Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Мой сайт |
|
В категории материалов: 1009 Показано материалов: 541-550 |
Страницы: « 1 2 ... 53 54 55 56 57 ... 100 101 » |
Сортировать по:
Дате ·
Названию ·
Рейтингу ·
Комментариям ·
Загрузкам ·
Просмотрам
ԵՄ-ն հետևում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. ԵՀ տնօրինության ղեկավար Մոսկվայում զանգվածային անկարգություններից տուժածների թվում 15-ամյա 2 հայ պատանիներ կան
|
ԷՍՏՈՆԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՏԱԼԼԻՆՆ՝ ԱՅՍՕՐ...
Շարունակելի... Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի:
14.12.2010
LRBEREST
"ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
|
Սերժ Սարգսյան. Մենք շարունակելու ենք բարձրաձայնել Հայոց ցեղասպանության հարցը, որ կանխենք նման հանցագործությունների կրկնությունը
Դեկտեմբեր 14, 2010
Երեւանում դեկտեմբերի 14-ին մեկնարկել է միջազգային խորհրդաժողով`
նվիրված ցեղասպանության, մասնավորապես Օսմանյան կայսրությունում Հայոց
ցեղասպանության հարցերին: Խորհրդաժողովին մասնակցում են փորձագետներ եւ
գիտնականներ տարբեր երկրներից` Եվրոպայից, Թուրքիայից եւ Իսրայելից:
Բացելով խորհրդաժողովը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը,
մասնավորապես, ասել է. «Այսօր, ավելի քան երբեւէ, անհրաժեշտություն կա
գործուն միջոցներ մշակել ցեղասպանությունների կանխման ուղղությամբ:
Միջազգային մեխանիզմների բացակայությունը, տարբեր վարչակազմերի կողմից
ցեղասպանությունների ժխտումը, անպատժելիությունը եւ անտարբերությունը դրանց
նկատմամբ հանգեցնում են նման հանցագործությունների կրկնության վտանգի»: Մանրամասն... Քաղաքակիրթ մարդկությունը պետք է դրսևորի մեկ միասնական ճակատով լուծելու ունակություններ. Սերժ Սարգսյան «Սեփական ժողովրդին, այսպես ասած, ցեղասպանությամբ օժտելը, ոչ
հայրենասիրություն է, ոչ էլ դիվանագիտություն: Պատմության և պատմական
փաստերի լրախմբագրումներ իրականացնողները կարծում են, թե կարող են
մարդկությանը պարտադրել իրենց խեղված պատմությունը: Կոծկել սեփական մեղքը և
կատարած հանցագործությունը նշանակում է կատարել նոր հանցագործություն», -
նշեց Սերժ Սարգսյանը: Մանրամասն...
Մեծ Եղեռնի ճանաչմամբ խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում
Շարունակվում է Երևանում մեկնարկած «Ցեղասպանության հանցագործությունը,
կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային
գիտաժողովը: Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման
վերաբերյալ ելույթ ունեցան աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած
գիտնականներ և փորձագետներ: Արգենտինայից Լեանդրո Դեսուին խոսեց
Ցեղասպանության ճանաչման միջազգային անհրաժեշտության մասին: Ըստ
արգենտինացի գիտնականի` միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության
ճանաչմամբ խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում: Մանրամասն...Թուրքիան տանուլ տվեց Ցեղասպանության պատերազմը. Hurriyet
14.12.2010
ԱՄՆ–ի
9-րդ դաշնային վերաքննիչ դատարանի կայացրած որոշմամբ Հայոց ցեղասպանության
հարցը տեղափոխվեց իրավական դաշտ։ Այս մասին թուրքական Hurriyet օրաթերթին
տված հարցազրույցում ասել է թուրք փաստաբան Հաքան Հանլըն։ Թուրքական
պարբերականը հարցազրույցը հրապարակել է «Թուրքիան տանուլ տվեց
Ցեղասպանության պատերազմը» վերնագրով։
«Սան Ֆրանցիսկոյի 9-րդ շրջանի դաշնային վերաքննիչ դատարանի կողմից
դեկտեմբերի 10-ին 1915թ. իրադարձությունների, այսինքն՝ Հայոց
ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման առնչությամբ կայացրած որոշման
մասին պետք է դասախոսություններ կարդալ թուրքական բուհերի միջազգային
հարաբերությունների ֆակուլտետներում։ Մանրամասն... YEREVAN:
Genocide International Conference (Photoreports)
Photoreports
|
Կայացավ «2010 թվականը` Մայրենիի տարի» և «Մեր մեծերը» համահայկական ծրագրերի ամփոփիչ միջոցառումը
Դեկտեմբերի
14-ին Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում կայացավ ՀՀ
սփյուռքի նախարարության «2010 թվականը` Մայրենիի տարի» և «Մեր մեծերը»
համահայկական ծրագրերի ամփոփիչ միջոցառումը: Մանրամասն...
«Մեզ օտար լեզու իմանալու համար օտարալեզու դպրոց պետք չէ». կառավարության մոտից մեկնարկեց բողոքի ակցիա
14.12.2010
«Մենք
դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը ՀՀ
կառավարության շենքի առջև այսօր սկսեց բողոքի ակցիա՝ ընդդեմ Հայաստանի
խորհրդարանում քննարկվող «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին»
օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի։ Դրանցով
նախատեսվում է Հայաստանում բացել օտարալեզու դպրոցներ։ Մանրամասն...
Ստամբուլում Կոմիտասի հիշատակին նվիրված համերգ կկայանա
PanARMENIAN.Net - Ստամբուլի Lutfi Kirdar թատրոնում հայ մեծ կոմպոզիտոր և դիրիժոր Կոմիտասի
ծննդյան 141-ամյակին և մահվան 75-ամյակին նվիրված համերգ կկայանա: Ինչպես
գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը, «Կոմիտասի հիշատակին` այս
երկրի երգերը» համերգին կմասնակցեն դաշնակահար Շահան Արծրունին, երգիչներ
Արի Էդիրնեն, Սևան Սենջանն ու Կևորկ Տավիտյանը: Համերգին կմասնակցեն նաև
Ստամբուլի հայկական եկեղեցիների երգչախմբերը: Մանրամասն...
Աշխարհի չեմպիոն Տիգրան Գ. Մարտիրոսյանը` Հայաստանի 2010թ. լավագույն մարզիկ |
Այսօր վայրագները ջարդեցին Ջուղայի խաչքարները
2010-12-14
Դեկտեմբերի 14-ն այն օրն է, երբ երկրի երեսից հավիտենապես ջնջվեց Զուղայի հին հայկական գերեզմանատունը:
Արդարության համար մեր պայքարը շարունակվում է և խորապես հավատում ենք, որ
այս ողբերգության միջազգային դատապարտումը կկանխի հայոց այլ հուշարձանների
նկատմամբ բարբարոսական ոտնձգությունները, այդուհանդերձ:
Հարգելի եղբայրներ և քույրեր,
թող, որ ամեն հայ այդ օրը իր եկեղեցում, տանը, աշխատատեղում աղոթք
բարձրացնի տակնուվրա եղած այդ գերեզմանատանն ամփոփված հանգուցյալ հոգիների
հանգստության համար:
«ԾԻՐԱՆԻ» ՀԿ
Աղբյուր...
Սովորական Ցեղասպանություն. Սումգայիթ
|
Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանն անցյալ շաբաթ ավելի քան 100 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Անցյալ
շաբաթ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի
ռեժիմի խախտման 100-ից ավելի դեպք, Ստեփանակերտից հաղորդում է
«Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը՝ հղում անելով ԼՂՀ
պաշտպանության լրատվական ծառայությանը։
Մանրամասն...«Հայկական խոհանոցը պետք է մտնի ամեն մի հայի տուն» Դեկտեմբերի
13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Հայ խոհարարական
ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանին,
տնօրեն Գարիկ Գևորգյանին և խորհրդի անդամ Վահե Անթանեսյանին: ավելին...
ԱԲՈՎՅԱՆԻ «ՀԻՄՆԱԴՐԱԾ» ՀԱՄԱՅՆՔԸ (ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ. Լ.Է.)
Էստոնիայի հայ համայնքը շատ փոքր է, պակաս ձեւավորված, քան հայահոծ
երկրների համայնքներ: Նախկին խորհրդային այս երկրում ապրում է հազիվ 1500
հայ: Չնայած սրան, այստեղ կան «Արարատ», «Աղթամար», «Երեւան» ֆուտբոլային
ակումբներ, «Նուռ» պարային խումբ, Էստոնիայի հայ երիտասարդների միություն,
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի դպրոց...
Մանրամասն... Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հայկական պարերի «Ոսկե ջեյրան» ամենամյա փառատոնը
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հայկական պարերի «Ոսկե ջեյրան» ամենամյա փառատոնը Փառատոնը եզակի է ՌԴ և ԱՊՀ տարածքում
Վիկ Դարչինյանը` խայտառակ մրցավարության զոհ (վիդեո) |
Քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկու հայկական պետությունների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ ՄԻ՛ՇՏ
ՀՅԴ
կազմակերպած խորհրդաժողովում առավել սաստկացվեց այն գնահատականը, որ մեր
պետության երկատվածության մասին հնչեցրել էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ
ներկայացուցիչը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը՝ ՀՅԴ բյուրոյի աջակցությամբ, երեկ
անցկացրեց «Ժողովրդավարության մարտահրավերները եւ պետականաշինությունը
Հայաստանում» միջազգային խորհրդաժողով: Հաշվի առնելով այն քննադատությունը,
որը մշտապես հնչել է այս կուսակցության հասցեին դռնփակ ժողովներ
անցկացնելու եւ ժողովրդավարական գործելակերպին անհարիր այլ դրսեւորումների
կապակցությամբ՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից
հետաքրքրվեցինք, թե արդյոք ՀՅԴ-ն համարո՞ւմ է ժողովրդավարական
կուսակցություն. «ՀՅԴ-ն իսկապես ժողովրդավարական կուսակցություն է: Նախ այն
պատճառով, որ հավաքական ղեկավարություն ունի, ինչը ժողովրդավարության
հիմնական ... | |
Տեսանյութ |
|
| |
Տիգրան Սարգսյան. «Արցախն ունի լիիրավ ինքնորոշվելու շատ ավելի ամուր իրավական, ռազմաքաղաքական ու պատմական հիմքեր» Հայաստանի
վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթ օրը հայտարարեց, թե «Արցախն ունի լիիրավ
ինքնորոշվելու շատ ավելի ամուր իրավական, ռազմաքաղաքական ու պատմական
հիմքեր» քան Կոսովոն: Մանրամասն...
Երևանի քաղաքապետարանում բացվել է բարեգործական տոնավաճառ
Երևանի քաղաքապետարանի շենքում այս պահին ընթանում է «Բարի գալուստ
Հայաստան» կին դիվանագետների և դիվանագետների կանանց ասոցիացիայի
կազմակերպած ամանորյա բարեգործական տոնավաճառը: Բարեգործական ակցիային
մասնակցում են Հայաստանում հավատարմագրված 22 դեսպանատներ, ՄԱԿ-ի
գրասենյակը, 33 այլ կազմակերպություններ: Ինչպես լրագրողների հետ զրույքում
հայտնեց ասոցիացիայի նախագահ Նատալյա Նալբանդյանը` բարեգործական
տոնավաճառի ողջ հասույթը կտրամադրվի Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական
դպրոցին և Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոցին: Մանրամասն... Երբ խոսքը գնում է հայրենիքի մասին, մոռանում ենք ամեն ինչ, ինչ եղել է: Այնտեղ ես ներկայացնելու եմ եռագույնը. Էմմի Լրագրողների այն հարցերին, թե անցյալ տարվա դեպքերից հետո ինչպե՞ս է Էմմին համաձայնել մասնակցել, երգչուհին ասաց. Մանրամասն... |
Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մոսկվայում
Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում: Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ։ Մանրամասն...Գագիկ Մինասյան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում կհանգեցնի ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը
10 դեկտեմբերի 2010
PanARMENIAN.Net
- Դեկտեմբերի 1-2-ին Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ հերթական
գագաթնաժողովը ցույց տվեց, որ Հայաստանի և միջազգային հանրության դիրքերը
ղարաբաղյան կարգավորման հարցում մոտ են: Այդ մասին Երևանում կայացած մամլո
ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նա անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների ելույթներին՝
նշելով, որ նրանք բոլորը հաստատեցին, որ երեք հիմնական սկզբունքներից ոչ
մեկն առաջնային չէ, ինչն իր հերթին բխում է Ադրբեջանի շահերից: Մինասյանը
նշել է նաև, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ
շրջանակներում կհանգեցնի ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը:
Ընդ որում, նա չի բացառել, որ դիվանագիտական պարտություն կրելով
գագաթնաժողովում՝ Բաքուն կրկին կարող է դիմել դիվերսիոն հարձակումների
Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ համատեքստում նա ընդգծել է, որ
նման դեպքերում Հայաստանը պետք է արժանի պատասխան տա ադրբեջանական կողմին:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ Մինասյանն
ասել է, որ Թուրքիան պետք է քաղաքական կամք դրսևորի ու վավերացնի
արձանագրությունները կամ հայտարարի, որ մտադիր չէ դա անել: Նա նշել է, որ
մինչ Թուրքիայում կայանալիք քաղաքական ընտրությունները Անկարան հազիվ թե
ինչ-որ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ: |
|
|