Воскресенье, 22.09.2024, 13:16
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 2
    Гостей: 2
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    25.09.2010, 10:42

    Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին հայերի ու ադրբեջանցիների ձեռքում է

    Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին հայերի ու ադրբեջանցիների ձեռքում է

    PanARMENIAN.Net - Եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին առհասարակ գոյություն ունի, ապա այն առաջին հերթին հայերի ու ադրբեջանցիների ձեռքում է: Այդ մասին «Ռուսական քաղաքականության նոր միտումները Կովկասում. մարտահրավերներ ու հնարավորություններ տարածաշրջանի համար» թեմայով կլոր սեղանի շուրջ հայտնել է Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջնորդների համար առաջնահերթ խնդիրը պատերազմի կանխումն ու Ադրբեջանի վերադարձն է բանակցային գործընթաց:

    Դմիտրի Մեդվեդև. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի համար ընդունելի քաղաքական լուծման որոնումներին Նախօրեին` ուշ երեկոյան, կայացավ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ

    ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Ջոն Այդինյանցին 

    Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Էյդ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Ջոն Այդինյանցին:

    Դժվար հաղթանակ Օլիմպիադայում. Հայաստան-Ռուսաստան-3` 2.5:1.5


    Համաշխարհային օլիմպիադայի 4-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցեց Ռուսաստան-3-ի հետ: Հայաստանի ընտրանին դժվարին հաղթանակ տոնեց 2.5:1.5 հաշվով: Հայաստանի հավաքականին հաղթանակ պարգևեց Լևոն Արոնյանը, ով առաջին խաղատախտակի վրա առավելության հասավ Դմիտրի Յակովենկոյի նկատմամբ:

    Հայաստանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց օլիմպիադայում:

    Լևոն Արոնյան 2783 1-0 Դմիտրի Յակովենկո 2726
    Վլադիմիր Հակոբյան 2691 0.5-0.5 Ալեքսանդր Մոտիլյով 2694
    Գաբրիել Սարգսյան 2677 0.5-0.5 Սերգեյ Ռուբլևսկի 2683
    Արման Փաշիկյան 2639 0.5-0.5 Նիկոլայ Կաբանով 2500
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 298 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024