Воскресенье, 22.09.2024, 13:33
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 5
    Гостей: 5
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    28.09.2010, 11:56
    Գրիգոր եւ Ավետիք Հայրապետյաններ:
    Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբի հաղթնակը՝ դա բոլորիս հաղթնակն է...






    Սեպտեմբերի 26-ին Տալլիննում կայացավ Էստոնիայի Ազգերի Ասոցիացիայի 22-րդ ֆորումը:







    Հնչեց Էստոնիայի Օրհներգը: Ողջույնի խոսքերով հավաքվածներին առաջինը դիմեց նշանավոր քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Մարտ Լաարը:Այնուհետեւ ամբիոն բարձրացան եւս մի քանի հասարակական գործիչներ եւ հյուրեր Լատվիայից,որոնք ասացին հաճելի խոսքեր Ասոցիացիայի գործունեության մասին,ինչպես նաեւ կիսվեցին Էստոնիայի ազգային փոքրանասնությունների օրվան նվիրված միջոցառումներում իրենց տեսած տպավորություններից:







    Ես առաջին անգամ էի ներկա լինում Էստոնիայի Ազգերի Ասոցիացիայի նման միջոցառմանը,որին հրավիրվել էի որպես "Երեւան" ֆուտբոլի ակումբի ներկայացուցիչ ստանալու Էստոնիայի Ազգերի ֆուտբոլի գավաթի այս տարվա խաղարկության գլխավոր պարգեւը:
    Եւ ահա եկավ մեր ժամը: 3-րդ եւ 2-րդ տեղերը գրաված ակումբներին պարգեւատրելուց հետո մրցաշարի կազմակերպիչները հրավիրում են Երեւան ֆուտբոլի ակումբին ստանալու Էստոնիայի Ազգերի ֆուտբոլի գավաթի 2010 խաղարկության 1-ին տեղի մեծ գավաթն ու պատվոգիրը: Գավաթը, որին մենք՝ հայ ֆուտբոլիստներս ձգտում էինք շուրջ 4 տարի, վերջապես ՄԵ՛ՐՆ է:
    Մենք՝ Տալլիննի "Երեւան" մշակութային հանրությունը շնորհակալություն ենք հայտնում մրցաշարի կազմակերպիչներին: Շորհավորում եւ խորին շնորհակալություններ ենք նաեւ հայտնում բոլոր հայազգի ֆուտբոլիստներին,ովքեր մասնակցեցին մեր ակումբի կազմում ու բերեցին այս պատմական հաղթանակին, որը մենք իհարկե մեծագույն ուրախությամբ նվիրում ենք մեր Մայր-Հայրենիքի՝ Հայաստանի Անկախության օրվան: Շնորհակալություն նաեւ մեր ակումբի մյուս բոլոր ֆուտբոլիստներին եւ ֆուտբոլասերներին, որոնք հոգեպես մեր հետ էին ողջ խաղարկության ընթացքում: Երեւան ֆուտբոլի ակումբի հաղթնակը՝ դա բոլորիս հաղթնակն է:


    26.09.2010
    (Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբի ավագ՝ Ավետիք Հայրապետյան ստանում է Էստոնիայի Ազգերի ֆուտբոլի գավաթի 2010 խաղարկության 1-ին տեղի գավաթն ու պատվոգիրը)




    26.09.2010
    (Գրիգոր եւ Ավետիք Հայրապետյաններ:
    Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբի հաղթնակը՝ դա բոլորիս հաղթնակն է...
    )


    Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի:

    Գրիգոր Հայրապետյան
    28.09.2010
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 487 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024