Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Мой сайт |
|
В категории материалов: 1009 Показано материалов: 681-690 |
Страницы: « 1 2 ... 67 68 69 70 71 ... 100 101 » |
Сортировать по:
Дате ·
Названию ·
Рейтингу ·
Комментариям ·
Загрузкам ·
Просмотрам
ՄԵՆՔ
ՀԱ՛Յ ԵՆՔ
Դու
պատկանում ես նախնական եւ քաջ ազգի՝ մի մոռացիր քո պատմությունը
"ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թէրթը շարունակում է. "Դու
պատկանում ես նախնական եւ քաջ ազգի՝ մի մոռացիր քո պատմությունը" նախագիծը
Էստոնիայում բնակվող՝ իմ նշանավոր ազգակիցները Վլադիմիր Ստեփանյան (Տալլինն)
Nimi: VLADIMIR STEPANJAN / Վլադիմիր Ստեփանյան Spordiala: judo Treeneri kutsetase: V / V-կարգի մարզիչ (ամենաբարձր) Haridus: Armeenia Riiklik Kehakultuuri Instituut 1992 / Կրթություն. Հայկական ֆիզիկական կուլտորայի ինստիտուտ (1992թ.) Staaž treenerina: alates 2000 / 2000թ. սկսած Nimekamad õpilased: Julia Bežko, Künter Rothberg, Martin Padar / Նշանավոր աշակերտները Muu erialane tegevus: U23 koondise treener 2008- Էստոնիայի U23 երիտասարդական հավաքականի մարզիչ սկսած 2008թ. VLADIMIR STEPANJAN Aleksei Budõlini CV...Treener Vladimir Stepanjan on öelnud... Treener Vladimir Stepanjan eksitust märkas ja sellele kohtuniku tähelepanu juhtis... Massöör ja treener Vladimir Stepanjan lihtsalt visati vette... Նյութահավաքման
հեղինակ.՝
Գրիգոր Հայրապետյան:
Խնդրանք "Լրաբեր Էստոնիայից" թերթի ընթերցողներին՝ տալ տեղեկություններ կամ
նյութեր Էստոնիայում ապրող հայկական արմատներ ոնեցող ստեղծագործական
մարդկանց մասին:
(Նաեւ կհրապարակվեն հոդվածներ՝ Բալթյան, Սկանդինավյան եւ այլ Եվրոպական երկրների
հայկական համայնքների լավագույն ներկայացուցիչների մասին Խորին շնորհակալություններ բոլոր կայքերին, որոնց նյութերը օգտագործել եմ թերթում: LRBEREST "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
|
Խնդրանք Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ Վահան Դիլանյանը բաց նամակ է ուղղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Գարեգին
Երկրորդին: Նամակում ասված է. «Վեհափա´ռ...
Հոկտեմբերի 1—ին լրանում է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության 2—ամյակը։ «Սփյուռքի ներուժի հայտնաբերումն ու համախմբումը նախարարության կարեւորագույն նպատակներից է» Հոկտեմբերի 1—ին լրանում է Հայաստանի Հանրապետության սփյուռքի
նախարարության 2—ամյակը։ Այդ կապակցությամբ երեկ հրավիրված մամուլի
ասուլիսում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ամփոփեց 2009 թվականը՝
այն բնորոշելով որպես նախարարության կայացման տարի։ «Մենք կարողացանք
իրականություն դարձնել չորս սկզբունքային հարցեր՝ գաղափարական, իրավական,
կազմակերպչական եւ ֆինանսական, որոնց վրա էլ ձեւավորեցինք պետական
կառավարման մարմին՝ ՀՀ սփյուռքի նախարարություն»,–ասաց Հ. Հակոբյանը՝
ներկայացնելով գերատեսչության կատարած եւ իրականացվող ծրագրերը, նաեւ
ապագայի անելիքները։ Մանրամասն ... ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի` ՀՀ սփյուռքի նախարարության կայացման 2-ամյակին նվիրված մամուլի ասուլիսը
Սեպտեմբերի
29-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի` ՀՀ սփյուռքի
նախարարության կայացման 2-ամյակին նվիրված մամուլի ասուլիսը, որն ուղիղ
եթերում հեռարձակվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում: ավելին...
Ա. Ջիգարխանյան `ամենահաճախ նկարահանվող դերասան, ով ավելի քան 250 դեր է կատարել
Գինեսի ռեկորդակիրների գրքում արձանագրվածը հաստատում է, որ Արմեն
Ջիգարխանյանն առանձնանում է մարդուն ոչ բնորոշ աշխատասիրությամբ.
ամենահաճախ նկարահանվող դերասանը ավելի քան 250 դեր է կատարել: Նա
|
Գրիգոր Հայրապետյան: Շնորհակալություն լուսանկարիչ
Սարգիս Վիրաբյանին, ինչպես նաեւ՝ "Միայն եռագույն" ցուցահանդեսի
կազմակերպիչներին: Ես զգացի Հայաստանի հոտավետությունը...
Էստոնիայի մայրաքաղաքում լայն հասարակության ուշադրությանն է ներկայացված
հայ լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանի "Միայն եռագույն" ցուցահանդեսը:("Only
threecolor").
"Ցուցահանդեսի հիմնական նպատակն է՝ ծանոթացնել
Էստոնիայի բնակիչներին Հայկական պետության մշակույթի եւ պատմության հետ,
քանի որ էստոնիական եւ հայկական ազգերի պատմությունը սերտ կապված են
միմյանց հետ երկար տարիների ընթացքում":
Այսօր ես այցելեցի
այդ հայկական թեմատիկայով ցուցահանդեսը եւ ինձ համար շատ հաճելի է,որ մեր
մոտ՝ Էստոնիայում անցենկացվում այդպիսի միջոցառումներ:
Իմ՝ no comment
լոսաշարանով ուզոմ եմ կիսվել տեսածովս, ինչպես նաեւ առաջարկել բոլոր իմ
ընկեր-ազգակիցներին գտնել ժամանակ եւ անպայման այցելել ցուցահանդեսը,եթե
նրանց հոգում դեռ կա գոնե մի կաթիլ հայություն...
Ո՛չ,նման
միջոցառումներում չկան դիտարժանություններ: Չեն հյուրասիրում ու չեն
վաճառվում այնտեղ նաեւ քաղցրավենիքներ, ըմպելիք, քյաբաբ ու խորոված...
Այնտեղ տիրում է եկեղեցական լռություն եւ՝ ԵՐ ԵՌԱԳՈՒՅՆԸ... Մեր ժողովրդի
երեկը, այսօրն ու ապագան...
Շնորհակալություն լուսանկարիչ
Սարգիս Վիրաբյանին, ինչպես նաեւ՝ "Միայն եռագույն" ցուցահանդեսի
կազմակերպիչներին: Ես զգացի Հայաստանի հոտավետությունը...
Ցուցահանդեսը
գտնվում է Ռուսական Մշակութային Կենտրոնի (Mere pst 5,հեռ.644 5865) 3-րդ
հարկում եւ կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 4-ը:
Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի:
Գրիգոր Հայրապետյան
29.09.2010
LRBEREST
"ԼՐԱԲԵՐ
ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
Այդ նյութից...
|
Ի՞ՆՉ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
«Հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չէ», նկատել է ԼՂՀ
նախագահ Բակո Սահակյանը` ուկրաինական «Սեգոդնյա» պարբերականին տված
հարցազրույցում: Ի դեպ հարցազրույցը կայացել է Ստեփանակերտում, ինչը
նշանակում է, որ ուկրաինացի լրագրողը, հակառակ Բաքվի կամքի, այցելել է ԼՂՀ:
«Օրակարգում Լեռնային Ղարաբաղի անկախության վերջնական ճանաչումն է, իսկ
Հայաստանի հետ միանալու հարց չկա: Հակամարտությունն սկսվել ...
Բացել ...Ռուս փորձագետ. Վաշինգթոնի սխեմաներում Ղարաբաղում ոչ թե մարդիկ են, այլ նավթամուղեր «Վաշինգթոնում կամ Բրյուսելում նստած մարդիկ թքած ունեն հայերի ու ադրբեջանցիների կյանքի, մահվան ու արյան վրա»,- նշել է Շեւչենկոն
Լեռնային Ղարաբաղի լուծմամբ ուղղակի շահագրգռված երկրներն են
Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան: Նման կարծիք է հայտնել քաղաքական
հակամարտությունների փորձագետ, ՌԴ հասարակական խպալատի անդամ եւ ռուսական
առաջին ալիքի հաղորդավար Մաքսիմ Շեւչենկոն, Հյուսիսային եւ Հարավային
Կովկասի լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ես օրինակ, կարծում եմ, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ անցած 2 տարում, խաղացել եւ խաղալու են
հսկայական դեր»,- ասել է նա:
«Վաշինգթոնում կամ Բրյուսելում նստած մարդիկ թքած ունեն հայերի ու ադրբեջանցիների կյանքի, մահվան ու արյան վրա: Ինձ թվում է, որ ԼՂ խնդիրը
լուծելու համար պետք է հաշվի առնել ոչ միայն համաշխարհային խաղացողների
շահերը, որոնց համար տարածաշրջանը եւ այնտեղ ապրող ժողովուրդները ընդամենը
շախմատի տախտակի զինվորներ են: Ես տեսել եմ այն սխեմաները, որոնք նրանք
գծում են: Այդտեղ միայն խողովակաշարեր են: Այդ սխեմաներում չկան այն
զինվորները, որոնք պետք է զոհվեն, չկան նրանց կանայք, մայրերը, քույրերը,
որոնք հետո պետք է արցունք թափեն, եթե ինչ-որ բան տեղի ունենա»,- նշել է
Շեւչենկոն:Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի դերն այն է, որ պատերազմը չի կրկնվել:Փորձագետի ներկայացմամբ, այս փուլում չկա բեկումի հնարավորություն ԼՂ խնդրում: Աղբյուր... Աբխազիայի Ազգային Ժողովի փոխնախագահ է ընտրվել Սերգեյ Մաթոսյանը 29.09.2010
|
Վրաստանից անջատված Աբխազիայի հանրապետության ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է մեր հայրենակից Սերգեյ Մաթոսյանը Մանրամասն ... |
Իսպանիայում բացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը
|
Սեպտեմբերի 26-ին իսպանահայ համայնքի համար իր դռներն է բացել Մադրիդի կենտրոնում տեղակայված Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը Մանրամասն ... |
|
Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում հրադադարի խախտումներն անցյալ շաբաթ նվազել են. ԼՂՀ ՊՆ
27.09.2010
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.
Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում հրադադրի ռեժիմի խախտման դեպքերը
նախորդ շաբաթ, ի տարբերություն անցած շաբաթների, համեմատաբար նվազել են,
տեղեկացրեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից՝
հղում անելով ԼՂՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և
քարոզչության բաժնին։ Մանրամասն ... ՍԴՀԿ «Նոր Սերունդ» միության` Հայաստանի Անկախության տարեդարձին նվիրված միջոցառման է անցկացրել ԱՄՆ ում 27.09.2010 |
| Սեպտեմբերի 26-ին ՍԴՀԿ «Նոր Սերունդ» մշակութային միության նախաձեռնությամբ Գլենդել քաղաքի «Վերդուգո» հանրահայտ այգում տեղի ունեցավ Ժողովրդային հավաք-տոնախմբություն Մանրամասն ... |
|
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին հայերի ու ադրբեջանցիների ձեռքում է
PanARMENIAN.Net
- Եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին առհասարակ
գոյություն ունի, ապա այն առաջին հերթին հայերի ու ադրբեջանցիների ձեռքում
է: Այդ մասին «Ռուսական քաղաքականության նոր միտումները Կովկասում.
մարտահրավերներ ու հնարավորություններ տարածաշրջանի համար» թեմայով կլոր
սեղանի շուրջ հայտնել է Ռազմավարական ու ազգային հետազոտությունների
հայկական կենտրոնի (ACNIS) ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով,
ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջնորդների համար առաջնահերթ խնդիրը
պատերազմի կանխումն ու Ադրբեջանի վերադարձն է բանակցային գործընթաց: Դմիտրի Մեդվեդև. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի համար ընդունելի քաղաքական լուծման որոնումներին Նախօրեին` ուշ երեկոյան, կայացավ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ
ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Ջոն Այդինյանցին Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Էյդ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Ջոն Այդինյանցին:
Դժվար հաղթանակ Օլիմպիադայում. Հայաստան-Ռուսաստան-3` 2.5:1.5Համաշխարհային
օլիմպիադայի 4-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցեց
Ռուսաստան-3-ի հետ: Հայաստանի ընտրանին դժվարին հաղթանակ տոնեց 2.5:1.5
հաշվով: Հայաստանի հավաքականին հաղթանակ պարգևեց Լևոն Արոնյանը, ով առաջին
խաղատախտակի վրա առավելության հասավ Դմիտրի Յակովենկոյի նկատմամբ:
Հայաստանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց օլիմպիադայում:
Լևոն Արոնյան 2783 1-0 Դմիտրի Յակովենկո 2726
Վլադիմիր Հակոբյան 2691 0.5-0.5 Ալեքսանդր Մոտիլյով 2694
Գաբրիել Սարգսյան 2677 0.5-0.5 Սերգեյ Ռուբլևսկի 2683
Արման Փաշիկյան 2639 0.5-0.5 Նիկոլայ Կաբանով 2500 (Tert.am) |
Երաժշտությունը համախմբում է
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար
Վլադիմիր Սպիվակովին, ով Հայաստանում է գտնվում ԱՊՀ երկրների
երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրի շրջանակում։
Ողջունելով մեծանուն դիրիժորին՝ հանրապետության ղեկավարը նշել է. Մանրամասն ... Հայկական Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՄԱԿ-ի գագաթաժողովում
Տեսանյութ... |
ԹՈՒՐՔԻԱ -ՀԱՅԱՍՏԱՆ 0.5 - 3.5 Շախմատի 39-րդ համաշխարհային օլիմպիադա
Turkey (TUR) |
| - |
| Armenia (ARM) |
| ½ :3½ |
1 | IM | Esen Baris | 2538 | - | GM | Aronian Levon | 2783 | 0 - 1 |
2 | GM | Can Emre | 2500 | - | GM | Akopian Vladimir | 2691 | 0 - 1 |
3 | IM | Yilmaz Mustafa | 2482 | - | GM | Sargissian Gabriel | 2677 | ½ - ½ |
4 | IM | Erdogdu Mert | 2428 | - | GM | Pashikian Arman | 2639 | 0 - 1 | Խաղի արդյունքները... Տիգրան Մարտիրոսյանն անկախ Հայաստանի 8–րդ աշխարհի չեմպիոնն է 24.09.2010 Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը դարձավ 8-րդ հայ մարզիկը, ով անկախ Հայաստանի պատմության ընթացքում դառնում է աշխարհի չեմպիոն... Մանրամասն ...
«Պատմության մասին ճշմարտությունն ասելը պարտադիր պայման է Թուրքիայի համար» Եվրամիությանը՝
Թուրքիայի անդամակցության հարցի շուրջ այս պահին ընթանում են
ուսումնասիրություններ եւ նոր հետազոտություններ։ Երեկ լրագրողների հետ
հանդիպման ժամանակ ասաց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարիա
Ֆլախսբարթը՝ ավելացնելով, որ հիմնական հարցերը կայանում են նաեւ նրանում,
թե որքանով է Թուրքիան այս պահին պատրաստ անդամակցել ԵՄ—ին, թե ինչքանով է
Եվրամիությունը պատրաստ նոր երկրներ ընդունելու իր կազմի մեջ։
«Անդամակցության հարցի հետ կապված՝ վերջին տարիներին Թուրքիան մի քանի փուլ
է անցել»,–ընդգծեց Մ.Ֆլախսբարթը՝ հավելելով, որ ԵՄ—ում այժմ գերիշխում է
այն կարծիքը, որ առաջնային է եվրոպական միասնության գաղափարը, այսինքն՝
պետք է ամրապնդել այն, ինչ կա եւ դեռ չմտածել նոր երկրներ ընդունելու
մասին։ «Սակայն դա չի նշանակում, որ Թուրքիայի հետ բանակցություններն
ավարտված են, այնուամենայնիվ, դեռեւս պարզ չէ, թե դրանք ինչ արդյունքի
կհանգեցնեն»,–շեշտեց Բունդեսթագի պատգամավորը։ Մ. Ֆլախսբարթը հիշեցրեց,
որ 2005թ. Գերմանիայի Բունդեսթագը քաղաքական ուժերի լիակատար
համաձայնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ, որը
շատ մեծ աջակցություն ստացավ բոլորի կողմից։ «Պատմության մասին ճշմարտությունն ասելը պարտադիր պայման է բոլոր երկրների համար, այդ թվում՝ նաեւ Թուրքիայի» ,–շեշտեց Բունդեսթագի պատգամավորը։ Մանրամասն ...
ԿՈՍՈՎՈՅԻ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սուրեն Սարյան
Ինչպես հայտնի է, 2008թ. փետրվարի 17-ին Կոսովոյի ալբանական
իշխանությունները հռչակեցին երկրամասի անկախությունը, որն անմիջապես
ճանաչվեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ աշխարհի այլ
առաջատար երկրների կողմից: Ներկայիս վիճակով Կոսովոն ճանաչել են ՄԱԿ-ի 64
անդամ պետություններ, սակայն ՄԱԿ-ի անդամ դառնալու համար Կոսովոն պետք է
ճանաչված լինի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի անդամների 2/3-ի,
այսինքն` 100-ից ավելի երկրների կողմից: ՋԱՎԱԽՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼՈՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Վահագն Չախալյան
Սույն թվականի հուլիսի 18-ին Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլին իր
ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ Բաթումում հանդիպման ժամանակ հանդես
եկավ վրաց-ադրբեջանական համադաշնության ստեղծման առաջարկով: Օգոստոսի 20-ին
Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Նինո Կալանթաձեն վերահաստատեց
նախագահի այդ առաջարկը... Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից ցինիկ հայտարարություններ է հնչեցրել Հայաստանի հասցեին Մանրամասն ... Գեղեցկացրե՛ք
Ձեր կյանքը...
ՖՈՒՏԲՈԼ
26.09.2010
14:00
Տալլինն "Դվիգատել" մարզադաշտ (Մայակի փողոց 1)
Էստոնիայի ֆուտբոլի առաջնություն 2010 (4 Խումբ )
21-րդ փուլ
ՖԱ "Երևան" (Տալլինն, FC Akhtamar ) - SK Mercury (Տալլինն) 2:4
Մուտքն ազատ:
Աջակցե՛նք ՖԱ "Երևանին": Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբին նյութապես աջակցում են. - Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը http://yerevan-est.ucoz.ru/
- "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը http://esthaylraber.ucoz.ru/ - Գրիգորի Ռակը (գործարար) - "Ehituse Inkasso OÜ" ֆիրման http://www.ehituseinkasso.ee/ru/ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ
ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՍՏՈՆԻԱՅԻ
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
Իր՝ պաշտոնական տնային հանդիպումներն (ամիսը 2 անգամ Կիրակի ժ.18.00) ու
մարզումները (յուրաքանչյուր որբաթ ժ.18.30-20.00) մեր ակումբն անց է
կացնում մայրաքաղաքի նորագույն եւ լավագույն մարզադաշտներից մեկում՝
"ԴՎԻԳԱՏԵԼ (Մայակի փողոց 1): Հրավիրում ենք Էստոնիայում բնակվող հայազգի
ֆուտբոլիստներին ընդգրկվել մեր ֆուտբոլի ակումբի կազմը եւ մասնակցել
Էստոնիայի առաջնությանը հայկական դրոշի ներքո:
INFO.
+372 53488750 Ավետիք
Հայրապետյան: http://jalgpall.ee/league.php?b=IV.N&page_id=46
Գեղեցկացրե՛ք
Ձեր կյանքը...
|
|
|