Суббота, 21.09.2024, 13:41
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 26
    Гостей: 26
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    24.04.2010, 22:17

    Ջեմալ փաշայի թոռը կոչ է անում ոգեկոչել 1915թ. զոհված հայերի հիշատակը

    24.04.10

    http://jpe.ru/1/big/240410/0qninwbu96.jpg

    Թուրք հայտնի լրագրող և վերլուծաբան, Milliyet օրաթերթի սյունակագիր Հասան Ջեմալը, ով Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից և իրականացնողներից մեկի՝ այն ժամանակվա ռազմածովային ուժերի նախարար, Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը համարվող Ջեմալ փաշայի թոռն է, այսօր հանդես է եկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Կիսում եմ հայերի` ապրիլի 24-ի ցավը» խորագրով հոդվածով:

    «Այսօր ապրիլի 24-ն է: 1915թ. ապրիլի 24-ը Օսմանյան պետության խայտառակ էջերից է, որը գրվեց «Իթթիհաթ վե Թերաքքիի» կողմից: Անատոլիայում հարյուրամյակներով ապրող և ստեղծագործող օսմանցի հայերը մեծ տառապանքներ տեսան այն հողերում, որտեղ ապրում էին, մեծ ցավեր տեսան իրենց իսկ պետության մեջ. նրանց արմատախիլ արեցին, կոտորեցին, և փորձեցին նրանց հետքն իսպառ ջնջել: Պատմության այս էջերը ոմանք որպես տեղահանություն, ոմանք՝ ողբերգություն, ոմանք՝ Ցեղասպանություն, ոմանք էլ՝ Մեծ աղետ են բնորոշում: Սակայն դա հնարավոր չէ հերքել»,- գրում է Հասան Ջեմալը` ընդգծելով, որ Օսմանյան պետության կողմից 1915-ից սկսված հարյուրհազարավոր հայերի կոտորածն ու մարդկության դեմ գործած հանցանքը ժխտելը նշանակում է դառնալ այդ հրեշավոր և սահմռկեցուցիչ արարքի հանցակիցը:

    «Իմ ականջին հիմա ձայներ են հասնում` մի՞թե թուրքերը, մահմեդականներն ամենևին էլ ցավեր չեն տեսել, մի՞թե արմատախիլ չեն արվել Բալկաններում, Կովկասում, մի՞թե զանգվածային գաղթի չեն ենթարկվել, մի՞թե նրանց հետքերը չեն ջնջվել: Բնականաբար, ցավեր տեսել են: Անատոլիայում և՛ թուրքերը, և՛ քրդերը, և՛ ալևիները պատմության խորքերից մինչև մեր օրերը հասնող ցավեր տեսել են: Բացի այդ, այդ ո՞ր պետության, ո՞ր ազգի պատմությունն է կազմված բացառապես գեղեցիկ էջերից: Սակայն այսօր ապրիլի 24-ն է. հայերի, հայ ազգի՝ այս հողերում ապրած ողբերգության զոհերի ոգեկոչման օրը: Նախ եկեք հայերի՝ ապրիլի 24-ի վիշտը կիսենք, փորձենք մեր սրտում զգալ նրանց ցավը, մենք էլ հայերի հետ հավասարապես սգանք»,- գրում է Ջեմալ փաշայի թոռը` անդրադառնալով 2008թ. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունից իր հուշերին:

    «2008թ. սեպտեմբերն էր, Երևանում էի և այցելեցի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հուշակոթողի առջև մի պահ սիրելի Հրանտի [Դինքի] հետ մեն մենակ մնացի: Ինձ այդ հուշակոթող բերել էր Հրանտի ցավը: Առավոտ էր, արևը նոր էր ծագում: Արարատ լեռան վեհապանծ գագաթը մառախուղի քուլաների մեջ մեկ երևում էր, մեկ թաքնվում: Առավոտյան լռության մեջ սպիտակ մեխակներ դրեցի Ցեղասպանության հուշակոթողին և ականջիս հասավ Հրանտի ձայնը. «Եկեք նախ հարգենք միմյանց վիշտը…»»,- գրում է Հասան Ջեմալը` եզրափակելով. «Ժամանակն է, որպեսզի մենք և՛ անհատապես, և՛ պետական մակարդակով կիսենք հայերի ապրիլի 24-ի ցավը: Հրանտ, իմ եղբայր, ես կիսում եմ այդ ցավը, անկեղծ կարոտում քեզ, հանգիստ ննջիր»:
    (Tert.am)
    http://tert.am/am/news/2010/04/24/cemalgrandson/

    Թուրք մտավորականներ. Այդ ցավը` ՄԵՐ ցավն է: Այդ սուգը` ԲՈԼՈՐԻՆՍ

    24.04.2010

    Ստամբուլի Թաքսիմ հրապարակում թուրք հայտնի մտավորականների կողմից կազմակերպված 1915-ի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը փորձել են խանգարել մի խումբ ազգայնականներ, ովքեր հնչեցրել են «Կամ սիրիր, կամ հեռացիր» կարգախոսը:

    Միջոցառումը սկսվել է երեկոյան ժամը 19-ին, որին հետեւելիս են եղել նաեւ արտասահմանյան բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հիշատակի արարողության ընթացքում հայտարարությամբ հանդես է եկել արտիստ Զեյնեփ Թանբայը:

    «1915-ին, երբ Թուրքիայի բնակչությունը 13 միլիոն էր, այս հողերում 1.5-2 միլիոն հայ էր ապրում: Թրակիայում, Էգեյան հատվածում, Ադանայում, Մալաթիայում, Վանում, Կարսում, Սամաթիայում, Շիշլիում եւ այլուր: Նրանք մեր թաղամասերի ընկերներն էին`մեր դերձակները, ոսկերիչները, կոշկակարները, ջրաղացպանները, դասընկերները, ուսուցիչները, սպաները, զինվորները, պատգամավորները, պատմաբանները, կոմպոզիտորները…: Մեր դռնկից հարեւաններն էին, մեր հոգսերի կիսողները: 1915-ի ապրիլի 24-ին նրանց սկսեցին աքսորել եւ հիմա նրանք արդեն չկան, նույնիսկ նրանց գերեզմանները չկան: Սակայն մեր խղճի մեջ առկա Մեծ Աղետի Մեծ Ցավը 95 տարի է գոյություն ունի եւ ավելի է մեծանում: Մենք կոչ ենք անում այն բոլոր թուրքերին, ովքեր իրենց սրտում զգում են այդ Մեծ Ցավը, 1915-ի զոհերի հիշատակի առաջ խոնարհվել: Սեւ զգեստներով, անձայն, վառվող մոմերով ու ծաղիկներով…: Որովհետեւ այդ ցավը` ՄԵՐ ցավն է: Այդ սուգը` ԲՈԼՈՐԻՆՍ»,- ամփոփել է Զեյնեփ Թանբայը: Հայտարարությունից հետո հավաքված բազմությունը մոմեր է վառել եւ մեխակներ դրել նախատեսված վայրում: Ավելի ուշ հավաքվածները երթ են կազմակերպել, որի ընթացքում հնչել են «Կեցցե թուրք-քուրդ-հայ ժողովուրդների եղբայրությունը» եւ «Ուս ուսի ֆաշիզմի դեմ» կարգախոսները:

    Հիշյալ միջոցառումը խանգարելու մտադրությամբ Թաքսիմում հավաքված բազմության ուղղությամբ են շարժվել 40 հոգուց բաղկացած ազգայնականների մի խումբ, ովքեր վանկարկել են «Մուսթաֆա Քեմալի զինվորներն ենք» եւ «Կամ սիրիր, կամ հեռացիր» կարգախոսները: Ոստիկանությունը արագ նկատել է վտանգը եւ թույլ չի տվել ազգայնական խմբին առաջ շարժվել: Ոստիկանների շղթայի տակ հայտնված ազգայնականները շարունակել են կարգախոսներ հնչեցնել: Վերջիններս նույնիսկ բղավել են. «Նրանք մեզ Օգյուն Սամաստ են դարձնելու» (Հրանտ Դինքին սպանած ոճրագործի անունը): Հատկանշականն այն է, որն անցորդները սաստել են ազգայնականներին եւ հորդորել հեռանալ: Այնուհետ հավաքված խումբը, որի մեջ եղել են նաեւ ադրբեջանցիներ, ցրվել է, սակայն ոստիկանությունը շարունակել է անվտանգության միջոցառումները հիշյալ հատվածում:

    Նշենք, որ «Այս ցավը` ՄԵՐ ցավն է: Այս սուգը` ԲՈԼՈՐԻՆՍ» անունը կրող 1915-ի զոհերի հիշատակի արարողությունը կազմակերպել էին մի խումբ թուրք մտավորականներ, այդ թվում` հայտնի մտավորական Բասքըն Օրանը, իրավապաշտպան Ֆեթիյե Չեթինը, հայտնի լրագրող Նեշե Դյուզելը, Թուրքիայի Մարդու իրավունքների միության նախագահ Օզթուրք Թուրքդողանը, թուրքական խորհրդարանի պատգամավոր Ուֆուք Ուրասը եւ այլոք:

    http://news.am/am/news/19959.html

     


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 356 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024