայաստանում ահավոր լարվածության մեջ":

    Հարություն Առաքելյան, ՀՌԱԿ կուսակցության նախագահ. "Այսօր աշխարհի բոլոր գաղութներում ավանդական կուսակցությունները ինչպես միշտ այս տարելիցի օրը սգում են մեր միլիոնավոր զոհերի հիշատակը":

    Հանցագործի ձեռքը ոչ թե պետք է սեղմել, այլ քարշ տալ միջազգային դատարան: "Ոչ"-ի հանրահավաքը սխալները շտկելու եւ հատուցման պահանջի էստաֆետը փոխանցեց ջահերով երթի մասնակիցներին: Առաջին ջահը վառվեց թուրք-ադրբեջանական իշխանական եռյակի ու նրանց դրոշների հրկիզման բոցից:

    Կրակե շղթան շատ արագ փոխանցվեց մեկը մյուսին: Ջահակիր երթը թույլ չի տա խավարի մեջ մնա ապրիլքսանչորսյան ոճիրը: Ջահերը լուսավորում են եւ պաստառները, որոնք ազդարարում են ի լուր աշխարհի. "Հանցագործ Թուրքիան պետք է պատժվի":
    http://67.18.130.178/?lang=arm&page=1&id=8422&nc=1


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 318 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024